Ուլե Բուլ (նորվ.՝ Ole Borneman Bull, փետրվարի 5, 1810(1810-02-05)[1][2][3][…], Բերգեն, Նորվեգիա[5] - օգոստոսի 17, 1880(1880-08-17)[1][2][3][…], Բերգեն, Նորվեգիա), նորվեգացի ջութակահար և կոմպոզիտոր[6]։

Ուլե Բուլ
նորվ.՝ Ole Borneman Bull
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 5, 1810(1810-02-05)[1][2][3][…]
ԾննդավայրԲերգեն, Նորվեգիա
Մահացել էօգոստոսի 17, 1880(1880-08-17)[1][2][3][…] (70 տարեկան)
Մահվան վայրԲերգեն, Նորվեգիա
ԳերեզմանAssistentkirkegården
ՔաղաքացիությունՆորվեգիա
ԿրթությունԲերգենի տաճարային դպրոց
ԵրկերQ2236131?
Մասնագիտությունկոմպոզիտոր և դասական երաժիշտ
ԱմուսինSara Chapman Bull?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Ole Bull Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հոր ցանկությանը հակառակ, ով որդուն ցանկանում էր տեսնել եկեղեցում, Բուլին ձգում էր երաժշտությունը դեռ փոքրուց։ Արդեն 4-5 տարեկան հասակում ինքնուրույն նվագում էր իր մոր երգած երգի նոտաները ջութակով։ 9 տարեկանում նա ջութակով նվագեց Բերգենյան թատրոնի նվագախմբի կազմում և հանդես եկավ թատրոնի սալիստի հետ։ Նվագախմբի ղեկավարն էր Լունդհոլմ Մատիասը[6][7]։

18 տարեկանում համալսարան ընդունվելու համար Բուլը մեկնեց Օսլո, սակայան չընդունվեց; Այնուհետև որոշ ժամանակ նա ապրել է Գերմանիայում, ուսումնասիրել իրավագիտություն։ 1831թ.-ին մեկնեց Փարիզ, որտեղ էլ սկսեց համերգներ տալ ու շատ արագ դառնալ հայտնի։ 1830-1840-ական թվականներին նա համերգներով հանդես եկավ Եվրոպայում։ 1836-1837 թվականներին Անգլիայում և Իռլանդիայում ունեցավ 274 համերգ։ 1840թ.-ին Ֆերենց Լիստի հետ նվագեց Բեթհովենի երաժշտություններից։ Բուլի կարյերան կտրուկ վերելք արձանագրեց այն բանից հետո, երբ Ռոբերտ Շումանը նրան դասեց Նիկոլո Պագանինիի հետ նույն շարքում[6]։

Բուլը նորվեգական ազգային ինքնորոշման կողմնակից էր և ցանկանում էր Նորվեգիան տեսնել Շվեդիայից առանձնացած՝ որպես անկախ պետություն։ Նա նաև ցանկանում էր Նորվեգիայի մշակույթը առանձնացնել Դանիայից։ 1850 թվականից նա կանգնած է Բերգենի ազգային թատրոնի ակունքներում, որտեղ ներկայացումները կատարվում էին նորվեգերենով։ Բուլի ազգային զգացմունքները անդրադարձել են նաև նրա ստեղծագործություններում[6]։

 
Բուլը 1839թ.-ին

Բուլը բացառիկ հեղինակություն էր վայելում ԱՄՆ-ում, որտեղ 1843 թվականին կայացավ իր առաջին շրջագայությունը։ 1853թ.-ին Բուլը փորձեց ԱՄՆ-ում ստեղծել համայնք, որի իրևագործման համար Փենսիլվանիայում գնեց մոտ 13000 հա հողատարածք։ Գնված հողատարածքում նա հիմնեց 4 բնակավայր։ Փորձը հաջողություն չունեցավ, քանի որ հողը և կլիման բարենպաստ չէին։ Նա վերադարձավ իր երաժշտական գործունեությանը։ Հենրիկ Իբսենը իր ստեղծագործություններից մեկում ծաղրանքով անդրադառցել է Բուլի սոցիակալան զգացմունքներին՝ ասելով, որ նա ցանկանում է ստեղծել Գուանտանամո անունով իր սեփական պետությունը։ Ներկայումս Բուլի հողակտորի տեղում գործում է Փենսիլվանիայի ազգային պարկը։ 2002թ.-ին նորվեգացիների ֆինանսական միջոցներով պարկում կանգնեցվեց Բուլի հիշատակին նվիրված հուշարձան։ Նրա կիսատ կառուցած ամրոցը ներկայումս հանդիսանում է զբոսաշրջային տեսարժան վայր[6][8]։

Բուլի կյանքի հատուկ էջերից է համարվում այն, որ նա մեծ դեր է խաղացել նորվեգացի նշանավոր երգահան Էդվարդ Գրիգի կյանքում։ 1858թ.-ին նա համոզել է 15-ամյա Գրիգի ծնողներին ուղարկել պատանուն երաժշտական կրթության Լայպցիգի համալսարան[6]։ 

Ուլե Բուլը մահացել է Լյուսեյում գտնվող իր տանը (Բերգենից ոչ հեռու) 1880թ.-ի օգոստոսի 17-ին։ Բյուլի թաղումը վերածվեց ազգային հոգու և երախտագիտության դրսևորման։ Նրա դաղաղը տեղափոխող նավին ուղեկցում էին 17 լաստանավ և մի քանի հարյուր նավակ[6]։

Ուլե Բուլը ունեցել է եղբայր՝ Կնուդ Բուլ, եղել է գեղանկարիչ և դրամակեղծարար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Norsk biografisk leksikon(նորվ.)Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
  5. 5,0 5,1 Булль Уле // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Булль // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая Российская энциклопедия, 2006. — С. 337. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  7. "Biography of Ole Bull(Pennsylvania Historical & Museum Commission)". Portal.state.pa.us. Retrieved 2013-04-07.
  8. "A Bull's Life — Ole Bull 200-års jubileum". Olebull2010.no. Retrieved 2013-04-07.

Գրականություն խմբագրել

  • Соловьёв Н. Ф. (1890–1907). «Буль, Оле-Борнеман». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլե Բուլ» հոդվածին։