Ուլուջանլար բանտ-թանգարան
Ուլուջանլար քաղաքական բանտ-թանգարան (թուրք.՝ Ulucanlar Cezaevi Müzesi), նախկինում` քաղաքական բանտ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որը վերածվել է թանգարանի և բացվել է այցելության համար 2011 թվականին: Թուրքիայում այն եզակի թանգարան է իր տեսակի մեջ, ինչպես նաև` առաջին և միակ պետական բանտն է քաղաքում[2][3]:
Ուլուջանլար բանտ-թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | բանտ, տեսարժանություն և թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ալթընդաղ (Անկարա) |
Հիմնադրված է | 1925 |
Կայք | ulucanlarcezaevimuzesi.com |
![]() | |
![]() |
Բանտի պատմությունԽմբագրել
Որպես բանտ Ուլուջանլարը բացվել է 1925 թվականին, Ալտինգադ շրջանի համանուն մարզում, Թուրքիայի Հանրապետության ձևավորումից կարճ ժամանակ անց և մայրաքաղաքի` Ստամբուլից Անկարա տեղափոխվելուց հետո: Օբյեկտը կառուցվել է որպես ռազմական պահեստ, որն ուներ 34.000 քմ ընդհանուր մակերես[4]:
Ըստ 1960 թվականի Բանտերի կենտրոնական վարչության և Անշարժ գույքի ազգային վարչության նամակագրության, որը գտնվել է պատմական ուսումնասիրությունների ընթացքում, Ուլուջանլարը կառուցվել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարության կողմից, ըստ գերմանացի նախագծող Կարլ Քրիստոֆ Լյոխերի առաջարկի: Նա վայրի ընտրությունը բացատրել է նրանով, որ այդ շրջանում շատ էին վարելահողերը և դաշտավայրերը, որտեղ և կարող էին աշխատել ազատազրկվածներն ու այդպիսով օգուտ բերեին հասարակությանը[5][6]:
Ֆրանսիացի ճանապարհորդ Պիտոն դե Տուրնեֆերտի` 1717 թվականի փորագրության վրա կարելի է տեսնել, որ բլուրը, որի վրա գտնվում է բանտը, օգտագործվել է որպես գերեզմանոց[7]:
Բանտը մի քանի անգամ անվանափոխվել է. այն կոչվել է Cebeci Tevkifhanesi (Ջեբեջի քննչական մեկուսարան), Cebeci Umumi Hapishanesi (Ջեբեջի հասարակական բանտ), Cebeci Sivil Cezaevi (Ջեբեջի քաղաքացիական բանտ), Ankara Merkez Kapalı Cezaevi (Անկարայի` փակ տեսակի կենտրոնական բանտ) և Ulucanlar Merkez Kapalı Cezaevi (փակ տեսակի Ուլուջանլար բանտ)[8]: 1999 թվականի հուլիսին և սեպտեմբերին բանտում տեղի են ունեցել մի շարք խռովություններ, որոնց ընթացքում սպանվել է 28 մարդ, 38 հսկիչներ գերի են վերցվել, 5 հսկիչ և 2 բանտարկյալ վիրավորվել են[9]: Այդ ժամանակ հայտնաբերվել են փախուստի ծրագրեր և թունելի էսքիզներ, բահեր, իսկ ավելի ուշ շրջանում անօրինական թունել է հայտնաբերվել[10][11]:
2006 թվականին՝ բանտը փակելու մասին որոշումից հետո, այնտեղ բանտարկվածները տեղափոխվել են ոչ վաղ անցյալում կառուցված բանտն Անկարայի Սինջան շրջանում[4]:
Հայտնի բանտարկյալներԽմբագրել
Ուլուջանլարը գործող բանտ է եղել մինչև 2006 թվականը, և 81 տարվա գործունեության ընթացքում այստեղ իրենց բանտարկությունն են կրել քաղաքական տարբերվող հայացքներով մտավորականներ, այդ թվում` լրագրողներ, բանաստեղծներ, գրողներ, ինչպես նաև` պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ, տարբեր ակտիվիստներ և պարզապես հանցագործներ: Հայտնի ձերբակալվածների թվում են եղել թուրք հետևյալ գործիչները[8].
- Հուսեյն Ջահիդ Յալչին (1875–1957), լրագրող, գրող, քաղաքական գործիչ
- Նազըմ Հիքմեթ (1902–1963), բանաստեղծ, արձակագիր, սցենարիստ, դրամատուրգ և հասարարական գործիչ
- Ջևատ Շաքիր Կաբաաղաչլի (1890–1973), վեպերի և նովելների, էսսեների, ազգագրական և ճանապարհորդական ակնարկների հեղինակ
- Քեմալ Թահիր (1910–1973), գրող և գիտնական
- Նեջիպ Ֆազիլ Քիսաքյուրեք (1904–1983), բանաստեղծ, գրող, դրամատուրգ, փիլիսոփա և ակտիվիստ
- Օսման Յուքսել Սերդենղեչթի (1917–1983), լրագրող և քաղաքական գործիչ
- Յիլմազ Գյունեյ (1937–1984), կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և գրող
- Օսման Բյոլյուկբաշի (1913–2002), քաղաքական գործիչ
- Մեթին Թոքեր (1924-2002), լրագրող և գրող
- Բյուլենթ Էջևիթ (1925-2006), թուրք սոցիալ-դեմոկրատ քաղաքական գործիչ, բանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրականագետ, լրագրող
- Մուխսին Յազիջիողլու (1954–2009), քաղաքական գործիչ, ազգայնական կուսակցության նախագահ
- Յաշար Քեմալ (1923-2015), արձակագիր-ռեալիստ, բանաստեղծ և իրավապաշտպան
- Ջյունեյթ Արջայուրեք (1928-2015), լրագրող և գրող
- Ֆաքիր Բայկուրտ (1929-1999), գրող, լուսավորչական գործիչ, արհմիության ղեկավար
- Հապիթ Դիջլե (1954), քրդական ծագման քաղաքական գործիչ, Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության անդամ
- Լեյլա Զանա (1961), քուրդ իրավապաշտպան, ակտիվիստ և թուրքական խորհրդարանի նախկին անդամ
- Սիրրի Օնդեն (1962), դերասան, սցենարիստ, սյունակագիր և քաղաքական գործիչ
Մահվան դատապարտվածներԽմբագրել
Բանտի բակում ըստ տարբեր տվյալների իրականացվել է 17-19 մահապատիժ` կախաղանի միջոցով[8].
- Իսկիլիպլի Մեհմեդ Ատիֆ Խոջա (1875–1926), իսլամագետ, Աթաթուրքի բարեփոխումների հակառակորդ
- Ֆեթհի Գյուրջան (1922–1964), մայոր, ձիավար, 1956 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մասնակից
- Թալաթ Այդեմիր (1917–1964), զինվորական
- Յուսուֆ Ասլան (1947–1972), Թուրքիայի ազգային-ազատագրական բանակի հիմնադիր, մարքսիզմ-լենինիզմի կողմնակից
- Դենիզ Գեզմիշ (1947–1972), Թուրքիայի ազգային-ազատագրական բանակի հիմնադիր, մարքսիզմ-լենինիզմի կողմնակից
- Հյուսեյն Ինան (1949–1972), Թուրքիայի ազգային-ազատագրական բանակի հիմնադիր, մարքսիզմ-լենինիզմի կողմնակից
- Նենջեթ Ադալի (1958–1980), մարքսիզմ-լենինիզմի կողմնակից, քաղաքական ակտիվիստ
- Մուստաֆա Փեհլիվանօղլու (1958–1980), ազգայնական, իսլամիստ, ակտիվիստ
- Էրդալ Էրեն (1964–1980), մարքսիզմ-լենինիզմի կողմնակից, քաղաքական ակտիվիստ
- Ալի Բյուլենտ Օրքան (1982), ուսանող, կոմունիստական գաղափարների կողմնակից: Եղել է Ուլուջանլարում մահապատժի ենթարկված վերջին մարդը[12]:
Թանգարանի հիմնումԽմբագրել
ՎերակառուցումԽմբագրել
Մշակութային և բնական ժառանգության պահպանության խորհուրդը հայտարարել է, որ բանտը պատմական հետաքրքրություն է ներկայացնում և այդ պատճառով չի կարող ավերվել, ընդլայնվել կամ փոխանցվել` առանց հատուկ թույլտվության: Ալտինդաղի շրջանային մունիցիպալիտետը շրջանային ղեկավար Վեյսել Տիրյակիի նախաձեռնությամբ վերականգնել է բանտի շենքն ըստ իր սկզբնական տեսքի և հանրության համար բացել է այն որպես «Ուլուջանլար բանտի մշակույթի և արվեստի թանգարան» 2011 թվականի հունիսի 15-ին[5]:
Վերականգնողական աշխատանքներն անց են կացվել 2009-2010 թվականներին և արժեցել են 10 միլիոն թուրքական լիրա (6.7 ամերիկյան դոլար, ըստ 2010 թվականի կուրսի)[4]: Արխիվային նյութերի մեծ մասը ոչնչացվել է երկու հրդեհների ժամանակ: Վերականգնվել են միայն 1997 թվականի լուսանկարներն ու վերականգնման նախագծերը, որն իրականացվել է 2000 թվականին[8][6]: Թանգարանի համար տեղեկատվություն և ցուցանմուշներ տրամադրել են ձերբակալվածների հարազատները: Թանգարանում կա գրադարան, որտեղ պահվում են բանտարկյալների գրած գրքերը, ինչպես նաև` գրքեր Թուրքիայի քաղաքական կյանքի մասին և դատական արձանագրություններ: Բանտի պատերին պահպանվել են դատապարտյալների արած գրաֆիտիներն ու նկարները: Բոլոր ցուցանմուշներն օրիգինալ են: Թանգարանում կան նաև խորհրդաժողովների և մշակութային միջոցառումների սրահներ, ինչպես նաև` նկարահանման հրապարակ[4][13]:
ՑուցանմուշներԽմբագրել
Թանգարանի մուտքի մոտ տեղակայված են №9 и №10 սենյակները, որոնք հաճախ համեմատվել են «Հիլթոնի սենյակների» հետ, քան որ չափերով ավելի փոքր են, և հետևաբար` ավելի հարմարավետ: Այս սենյակներում պահվել են հիմնականում գրողներ, բանաստեղծներ և լրագրողներ, սակայն եղել են նաև այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Բյուլենտ Էջեվիտն ու Օսման Բելյուքբաշին: Այժմ այդ սենյակներում ցուցահանդես կա` նրանց կենսագրություններով[8]:
«Հիլթոնից» աջ տեղակայված է «Müteferrika»-ն` մեկուսարան այն բանտարկյալների համար, ում վերջնական դատավճիռը դեռևս հրապարակված չի եղել, բանտի կարգապահությունը խախտողների կամ էլ այնպիսի հատուկ հանցագործների համար, որոնց պետք է եղել մեկուսացնել մյուսներից: Այս հատվածի նեղ միջանցքը, թույլ լույսը, երկաթե դարպասներն ու մեկտեղանոց մութ սենյակները թույլ են տալիս ավելի լավ հասկանալ բանտում մարդկանց պահելու պայմանները: Տարածքներում բարձրախոսների միջոցով հնչում են հսկիչների ու դատապարտյալների ճիչերը: Հնչում են նաև պատմական թյուրքյուներ և բանաստեղծություններ, որոնք այցելուներին հիշեցնում են կտտանքների ու պատիժների ժամանակաշրջանի մասին[2][3]:
Մեկուսարաններում և սենյակներում գտնվում են մոմե 22 արձաններ, որոնք պատկերում են դատապարտյալներին` իրենց բանտային կյանքի տարբեր իրավիճակներում: № 5 խցի երկհարկանի մահճակալների վրա փակցրած են հայտնի դատապարտյալների կենսագրություններ: Խցերում ցուցադրված են նաև հայտնի բանտարկյալների անձնական իրերը` ժամացույց, ծխախոտ, ամանեղեն, թեյնիկ, հարազատների և ընկերների նամակները և այլն:
Մեծ բակում տեղակայված է համամ` դատապարտյալների համար: Դրա կողքին է գտնվում գեղարվեստական պատկերասրահը: Բակում է գտնվում նաև կախաղան` սեղմօղակով: Հենց այստեղ են իրականացվել տասնյակ մահապատիժներ: Կախաղանի հետևում աճում է «Հսկայական կաղամախին» (թուրք.՝ Ulu Kavak): Հիշատակի ծառի վրա կախված են հայտնի բանտարկյալների լուսանկարները: 2004 թվականին Թուրքիայում պաշտոնապես հանվել է մահապատիժը[8][12]:
Թանգարանի վերակառուցման ժամանակ կառուցվել է հատուկ բաժին` գոյություն ունեցող մեկուսարանների վերևում: Հավելյալ վճարի պարագայում այցելուներին կարող են փակել այնտեղ 15 րոպեով կամ մեկ ժամով, որպեսզի նրանք կարողանան իրենց վրա զգալ բանտային պայմանները: «Դատապարտյալին» ձեռնաշղթաներով մտցնում են խցիկ, առանց ժամացույցի և բջջային հեռախոսի: Այդ այցելուներին չի թույլատրվում լքել խցիկը մինչև ժամանակի լրանալը[8]:
- Լուսանկարներ բանտ-թանգարանից, 2018 թվական
Բանտ-թանգարանը մշակույթումԽմբագրել
Ռեժիսոր Յիլմազ Գյունեյը ոգեշնչվել է Ուլուջանլարում անցկացրած բանտարկության սեփական հիշողություններով «Պատը» (թուրք.՝ Duvar) ֆիլմը ստեղծելիս, որը մասնակցել է Կաննի 1983 թվականի կինոփառատոնին[4].
1989 թվականին բանտում անց են կացվել «Թույլ մի տուր նրանց կրակել օձին» (թուրք.՝ Uçurtmayı Vurmasınlar) ֆիլմի նկարահանումները, որտեղ Նուր Սյուրերը կատարել է բանտում երեխա ունեցած քաղաքական բանտարկյալի դերը[14]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ 2,0 2,1 Joshua G. Adair, Amy K. Levin, 2020
- ↑ 3,0 3,1 Алёна Палажченко (2012-05-28)։ «Под музейным конвоем: первая "политическая" тюрьма Турции»։ РИА Новости։ Վերցված է 2020-06-02
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Ulucanlar kültür merkezi olacak» (թուրքերեն)։ Arkitera։ 2009-01-26։ Վերցված է 2020-06-02
- ↑ 5,0 5,1 «Ulucanlar Prison» (անգլերեն)։ Ebratmuseum։ Վերցված է 2020-06-02
- ↑ 6,0 6,1 Eren Koldemir (2012-07-26)։ «ACILARIN VE HÜZÜNLERİN MÜZESİ:ULUCANLAR CEZAEVİ» (թուրքերեն)։ library.atilim.edu.tr։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-17-ին։ Վերցված է 2020-06-02
- ↑ «“Taş Taşı Ama Laf Taşıma”» (թուրքերեն)։ Нayla Рaber։ 2011-11-09։ Վերցված է 2020-06-02
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Ulucanlar Cezaevi müze oldu» (թուրքերեն)։ Hürriyet։ 2010-12-28։ Վերցված է 2020-06-02
- ↑ Hürriyet (1999-12-23)։ «Ulucanlar’da yine isyan» (թուրքերեն)։ Hürriyet։ Վերցված է 2020-06-02
- ↑ Ersin Bal (1999-09-28)։ «PKK'lılar katılmadı» (թուրքերեն)։ Sabah online։ Վերցված է 2020-06-02
- ↑ «Cezaevinde isyan dalgası» (թուրքերեն)։ Sabah online։ 1999-07-21։ Վերցված է 2020-06-02
- ↑ 12,0 12,1 «Музей-тюрьма в Анкаре Ulucanlar»։ Taggta։ 2018-07-21։ Վերցված է 2020-06-02
- ↑ Korstanje, Maximiliano, George, Babu, 2017
- ↑ Donmez-Colin, 2013
ԳրականությունԽմբագրել
- Gonul Donmez-Colin The Routledge Dictionary of Turkish Cinema. — London: Routledge, 2013. — С. 317. — 378 с. — ISBN 1317937260, 9781317937265
- Joshua G. Adair, Amy K. Levin Emptied, Displaced, Assimilated: Spatial Politics of Gender in Ankara Ulucanlar Prison Museum // Museums, Sexuality, and Gender Activism. — London: Routledge, 2020. — 306 с. — ISBN 0429514905, 9780429514906
- Istvan Egresi Ulucanlar Prison Museum, Ankara // Alternative Tourism in Turkey: Role, Potential Development and Sustainability. — New York: Springer, 2016. — С. 182. — 362 с. — ISBN 3319475371, 9783319475370
- Korstanje, Maximiliano, George, Babu Virtual Traumascapes and Exploring the Roots of Dark Tourism. — Hershey: IGI Global, 2017. — С. 111. — 262 с. — ISBN 1522527516, 9781522527510