Չարլի Տորոպ

հոլանդացի նկարչուհի

Չարլի Տորոպ (իսկական անուն, ազգանունը` Աննա Կարոլայն Պոնտիֆեկս Տորոպ, հոլ.՝ Charley Toorop, մարտի 24, 1891(1891-03-24)[1][2][3][…], Կաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][5][6][…] - նոյեմբերի 5, 1955(1955-11-05)[2][3] կամ նոյեմբերի 6, 1955(1955-11-06)[7], Բերխեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[6]), նիդերլանդացի նկարչուհի և վիմագրող:

Չարլի Տորոպ
Charley Toorop (1951) (cropped).jpg
Ծնվել էմարտի 24, 1891(1891-03-24)[1][2][3][…]
ԾննդավայրԿաթվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ[4][5][6][…]
Վախճանվել էնոյեմբերի 5, 1955(1955-11-05)[2][3] (64 տարեկան) կամ նոյեմբերի 6, 1955(1955-11-06)[7] (64 տարեկան)
Մահվան վայրԲերխեն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ[6]
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություննկարչուհի
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ԱշակերտներJaap Mooy?[8]
ՊարգևներPrijs van de Stichting Kunstenaarsverzet?
ՀայրՅան Տորոպ
ԶավակներJohn Fernhout? և Edgar Fernhout?
ԱզգականներEva Besnyö?
Charley Toorop Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է նիդերլանդական գեղանկարչությունում սիմվոլիզմի խոշորագույն ներկայացուցիչ Յան Տորոպի ընտանիքում: Ինքնուս նկարչուհի է: 1919—1921 թվականներին բնակվել է Փարիզում, 1922 թվականին տեղափոխվել է Բերգեն (Հյուսիսային Հոլանդիա):

ՍտեղծագործությունԽմբագրել

 
Չարլի Տորոպը իր կտավի մոտ Ամստերդամում, 1951 թ.

1916 թվականից եղել է Het Signaal (Ազդանշան) նկարիչների խմբի անդամ, ովքեր իրենց նկարներում արտահայտում էին իրականության խորը զգացողությունը, վառ արտահայտված ընդգծված գծերով գունային ելևէջների և վառ արտահայտված գունային հակադրության շնորհիվ: Տորոպը եղել է Բերգենի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ: 1928 թվականից հետո ստեղծել է մեծ քանակի կարմիր գույնի ներկերով կտավներ: 1937 թվականից նրա կտավները առանձնանում էին հզոր արտահայտչականությամբ: Իր ուշ շրջանի գործերում նա ստեղծագործում էր հիմնականում կրոնական գեղանկարչության ժանրում: Որպես վիմագիր` ստեղծել է մի շարք գրքային նկարազարդումներ, ինչպես նաև օրացույցներ: Դրանցից մեկը նկարչուհու դիմանկարով տպագրվել է շուրջ մեկ միլիոն տպաքանակով:

ԳրականությունԽմբագրել

  • Rembert, Virginia Pitts (2005) "Charley Toorop" in: Women's Art Journal, 26, no. 2, (2005): 26-32.
  • Bremer, Jaap B.J. (1995) "Charley Toorop : works in the Kröller-Müller Museum collection", Otterlo : Kröller-Müller Museum. ISBN 90-74453-15-5, ISBN 978-90-74453-15-8.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել