Ուինսոր (Օնտարիո)
Ուինսոր[2] (անգլ.՝ Windsor), Կանադայի հարավում՝ Օնտարիո նահանգում գտնվող քաղաք: Հիմնադրվել է 1720-ական թվականներին: Բնակչությունը կազմում է 211 000 մարդ, արվարձանների հետ միասին՝ 320 000 (2011 թվականի մարդահամար): Քաղաքը տեղակայված է Դեթրոյթ գետի ափին: Գետի հակառակ ափին գտնվում է ամերիկյան Դետրոյթ քաղաքը: Ուինսորը Դետրոյթին միացված է կամրջով և թունելով:
Ուինսոր | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
---|---|---|---|
Հիմնադրված է | 1749 թ. | ||
Մակերես | 146,32 կմ² | ||
ԲԾՄ | 190±1 մետր | ||
Բնակչություն | ▲273 165 մարդ (2016) | ||
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի | ||
Հեռախոսային կոդ | 519, 226 և 548 | ||
Փոստային ինդեքսներ | N8N[1], N8R[1], N8S[1], N8T[1], N8V[1], N8W[1], N8X[1], N8Y[1], N9A[1], N9B[1], N9C[1], N9E[1], N9G[1], N9H[1], N9J[1], N9K[1] և N8P[1] | ||
Պաշտոնական կայք | citywindsor.ca | ||
| |||
Ամերիկյան Դետրոյթ քաղաքին մոտ լինել նպաստում է Ուինսոր քաղաքի Կանադայի ավտոմոբիլային արդյունաբերության կենտրոն լինելուն: Քաղաքում կառուցվել է ավտոմոբիլային արդյունաբերության համար սարքավորումների արտադրություն: Զարգացած են նաև դեղագործական, քիմիական արդյունաբերությունները և մետալուրգիան:
Դենտրոյթի երիտասարդությունը սիրում է այցելել Ուինսոր՝ սպիրտային խմիչքներ օգտագործելու համար, քանի որ Օնտարիո նահանգում դա թույլատրվում է 19 տարեկանից, իսկ Միչիգանում (և ամբողջ ԱՄՆ-ում)՝ 21 տարեկանից:
Քույր քաղաքներԽմբագրել
Հայտնի բնիկներ և բնակիչներԽմբագրել
- Քեթի Ֆինդլեյ՝ կանադացի դերասանուհի
- Շանայա Թվեյն՝ կանադացի երգչուհի, քանթրի և փոփ ժանրերի հայտնի կատարող
- Կիգան Քոնոր Թրեյսի՝ դերասանուհի
- Բոբ Պրոպերտ՝ կանադացի հոկեյիստ
- Դեյվիդ Գոլդ՝ կանադացի երաժիշտ, «Woods of Ypres» խմբի լիդեր և երգերի հիմնական հեղինակ
- Տեմիա՝ ամերիկացի ռեփեր
- Ժակլին Մակինես Վուդ՝ դերասանուհի, Բոբ Պրոբերտի քույրը։
ԿլիմաԽմբագրել
Ուինսորը գտնվում է խոնավ ցամաքային կլիմայական գոտում: