Ուռեկան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևմտյան հատվածում, Բերձոր շրջկենտրոնից գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 90 կմ հեռավորության վրա։

Գյուղական համայնք
Ուռեկան
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Մակերես3231.0 հա կմ²
ԲԾՄ688 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն168 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ուռեկան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ուռեկան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 3231.0 հա տարածք, որից 1621.2 հա գյուղատնտեսական նշանակություն, 1511.9 հա անտառային հողեր։ Ուռեկան համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետը։ Համայնքի տարածքով անցնում է «Ուռեկան-Այգեհովիտ» ոռոգման ջրատարը։

Բնակավայրի տարածքում խմելու ջրի համար առկա են թվով 19 գործող անհատական ջրհորներ։ Խմելու ջրի նպատակով օգտագործում են նաև Հակարի գետի ջուրը։

Պատմություն խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Ուռեկան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 168 մարդ, կա 45 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 145 150 148

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 35 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 385.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)