Յաշար Քեմալ
Յաշար Քեմալ (հոկտեմբերի 6, 1923[1][2][3][…], Գյոկչեդամ, Թուրքիա - փետրվարի 28, 2015[1][4][2][…], Ստամբուլ, Թուրքիա[5]), ռեալիստական ժանրի գրող, պոետ և իրավապաշտպան։ Թուրքիայի ժամանակակից գրողներից մեկը, արմատներով՝ քուրդ։ Հայտնի է Նոբելյան մրցանակի բազմակի հավակնորդ։ Անկախ Քուրդիստանի ստեղծման ակտիվ կողմնակից։ Նրա[9] «Ցախ Մեմեդ» վիպակը թարգմանվել է ավելի քան քառասուն լեզուներով։
Յաշար Քեմալ թուրք.՝ ياشار كمال | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | թուրք.՝ Kemal Sadık |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1923[1][2][3][…] |
Ծննդավայր | Գյոկչեդամ, Թուրքիա |
Վախճանվել է | փետրվարի 28, 2015[1][4][2][…] (91 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա[5] |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Մասնագիտություն | սցենարիստ, վիպասան, լրագրող, բանաստեղծ, վիպասան և գրող |
Լեզու | թուրքերեն[1] |
Ազգություն | քուրդ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Ցախ Մեմեդ և Teneke? |
Պարգևներ | Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև[6] Լավագույն արտասահմանյան գրքի մրցանակ Բյորնսոնի մրցանակ «Մոնիսմանիա» մրցանակ Մշակույթի և արվեստի բնագավառում Թուրքիայի Հանրապետության նախագահի մեծ մրցանակ Կատալոնիայի միջազգային մրցանակ[7] Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Մշակույթի և արվեստի բնագավառում Թուրքիայի Հանրապետության նախագահի մեծ մրցանակ Ստիգ Դագերմանի մրցանակ Չինո դել Դուկա մրցանակ[8] Honorary doctor of the Bilkent University? Sedat Simavi award? Ստրասբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր և «Nonino» միջազգային մրցանակ |
![]() | |
Yaşar Kemal Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Քեմալի ընտանիքը Վանից փախել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Փոքր ժամանակ դժբախտ պատահարի պատճառով կորցրել է աջ աչքը, երբ հայրը ոչխար էր զոհաբերում։ Հինգ տարեկան հասակում դառնում է հոր սպանության վկան։ Այդ ամենը հանգեցնում է նյարդային ցնցումների, նա խոսքի հետ կապված խնդիրներ է ունենում։ Գյուղական դպրոց սկսել է հաճախել, երբ ինը տարեկան էր, միջնակարգ կրթությունը ստացել է Կադիրլում։
Երիտասարդ տարիներին աշխատել է մատակարար, այնուհետև աշխատել է բամբակի և բրնձի ագարակում որպես տրակտորի վարորդ, գետային տարածքների հսկիչ հարուստ ագարակատերերի մոտ՝ միաժամանակ շրջապատի մարդկանց սովորեցնելով ինչպես աննկատ գողանալ ջուրը։ 1941—1942 թվականներին դասավանդել է գյուղի դպրոցում, ավելի ուշ եղել է գրադարանավարի օգնական։ Նրա հարազատները կարողանում են գումար հավաքել, որպեսզի Յաշարը Ստամբուլի համալսարանում սովորելու հնարավորություն ունենա։ Համալսարանն ավարտելուց հետո դառնում է լրագրող, որին հետևում է գրողի կարիերան։ Իր առաջին բանաստեղծությունը նա գրել է դեռ փոքր տարիքում՝ հորեղբոր մահվան առիթով։ Նրա գործերը սկսել են տպել 1939 թվին, 1944 թվին թողարկվել է նրա առաջին պատմվածքը[10]։ 1962 թվականին նա Թուրքիայի աշխատավորական կուսակցության անդամ է դառնում։ 1967 թվականին հիմնադրեց գրական-ժողովրդական ամենօրյա թերթ «Անտ»-ը, որը տպագրվեց մինչև 1971 թիվը։ Նրա առաջին երկու վեպերը արգելված էին Թուրքիայում սոցիալական քննադատության պատճառով։ Արդյունքում, նա բազմաթիվ խնդիրներ ունեցավ Թուրքիայի իշխանության հետ և նույնիսկ մի անգամ քսան ամիս անցկացրեց բանտում։ Եղել է ավելի քան տասնինը մրցանակների դափնեկիր։ Նրա աշխատություններում կա քարոզչություն՝ լավ վերաբերվել թուրք էմիգրանտներին, թուրքերենը մաքրել պարսկերենից և արաբերենից վերցված բառերից։[11]
Նրա գործերը վեպեր են՝ «Երկաթի կտոր», «Ցախ Մեմեդ», սոցիալական վեպ «Աջակցություն», [Երկիր- երկաթե երկինք- պղնձե», «Էֆե Չակիռջաից», «Սարի լեգենդ», «Ավազակները», «Եթե սպանես օձին», «Արյան կանչը», երկխոսություն «Ակչասազ կալվածքի տերերը», դրանք պատմում են թուրք մարդկանց կյանքի մասին, «Շոգ» պատմվածքների հավաքածուն և «Այս երկիրը վերջից վերջ» ռեպորտաժը։
2013 թվականին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով[12]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ 5,0 5,1 5,2 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/15672 — 1808.
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1990-1999/yasar-kemal
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ http://www.fondation-del-duca.fr/prix-mondial
- ↑ Ertan Nazlan (1997-03-06)։ «French pay tribute to Yasar Kemal»։ Turkish Daily News։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-15-ին
- ↑ «Yaşar Kemalle Edebiyat ve Politika»
- ↑ «Yasar Kemal asks Germans not to mistreat Turks»։ Turkish Daily News։ Reuters։ 1997-10-19։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-14-ին
- ↑ Թուրք գրողին հանձնվեց «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ