Չորային եղանակ, տարեկան ցածր տեղումների շրջան հատկապես արևադարձային գոտիներում։ Արևադարձային գոտիներում գերակշռում է անձրևային գոտին, որը տարվա ընթացքում տեղափոխվում է հյուսիսայինից հարավային գոտի և հետ՝ հարավայինից հյուսիս։ Արևադարձային գոտիներում չափավոր չորային եղանակը դիտվում է ամռանը կամ ձմռանը։

Չորային եղանակը Լաոսում։ «Մեռած» ծառի և նրա ճյուղերի ստվերը երևում է Դոն Դետի չոր դաշտի վրա ուշ երեկոյին՝ արևոտ օրով և կապույտ երկնքով:

Անձրևի գոտի խմբագրել

Արևադարձային անձրևային գոտին գտնվում է հարավային կիսագնդում մոտավորապես նոյեմբերից մինչև մարտ ամիսներին։ Այդ ժամանակահատվածում հյուսիսային արևադարձային շրջանները ունենում են ավելի չոր եղանակ և ավելի քիչ մթնոլորտային տեղումներ, և օրերը սովորաբար արևոտ են ողջ տարածքում։ Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անձրևային գոտին գտնվում է հյուսիսային կիսագնդում, իսկ հարավային կիսագնդում եղանակը չոր է լինում։ Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ արևադարձային կլիմայի համար չոր ամիսը այն ամիսն է, երբ միջին տեղումները 60 միլիմետրից (2.4 դյույմ) ցածր են[1]։

Անձրևային գոտին հասնում է մոտավորապես այնքան հյուսիս, որքան Հյուսիսային (Խեցգետնի) արևադարձն է և այնքան հեռավոր հարավ, որքան Հարավային (Այծեղջյուրի) արևադարձն է։ Այս լայնությունների մոտ տարեկան լինում է մեկ խոնավ սեզոն և չոր եղանակ։ Հասարակածում լինում են երկու խոնավ և երկու չոր եղանակներ, քանի որ անձրևային գոտին լինում է տարին երկու անգամ՝ մեկ անգամ շարժվելով դեպի հյուսիս, իսկ մյուս անգամ՝ դեպի հարավ։ Տարածաշրջանները արևադարձային գոտիների և հասարակածի միջև կարող են ունենալ կարճատև խոնավ կամ երկարատև խոնավ սեզոն։ Տեղական աշխարհագրությունը կարող է էապես փոփոխել հետևյալ կլիմայական օրինաչափությունները։

Երաշտ խմբագրել

Չորային եղանակի ընթացքում խոնավությունը բավականին ցածր է, ինչը դառնում է ջրային փոսերի առաջացման և գետերի ցամաքելու պատճատ։ Ջրի նման պակասը (և սննդի մատակարարման բացակայությունը) կարող է շատ արածող կենդանիների ավելի բերրի վայրեր հեռանալու պատճառ դառնալ։ Նմանատիպ կենդանիների օրինակներ են հետևյալները․ վագրաձիեր, ընձուղտներ, փղեր, ռնգեղջյուրներ, այծքաղներ, գնու, ասիական գոմեշներ, աֆրիկյան գոմեշներ, գաուրներ, գետակինճեր, էմու ջայլամներ, ջայլամներ, նանդուներ և ագեվազներ։ Քանի որ բույսերում նույնպես կա ջրի մեծ պակաս, անտառային հրդեհները հաճախ են պատահում[2]։

Հիվանդություններ խմբագրել

Տվյալները ցույց են տալիս, որ Աֆրիկայում չոր սեզոնի սկիզբը համընկնում է կարմրուկի դեպքերի աճի հետ, որը, ըստ հետազոտողների, կարող է պայմանավորված լինել չոր սեզոնին մարդկանց ավելի մեծ համակենտրոնացմամբ, քանի որ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելը անհնար է առանց ոռոգման։ Այս ընթացքում որոշ ֆերմերներ տեղափոխվում են քաղաքներ՝ ստեղծելով ավելի բարձր բնակչության խտության կենտրոններ և դրանով իսկ թույլ տալով հիվանդությանը ավելի շատ տարածվել[3]։

Ուսումնասիրություն խմբագրել

Նոր տվյալները ցույց են տալիս, որ հարավամերիկյան Ամազոնի խոնավ անտառների սեզոնային հատվածներում սաղարթների աճը և ծածկույթը տատանվում է չոր և խոնավ սեզոնների միջև՝ մոտ 25%–ով ավելի շատ տերևներով և չոր սեզոնին ավելի արագ աճով։ Այնուամենայնիվ, այս աճը պատահում է միայն Ամազոնի ավազանի «չխախտված» հատվածներում, որտեղ, ըստ հետազոտողների, արմատները կարող են ավելի խորը իջնել հողի մեջ և հավաքել ավելի շատ անձրևաջրեր[4]։ Հայտնաբերվել է նաև այն, որ Ամազոնի ավազանում օզոնի մակարդակը շատ ավելի բարձր է չոր, քան խոնավ եղանակին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Updated world Köppen-Geiger climate classification map» (PDF).
  2. «Wet & Dry Seasons». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 21-ին.
  3. «Dry Season Brings On Measles In Sub-Saharan Africa». ScienceDaily. 2008 թ․ փետրվարի 7.
  4. «Amazon rainforest greens up in the dry season».
  5. Kirchhoff, V. W. J. H.; Da Silva, I. M. O.; Browell, E. V. (1990). «Ozone measurements in Amazonia: Dry season versus wet season». Journal of Geophysical Research. 95 (D10): 16913. Bibcode:1990JGR....9516913K. doi:10.1029/jd095id10p16913. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 21-ին.