Չեռնոգորիայի թագավորություն

Չեռնոգորիայի թագավորություն (սերբ.՝ Краљевина Црна Гора), 1910-ից 1918 թվականներին Բալկանյան թերակղզու վրա գոյություն ունեցած պետություն։ Թագավորությունը ձևավորվել է Բալկանյան պատերազմների արդյունքում Օսմանյան կայսրությունից անկախացած Չեռնոգորիայի իշխանության կառավարչի թագադրումից հետո և փաստացի գոյատևել մինչև 1916 թվականը[1]։

Չեռնոգորիայի թագավորություն
Краљевина Црна Гора

Դրոշ

Զինանշան

Պետական կարգ Ըստ ժամանակագրության՝
Մայրաքաղաք Ցետինե (խոշորագույն քաղաք)
Թագավորանիստ ոստան մայրաքաղաք
Պետության գլուխ Չեռնոգորիայի արքա
Արքայատոհմ Պետրովիչի-Նոգոշի
Լեզու սերբերեն
Կրոն ուղղափառություն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջան Նոր շրջան
Հասարակարգ Կապիտալիստական հասարակարգ
Հիմնադրում օգոստոսի 28, 1910
Հզորության գագաթնակետ 1910-1921՝ Նիկոլայ I-ի օրոք
Անկում
Ժամանակագրական հաջորդականություն
- Իշխանությունը վերածվում է թագավորության օգոստոսի 28, 1910
- Ավստրո-Հունգարիայի օկուպացիա հունվարի 15, 1916
- Միացումը Սերբիայի թագավորությանը նոյեմբերի 26, 1918
Ներկայիս տարածքում Չեռնոգորիա Չեռնոգորիա
Սերբիա Սերբիա
Կոսովո Կոսովո (դե ֆակտո անկախ)
 
Պատմության պորտալ

Այդ տարում երկիրը բռնազավթվել է հարևան Ավստրո-Հունգարական կայսրության զորաբանակի կողմից, սակայն երկրից դուրս ձևավորվել է վտարանդի կառավարություն։ 1918 թվականի նոյեմբերի 26-ին Չեռնոգորիայի տարածքը միացվել է Սերբիայի թագավորությանը։

Պատմություն խմբագրել

1910 թվականի օգոստոսի 28-ին Ցետինե քաղաքում տեղի է ունենում Չեռնոգորիայի իշխան Նիկոլայ I-ի թագադրությունը, որից հետո Չեռնոգորիայի իշխանությունը հռչակվում է թագավորություն՝ սահմանադրամիապետական կառավարման համակարգով։ Չեռնոգորական անկախ պետությունը ծնունդ է առել 1912-1913 թվականներին՝ Բալկանյան պատերազմների ընթացքում, որին ակտիվորեն մասնակցում էր նաև Նիկոլայը։ 1913 թվականի մայիսի 30-ին չեռնոգորական ուժերը՝ Սերբիայի թագավորության բանակի հետ համատեղ ռազմախուժում և օկուպացնում են Նովոպազարյան սանջակը։

Այնուամենայնիվ, նորաստեղծ թագավորությունն ուներ արտաքին սահմանային խնդիրներ։ Մասնավորապես՝ «մեծ տերությունների» պահանջով Չեռնոգորիան պարտավորվում էր նախկինում Օսմանյան կայսրության Շկոդերի վիլայեթի զբաղեցրած տարածքը հանձնել Ալբանիային, որը ևս անկախություն էր ստացել Բալկանյան պատերազմների արդյունքում։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չեռնոգորիայի թագավորությունն անդամակցում է Անտանտի ռազմաքաղաքական դաշինքին։ 1916 թվականի հունվարի 15-ից մինչև 1918 թվականի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում երկիր են ներխուժում «քառյակ դաշինքի», մասնավորապես՝ Ավստրո-Հունգարական կայսրության զինված ուժերը։

Անտանտի վերստին հզորացման հետևանքով 1918 թվականին Սերբիայի ազգային բանակն ազատագրում է Չեռնոգորիան։ 1918 թվականի դեկտեմբերի 17-ին Չեռնոգորիայի ազգային խորհուրդը հայտարարում է այն մասին, որ երկրում տեղի է ունենում իշխանափոխություն։ Գործող արքայատոհմը լքում է իր դիրքերը։

Սերբերը, խորվաթներն ու սլովենները ստեղծում են իրենց պետությունը՝ Բալկանյան թերակղզու հյուսիսարևմտյան հատվածում։ Չնայած այս հանգամանքին՝ Նիկոլայ թագավորի կողմնակիցները մի քանի տարի շարունակում են զինված դիմադրությունը։ Նրանց նպատակն անկախությունն էր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Չեռնոգորիայի թագավորությունն Առաջին համաշխարհային պատերազմում» (PDF).

Գրականություն խմբագրել