Սաթի թանգարան (Պալանգա)
Սաթի թանգարան (լիտ.՝ Gintaro muziejus), թանգարան Պալանգայում, Լիտվայի գեղարվեստի թանգարանի մասնաճյուղը։
Սաթի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Պալանգա |
Վայր | Պալանգա |
Մասն է | Տիշկևիչ պալատ (Պալանգա) |
Հիմնադրվել է | օգոստոսի 3, 1963 |
Կայք | lndm.lt/pgm/(լիտվ.) |
![]() | |
![]() |
Պատմություն և հավաքածու
խմբագրելԲալթիկ ծովի մերձափնյա տարածքը նախապատմական շրջանից եղել է սաթի աղբյուր։ Նեոլիթի շրջանին վերաբերող սաթե գտածոներ են հայտնաբերվել հարևան Յուոդկրանտե գյուղում։ Լիտվական դիցաբանությունը, բանահյուսությունը սերտորեն առնչվում են սաթին[1]։ 17-րդ դարում Պալանգայում գործել են սաթի արհեստանոցներ, իսկ 18-րդ դարավերջին Պալանգան դարձել է սաթի արդյունահանման կենտրոնը Ռուսական կայսրությունում։
Սաթի թանգարանը գտնվում է Տիշկևիչների պալատում, որ կառուցվել է 1897 թվականին գերմանացի ճարտարապետ Ֆրանց Շվեխտենի նախագծով[2]։ Պալատի հարևանությամբ բուսաբանական այգի է հիմնադրված։ Թանգարանը բացվել է 1963 թվականի օգոստոսի 3-ին, զբաղեցնում է 750 մ² մակերեսով 15 սրահ։ Հավաքածուն ընդգրկում է 28.000 միավոր[3]։ Ցուցադրության են ներկայացված սաթի 4.500 քար կամ առարկա, որի պատրաստման համար սաթ է օգտագործվել։ Հավաքածուն ներկայացնում է ինչպես սաթի ձևավորումը իր էվոլյուցիայի ընթացքում, այնպես էլ նրա դերը մարդկության պատմության ու մշակույթի մեջ[4]։ Ցուցանմուշներից շատերը արվեստի գործեր են[5]։
28.000 ցուցանմուշների մոտավորապես կեսում սաթի մեջ գտնվում են միջատներ կամ բույսեր։ Թանգարանում ներկայացված է «սաթե արևը» կամ «արևային քարը», որը սաթի ամենամեծ քարերից մեկն է։ Այն կշռում է 3.5 կգ։ Քարը երկու անգամ հափշտակվել է[6]։ 2011 թվականին նորացվել է թանգարանի ցուցադրությունը, բացվել են մինչ այդ հաճախորդների համար փակ սրահներ։ 2012 թվականին այստեղ բացվել է ցուցահանդես` նվիրված լիտվացի նշանավոր բանաստեղծ Մայրոնիսին։
Նամականիշեր
խմբագրել-
Սաթի թանգարանը լիտվական նամականիշի վրա, 2009
-
«Արևային քարը» լիտվական նամականիշի վրա 2009
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Amber Museum. Palanga Botanical Garden. Retrieved on 2007.03.29
- ↑ Gediminas Griškevičius. Palangos pasakos prancūziškai ir... Lietuvos kūrimas. Retrieved on 2007.03.29
- ↑ «Palanga Botanical Park: sculptures, places interest». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Samogitia. The Amber Museum of Palanga». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ Palangos gintaro muziejus. Antanas Tranyzas: The Amber Museum of Palanga. Retrieved on 2007.03.29
- ↑ Saulės akmuo vėl eksponuojamas
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2012-11-13 Wayback Machine
- Թանգարանի մասին Արխիվացված 2007-05-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաթի թանգարան (Պալանգա)» հոդվածին։ |