Նազըմ Հիքմեթ
Նազըմ Հիքմեթ Ռան (թուրք.՝ Nâzım Hikmet Ran, հունվարի 15, 1902[1], Սալոնիկ[2] - հունիսի 3, 1963[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), թուրք բանաստեղծ, արձակագիր, սցենարիստ և դրամատուրգ: Թուրքական հեղափոխական պոեզիայի հիմնադիր: Զբաղվել է հասարակաքաղաքական գործունեությամբ: 1950 թվականին ստացել է Խաղաղության միջազգային մրցանակ:
Նազըմ Հիքմեթ թուրք.՝ Nâzım Hikmet Ran | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 15, 1902[1] |
Ծննդավայր | Սալոնիկ[2] |
Վախճանվել է | հունիսի 3, 1963[1][3][4][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Գրական անուն | Orhan Selim |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, գրող, սցենարիստ, հեղինակ և արձակագիր |
Լեզու | թուրքերեն |
Ազգություն | Թուրքեր |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան, Turkish Naval High School?, Ի․Վ․ Ստալինի անվան Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան |
Ամուսին | Münevver Andaç? |
![]() | |
Կայք | nazimhikmet.org.tr |
Nazım Hikmet Ran Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է արիստոկրատական ընտանիքում: Հայրը` Հիքմեթ բեյը, եղել է օսմանյան պետծառայող` աշխատելով Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարարությունում: Ունեցել է չերքեզական ծագում: Պապը` Մեհմեդ Նազըմ փաշան եղել է Դիարբեքիր, Հալեպի, Կոնիայի և Սեբաստիայի նահանգապետ: Եղել է Մևլևի սուֆիստական ուխտի անդամ:
Նազըմի մայրը`Ջելալ հանըմը եղել է կրթված կին: Զբաղվել է նկարչությամբ, խոսել է Ֆրանսերեն, նվագել դաշնամուր: Եղել է օսմանյան գեներալ Էնվեր Ջելլալեդին փաշայի դուստրը: Մորական նախապապը եղել է լեհ Կոնստանտին Բոժեցկին (Konstanty Borzęcki[5], ով 1826—1876 թթ.) թվականներին ներգաղթել էր Թուրքիա, ընդունել իսլամ և Մուստաֆա Ջելլալեդին փաշայի անվան ներքո ծառայել օսմանյան բանակում: 1869 թվականին Ստամբուլում տպագրվեց նրա «Les Turcs anciens et modernes» («Հին և ժամանակակից թուրքեր») գիրքը, որը սկիզբ դրեց թուրքական նորագույն քաղաքական մտքին:
ԳործունեությունԽմբագրել
Լինելով կոմունիստ գրող, Հիքմեթին հաճախ համեմատում էին Ալեքսանդր Պուշկինի հետ: Նազըմ Հիքմեթը թուրքական գրականություն ներմուծել է այսպես կոչված ազատ արձակը (վերլիբրը): Նրա առաջին բանաստեղծությունները գրվել են սիլլհաբական համակարգով, սակայն որոշ ժամանակ անց դրանք նոր ձև ստացան: Հիքմեթի վրա մեծ ազդեցություն են ունեցել սովետական ֆուտուրիստները, հատկապես Մայակովսկին: 1924 թվականին վերադառնալով հայրենիք` նա գլխավորեց թուրքական գրական շարժումը` գրելով բանաստեղծություններ, երկեր և կինոսցենարներ: Հրաժարվելով սիլլհաբական ուղղությունից` Հիքմեթը անցավ վերլիբրին, ինչը թույլ տվեց նրան ներառել իր ստեղծագործություններում թուրքերենի վոկալային ողջ տվյալները: Օսմանյան բանաստեղծական տարրերը, նրա պոեզիայի շրջանակներում նոր երանգավորում ստացան:
Բանաստեղծը շատ է գրել թուրք ժողովրդի սոցիալ- տնտեսական ծանր իրադրության վերաբերյալ: Նա կոչ էր անում դուրս գալ պայքարի և ապստամբել, ինչն էլ ակնհայտ երևում էր նրա հետևյալ ժողովածուներում`
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118550888 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ MUSTAFA CELALEDDİN PAŞA(KONSTANTY BORZECKI) — Ödevarsivi Görüntüle (Döküman, sunumlar, ödev, tez, kitap özetleri, e-kitaplar, öss soru ve cevapları, aöf-açıköğretim dökümanlar…
Արտաքին հղումներԽմբագրել
- Фонд культуры и искусства имени Назыма Хикмета
- Сайт, посвящённый творчеству(անգլ.)(թուրքերեն)
- Назым Хикмет
- Назым Хикмет: две родины, одна вера
- Назым Хикмет о Ленине
- Письма заключённого на зоне (Назым Хикмет). Лауренти Клаудио
- Турция вернула гражданство поэту
- Турция восстановила гражданство Назыма Хикмета
- Радий Фиш. Служение истине несовместимо со служением власти. Перечитывая и вспоминая Назыма Хикмета — «Вопросы литературы», № 2, 2000