Դենիզ Գեզմիշ

թուրք քաղաքական ակտիվիստ

Դենիզ Գեզմիշ (թուրքերեն՝ Deniz Gezmiş, փետրվարի 27, 1947(1947-02-27), Այաշ, Անկարայի մարզ, Թուրքիա - մայիսի 6, 1972(1972-05-06)[1], Անկարա, Թուրքիա), թուրք իրավաբան, 1968 թվականին տեղի ունեցած թուրքական շարժման մասնակից[2]։ Գեզմիշը ընդհատակյա գործող Թուրքիայի ազգային ազատագրական բանակի թուրքերեն՝ Türkiye Halk Kurtuluş Ordusu) հիմնադիրներից և պարագլուխներից մեկն է եղել[3]։ Մինչև մահապատիժը, եղել է մարքսիզմ- լենինիզմ գաղափարախոսության մոլի պաշտպան և առաջամարտիկ։

Դենիզ Գեզմիշ
թուրքերեն՝ Deniz Gezmiş
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1947(1947-02-27)
ԾննդավայրԱյաշ, Անկարայի մարզ, Թուրքիա
Մահացել էմայիսի 6, 1972(1972-05-06)[1] (25 տարեկան)
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա
ԳերեզմանKarşıyaka Cemetery
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Haydarpaşa High School? և Ստամբուլի համալսարան
Մասնագիտությունքաղաքական ակտիվիստ
ԿուսակցությունԹուրքիայի աշխատավորական կուսակցություն
ԱնդամությունNifşê 68an li Tirkiyeyê?
Կայքdeniz-gezmis.com
 Deniz Gezmiş Վիքիպահեստում

Պատանեկություն խմբագրել

Դենիզ Գեզմիշը իր մանկությունը անց է կացրել Թուրքիայի մի քանի քաղաքներում, քանի որ նրա հայրը եղել է ուսուցիչ և տեղափոխվել է մի քաղաքից մյուսը։ Ավարտել է Ստամբուլի գիմնազիաներից մեկը։ Այդ տարիքից նրա մոտ առաջացել է քաղաքականության նկատմամբ սեր և սկսել է մասնակցել ձախական ուժերի հավաքներին։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1965 թվականին Գեզմիշը դարձել է Թուրքիայի աշխատավորական կուսակցության անդամ (թուրքերեն՝ Türkiye İşçi Partisi)։ 1966 թվականին ընդունվել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որտեղ էլ 1968 թվականի հունվարի 30-ին, մի խումբ ընկերների հետ միասին, հիմնադրել է «Իրավաբանների հեղափոխական կազմակերպությունը» (թուրքերեն՝ Devrimci Hukuklular Örgütü)։ Գեզմիշը եղել է 1968 թվականի Ստամբուլի ցույցերի գլխավոր կազմակերպիչը։ Նա ղեկավարել է ԱՄՆ դեսպանի այցի, ինչպես նաև ամերիկյան 6-րդ նավատորմի թուրքական ափ դուրս գալու դեմ ուղղված ցույցերը։ Մի քանի անգամ ձերբակալվել է` հեղափոխական գործունեության համար։

1969 թվականի մայիսի 31-ին, իրավաբան- ուսանողների հերթական ցույցի ժամանակ, Գեզմիշը վիրավորվել է և ձերբակալվել, իսկ համալսարանը փակվել է կառավարության հրամանով։ Գտնվելով ոստիկանանական հսկողության տակ` Գեզմիշը փախել է հոսպիտալից և տեղափոխվել Հորդանան` կապեր հաստատելով ՊԱԿ-ի հետ։

Պարտիզանական պատրաստություններ անցնելուց հետո` վերադարձել է Թուրքիա, որտեղ հիմնել է «Թուրքիայի ազգային ազատագրական բանակը» (թուրքերեն՝ Türkiye Halk Kurtuluş Ordusu

1971 թվականի հունվարի 11-ին մասնակցել է Անկարայի բանկերից մեկի թալանին, իսկ նույն տարվա մարտի 4-ին ԹԱԱԲժն գերի է վերցրել ամերիկացի չորս զինծառայողների։ Արդյունքում, Գեզմիշը` իր համախոհների Յուսուֆ Ասլանի և Հյուսեյն Ինանի հետ ձերբակալվել է Սիվասի մարզի Շարքըշլա գյուղի մոտ։ 1971 թվականի հոկտեմբերի 9-ին դատապարտվել է մահապատժի։ Որպես դատավճիռ նշված էր սահմանադրական կարգին սպառնալիք հասցնելը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Çandar, Cengiz (2008 թ․ ապրիլի 6). «The 68 generation, Deniz Gezmiş, and us». Turkish Daily News. Վերցված է 2008 թ․ հունիսի 30-ին.(չաշխատող հղում)
  3. Mullenbach, Mark J. «Middle East/North Africa/Persian Gulf Region». Third-Party Interventions in Intrastate Disputes Project. University of Central Arkansas. Վերցված է 2008 թ․ հուլիսի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիզ Գեզմիշ» հոդվածին։