Ումբերտո Սաբա (իտալ.՝ Umberto Saba, իսկական ազգանունը՝ Պոլի, Poli, մարտի 9, 1883(1883-03-09)[1][2][3][…], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 25, 1957(1957-08-25)[4][1], Գորիցիա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա), իտալացի գրող, բանաստեղծ: 1910 թվականին վերցրել է «Սաբա» գրչանունը, 1928 թվականից հայտնի է եղել որպես Ումբերտո Սաբա:

Ումբերտո Սաբա
իտալ.՝ Umberto Saba
Umberto Saba.jpg
Ծննդյան անունիտալ.՝ Umberto Poli
Ծնվել էմարտի 9, 1883(1883-03-09)[1][2][3][…]
ԾննդավայրՏրիեստ, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էօգոստոսի 25, 1957(1957-08-25)[4][1] (74 տարեկան)
Վախճանի վայրԳորիցիա, Ֆրիուլի Վենեցիա Ջուլյա, Իտալիա
Գրական անունUmberto Saba և Umberto Chopin Poli
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, ակնարկագիր և լրագրող
Լեզուիտալերեն[1] և սլովեներեն
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
ԿրթությունՊիզայի համալսարան
ԺանրերԿանցոն, սոնետ, Terza rima?, էսսե և վեպ
ՊարգևներՎիարեջո մրցանակ
ԶավակներLinuccia Saba?
Umberto Saba signature.svg
Ումբերտո Սաբա Վիքիքաղվածքում
Umberto Saba Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ումբերտոն ծնվել է Ավստրո-Հունգարիայի կազմի մեջ մտնող Տրիեստ քաղաքում, վենետիկյան ազնվական ընտանիքից առևտրային գործակալ Ուգո Էդուարդո Պոլիի և հրեա Ֆելիցիա Ռահիլի Կոենի ընտանիքում: Ֆելիցիայի հետ ամուսնանալու համար Ուգոն ընդունել է հուդայականություն: Սակայն ծնողները բաժանվել են նախքան Ումբերտոյի ծնվելը: Հայրը ստիպված է եղել հեռանալ Տրիեստից, քանի որ Իտալիայի քաղաքացի էր և իրրեդենտիզմի կողմնակից: Ումբերտոն հորը հանդիպել է 20 տարեկան հասակում:

Սաբայի կյանքում կարևոր դեր է խաղացել նրա սլովենացի ստնտուն՝ Ժոզեֆա Գաբրովիչ Շկոբարը («Պեպպա»): Մի քանի տարի Սաբան ապրել է Պեպպայի տանը, ով կորցրել էր որդուն և դարձել Սաբայի երկրորդ մայրը: Ավելի ուշ իր չափածո ստեղծագործություններում Սաբան Պեպպայի տանն անցկացրած ժամանակը նկարագրում է որպես երջանիկ տարիներ:

Կոենների ընտանիք վերադառնալով՝ Սաբային դաստիարակում են մայրն ու երկու մորաքույրները, ովքեր իրենց խանութում զբաղվում էին կահույքի առևտրով: Դպրոցում ունենալով ցածր առաջադիմություն՝ որոշվել է, որ նա առևտրով պետք է զբաղվի (ինչպես ընդունված էր Կոեն ընտանիքում): Տրիեստի առևտրի տներից մեկում մի որոշ ժամանակ աշխատել է որպես աշակերտ (երրորդ կամ չորրորդ դասարանից հետո): Միջնակարգ կրթությունն ստացել է առևտրի և նավիգացիայի թագավորական ակադեմիայում: Որոշ ժամանակ առևտրական նավի վրա եղել է սպասավոր:

 
Ումբերտո Սաբայի արձանը Տրիեստի Դանթե փողոցում

1903 թվականին ընդունվել է Պիզայի համալսարան, որտեղ սովորել է իտալական գրականություն, այնուհետև՝ հնագիտություն, գերմաներեն ու լատիներեն: 20-րդ դարի սկզբում փորձել է ջութակ նվագել, սակայն, 1904 թվականին ընդհարվելով մեկ այլ ջութակահարի հետ, տառապել է ընկճախտով, ունեցել նյարդային խանգարում: Միաժամանակ, վերադառնալով Տրիեստ, գրել է բանաստեղծություններ, ակնարկներ թերթերի համար: Առաջին բանաստեղծություններն ստորագրել է Ումբերտո Շոպեն Պոլի:

Վերսիլիայում այցելել է Գաբրիելե Դ՛Աննունցիոյին: 1905 թվականին թերթում հոդված է հրապարակել Չեռնոգորիայում ոտքով կատարած ճանապարհորդության մասին: Այդ տարիներին այցելել է «Ռոսսետի» սրճարան, որը երիտասարդ մտավորականների հավաքատեղի էր: Այստեղ հանդիպել է ապագա բանաստեղծ Վերգիլիո Ջիոտտոյին: Հաջորդ տարի երկու տարով տեղափոխվել է Ֆլորենցիա, հանդիպել Ջովանի Պապինիի, Ջուզեպպե Պրեդզոլինին, գրել «Voce» թերթում:

Լինելով Իտալիայի քաղաքացի՝ 1907-1908 թվականներին ծառայել է իտալական բանակում Սալեռնոյում:

1910 թվականի նոյեմբերին լույս է տեսնում Ումբերտոյի բանաստեղծությունների առաջին ժողովածուն, որը նա ստորագրում է «Սաբա» գրական անվամբ, որը 1928 թվականից դառնում է նրա ազգանունը[5]: Անվան այս ընտրությունը (կազմված հրեական երկու բառերից՝ «սովա» (שובע)՝ «կուշտ», «սաբա»՝ պապիկ) շատ գիտնականներ կապում են նրա հրեական ծագման հետ՝ որպես հարգանքի տուրք մոր հիշատակին[6], իսկ ոմանք ազգանունը կապում են նրա ստնտուի ազգանվան հետ՝ Շկոբար[7]:

 
Ումբերտո Սաբայի կիսանդրին Տրիեստի քաղաքային զբոսայգում

Տրիեստ կատարած այցելություններից մեկի ժամանակ ծանոթացել է Կառոլինա Վելլերի հետ (ստեղծագործություններում՝ Լինա), ում հետ 1909 թվականին ամուսնացել է: 1910 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Լունուչչան:

1911 թվականին կնոջ հետ վեճը հանգեցնում է խոր ճգնաժամի, որի արդյունքում գրում է բանաստեղծությունների երկու նոր գրքեր: 1910-1913 թվականներին բացի բանաստեղծություններից, գրում է նաև պատմություններ հրեական կյանքից, տեղական թատրոնում բեմադրում է պիես (միակը իր գործունեության ընթացքում): Ընտանեկան ճգնաժամը հաղթահարելու համար 1913 թվականին ընտանիքով տեղափոխվում է նախ Բոլոնիա, որտեղ համագործակցում է Il Resto del Carlino թերթի հետ, ապա Միլան, որտեղ ղեկավարում է Էդեմ թատրոնի սրճարանը:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, Սաբան չհետաքրքրվելով քաղաքականությամբ, աջակցում է Մուսոլինիի կողմից հրապարկվող «Il Popolo d'Italia» թերթին: Զինվորական ծառայության է զորակոչվել ավստրիական ռազմագերիների Կասալմաջորե ճամբարում որպես գրագիր:

1919 թվականից Տրիեստում ունեցել է անտիկ գրախանութ:

Պատերազմից հետո 9 ամիս ապրել է Հռոմում, այնուհետև՝ 10 տարի Միլանում, համագործակցել «Corriere della Sera» իտալական օրաթերթի հետ: 1946 թվականին դարձել է Վիարեջջո մրցանակի հետպատերազմյան առաջին դափնեկիրը:

 
Սաբայի գերեզմանաքարը

1955 թվականին կնոջ մահից հետո տեղափոխվել է Գորիցիայի հիվանդանոց: Մահացել է 74 տարեկան հասակում, սրտի կաթված ստանալուց 9 ամիս հետո:

 
Ումբերտո Սաբայի անվան գրախանութ Տրիեստում

Հրեական ծագման ազդեցությունԽմբագրել

1948 թվականին գրված "Storia e cronistoria del Canzoniere" («Երգ գրելու պատմություն և ժամանակագրություն») արձակ էսսեն ներկայացնում է ինքնակենսագրական տարրեր: "Gli Ebrei" («Հրեաները»), որը 1956 թվականին գրված "Ricordi-Racconti 1910-1947" թ.-ի («1910-1947 թվականների ակնարկներ և պատմություններ») մաս է կազմում, նկարագրում է Սաբայի մանկությունը Տրիեստի հրեական համայնքում: 1952 թվականին գրած "Vignette di vita giudaica" («Դրվագներ հրեական կյանքից») գրքում նկարագրում է իր մայրական նախնի Սամուել Դավիդ Լուցցատոյին: Սաբայի ստեղծագործություններում առկա են հրեական և տրիեստական բարբառներ[8]:

ՄատենագիտությունԽմբագրել

Իտալերեն հրատարակումներ՝

  • Tutte le poesie, ed. A Stara, Milano, Mondadori, 1988
  • Tutte le prose, ed. A. Stara, Milano, Mondadori, 2001
  • Prose, ed. L. Saba, Milano, Mondadori, 1964

Անգլերեն թարգմանություններ՝

  • Thirty-one Poems, trans. F. Stefanile, New York, The Elizabeth Press, 1978/ Manchester, Carcanet, 1980
  • Ernesto, trans. M. Thompson, New York, Carcanet, 1987
  • The Stories and Recollections, trans. E. Gilson, New York, Sheep Meadow Press, 1993
  • History and Chronicle of the Songbook, trans. S. Sartarelli, New York, The Sheep Meadow Press, 1998
  • Song-book: Selected Poems from the Canzoniere of U. S., New York, The Sheep Meadow Press, 1998
  • Poetry and Prose, trans. with commentary, V. Moleta, Bridgetown, Aeolian Press, 2004
  • ′′ Songbook, The Selected Poems of Umberto Saba ′′ translated by George Hochfield and Leonard Nathan, Yale University Press, 2008. Paperback edition, 2011.

Ուսումնասիրություններ՝

  • La gallina di Saba, M. Lavagetto, Torino, Einaudi, 1989
  • Gli umani amori. La tematica omoerotica nell'opera di Umberto Saba, M. Jattoni Dall'Asén, Reading, The Italianist, n.1, 2004

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 AA.VV. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Enciclopedia Treccani (իտալ.)Istituto dell'Enciclopedia Italiana, 1929.
  5. Moleta, Vincent (2004) Umberto Saba – Poetry and Prose. Bridgetown, Western Australia: Æolian Press
  6. Joseph Cary, Three Modern Italian Poets: Saba, Ungaretti, Montale (Chicago: University of Chicago Press, 1992) p. 35.
  7. Sartarelli, Stephen (1998) Songbook: Selected Poems from the Canzionere of Umberto Saba. Riverdale-on-Hudson: Sheep Meadow Press. p, xv
  8. Hebrew Encyclopedia, Jerusalem, 1974, Vol. 25 p. 419 (in Hebrew)
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ումբերտո Սաբա հոդվածին

Արտաքին հղումներԽմբագրել