Ուտագավա Հիրոշիգեն (ճապ.՝ 歌川広重, 1797[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][35][35][36], Էդո, Toshima District, Musashi Province[2] - հոկտեմբերի 12, 1858(1858-10-12)[2][8][9][33], Էդո, Toshima District, Musashi Province[2]), ճապոնացի գծանկարիչ, արվեստի ուկիյո-է ուղղության խոշորագույն ներկայացուցիչ, գունավոր փայտափորագրության մեծահմուտ վարպետ և ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ։ Կենցաղային գեղանկարչության բաղադրատարրերով իր քնարերգական բնանկարներում («Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները», 1833-1834) նա արտացոլել է բնության անկայուն, փոփոխական վիճակները, ձյան և մշուշի մթնոլորտային էֆեկտները։ Նկարչին են վերագրում նաև Անդո Հիրոշիգե (安藤広重՝ իրական անվան և ստեղծագործական կեղծանվան անսովոր միասնություն) և Իչիյուսաի Հիրոշիգե (一幽斎廣重) գեղարվեստական կեղծանունները։

Ուտագավա Հիրոշիգե
ճապ.՝ 歌川広重
Memorial Portrait of Hiroshige, by Kunisada.jpg
Հիրոշիգեի դիմանկարն՝ ըստ Ուտագավա Կունիսադայի (1786-1864 թթ)
Ծնվել է1797[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][35][35][36]
ԾննդավայրԷդո, Toshima District, Musashi Province[2]
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1858(1858-10-12)[2][8][9][33]
Մահվան վայրԷդո, Toshima District, Musashi Province[2]
ՔաղաքացիությունՃապոնիա[35][35]
Մասնագիտություննկարիչ, ukiyo-e artist և արվեստների գործիչ
Ոճուկիյո-է
Ժանրբնանկար
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներOne Hundred Famous Views of Edo?, Thirty-six Views of Mount Fuji?, Eight Views of Ōmi?, Q11577752?, The Sixty-nine Stations of the Kiso Kaidō?, Famous Views of the 60-odd Provinces? և Q36967586?
ՈւսուցիչToyohiro? և Ōoka Unpō?
ԱշակերտներUtagawa Hirokage?, Q11545224?, Q11545221?, Q35999857?, Q11545222?, Q11605744? և Q11545180?
Ներշնչվել էԿացուշիքա Հոքուսայ
ՊաշտոնQ4357164?
Utagawa Hiroshige Վիքիպահեստում

Կյանքի վաղ ժամանակաշրջանըԽմբագրել

Հիրոշիգեն ծնվել է 1797 թ. Յաեսու զորանոցում, որը գտնվում է Էդո քաղաքի (այժմյան Տոկիո) Յաեսու թաղամասում տեղակայված Էդո ամրոցի արևելյան մասում։ Ծննդյան ժամանակ նրան տրված անունը Անդո Տոկուտարո է (安藤徳太郎)։ Նրա հայրը՝ Անդո Գենեմոնը, սյոգունի տոհմական պալատական էր։ Երիտասարդ տարիքում Հիրոշիգեն գրեթե միաժամանակ կորցնում է և՛ մորը, և՛ հորը։ Հոր մահը նշանակում էր, որ տասներեքամյա տղան պետք է ստանձնի Էդո դղյակի հրշեջ ծառայության պետի պաշտոնն ու պարտականությունները։ Հիրոշիգեն այդ պաշտոնում ծառայել է մինչև 27 տարին բոլորելը։ Ծառայությունն առանձնապես աշխատատար չէր և պատանուն դա թույլ էր տալիս մեծ ժամանակ հատկացնել գեղանկարչությանը։ Ենթադրաբար, Հիրոշիգեն գծանկարչությամբ սկսել է զբաղվել Կացուսիկա Հոկուսայի աշխատանքները տեսնելուց հետո։

Նկարչի ամենավաղ ստեղծագործությունը համարվում է «Լաեչյու կղզու բնակիչների թափորը» (1836) նկարը։

ՍտեղծագործություններըԽմբագրել

Հաճախ ճամփորդել և ստեղծել է «Արևելյան մայրաքաղաքի՝ (Տոկիոյի) 10 տեսարան» (1827), «Տոկայդոյի ճանապարհի 53 կայարանները» (1833-1834), «Գավառների ավելի քան 60 տեսարան» (1853-1856), «Ֆուձի լեռան 36 տեսարան» (1854-1858), «Էդոյի 100 տեսարան» (1856-1858) և այլ՝ գունավոր փայտագրության տեխնիկայով կատարված բնանկարաշարեր:

Կերպարների նրբագեղությամբ ու քնարականությամբ բնորոշվող Հիրոսիգեի բնանկարներում պատկերված են նաև առօրյա աշխատանքով զբաղված մարդիկ։

Տարածությունը հաղորդելու նպատակով հաճախ ընդգծել է առաջին պլանի շեշտված որևէ մանրամաս՝ մեղմորեն կերպավորելով հետին պլանները, դիմել է նաև գծային հեռանկարինː Նրա արվեստը ազդել է իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի շրջանի եվրոպական բնանկարչության վրաː

ԱզդեցությունըԽմբագրել

 
ձախից՝ Հիրոշիգե, «Սալորի այգին Կամեիդոյում»
աջից՝ Վան Գոգ, «Սալորի ծաղկող ծառը»
 
ձախից՝ Հիրոշիգե, «Մեծ կամուրջը. հանկարծակի տեղատարափ անձրև Ատակեում»
աջից՝ Վան Գոգ, «Կամուրջն անձրևի տակ»

Հիրոշիգեն Ուտագավա դպրոցի սան է, ինչպես՝ Կունիսադան և Կունիյոշին: 19-րդ դարի սկզբում Ուտագավա դպրոցում դասավանդում էին գծանկարչության և փայտափորագրության արվեստը, որն ուսումնասիրում էին բազմաթիվ արվեստագետներ։ Չնայած դերասանների վերաբերյալ կամ պատմական թեմաներով նրանց գծանկարների և փորագրանկարների գերակշռությանը՝ դպրոցի սաները հմտանում էին արվեստի հայտնի բոլոր ուղղություններում։

Հիրոշիգեի օրոք գծանկարչությունը ծաղկում էր ապրում, և այդ ոճը նախընտրող արվեստասեր գնորդների թիվը սրընթաց աճում էր։

Հիրոշիգեի «Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները» (1833-1834) և «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարանները» (1856- 1858) նկարների շարքը մեծ տպավորություն է գործել ֆրանսիացի իմպրեսիոնիստների վրա, ինչպիսիք են Կլոդ Մոնեն, Վինսենթ վան Գոգը: Վերջինս Հիրոշիգեից բանագողել է երկու նկար «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարաններ» շարքից, որոնք այժմ ներառված են նրա ուկիյո-է գծանկարների հավաքածուի մեջ։ Հիրոշիգեի ստեղծագործական ոճը տպավորություն է գործել նաև ռուսական արվեստի «Միր իսկուսստվա» ուղղության վրա 20-րդ դարում, որի ամենահայտնի ներկայացուցիչներից է Իվան Բիլիբինը:

ՊատկերասրահԽմբագրել

Ուկիյո-է. «Ծաղիկների և թռչունների նկարներ»՝

Մի քանի ուկիո-է ոճի նկարներ «Տոկաիդո երկաթուղու 53 կայարանները» շարքից՝

Մի քանի ուկիո-է ոճի նկարներ «Էդո քաղաքի հարյուր անվանի տեսարաններ» շարքից՝

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 RKD-Nederlands Instituut voor Kunstgeschiedenis
  3. 3,0 3,1 And? Hiroshige
  4. 4,0 4,1 Utagawa Hiroshige — 1985.
  5. 5,0 5,1 Swartz A. Hiroshige — 2007.
  6. 6,0 6,1 Swartz A. Hiroshige Ando — 2007.
  7. 7,0 7,1 Swartz A. Hiroshige Andō — 2007.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 RKDartists
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Encyclopædia Britannica
  10. 10,0 10,1 SNAC — 2010.
  11. 11,0 11,1 Nationalencyklopedin — 1999.
  12. 12,0 12,1 Encyclopædia UniversalisEncyclopædia Britannica.
  13. 13,0 13,1 Թագավորական գեղարվեստական ակադեմիա — 1768.
  14. 14,0 14,1 Artnet — 1998.
  15. 15,0 15,1 Kunstindeks Danmark
  16. 16,0 16,1 Faceted Application of Subject Terminology
  17. 17,0 17,1 Isidore — ISSN 2271-3816
  18. 18,0 18,1 Մինեապոլիսի արվեստի ինստիտուտ — 1883.
  19. 19,0 19,1 LIBRIS
  20. 20,0 20,1 Web umenia
  21. 21,0 21,1 Cooper-Hewitt Person ID
  22. 22,0 22,1 CONOR
  23. 23,0 23,1 Babelio
  24. 24,0 24,1 24,2 24,3 Nelson-Atkins Museum of Art — 1933.
  25. 25,0 25,1 Վիկտորիայի ազգային պատկերասրահ — 1861.
  26. 26,0 26,1 Artcyclopedia
  27. 27,0 27,1 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  28. 28,0 28,1 Saint Louis Art Museum — 1909.
  29. 29,0 29,1 ARTICArt Institute of Chicago.
  30. 30,0 30,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  31. 31,0 31,1 MutualArt.com — 2008.
  32. 32,0 32,1 Artsy
  33. 33,0 33,1 33,2 33,3 33,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  34. 34,0 34,1 Store norske leksikon — 1978.
  35. 35,0 35,1 35,2 35,3 35,4 35,5 35,6 35,7 NMVW-collection
  36. 36,0 36,1 Իսպանիայի ազգային գրադարան — 1711.

ԳրականությունԽմբագրել

  • Новый Энциклопедический Словарь, Рипол Классик, 2004
  • Мировое искусство. Андо Хиросигэ: Серия гравюр «53 станции Токайдо», «69 станций Кисокайдо». - СПб: ООО «СЗКЭО» «Кристалл», 2006. - 160 с.: ил. ISBN 5-9603-0052-4
  • Мировое искусство. Андо Хиросигэ. «100 видов Эдо» - СПб: ООО «СЗКЭО» «Кристалл», 2007. - 128 с.: ил. ISBN 978-5-9603-0053-7