Քեմալ Թահիր
Քեմալ Թահիր (թուրքերեն՝ Kemal Tahir; մարտի 13, 1910[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 21, 1973[1], Ստամբուլ, Թուրքիա), թուրք գրող, հրատարակիչ և հրապարակախոս։
Քեմալ Թահիր թուրքերեն՝ Kemal Tahir | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1910[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 21, 1973[1] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Sahrayıcedid Cemetery |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան |
Kemal Tahir Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1910 թվականի մարտի 13-ին Ստամբուլում՝ արհեստավորի ընտանիքում։ Սովորել է Գալաթասարայի վարժարանում։ Համագործակցել է տարբեր հրատարակչությունների հետ, աշխատել է որպես առևտրական գործակալ՝ Ստամբուլի իրավաբանական ընկերություններից մեկում։ 1937 թվականին ամուսնացել է Ֆաթիմա Էրֆանի հետ։
1938 թվականին Քեմալ Թահիրը և Նազըմ Հիքմեթը մեղադրվել են զինծառայողների շրջանում խռովություններ տարածելու մեջ։ Քեմալը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Պատիժը կրել է Չանքըրըի, Մալաթիայի, Չորումի, Նևշեհիրի և Քըրշեհիրի բանտերում։ Ազատ է արձակվել 1950 թվականին՝ ընկնելով համաներման տակ։ Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Ստամբուլ և սկսել աշխատել «Izmir Commerce» թերթում՝ որպես թղթակից։ 1951 թվականին Ազիզ Նեսինի հետ հիմնել է «Դյուշյուն» հրատարակչությունը։ 1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում տեղի ունեցած ջարդերից հետո նրան նորից ձերբակալել են և դատապարտել 6 ամսվա ազատազրկման։ Պատիժը կրել է Հարբիյեի բանտում։ 1968 թվականին այցելել է ԽՍՀՄ։
Ստեղծագործություններ
խմբագրելՆրա ստեղծագործությունները հարուստ են վատատեսությամբ և քաղաքական սրություններով։ Թահիրը նախատեսել է գրել էպոպեա, որը բաղկացած էր լինելու 21 հատորներից և նվիրված էր լինելու Թուրքիայի 19-20-րդ դարերի պատմությանը։ Իր վեպերում Քեմալ Թահիրը պատմել է երկու համաշխարհային պատմությունների միջև ընկած ժամանակահատվածում Անատոլիայի կյանքը, նկարագրել է 1908- 1940 թվականներին Թուրքիայի հասարակական-քաղաքական պատկերը[2]։ «Թուրքական սոցիալիզմի» ակտիվ հետևորդներից մեկն է։ Որոշ վեպերի հիմքում ընկած են թյուրքական պատմական դասթանները։
Երկեր
խմբագրել- «Վերջին հատում» (1941),
- «Խուլ հովիտ» (1955),
- «Պատանդված քաղաքի մարդիկ» (1956),
- «Գորշակապույտ ծուխ» (1957),
- «Յոթ չինարների արոտատեղ» (1958),
- «Փայտե սապատ» (1959),
- «Պատանդված քաղաքի բանտարկյալը» (1961),
- «Հոգնած մարտիկը» (1965),
- «Մայր հայրենիք» (1967),
- «Խոշոր հարստություն» (1970)[3],
- «Խորը կիրճ» (1971).
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Бабаев А. Очерки современной турецкой литературы, М., 1959;
- Бабаев А. Литература, в сб.: Современная Турция, М., 1965;
- Musaffer Utkan Bugünkü Türk yazarlari, Ankara, 1960;
- Dosdoğru M. H. Bati aldatmaciliği ve putlara karși Kemal Tahir. İst., 1974.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեմալ Թահիր» հոդվածին։ |