Ուիլյամ Հորնբեկ
Ուիլյամ Հորնբեկ (անգլ.՝ William Hornbeck, օգոստոսի 23, 1901[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1983 կամ հոկտեմբերի 11, 1983[1], Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիլմեր մոնտաժող, իր ժամանակների լավագույն մոնտաժողներից մեկը։ Աշխատել է 280-ից ավելի կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում
4 անգամ ներկայացվել է Օսկարի՝ լավագույն մոնտաժող անվանակարգում, ստացել մեկ Օսկար։
Ուիլյամ Հորնբեկ | |
---|---|
Ի ծնե անուն՝ | William Hornbeck |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 23, 1901 |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | հոկտեմբերի 19, 1983 |
Վախճանի վայր՝ | Վենտուրա, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր՝ | ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | մոնտաժող |
Կարիերա՝ | 1925-1959 |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0394962 |
Կենսագրություն և կարիերա
խմբագրելՈւիլյամը Հորնբեկը սկսել է իր կարիերան արդեն տասնչորս տարեկանում, աշխատելով ֆիլմերում տարբեր մասնագիտություններով Բրոդվեյում գտնվող New York Motion Picture Company ընկերությունում։ 1916 թվականին աշխատանքի է ընդունվում է Մակ Սենետի Keystone Film Company ընկերությունում, որտեղ 12 տարի աշխատում է և աշխատել է տասներկու տարի աշխատում է որպես գլխավոր խմբագիր-մոնտաժող, հիմնականում կատակերգական ֆիլմեր մոնտաժելով։
1934 թվականին Հորնբեկը տեղափոխվում է Անգլիա՝ Լոնդոն և աշխատում ռեժիսոր Ալեքսանդր Քորդայի հետ։ Նրանց առավել հայտնի ֆիլմերից են «Սկառլետ Պիմպեռնալ»-ը (1934), «Ապագայի կերպարը» (1936) և «Բաղդադի գողը» (1940)։
1941 թվականին վերադառնում է ԱՄՆ և սկսում համագործակցել Ֆրենկ Քափրայի հետ «Ինչու ենք մենք կռվում» Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող վավերագրական ժապավենում։ 1946 թվականին մոնտաժել է Քափրայի հայտնի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը։ 1949-1953 թթ. սկսում է աշխատել Paramount Pictures-ում և Օսկար է ստանում Ջորջ Սթիվենսի 1951 թվականին նկարահանած «Տեղ արևի տակ» ֆիլմի համար։ Նրա մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Շեյն» (1953), «Ոտաբոբիկ կոմսուհին» (1954) և «Հսկան» (1956)։
Կարճ ժամանակ անց՝ 1960 թվականին, Հորնբեկին նշանակում են Paramount Pictures-ի վերահսկող մոնտաժողի պաշտոնում, ուր նա աշխատում է մինև 1976 թվականը՝ կենսաթոշակի անցնելը։
Ուիլյամ Հորնբեկը հայտնի էր որպես բծախնդիր վարպետ. աշխատանքի ժամանակ միշտ սպիտակ ձեռնոցներ էր հագնում։
3 անգամ ամուսնացած է եղել, առաջին կինը դերասանուհի Մարջորի Քեյնն էր, երկրորդ կինը՝ Ռութ Հորնբեքը։ Իսկ երրորդ կնոջ՝ Ռոզմարի Շիի հետ ամուսնացել է 1945 թվականին և ապրել մինչև մահանալը՝ 1980 թվականը։
Մրցանակներ
խմբագրել4 անգամ առաջադրվել է Օսկար հեղինակավոր մրցանակին, ստացել մեկ Օսկար։
տարի | ֆիլմ | Օսկար | ռեժիսոր | դերասաններ |
---|---|---|---|---|
1946 | «Այս հրաշալի կյանքը» | ներկայացվել է | Ֆրենկ Կապրա | Ջեյմս Ստյուարտ Դոննա Ռիդ Լայոնել Բերիմոր Թոմաս Միտչել Հենրի Տրևերս Ուորդ Բոնդ Ֆրենկ Ֆայլեն Սեմուել Հինդս Գլորիա Գրեհեմ Բելա Բոնդի |
1952 | «Տեղ արևի տակ» | ստացել է | Ջորջ Սթիվենս | Մոնտգոմերի Կլիֆթ Էլիզաբեթ Թեյլոր Շելլի Ուինտերս |
1957 | «Հսկան» | ներկայացվել է | Ջորջ Սթիվենս | Էլիզաբեթ Թեյլոր Դենիս Հոփեր Ջեյմս Դին Ռոք Հադսոն Քերոլ Բեյքեր |
1958 | «Ես ուզում եմ ապրել» | ներկայացվել է | Ռոբերտ Ուայզ | Սյուզան Հեյվորդ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ SNAC — 2010.
Աղբյուրներ
խմբագրել- IMDb կայքում Ուիլյամ Հորնբեկի էջ