«Չոչարա» (իտալ.՝ La Ciociara, բառացի՝ կին Չոչարայից), ռեժիսոր Վիտտորիո դե Սիկայի ռազմական դրաման, որի գլխավոր դերում Սոֆի Լորենն է, էկրաններին է հայտնվել 1960 թվականին։ Ֆիլմը համարվում է Ալբերտո Մորավիայի համանուն վեպի էկրանավորումը։ Սոֆի Լորենն արժանացել է Օսկարի լավագույն դերասանուհու համար, դառնալով առաջին կինն, ով ստացել է այդ մրցանակը ոչ անգլերեն լեզվով ֆիլմի համար։

Picto infobox cinema.png
Չոչարա
La ciociara
La ciociara, screenshot.gif
ԵրկիրՖրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Ժանրդրամա[1][2][3] և ռազմական ֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
ՀիմքTwo Women?
Թվական1960
Լեզուիտալերեն և գերմաներեն
ՌեժիսորՎիտտորիո դե Սիկա[1][2][4][3][5]
ՊրոդյուսերԿարլո Պոնտի
Սցենարի հեղինակՉեզարե Ձավատինի
ԴերակատարներՍոֆի Լորեն[2][4][3][6][5], Ժան Պոլ Բելմոնդո[4][3][6][5], Eleonora Brown?[4][3][6][5], Կարլո Նինկի[6], Ռաֆ Վալլոնե[6], Emma Baron?[3][6], Andrea Checchi?[3][6], Պուպոլլա Մաջիո[3][6], Antonella Della Porta?[6], Franco Balducci?[6], Luciano Pigozzi?[6], Vincenzo Musolino?[6], Ettore Mattia?[6], Ռենատո Սալվատորի[6][5], Mario Frera?[3][6] և Curt Lowens?[6]
ՕպերատորGábor Pogány?
ԵրաժշտությունԱրմանդո Տրավիոլի
Պատմվածքի վայրԻտալիա
ԿինոընկերությունCompagnia Cinematografica Champion?
Տևողություն100 րոպե
La Ciociara (film) Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իտալիայում ապրող երկու կանանց՝ Չեզիրայի, հռոմեացի այրի խանութպանի, և նրա դստեր՝ Ռոզետտայի, 13-ամյա հավատացյալ աղջկա մասին։

Աղջկան՝ դաշնակիցների անդադար ռմբակոծության վախից ազատելու համար, Չեզիրան որոշում է գնալ նրա հետ մայրաքաղաքից հարավում՝ Չոչարիայում գտնվող Վալլեկորսա վայրը, որտեղ նա ծնվել և մեծացել է։ Այնտեղ նրանք մնում են բարեկամների մոտ և սպասում պատերազմի ավարտին։ Այդ ողջ ընթացքում նրանք ստիպված են լինում պայքարել սովի և գերմանացիների կողմից հարձակման մշտական վախի դեմ։ Այնտեղ Չեզիրան և Ռոզետտան ծանոթացել են Միքելեի՝ կոմունիստական հայացքներով մտավորական երիտասարդի հետ, ում հետ նրանք ընկերական լավ հարաբերություններ են ունենում։ Միքելեն սիրահարվում է Չեզիրային, բայց դա փոխադարձ չէր, քանի որ Չեզիրային բացառապես հետաքրքրում էր իր դստեր ճակատագիրը և սեփական ապրուստը, իսկ նոր երկրպագուի համար նա պարզապես ուժ չուներ։ Մի անգամ նրանց բնակավայր են ներխուժում գերմանացիների ոչ մեծ ջոկատ, ովքեր նահանջում են դաշնակիցների ճնշման տակ։ Նրանք իրենց հետ տանում են Միքելեին որպես ուղեկցող։ Որոշ ժամանակ Միքելեն այդպես էլ չի վերադառնում։ Չեզիրան և Ռոզետտան որոշում են վերադառնալ այն ժամանակ արդեն ազատագրված Հռոմ, սակայն տունդարձի ճանապարհին ողբերգություն է տեղի ունենում՝ մի փոքրիկ քաղաքի եկեղեցում, որտեղ նրանք որոշել էին հանգստանալ, նրանց վրա հարձակվեցին մի քանի արաբ զինվորներ և երկուսին էլ բռնաբարեցին։ Ռոզետտայի մոտ նյարդային խանգարում է տեղի ունենում, որը իր և մոր միջև վեճերի պատճառ է հանդիսանում։ Սակայն հետագայում նրանց մտերմացնում է ընդհանուր վիշտը՝ նրանք իմանում են, որ Միքելեն գնդակահարվել էր գերմանացիներ կողմից։

ԴերերումԽմբագրել

Սոֆի Լորեն - Չեզիրա

Ժան Պոլ Բելմոնդո - Միքելե դի Լիբերո

Էլեոնորա Բրաուն - Ռոզետտա

Կարլո Նինքի - Ֆիլիպպո, Միքելեի հայրը

Էմմա Բերոն - Մարիա

Ռաֆ Վալլոնե - Ջովաննի

Ռենատո Սալվատորի - Ֆլորինդո

Անդրեա Չեկկի - ֆաշիստ

Պարգևներ և անվանակարգերԽմբագրել

1961 - Կաննի կինոփառատոնում լավագուն դերասանուհու մրցանակ (Սոֆի Լորեն)

1961 - Դավիթ դի Դոնատելլոյի լավագույն դերասանուհու մրցանակ (Սոֆի Լորեն)

1961 - Արծաթե ժապավենի լավագույն կին դերասանուհու մրցանակ (Սոֆի Լորեն)

1961 - Հայտնվել է ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի վարկածով լավագույն արտասահմանյան ֆիլմերի ցանկում

1961 - Նյու Յորքի կինոքննադատների ընկերությունում լավագույն կին դերասանուհու մրցանակ (Սոֆի Լորեն)

1962 - Օսկարի լավագույն դերասանուհու համար մրցանակ (Սոֆի Լորեն)

1962 - Ոսկե գլոբուս մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար

1962 - Բաֆտայի լավագույն արտասահմանյան դերասանուհու մրցանակ (Սոֆի Լորեն)

1962 - Կապույտ ժապավենի մրցանակ լավագույն արտասահմանյան ֆիլմի համար

ԾանոթագրություններԽմբագրել