Պալացո Մանսի թանգարան (իտալ.՝ Museo di Palazzo Mansi), թանգարան Իտալիայի Լուկա քաղաքում։ Պալացո Մանսի թանգարանում է գտնվում նաև պետական պատկերասրահը։

Պալացո Մանսի թանգարան
Տեսակպատկերասրահ, ազգային թանգարան, անշարժ գույք, թանգարան, ժամանակակից արվեստի թանգարան, Իտալիայի ազգային թանգարան, ազգագրական թանգարան և Q124830411?
Երկիր Իտալիա[1]
ՏեղագրությունԼուկա[1][2]
ՀասցեVia Galli Tassi 43, 55100 Lucca[3][4][5]55100[3][1]
Հիմնադրվել է1965 և 1977[1]
Մակերես2800 քառակուսի մետր, 3626 քառակուսի մետր
Այցելուներ2921 մարդ (2020)[2], 9592 մարդ (2019)[6], 8383 մարդ (2018)[7], 5614 մարդ (2021)[8] և 14 929 մարդ (2022)[5]
Հավաքածուի չափս550 արխիվային միավոր[7] և 1500 արխիվային միավոր[9]
Կայքluccamuseinazionali.it/it/mansi/museo-nazionale-di-palazzo-mansi
Քարտեզ
Քարտեզ

Պալատ խմբագրել

Պալատը կառուցվել է 16-րդ դարում։ 1616 թվականին Մանսի ընտանիքը գնել է այն, վերանորոգել ինտերիերը բարոկկո ոճով, ինչը չի համապատասխանում կառույցի ճակատամասին։ 18-րդ դարում կառուցվեցին շինության երկու կողմերը, կենտրոնական ուղղահայաց հատվածները, երկրորդ հարկ տանող սանդղավանդակը։

1965 թվականին պալատում ստեղծվում է թանգարան, որը դառնում է պետական սեփականություն։ Այդ ժամանակ պալատը լիովին վերանորոգվում է։ 1977 թվականին հանդիսավոր կերպով բացվում է պատկերասրահը։ Ապա որոշվում է կրկին ցուցադրել հին կահույքը, ֆրեսկոները և գոբելենները։ Կարևոր տաղավարներից է La camera degli sposi, որտեղ ներկայացված են թանկարժեք մետաքսե գործվածքներ։

Թանգարան խմբագրել

Թանգարանում ցուցադրվում են 19-րդ դարի կտավներ, որոնց հեղինակներն են Պոմպեո Բատոնին, Բերնարդինո Նոկին և Ստեֆանո Տոֆանելլին։ Կան նաև հին ջուլհակահաստոցներ, տարբեր դարաշրջանների հագուստ, հանդերձանք և գործվածքներ։ Այս ամենը ցույց է տալիս, թե որքան կարևոր է եղել քաղաքի և հարակից վայրերի համար տեքստիլ արդյունաբերությունը։

Պատկերասրահ խմբագրել

Պալատում առկա կտավները նվիրել է Տոսկանայի դուքս Լեոպոլդ II-ը այն ժամանակ, երբ Լուկկայի դքսությունը մտավ Տոսկանայի մեծ դքսության կազմի մեջ։ Պատկերասրահը բաղկացած է չորս սրահներից, որոնք ներկայացնում են որոշակի դարաշրջան և դրա ոճը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացո Մանսի թանգարան» հոդվածին։