Ուլյանա Լոպատկինա
Ուլյանա Վյաչեսլավովնա Լոպոտկինա (հոկտեմբերի 23, 1973[1], Կերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի ռուս դերասանուհի, 1995-2017 թվականներին Մարիինյան թատրոնի առաջատար բալետի պարուհի։
Ուլյանա Լոպատկինա | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1973[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Կերչ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ա. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա |
Մասնագիտություն | պարուսույց, բալետի պարող և անվանի անձ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | uliana-lopatkina.com |
Ulyana Lopatkina Վիքիպահեստում |
ՌԴ ժողովրդական պարուհի (2006)։ ՌԴ պետական մրցանակի (1999) և ՌԴ կառավարության մրցանակի (2015) դափնեկիր։
Կենսագրություն
խմբագրելՈւլյանա Վյաչեսլավովնա Լոպատկինան ծնվել է 1973 թվականի հոկտեմբերի 23-ին Սև ծովի ափի Կերչ քաղաքում։ Նրա մայրը (Ելենա Գեորգիևնա Լոպատկինա) և հայրը (Վյաչեսլավ Իվանովիչ Լոպատկին) դասատուներ են։ Ունի եղբայր՝ Եվգենիյ։ Մանուկ հասակում հաճախել է պարային խմբակների և սպորտային գիմնաստիկայի։
1991 թվականին ավարտել է Ա․ Յա․ Վագանովայի անվան բալետի ռուսական ակադեմիան, որից հետո դարձել է Մարիինյան թատրոնի բալետ-պարուհի։ 1995 թվականին դարձավ խմբի առաջատար։ 2000 թվականին «Բայադյորկա» բալետի ժամանակ ստացավ սրունքաթաթի վնասվածք, բայց կարողացավ ավարտել համերգը։ Վնասվածքի պատճառով նա ստիպված էր մի քանի տարով լքել բեմը։ 2003 թվականի փետրվարին դերասանուհուն վիրահատեցին, որից հետո նա կարողացավ վերականգնվել և նորից վերադառնալ բեմ[2]։
2013 թվականի հոկտեմբերին, երբ Վագանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի ռեկտոր նշանակվեց Նիկոլայ Ցիսկարիձեն, մշակույթի նախարարությունը երաշխավորել է Ուլյանա Լոպատկինայի թեկնածությունը՝ ակադեմիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում։ Սակայն ակադեմիայի հետ այդպես էլ պայմանագիր չկնքվեց[3][4]։
2017 թվականի հունիսի 16-ին Ուլյանա Լոպատկինան պաշտոնապես հայտարարեց իր պարի կարիերայի ավարտի մասին[5]։
Ընտանիք
խմբագրելԱմուսնացած է եղել նկարիչ, գրող և գործարար Վլադիմիր Կորնեևի հետ։ Նրանք ամուսնացել են 2001 թվականի հուլիսի 5-ին։ Նույն թվականի հուլիսի 25-ին նրանք պսակադրվեցին Վարտեմյագ գյուղի Սոֆիայի տաճարում։ Մեկ տարի անց ավստրալիական հիվանդանոցում ծնվում է նրանց աղջիկը՝ Մարիան[6]։ 2010 թվականին ամուսինները բաժանվեցին։
Խաղացանկ
խմբագրել- «Պավլովան և Չեկետտին», «Մարդուկ ջարդուկ» բալետից հատված
- Օֆելյա, Կոնստանտին Սերգեևի «Համլետ» բալետի մենախոսությունը
- «Ժիզել» (Ժիզել Միրտա)
- Մեդորա, «Կորսար»
- «Պախիտա» բալետից Grand Pas
- Մարիուսա Պետիպի Յասամանի փերի, «Քնած գեղեցկուհին»
- Կիտտի, Պ․ Ի․ Չայկովսկու մեղեդիի տակ «Աննա Կարենինա»
- Մարիյա Տալյոնի, Անտոն Դոլինայի «Պա-դե-կատր»
- Մահ, «Գոյա-դիվերստիմենտ»
- Նիկիյա, Մարիուսա Պետապի «Բայադյորկա»
- Օդետտա և Օդիլլիյա, Լև Իվանովի և Մարիուսա Պետիպայի «Կարապի լիճ»
- Ռայմոնդա Կլեմանս «Ռայմոնդա»
- Միախայիլ Ֆոկենի «Կարապ»
- Զոբեիդա, «Շահերեզադա»
- Զարեմա, Ռասրիսլավա Զախարովայի «Բախչիսարայի շատրվանը»
- Մեխմենե Բանու, Յուրի Գրիգորովիչի «Լեգենդ սիրո մաին»
- Աղջիկ, Իգոր Բելսկու «Լենինգրադի սիմֆոնիան»
- Փերի, «Փերիի համբույրը»
- «Էկստազի պոեմը»
- Ջոն Նոյմայերի «Դատարկ էջերի ձայնը»
- Ջորջ Բալանչինայի «Սերենադ»
- Ջորջ Բալանչինի «Ֆորտեպիանոյի № 2 համերգը»
- 2-րդ մաս, Ջորջ Բալանչինի «Սիմֆոնիյա դո մաժոր»
- Ջորջ Բալանչինի «Վալս»
- «Ադամանդներ», «Արժեքավոր իրեր»-ի բալետի III մասը
- 3-րդ դուէտը, Ջերոմ Ռոբենսի «Գիշերը»
- Ռոլան Պետի «Երիտասարդը և մահը»
- Ալեկսեյ Ռատմանինի Աննա Կարենինա, «Աննա Կարենինա»
Մրցանակներ
խմբագրել- 1991 թվական - Vaganova-Prix բալետի մրցույթի դափնեկիր (Ռուս բալետի ակադեմիա, Սանկտ-Պետերբուրգ)
- 1995 թվական - «Ոսկե սոֆիտ» մրցանակ (լավագույն առաջնախաղ)
- 1997 թվական - «Ոսկե դիմակ» մրցանակ
- 1997 թվական - «Բենուա պար» մրցանակ
- 1997 թվական- «Բալտիկա» մրցանակ (1997 և 2001)
- 1998 թվականի Մարտ - Լոնդոնյան քննադատների մրցանակ՝ Evening Standard
- 1999 թվական - Ռուսաստանի պետական մրցանակ
- 2000 թվական - Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի
- 2006 թվական - Ռուսաստանի ժողովրդական պարուհի
- 2015 թվական- Ռուսաստանի Դաշնություն կառավարությունը մրցանակ
- 2015 թվականի Նոյեմբերի 9 - «Ոսկե սոֆիտ» մրցանակ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «ВидеоДневник». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Цискаридзе: Учебный процесс в Академии русского балета идет нормально, а слухи и сплетни надоели». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Ивлиев: вопрос о работе Лопаткиной в Академии Ваганова решится позже // ՌԻԱ Նովոստի - 06 ноября 2013
- ↑ «Ульяна Лопаткина сообщила о завершении танцевальной карьеры» (ռուսերեն). www.mariinsky.ru. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.
- ↑ Елена Киселева. Ульяна Лопаткина родила дочь // «Правда. Ру», 30 мая 2002
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլյանա Լոպատկինա» հոդվածին։ |