Չարլզ Ուեբսթեր Հովթորն

ամերիկացի նկարիչ

Չարլզ Ուեբսթեր Հովթորն (անգլ.՝ Charles Webster Hawthorne, հունվարի 8, 1872(1872-01-08)[1][2][3], Clark Center, Քլարկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ - նոյեմբերի 29, 1930(1930-11-29)[1][2], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ և ուսուցիչ։ ԱՄՆԱզգային գեղարվեստի ակադեմիայի լիիրավ անդամ։

Չարլզ Ուեբսթեր Հովթորն
Ծնվել էհունվարի 8, 1872(1872-01-08)[1][2][3]
ԾննդավայրClark Center, Քլարկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 29, 1930(1930-11-29)[1][2] (58 տարեկան)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունShinnecock Hills summer school?
Մասնագիտություննկարիչ
Ժանրժանրային նկարչություն և դիմապատկեր
ԱշակերտներՈւիլյամ Հ. Ջոնսոն և Ruth Pratt Bobbs?
Պարգևներ
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Charles W. Hawthorne Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1900 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, աշխատել է արտադրամասում, սովորել է գիշերօթիկ դպրոցում։ Նկարչություն սովորել է Գեղարվեստի ազգային ակադեմիայում և Նյու Յորքի Նկարիչ-ուսանողների լիգայում։ Եղել է Ֆրենկ Դյումոյի և Ջորջ դե Ֆրոստ Բաշի աշակերտը։ Ավելի ուշ ուսումը շարունակել է արտասահմանում` Նիդեռլանդներում և Իտալիայում։ Նկարչության դասեր է վերցրել Վիլյամ Չեյզից, ով մեծ ազդեցություն է թողել նկարչի ստեղծագործության վրա։ Սովորելու ընթացքում Հովթորնն իր ուսուցչի` Վիլյամ Չեյզի, օգնությամբ որոշում է բացել իր սեփական արվեստի դպրոցը հայրենիքում։ Նյու Յորքից և Փարիզից հետո նա Մասսաչուսեթս նահանգում ընտրել է վայր իր դպրոցի համար, որտեղ կազմակերպում է կերպարային գեղանկարչության դասեր։ 1908 թվականին դարձել է ԱՄՆ-ի Գեղարվեստի ազգային ակադեմիայի թղթակից անդամներից մեկը, իսկ արդեն 1911 թվականին՝ ակադեմիայի լիիրավ անդամ։ 1917 թվականին գտնվելով Փարիզում` Հովթորնը դարձել է Ֆրանսիայի Գեղեցիկ արվեստների ազգային համայնքի լիիրավ անդամ։

Ստեղծագործություն խմբագրել

Չարլզ Վեբսթեր Հովթորնը հայտնի ամերիկացի նկարիչ է, ով նկարել է կտավներ և մի շարք ժանրային նկարներ։ Նկարչի աշխատանքներ պահպանվում են Մետրոպոլիտեն թանգարանում, Վուստերսկյան արվեստի թանգարանում, Օլբրայթ-Նոքս պատկերասրահում և այլ վայրերում։

 
Աշակերտը, Չարլզ Վեբսթեր Հովթորն

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Charles Webster HawthorneOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Ուեբսթեր Հովթորն» հոդվածին։