Տուգանային մեկուսարան, ուղղիչ հիմնարկի բաժին, որտեղ տեղակայված են խցիկներ կալանքի ռեժիմը խախտողների համար։ Տուգանային մեկուսարաններում գտնվողների իրավունքներն զգալիորեն սահմանփակվում են։

Նրանց համար արգելված ն տեսակցությունները, հեռախոսազանգերը, ծանրոցներ ստանալը, ծանրոցներ փոխանցելը, ցանկացած ապրանքների ձեռքբերումը, ծխախոտը, արգելվում է իրենց հետ տանել սնունդ և անձնական իրեր, բացառությամբ առաջին անհրաժեշտության իրերի (ատամի մածուկ, զուգարանի թուղթ, օճառ, սրբիչ և այլն)[1]։

Տուգանային մեկուսարանում կալանքի առավելագույն ժամկետը 15 օր է։ Պատիժը կիրառելի չէ I խմբի հաշմանդամների, հղի կանաց, մանկատանը մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար։

Տուգանային մեկուսարանն ուղարկելն ուղղիչ հիմնարկների ամենախիստ պատիժն է, որով այն տարբերվում է մենախցերում և կամերային տիպի տարածքներում տեղավորումից, որտեղ նրանց թույատրվում են կարճատև այցելությունները, ծանրոցների ստացումը, կանխիկ դրամական միջոցների ծախսուը, չնայած այդ իրավունքները զգալիորեն սահմանափակ են։

Տուգանային մեկուսարանը ԽՍՀՄ-ում խմբագրել

Խորհրդային տարիներին տուգանային մեկուսարանում պատիժն ավելի խիստ բնույթ ուներ։ Մինչև 1988 թվականը կրճատված էր սննդի չափաքանակը։ Դատապարտյալներին սնունդ տրվել է օրումեջ, որի համար տուգանային մեկուսարանները բանտարկյալների շրջանում կոչվել են «սովից խոշտանգում»։ Մեկուսարանում գտնվող բանտարկյալներին թույլ չի տրվել զբոսնել, նրանց չեն տրվել անկողնային սպիտակեղեն, ներքնակ։ Հիմնական հագուստը վերցվել է բանտարկյալներից և նրանց հատկացվել է հատուկ բանբակյա համազգեստ։ Այս իրավիճակը տևել է մինչև 1992 թվականը, նոր քրեական օրենսդրության ընդունումից հետո վերացվել են բազմաթիվ սահմանափակումներ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Особенности содержания в штрафных изоляторах
  2. Штрафной изолятор (ШИЗО) // Большой юридический словарь. Под ред. А. Я. Сухарева, В. Е. Крутских. — М.: Инфра-М, 2003—704 с.

Արտաքին հղումներ խմբագրել