Գետակինճեր |
---|
Tapirus indicus |
|
Գիտական դասակարգում |
---|
Թագավորություն
|
Կենդանիներ
|
Տիպ
|
Քորդավորներ
|
Դաս
|
Կաթնասուններ
|
Կարգ
|
Միասմբակավորներ
|
Ընտանիք
|
Գետակինճեր
|
|
Լատիներեն անվանում |
Tapirus
|
Ժամանակակից տեսակներ |
|
|
Գետակինճեր, տապիրներ (լատին․՝ Tapiridae), միասմբակավորների կարգի կաթնասունների ընտանիք։ Խոշոր կենդանիներ են, քաշը 225-300 կգ է, մարմնի երկարությունը՝ մինչև 250 սմ, մնդավի բարձրությունը՝ 75-120 սմ, պոչը կարճ է (5-10 սմ)։ Գլուխը երկարավուն է, փոքր ու շարժուն կնճիթով։ Աչքերը մանր են, ականջները՝ կարճ։ Առջևի վերջավորություններն ունեն 4-ական, ետինները՝ 3-ական մատ։ Մաշկը հաստ է, պատված կարճ մազերով։ Լսողությունը և հոտառությունը զարգացած են։ Մթնշաղային և գիշերային կենդանիներ են։ Ապրում են ճահճոտ անտառներում ու թփուտներում։ Շարժունակ են, լավ լողում ու սուզվում են։ Սնվում են ծառերի, թփերի տերևներով ու ցողուններով, խոտաբույսերով։ Արուներն ու էգերը ապրում են առանձին, մերձենում միայն զուգավորման ժամանակ։ Ունենում են 1 ձագ, որը մինչև 6-7 ամիս լինում է բծավոր։ Պահպանվել է գետակինճերի 5 տեսակ (մեկը՝ Հարավ-Արևելյան Ասիայում, չորսը՝ Հարավային Ամերիկայում)։ Օգտագործում են միսը և մաշկը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 21)։
|