HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պալանգա (այլ կիրառումներ)

Պալանգա (լիտ.՝ Palangà), առողջարանային քաղաք Լիտվայի արևմտյան մասում՝ Բալթիկ ծովի ափին։ Մտնում է Կլայպեդայի կոմսության կազմում։

Բնակավայր
Պալանգա
լիտ.՝ Palanga
Զինանշան
Coat of arms of Palanga (Lithuania).svg

Tiškevičiai Palace at dusk, Palanga, Lithuania - Diliff.jpg
ԵրկիրԼիտվա Լիտվա
Առաջին հիշատակում1161
Մակերես79 կմ²
ԲԾՄ10 մետր
Պաշտոնական լեզուլիտվերեն
Բնակչություն15 381 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Պաշտոնական կայքpalanga.lt
##Պալանգա (Լիտվա)
Red pog.png

ԱնվանումԽմբագրել

Քաղաքի անվանումը, ըստ ժողովրդական մեկնաբանության, ծագում է լիտ.՝ po langą` «պատուհանի տակ» բառերից։ Ներկայացվում է խառնաշփոթ պատմություն ավազի մասին, որով իբր ծածկվել է Պալանգայի առաջին բնակիչներից մեկի տունը մինչև պատուհանները։ Իրականում անունը ծագում է բալթյան արմատից, որ նշանակում է «ցածր, ճահճուտ վայր»:

Մինչ 1917 թվականը բնակավայրը պաշտոնապես կոչվել է Պոլանգեն (գերմ.՝ Polangen

Դիրք և ընդհանուր բնութագիրԽմբագրել

 
Եկեղեցի Պալանգայում

Քաղաքը ձգվում է Բալթիկ ծովի ափով՝ զբաղեցնելով 25 կմ ափամերձ տարածք։ Գտնվում է Կլայպեդայից 26 կմ հյուսիս, Վիլնյուսից 331 կմ հյուսիս-արևմուտք և Լատվիայի սահմանից 19կմ հեռավորության վրա։ Ավտոմայրուղիներով կապված է Վիլնյուսին և Կաունասին: Երկաթուղային մոտակա կայարանները գտնվում են Կլայպեդայում և Կրետինգում: Ծովով կապվում է Զասնիցին, Կարլսհամնին, Քիլին, Օրհուսին, Տրավեմյունդեին: Պալանգայի և Կլայպեդայի միջև կա հեծանվային ուղի[2]:

Պալանգայում գործում են միջազգային օդանավակայան, ավտոբուսային կայարան, հյուրանոցներ, հանգստյան տներ, երեք առողջարաններ, սաթին նվիրված թանգարան, բուսաբանական այգի, նոր գոթիկայի ոճով եկեղեցի (1907)[3]:

ԲնակչությունԽմբագրել

Բնակչության քանակԽմբագրել

1867 թվականին Պալանգայում ապրում էր 1.414 մարդ. կար 164 տուն։ 1897 թվականին բնակչության թիվը կազմում էր 2.419 մարդ[4]:

2001 թվականին Պալանգայի բնակչությունը կազմում էր 17.600 մարդ։ Բնակչության միջին խտությունը կազմում է 223.08 մարդ մեկ քառակուսի մետրում։

2011 թվականին քաղաքի բնակչությունը հաշվվում էր 15.732 մարդ։

Բնակչության կազմԽմբագրել

Բնակչության 94.05%-ը կազմում են լիտվացիները, 2.72%-ը՝ ռուսները, 0.24%-ը՝ լեհերը, 1.25%-ը՝ լատիշները, 1.28%-ը՝ այլ ազգի ներկայացուցիչները[5]:

ԶինանշանԽմբագրել

Զինանշանին պատկերված է կապույտ վահան, որի վրա՝ սաթե վզնոցից վերև, թագ է պատկերված։

ՊատմությունԽմբագրել

 
Մատուռ Բիրուտես լեռան գագաթին

Բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 1161 թվականի գրավոր հուշարձաններում, սակայն հիմնադրման տարեթիվ համարվում է 1253 թվականը, երբ այն հիշատակվել է գերմանական օրդենի ժամանակագրության մեջ։

1435 թվականին դեկտեմբերի 31-ին Բրեստի պայմանգրով Պալանգան ընդմիշտ անցնում է Լիտվային[2]: Պալանգայի բնակչության հիմնական զբաղմունքները մինչև 19-րդ դարը եղել են սաթի հավաքումը, ձկնորսությունը, առևտուրը: Պալանգայից ծովով արտահանել են սաթ, մեղր, մոմ։ 1701 թվականին Պալանգայի ծովափնյա շինությունները ավերվել են շվեդական նավատորմի կողմից։ 1795 թվականին՝ Ռեչ Պոսպոլիտայի երրորդ բաժանումից հետո, Պալանգան ողջ Լիտվայի հետ մտնում է Ռուսական կայսրության կազմի մեջ[2]:

 
Տիշկևիչների նախկին պալատը, այժմ` Սաթի թանգարան

1824 թվականից Պալանգան պատկանում էր Տիշկևիչ կոմսերին։ Տիշկևիչները շատ միջոցներ են ներդրել բնակավայրը որպես առողջարան զարգացնելու գործում։ 1877-1880 թվականներին նրանց միջոցներով կառուցվել են առաջին հյուրանոցն ու ռեստորանը, ապա նաև թատրոնը; 1886 թվականին բացվել է գիմնազիա։ 1893-1897 թվականներին կոմս Ֆելիքս Տիշկևիչի օրոք քաղաքի հարավային մասում կառուցվել է պալատ՝ շրջապատված անգլիական այգով։ 20-րդ դարի առաջին կեսին Պալանգայում բացվել է մեծ հիվանդանոց, որ հատկապես մասնագիտացված էր հենաշարժողական հիվանդությունների բուժման գծով։

1915 թվականի մարտի 23-ին Պալանգան օկուպացվել է գերմանական զորքերից։ 1919-1921 թվականներին քաղաքը եղել է Լատվիայի կազմում։ Այդ ժամանակ էլ Լատվիայի և Լիտվայի միջև վեճ է առաջանում այս տարածքների (Պալանգա և Շվյանտոյի) պատկանելության շուրջ։ 1921 թվականի մարտի 21-ին միջազգային դատարանի որոշմամբ տարածքները վերադարձվում են Լիտվային։ Նույն թվականի մարտի 31-ին լատվիական զորքերը թողնում են տարածքները[6]:

1933 թվականին Պալանգան ստանում է քաղաքի կարգավիճակ։ 1930-ական թվականներին Տիշկևիչներից գնված տարածքներում կառուցվում են շքեղ վիլլաներ։ Պալանգան դառնում է Լիտվայի ամառային ոչ պաշտոնական մայրաքաղաքը. ամառային արձակուրդն այնտեղ էին անցկացնում նախարարներ, հանրապետությունների նախագահներ, լիտվական մտավորականությունը։ Քաղաք-առողջարանը խիստ տուժել է 1938 թվականի մայիսի 10-ի հրդեհից;

 
Հին դեղատան շենքը, 1827

1941 թվականի հունիսի 22-ին գերմանական զորքերը գրավում են Պալանգան, իսկ 1944 թվականին հոկտեմբերի 10-ին՝ խորհրդային կարմիր բանակը։

Խորհրդային տարիներին առողջարանը նկատելիորեն ընդարձակվում է, պետականացված վիլլաները վերածվում են հանգստյան տների, կառուցվում են նորերը։ 1963 թվականին բացվում է օդանավակայան։ Պալանգան դանում է խորհրդային Մերձբալթիկայի խոշորագույն առողջարաններից մեկը։

1992 թվականին, երբ Լիտվան անկախանում է, Պալանգայից դուրս են բերվում խորհրդային զորքերը։ Քաղաք-առողջարանը շարունակում է զարգանալ։ 1999 թվականին բացվում է լիտվացի նկարիչ և քանդակագործ Անտանաս Մոնչիսի թանգարանը։ 1999 թվականին քաղաքին մեծ վնաս է հասցրել «Անատոլի» փոթորիկը։

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքի տնտեսության հիմքը զբոսաշրջությունն է։ Քաղաքի հյուրանոցները կարող են միաժամանակ ընդունել 3.000 մարդ (2013)։ Զբոսաշրջիկների մի զգալի մաս էլ նախընտրում է մասնավոր բնակարաններ վարձել, ինչն ավելի մատչելի է։

Տեսարժան վայրերԽմբագրել

 
Էգլե` օձերի թագուհի, Ռ. Անտինիս
  • Զբոսուղի, որ 480մ մխրճված է ծովի մեջ։ Սա Պալանգայի խորհրդանիշերից է։ Կառուցվել է 1884-1888 թվականներին։ Վերակառուցվել է 1998 թվականին։
  • Նորգոթական ոճով կառուցված եկեղեցի (1897-1907), որի ճարտարապետը շվեդ Կ. Ստրանդմանն է։ Եկեղեցին Պալանգայի ամենաբարձր շինությունն է (76մ)։
  • Նկարիչ և քանդակագործ Անտանաս Մոնչիսի տուն-թանգարան (Դաուկանտո փ., 16)
  • Շների թանգարան (Տայկոս փ., 8)[7]
 
Տեսարան բուսաբանական այգուց
  • Պալանգայի բուսաբանական այգի։ Մերձբալթյան երկրների ամենագեղեցիկ այգիներից է։ Նախագծել է ֆրանսիացի ճարտարապետ և բուսաբան Էդուարդ Ֆրանսուա Անդրեն, որը երեք տարի անցկացրել է Պալանգայում։ Այգում հաշվում են մոտ 300 տեսակ բույսեր։ Այգում տեղադրված է համանուն հեքիաթի թեմայով ստեղծված «Էգլե` օձերի թագուհի» քանդակը (1960)։
  • Սաթի թանգարան (1963), որը գտնվում է Տիշկևիչների նախկին պալատում։ Թանգարանում կա մոտ 4.500 ցուցանմուշ։ Պալատի բակում տեղադրված է եղել Ֆրանսիայից բերված «Աղոթող Քրիստոսը» քանդակը, որը ապամոնտաժվել է խորհրդային շրջանում, սակայն 1993 թվականին նույն տեղում վերականգնվել է կրկնօրինակը[8]:

Պալանգան արվեստումԽմբագրել

  • Ռուս երկու բանաստեղծներ՝ Իոսիֆ Բրոդսկին և Ռոբերտ Ռոժդեստվենսկին, քաղաքին նվիրել են բանաստեղծություններ (1960-ական թվականներ)։
  • Լիտվացի գեղանկարիչ Անտանաս Ժմույձինավիչյուսը 1964 թվականին նկարել է «Ծովափ Պալանգայում» կտավը։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

 
Սաթի թանգարանի ցուցանմուշներից
  • Լիտվայի մշակույթի նախարարության հատուկ հանձնաժողովի որոշմամբ Պալանգան 2013 թվականի համար հռչակվել է երկրի մշակութային մայրաքաղաք[9]:
  • Լեհ նշանավոր բանաստեղծ Ադամ Միցկևիչը երեք անգամ այցելել է Պալանգա (1821, 1824, 1831)[10]: Նրա անունն է կրում քաղաքի փողոցներից մեկը։
  • Պալանգայում են նկարահանվել «Լիր արքա» (Լենֆիլմ, 1970), «Թագավորական ողջ շքախումբը» (Բելառուսի հեռուստաընկերություն, 1971) ֆիլմերը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել