Բեն Չիլուել (անգլ.՝ Ben Chilwell, դեկտեմբերի 21, 1996(1996-12-21)[1][2], Միլթոն-Քինս, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լեսթեր Սիթիի և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։

Բեն Չիլուել
Ben Chilwell
Չիլուելը Անգլիայի Մ19 հավաքականի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Benjamin James Chilwell
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 21, 1996(1996-12-21)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Միլթոն-Քինս, Բաքինհեմշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 178 սմ
Քաշ 77 կգ
Դիրք ձախ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լեսթեր Սիթի
Համար 3
Պատանեկան կարիերա
Անգլիա Վոբուրն Լայոնս
Անգլիա Բլետչի Յութ
Անգլիա Ռաշդեն ընդ Դայմոնդս
2010-2015 Անգլիա Լեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-ներկա Անգլիա Լեսթեր Սիթի 83 (2)
2015-2016   Անգլիա Հադերսֆիլդ Թաուն 8 (0)
Ազգային հավաքական
2014 Անգլիա Անգլիա Մ18 3 (0)
2014-2015 Անգլիա Անգլիա Մ19 6 (0)
2015 Անգլիա Անգլիա Մ20 3 (1)
2016-2018 Անգլիա Անգլիա Մ21 10 (0)
2018-ներկա Անգլիա Անգլիա 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 24-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 24-ի, 2019

Ակումբային կարիերա

խմբագրել

Լեսթեր Սիթի

խմբագրել

Չիլուելը Լեսթեր Սիթիի ակադեմիայի սան է։ 2014-15 մրցաշրջանում նա ճանաչվեց ակադեմիայի լավագույն ֆուտբոլիստ[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հոկտեմբերի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Հալլ Սիթիի դեմ խաղում[5]։ Նոյեմբերի 19-ին Չիլուելը մինչև 2016 թվականի հունվար 3-ը վարձավճարով միացավ Հադերսֆիլդ Թաունին[6][7][8]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնշիպում անցկացրեց նոյեմբերի 28-ին՝ Միդլսբրոյի դեմ խաղում[9][10]։ Հադերսֆիլդի կազմում Չիլուելը անցկացրեց 8 հանդիպում[11]։

2016 թվականի հուլիսի 28-ին Չիլուելը երկարաձգեց իր պայմանագիրը Լեսթեր Սիթիի հետ մինչև 2021 թվականը[12][13][14][15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց դեկտեմբերի 7-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Պորտուի դեմ խաղում[16]։ Պրեմիեր Լիգայում իր դեբյուտը Չիլուելը նշեց դեկտեմբերի 26-ին՝ Էվերթոնի դեմ խաղում[17][18]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2017 թվականի մայիսի 18-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[19][20]։ 2016-17 մրցաշրջանում Չիլուելը անցկացրեց 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[21]։

2018 թվականի հունվարի 13-ին Չիլուելը հեռացվեց խաղադաշտից Չելսիի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 68-րդ րոպեին[22][23]։ 2018-19 մրցաշրջանում նա դարձավ Լեսթերի հիմնական ձախ պաշտպանը[24]։ Հոկտեմբերի 20-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[25][26][27][28]։ Նոյեմբերի 3-ին անգլիացին գոլային փոխանցում տվեց Դեմարայ Գրեյին Կարդիֆ Սիթիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[29]։ 2018-19 մրցաշրջանում Չիլուելը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ[30]։

2019 թվականի հոկտեմբերի 25-ին Չիլուելը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սաութհեմպտոնի դեմ խաղում[31]՝ օգնելով Լեսթերին հաղթել 9-0 հաշվով և տանել Պրեմիեր Լիգայի պատմության ամենամեծ հաշվով հաղթանակը[32][33]։

Միջազգային կարիերա

խմբագրել

Չիլուելը ներկայացրել է Անգլիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում[34]։ 2017 թվականի հունիսին նա մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[35]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով խմբային փուլի Լեհաստանի դեմ խաղում[36][37]։ Անգլիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Գերմանիային[38][39]։

Անգլիայի ազգային հավաքական Չիլուելը առաջին անգամ հրավիրվեց 2018 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Շվեյցարիայի դեմ ընկերական խաղի համար[40][41][42][43]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 11-ին՝ փոխարինելով Դենի Ռոուզին Շվեյցարիայի դեմ խաղում[44][45]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 12-ին՝ Խորվաթիայի դեմ խաղում[46][47]։ Նոյեմբերի 18-ին Չիլուելը գոլային փոխանցում տվեց Հարի Քեյնին ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Խորվաթիայի դեմ խաղի 85-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Անգլիային[48][49]։

2019 թվականի նոյեմբերի 14-ին Չիլուելը 3 գոլային փոխանցում տվեց Չեռնոգորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 7-0 հաշվով[50][51]։

Կարիերայի վիճակագրություն

խմբագրել

Ակումբային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[52]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Լեսթեր Սիթի 2015–16 Պրեմիեր Լիգա 0 0 2 0 1 0 3 0
2016–17 12 1 4 0 2 0 1 0 19 1
2017–18 24 0 4 0 4 0 32 0
2018–19 36 0 0 0 0 0 36 0
2019–20 11 1 11 1
Ընդհանուր 83 2 10 0 2 0 6 0 101 2
Հադերսֆիլդ Թաուն (վարձավճար) 2015–16 Չեմպիոնշիպ 8 0 0 0 0 0 8 0
Կարիերայի ընդհանուր 91 2 10 0 2 0 6 0 109 2

Միջազգային վիճակագրություն

խմբագրել

2019 թվականի նոյեմբերի 24-ի դրությամբ[52]

Անգլիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 5 0
2019 6 0
Ընդհանուր 11 0

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «England - B. Chilwell - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  4. «Esteban Cambiasso Named Leicester City Player Of The Year». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  5. «Hull City - Leicester City, Oct 27, 2015 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  6. «LOAN SIGNING: BEN CHILWELL JOINS FROM LEICESTER». www.htafc.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  7. «Ben Chilwell: Leicester City defender joins Huddersfield» (բրիտանական անգլերեն). 2015 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  8. Thomson, Doug (2015 թ․ նոյեմբերի 19). «Huddersfield Town complete loan signing of Leicester City left-back Ben Chilwell». huddersfieldexaminer. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  9. «Huddersfield Town - Middlesbrough FC, Nov 28, 2015 - Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  10. Thomson, Doug (2015 թ․ նոյեմբերի 29). «Boro defeat took gloss off Ben Chilwell's Huddersfield Town debut». huddersfieldexaminer. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  11. «Ben Chilwell | Football Stats | Leicester City | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  12. «Ben Chilwell: Highly Rated Youngster Signs Long-Term Leicester City Contract». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  13. Spratt, Ben. «Premier League: Leicester sign Ben Chilwell to new deal | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  14. Beck, Tom. «Ben Chilwell, Leicester City Agree to New Contract: Latest Details and Reaction». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  15. Association, Press (2016 թ․ հուլիսի 28). «Ben Chilwell snubs Liverpool to sign new Leicester deal». mirror. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  16. «FC Porto - Leicester City, Dec 7, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  17. «Leicester City - Everton FC, Dec 26, 2016 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  18. «Leicester City 0-2 Everton» (բրիտանական անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  19. «Leicester City - Tottenham Hotspur, May 18, 2017 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  20. «Leicester City 1-6 Tottenham Hotspur» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  21. «Ben Chilwell | Football Stats | Leicester City | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  22. «Chelsea FC - Leicester City, Jan 13, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  23. «Chelsea 0-0 Leicester City» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունվարի 13. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  24. «Ben Chilwell: Why the Leicester left-back could be the next big thing». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  25. «Ben Chilwell Signs New Leicester City Contract». www.lcfc.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  26. «Ben Chilwell: Leicester City extend England defender's contract» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  27. «Ben Chilwell signs new Leicester City deal until 2024». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  28. «Ben Chilwell signs new long-term contract with Leicester». Mail Online. 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  29. «Cardiff City - Leicester City, Nov 3, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  30. «Ben Chilwell | Football Stats | Leicester City | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  31. «Southampton FC - Leicester City, Oct 25, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  32. «Southampton 0-9 Leicester City: Foxes equal record for biggest Premier League win» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  33. Mary’s, Ben Fisher at St (2019 թ․ հոկտեմբերի 25). «Vardy and Pérez hat-tricks see Leicester smash nine against Southampton». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  34. Association, The Football. «Ben Chilwell charts his rise through the ranks from grassroots to Leicester and England». www.thefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  35. uefa.com. «Under-21 2017 - History - England». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  36. «England U21 - Poland U21, Jun 22, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  37. uefa.com. «Under-21 2017 - History - England-Poland». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  38. «England U21 - Germany U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  39. uefa.com. «Under-21 2017 - History - England-Germany». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  40. «Ben Chilwell and Demarai Gray added to England squad for Switzerland friendly» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  41. Law, Matt (2018 թ․ սեպտեմբերի 9). «Exclusive: Gareth Southgate calls up Ben Chilwell and Demarai Gray to England squad for Switzerland game». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  42. «Ben Chilwell and Demarai Gray called up to England squad for Switzerland friendly». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  43. «England vs Switzerland: Leicester duo Demarai Gray & Ben Chilwell added to Gareth Southgate's squad for friendly clash | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  44. «England - Switzerland, Sep 11, 2018 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  45. «England 1-0 Switzerland: Marcus Rashford secures victory in friendly» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  46. «Croatia - England, Oct 12, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  47. «Croatia 0-0 England: England hit woodwork twice in goalless draw» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  48. «England - Croatia, Nov 18, 2018 - UEFA Nations League A - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  49. «England 2-1 Croatia: Harry Kane seals Nations League finals spot» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  50. «England - Montenegro, Nov 14, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  51. Wembley, David Hytner at (2019 թ․ նոյեմբերի 14). «England celebrate 1,000th game with seven-goal charge into Euro 2020 finals». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  52. 52,0 52,1 «Ben Chilwell». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Չիլուել» հոդվածին։