Չեդվիկ Բոուզման

ամերիկացի դերասան

Չեդվիկ Աարոն Բոուզման (անգլ.՝ Chadwick Aaron Boseman, նոյեմբերի 29, 1976(1976-11-29)[1], Անդերսոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ - օգոստոսի 28, 2020(2020-08-28)[2][3][1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր։ Նա լայն ճանաչում է ձեռք բերել «42» ֆիլմում կատարած Ջեքի Ռոբինսոնի և «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարած Ջեյմս Բրաունի դերերի շնորհիվ։ Բոուզմանը կատարել է սուպերհերոս Սև հովազի դերը՝ «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» (2016) ֆիլմում։ Նա նաև մարմնավորել է այդ հերոսի դերը՝ վերջինիս մասին պատմող «Սև հովազ» ֆիլմում[10][11]։

Չեդվիկ Բոուզման
անգլ.՝ Chadwick Boseman
Ծնվել էնոյեմբերի 29, 1976(1976-11-29)[1]
ԾննդավայրԱնդերսոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 28, 2020(2020-08-28)[2][3][1] (43 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանForest Lawn Memorial Cemetery[5]
ԿրթությունՀովարդի համալսարան[6], Բրիտանաամերիկյան դրամատիկական ակադեմիա և T.L. Hanna High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն[7]
Մասնագիտությունսցենարիստ, դրամատուրգ, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, դերասան և ռեժիսոր
Ամուսին(ներ)Taylor Simone Ledward Boseman?
Պարգևներ և մրցանակներ

2016 թվականին Բոուզմանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ, ինչը դարձել է դերասանի մահվան պատճառը։ Չեդվիկ Բոուզմանը մահացել է 2020 թվականի օգոստոսի 28-ին[12][13][14]։

Կարիերա խմբագրել

Չեդվիկ Բոուզմանը ծնվել է Երկնագույն լեռնաշղթայից ոչ հեռու՝ Հարավային Կալիֆոռնիայի Անդերսոն քաղաքում։ Նրա մայրը՝ Կարոլինան, եղել է բուժքույր, իսկ հայրը՝ Լերոյը, եղել է գործարար։ 1995 թվականին դպրոցն ավարտելուց հետո Բոուզմանն ընդունվել է Հարվարդի համալսարան (Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան)։ 2013 թվականին նա նկարահանվել է «42» ֆիլմում, որտեղ կատարել է Ջեքի Ռոբինսոնի դերը։ Նա նաև մարմնավորել է Նաթանիել «Նեյթ» Ռեյ Թեյլորին՝ «Լինքոլն Հայթս» հեռուստասերիալում և սերժանտ Գրեհեմ ՄաքՆեյրին՝ «Անհայտ դեմքեր» ֆիլմում։ «Հրազենային վնասվածք» ֆիլմում նա մարմնավորել է լեյտենանտ Սեմյուել Դրեյքի դերը։

2014 թվականին Բոուզմանը «Ջեյմս Բրաուն. Ճանապարհ դեպի վերև» ֆիլմում կատարել է Ջեյմս Բրաունի դերը։ 2016 թվականին նա կատարել է եգիպտական աստվածներից մեկի՝ իմաստության աստված Թոթի դերը «Եգիպտոսի աստվածները» ֆիլմում, նաև կատարել է սուպերհերոս Սև հովազի դերը «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում[15][16]։ Բոուզմանը կրկին մարմնավորել է այդ կերպարը 2018 թվականին թողարկված «Սև Հովազ» ֆիլմում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2003 ս Երրորդ հերթափոխ Third Watch Դևիդ Ֆեյվեր
2003 ս Իմ բոլոր երեխաները All My Children Ռեջ Փորթեր Մոնթհոմերի #1
2004 ս Կարգ ու կանոն Law & Order Ֆոսթեր Քեյես
2006 ս C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Ռոնդո
2008 ֆ Էքսպրես. Էրնի Դևիսի սպորտի լեգենդը The Express Ֆլոյդ Լիթլ
2008 ս Շտապ օգնություն ER Դերեկ Թեյլոր
2008 ս Դետեկտիվ Ռաշ Cold Case Դետեկտիվ Քոլինս
2005-2006 ս Լինքոլն Հայթս Lincoln Heights Նաթանիել "Նեյթ" Ռեյ Թեյլոր
2009 ս Խաբիր ինձ Lie to Me Քեյբ ՄաքՆեյլ
2010 ս Անհայտ դեմքեր Persons Unknown Սերանը Գրեհեմ ՄեքՆեյր
2010 ս Ճահիճ The Glades Մայքլ Ռիչմոնդ
2011 ս Կասլ Castle Չաք Ռասել
2011 ս Եզր Fringe Մարկ Լիթլ/Քամերոն Ջեյմս
2011 ս Դետրոյթ 1-8-7 Detroit 1-8-7 Թոմի Վեսթին
2011 ս Արդարադատություն Justified Ռալֆ "Ֆլեքս" Բիման
2012 ֆ Հրազենային վնասվածք The Kill Hole Լեյտենանտ Սեմյուել Դրեյք
2013 ֆ 42 42 Ջեքի Ռոբինսոն
2014 ֆ Դրաֆթի օր Draft Day Վոնտաե Մաք
2014 ֆ Ջեյմս Բրաուն. ճանապարհ դեպի վերև Get On Up Ջեյմս Բրաուն
2016 ֆ Եգիպտոսի աստվածները Gods of Egypt Թոթ
2016 ֆ Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ Captain America: Civil War Տ'Չալա / Սև հովազ
2017 ֆ Ուղերձ Քինգից Message from the King
2017 ֆ Մարշալ Marshall Թերգուդ Մարշալ
2018 ֆ Սև հովազ Black Panther Տ'Չալա / Սև հովազ
2018 ֆ Վրիժառուները. Անվերջության պատերազմ Avengers: Infinity War Տ'Չալա / Սև հովազ
2019 ֆ Վրիժառուները 4 Avengers 4 Տ'Չալա / Սև հովազ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 https://apnews.com/5f4352111fdead278da3651b44d311b8AP.
  3. 3,0 3,1 3,2 https://tw.appledaily.com/entertainment/20200829/DTOPLFLL5ZB6HG3M7A2FODLL6E/(չինարեն (Թայվան))
  4. 4,0 4,1 4,2 https://apnews.com/5f4352111fdead278da3651b44d311b8
  5. Find A Grave — 1996.
  6. ‘Black Panther’ star Chadwick Boseman dies of cancer at 43AP, 2020.
  7. https://www.foxcarolina.com/news/anderson-native-chadwick-boseman-stars-as-the-black-panther-local-pastor-reacts/article_ab12e578-8732-5f6f-b778-9a949fa8ed35.html
  8. https://www.goldenglobes.com/person/chadwick-boseman
  9. https://time.com/collection/most-influential-people-2018/5217574/chadwick-boseman/
  10. Strom, Marc (2014 թ․ հոկտեմբերի 28). «Chadwick Boseman to Star in Marvel's Black Panther». Marvel.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  11. Siegel, Lucas (2014 թ․ հոկտեմբերի 28). «Marvel Announces Black Panther, Captain Marvel, Inhumans, Avengers: Infinity War Films, Cap & Thor 3 Subtitles». Newsarama. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  12. «'Black Panther' star Chadwick Boseman dies of cancer at 43». AP NEWS. 2020 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  13. CNN, Christina Maxouris and Amir Vera. «'Black Panther' star Chadwick Boseman dies at 43». CNN. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  14. «'Black Panther' star Chadwick Boseman passes away at 43 - The Economic Times». m.economictimes.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 29-ին.
  15. by Jen Yamato (հոկտեմբերի 28, 2014 2:16pm). «deadline.com «Chadwick Boseman Signed For 5 Films As Black Panther, Captain Marvel Bring Diversity To Superhero Slate»». Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
  16. «ign.com «Chadwick Boseman on Becoming Black Panther and Working with "Really Smart" Marvel»». 2014 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեդվիկ Բոուզման» հոդվածին։