Նազար Նաջարյան (արաբ․՝ نزار نَجَاريَان‎‎, մոտ հուլիսի 24, 1957(1957-07-24), Բեյրութ, Լիբանան - օգոստոսի 4, 2020(2020-08-04)[1][3], Բեյրութ, Լիբանան[1]), լիբանանահայ քաղաքական գործիչ, Փաղանգավորական կուսակցության քարտուղար։

Նազար Նաջարյան
Նազար Նաջարյան.jpeg
 
Կուսակցություն՝ Քաթայիբ[1]
Կրթություն՝ Հայկազյան համալսարան[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Ազգություն Հայերը Լիբանանում
Ծննդյան օր մոտ հուլիսի 24, 1957(1957-07-24)
Ծննդավայր Բեյրութ, Լիբանան
Վախճանի օր օգոստոսի 4, 2020(2020-08-04)[1][3] (63 տարեկան)
Վախճանի վայր Բեյրութ, Լիբանան[1]
Քաղաքացիություն Flag of Lebanon.svg Լիբանան

2018 թվականի հունիսի 11-ից զբաղեցրել է «Քաթայիբ» (Լիբանանյան փաղանգ, արաբ․՝ حزب الكتائب اللبنانية‎‎) քաղաքական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը։

1980 թվականին Լիբանանի քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից Բաշիր Ժեմայելը Նազար Նաջարյանին հանձնարարել է մի առաքելություն, որն է՝ անհատների հավաքագրում։ Նաջարյանը միաժամանակ մի քանի գործեր է ստանձնել Բաշիր Ժեմայելի օրոք, հատկապես Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ[4]։

Նա Լիբանան էր տեղափոխվել Կատարից, Լիբանանում մնացել է մինչև 2003 թվականը, որից հետո տեղափոխվել է Մոնրեալ, որտեղ ամբողջովին հեռու է մնացել քաղաքականությունից[5]։ Եղել է «Tetran Holding Inc» ընկերության գլխավոր տնօրեն։

Մահացել է 2020 թվականի օգոստոսի 4-ին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթունի հետևանքով[6]։

ԾանոթագրություններԽմբագրել