Ուրագան (ռուս.՝ Ураган), խորհրդային արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։

ԲՄ-27 Ուրագան
Ուրագան ՀԿՌՀ
Տեսակ ՀԿՌՀ
Արտադրող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Արտադրման տարիներ 1975-ից մինչ օրս
Հատի գին ~ 9 մլն $
Հիմնական օգտագործողներ Ռուսաստան Ռուսաստան
Ղազախստան Ղազախստան
Ուկրաինա Ուկրաինա
Մեքենայի Քաշ 20 տ
Մեքենայի Երկարություն 9.63 մ
Մեքենայի Բարձրություն 2.8 մ
Մեքենայի Լայնություն 3.23 մ
Մեքենայի շարժիչի հզորություն 180 ձիաուժ
Մեքենայի շարժիչի տեսակ դիզելային
Վառելիքի պաշար 500 կմ
Հրթիռների քանակ 16
Հրթիռների տրամագիծ 220 մմ
Կրակի Հեռահարություն 8.5-34կմ
Կրակի Տևողություն 9-20 վրկ
Վերալիցքավորման ժամանակ 15-20 րոպե

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Ուրագան համակարգերը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, կապի հանգույցների և շինությունների ոչնչացման համար։ Ուրագան համակարգերի արտադրությունը սկսվել է 1975 թվականին։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Ուրագան համակարգի մեքենան բավականին թեթև է նրա մարտական քաշը կազմում է ընդամենը 20 տոննա։ Ուրագան համակարգը հավաքված է Զիլ-135ԼՄ բեռնատարի շասսի վրա և ունի 8X8 կոնֆիգուռացիա։ Մեքենայի երկարությունը կազմում է 9.63 մ, լայնությունը 2.8 մ, իսկ բարձրությունը 3.23 մ։ Մեքենան սնուցվում է երկու դիզելային շարժիչներով, որոնցից յուրաքանչյուրը զարգացնում է 182 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 65 կմ/ժ արագություն։ Ուրագան համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 500 կմ։

Մարտվարական տվյալներ խմբագրել

Ուրագան համակարգը ղեկավարվում է անձնակազմի 4 անդամների կողմից։ Ուրագան համակարգի հրթիռների քանակը 15-ն է՝ տրամաչափը ստանդարտ 220 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 280 կգ, իսկ մարտագլխիկների քաշը 90-100 կգ։ Համակարգի ռեակտիվ արկերը կարող են համալրվել բեկորաֆուգասային, թերմոբարիկ, կասետային և քիմիական մարտական մասով։ Ուրագան համակարգի կրակի առավելագույն հեռահարությունը հասնում է 34-35 կիլոմետրի։ Ուրագան համակարգերի հրթիռները վերալիցքավորվում են 15-20 րոպեների ընթացքում։

Ռազմական գործողություններ խմբագրել

Ուրագան համակարգերը մասնակցել են մի շարք ռազմական հակամարտությունների՝ Աֆղանստանում, Հարավային Օսեթիայում, Ուկրաինայի արևելյան հատվածներում և այլուր։ Ուրագան համակարգերը մասնակցել են նաև առաջին և երկրորդ չեչենական պատերազմներին։

Համեմատություն Սմերչ, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ խմբագրել

Զինատեսակ Սմերչ[1] Ուրագան[2] ԱՌ1Ա[3] PHL-03[4] ՎՄ-80 HIMARS[5] M270[6] Աստրոս II[7] Պինակա[8]
Պատկեր
             
Արտադրող երկիր   ԽՍՀՄ
  ՌԴ
  ԽՍՀՄ
  ՌԴ
  Չինաստան   Չինաստան   Չինաստան   ԱՄՆ   ԱՄՆ   Բրազիլիա   Հնդկաստան
Արտադրման տարիներ 1987-մինչ օրս 1975-մինչ օրս 2009-մինչ օրս 2005-մինչ օրս 1999-մինչ օրս 2005-մինչ օրս 1983-մինչ օրս 1983-մինչ օրս 2000-մինչ օրս
Զանգված 43.7 տ 20 տ 42.5 տ 43 տ 32 տ 10.9 տ 24.56 տ 10 տ 45 տ
Երկարություն 12.1 մ 9.63 մ 13 մ 12 մ 9.5 մ 7 մ 6.97 մ 7 մ 12.5 մ
Բարձրություն 3.05 մ 2.8 մ 3 մ 3 մ 3 մ 3.2 մ 2.97 մ 2.9 մ 3 մ
Լայնություն 3.05 մ 3.23 մ 3 մ 3 մ 3.5 մ 2.4 մ 2.62 2.6 մ 2.5
Տրամաչափ 300 մմ 200 մմ 300 մմ 300 մմ 273 մմ 227 մմ 227 մմ 127, 180, 300 մմ 214 մմ
Ուղղորդիչների քանակ 12 հատ 16 հատ 10 հատ 8 հատ 12 հատ 6 հատ 12 հատ 32, 16, 4 հատ 16
Կրակի նվազ. հեռավորություն 2 կմ 8.5 կմ 20 կմ 20 կմ 34 կմ 2 կմ 2 կմ 7 կմ 5 կմ
Կրակի առավել. հեռավորություն 90 կմ 34 կմ 130 կմ 150 կմ 80 կմ 300 կմ 300 կմ 90 կմ 40 կմ
Վերալիցքավորում 30 րոպե 12-20 րոպե 20 րոպե 30 րոպե 15-20 րոպե 5-10 րոպե 5 րոպե 15-20 րոպե 15 րոպե
Վառելիքի պաշար 850 կմ 500 կմ 650 կմ 650 կմ 550 կմ 480 կմ 485 կմ 480 կմ 800 կմ
Արժեք 12.5 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 9 մլն. $ 7 մլն. $ 18 մլն. $ 20 մլն. $ 13,5 մլն. $ 2 մլն. $

Սպառազինություն խմբագրել

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել