Այս հրաշալի կյանքը
«Այս հրաշալի կյանքը» (անգլ.՝ It's a Wonderful Life), ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ։ Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի «Ամենամեծ նվերը» ստեղծագործությունն է։ Պրեմիերան կայացել է 1946 թվականի դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում։
Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը։ Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ՝ հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։
ԱՄՆ-ում ֆիլմն արդեն երկար տարիներ ավանդաբար ցուցադրվում է հեռուստատեսությամբ Ամանորյա տոներին[13], (ինչպես օրինակ նախկին Խորհրդային Միության երկրներում Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ ֆիլմը[14]։ Այն համարվում է Ծննդյան Տոների դասական ու լավագույն ֆիլմերից մեկը ամբողջ աշխարհում[15][16], Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է[17]։
Ֆիլմը մեծ ազդեցություն է թողել համաշխարհային կինեմատոգրաֆի և հատկապես ամերիկյան մշակույթի վրա, ֆիլմում հնչող շատ արտահայտություններ թևավոր խոսքեր են դարձել։ Ֆիլմը հարմար է ընտանեկան դիտման և նախատեսված է բոլոր տարիքի կինոդիտողների համար. այն ոգեշնչող է և քաջալերող։ Դերասանների կերտած հերոսները, հետաքրքիր սյուժեն՝ անսպասելի լուծումներով, շատ հետաքրքիր ու բարի այս ֆիլմը սիրված են դարձրել կինոդիտողների շրջանում։
Սյուժե
խմբագրելՆախաբան
խմբագրելՖիլմը սկսվում է Բեդֆորդ Ֆոլլզ անվանումով ամերիկյան հորինված մի փոքրիկ քաղաքի տեսարանով։ Քաղաքի բնակիչները աղոթում են Աստծուն՝ խնդրելով օգնել Ջորջ Բեյլիին (Ջեյմս Ստյուարտ)։ Ջորջը հորից ժառանգել էր «Վարկով տներ» կազմակերպությունը, որը քաղաքի բնակիչներին վարկեր էր տրամադրում տներ կառուցելու համար. այդպիսով նա օգնել էր քաղաքի գրեթե բոլոր բնակիչներին։
Հաջորդ կադրում աստղալից երկնքի տեսարան է բացվում, որտեղ Աստված, խոսելով Հովսեփի հետ, (մի մեծ աստղ խոսում է փոքր աստղի հետ), հանձնարարում է նրան հրեշտակներից մեկին ուղարկել երկիր՝ օգնելու Ջորջին։ Որոշում են երկիր ուղարկվել անփորձ, բայց խոստումնալից հրեշտակ Կլարենսին, ով դեռևս թևեր չունի։
Հովսեփը Կլարենսին ցույց է տալիս Ջորջի ամբողջ կյանքը՝ սկսած մանկությունից, որպեսզի Կլարենսը հասկանա, թե ում հետ գործ ունի և ինչպես կարող է օգնել նրան՝ դուրս գալու ստեղծված իրավիճակից։
Ֆիլմի հիմնական իրադարձությունները սկսվում են հենց Ջորջի մանկությունով...
Ջորջի մանկություն
խմբագրելԴեռ վաղ տարիքից Ջորջն անչափ հետաքրքրասեր ու խելացի էր. նա երազում էր դառնալ ճանապարհորդ, լինել աշխարհի հայտնի քաղաքներում, մեկնել սովորելու այլ քաղաքի ուսումնական հաստատություններ։ Նա արդեն պատանի հասակում աշխատում էր քաղաքի դեղատներից մեկում որպես դեղերի ցրիչ՝ մտերմանալով դեղատան տնօրեն միստր Գովերի (Հ. Բ. Ուորներ) հետ։ Մի օր Գովերը հեռագրով լուր է ստանում, որ իր երիտասարդ որդին մահացել է և լուրի ազդեցությամբ դեղի փոխարեն թույն է տալիս Ջորջին՝ հանձնարարելով հասցնել այն քաղաքի հիվանդներից մեկը։ Սակայն Ջորջն ուշադիր լինելով նկատում է, որ դեղի փոխարեն նա իրեն թույն է հանձնել, և այդպիսով կանխում է հաճախորդի մահը։
Ջորջը փոքր եղբայր ուներ՝ Գարրին, ում նա մանուկ հասակում փրկում է խեղդվելուց՝ հանելով կոտրված սառույցի ջրից։ Այդ դեպքից հետո Ջորջի ձախ ականջը վնասվում է և զրկվում լսողությունից։
Պատանի հասակից Ջորջին սիրահարված էին 2 աղջիկ՝ Մերին (Դոննա Ռիդ) և Վիելոտը (Գլորիա Գրեհեմ)։ Ջորջը, սակայն, համակրում էր Մերիին։
«Վարկով տներ» ընկերություն
խմբագրելՋորջի հայրը՝ Պիտեր Բեյլին, (Սեմուել Հինդս) ուներ «Վարկով տներ» սեփական ֆինանսական ընկերությունը և քաղաքի բնակիչներին տրամադրում էր երկարաժամկետ վարկեր՝ բնակելի տներ կառուցելու համար։ Ընկերությունում էր աշխատում նաև նրա հորեղբայրը՝ Բիլլի Բեյլին (Թոմաս Միտչել)։ Սակայն այդ ընկերության գրեթե բարեգործական աշխատանքը դուր չէր գալիս քաղաքի ամենահարուստ և դաժան մարդուն՝ Հենրի Պոտերին (Լայոնել Բերիմոր), ով ամեն հնարավորություն օգտագործում էր տիրանալու ուրիշների սեփականությանը և ցանկանում էր, որ «Վարկով տներ» ընկերությունը դադարի գործել կամ ինքը լինի սեփականատերը։ Այնուամենայնիվ Ջորջի հայրն ամեն գնով կարողանում էր պահպանել սեփական ընկերությունը Պոտերի ոտնձգություններից։
Ջորջի և Մերիի հանդիպում
խմբագրելՋորջը փոքր եղբոր հետ գնում է դպրոց՝ մասնակցելու ավարտական միջոցառմանը և այնտեղ հանդիպում է Մերիին։ Այդ ժամանակ Մերիին սիրահարված է լինում դպրոցի տղաներից մեկը՝ Սեմ Ուեյնռայթը (Ֆրենկ Ալբերտսոն)։ Սեմը ցանկանում է դառնալ Մերիի պարընկերը, սակայն պարահրապարակում Մերին ընտրում է Ջորջին և նրանք ամբողջ ժամանակ միասին են պարում։
Միջոցառման ժամանակ հայտարարվում է ամենալավը Չառսլթոն պարող զույգի մրցույթ։ Մինչ Սեմը չարացած հետևում է, թե ինչպես են Ջորջը և Մերին պարում, դպրոցի տղաներից մեկը հուշում է նրան, որ պարահրապարակի տակ լողավազան կա և այն կարելի է բացել կոճակի մեկ սեղմումով, ապա ցույց է տալիս նրան կոճակի տեղը։ Սեմը բացում է լողավազանը և բոլոր պարողները դադարում են պարել, իսկ Ջորջն ու Մերին ինքնամոռաց պարում են՝ չնկատելով բացված լողավազանը. նրանք կարծում են, թե մյուսների չպարելու պատճառը իրենք են։ Ջորջը նույնիսկ ասում է, թե. «... տես, ինչպես են բոլորը մեզ հետևում»:
Ու այդպես էլ չնկատելով բացված լողավազանը՝ նրանք ընկնում են ջուրը։ Տեսնելով այդ՝ միջոցառման գրեթե բոլոր մասնակիցները նետվում են լողավազանի մեջ` այդ թվում և դպրոցի տնօրենը։
Հաջորդ տեսարանում Ջորջը Մերիին տուն է ճանապարհում։ Նրանք քաղաքում հանդիպում են կիսաքանդ ու լքված մի տան։ Մերին ասում է, որ ինքը շատ է սիրում այս տունը, իսկ Ջորջը կատակով պատասխանում է, որ ինքը չի համաձայնվի նույնիսկ որպես ուրվական այնտեղ ապրել։ Որոշում են քար նետել տան ուղղությամբ, ասելով, որ եթե հաջողվի ապակի կոտրել, ուրեմն իրենց երազանքը կկատարվի։ Ու այդպես էլ անում են։ Ճանապարհին Ջորջը փորձում է սեր խոստովանել Մերիին, ու ասում է.- «Ի՞նչ ես ուզում դու, Մերի՛, ի՞նչ ես ցանկանում, դու լուսի՞նն ես ուզում։ Միայն ասա՛, ես կնետեմ պարանը, կբռնեմ այն և կնվիրեմ քեզ»։
Սակայն նրանց խոսակցությունը կիսատ է մնում. հորեղբայր Բիլլին մեքենայով անցնելիս նկատում է Ջորջին և ասում, որ նրա հոր առողջական վիճակը հանկարծակի վատացել է, և նա այժմ մահամերձ է։ Ջորջը հորեղբոր հետ մեկնում է։
Ջորջը՝ «Վարկով տներ» ընկերության տնօրեն
խմբագրելՀայրը մահանում է։ Մահվանից հետո Պոտերը ցանկանում է ինքը ղեկավարել ընկերությունը։ Ստացվում է այնպես, որ տնօրենների խորհուրդը որոշում է, որ եթե Ջորջը չղեկավարի ընկերությունը, ապա այն կանցնի Պոտերին։ Ջորջը, հորեղբորից տեղեկանում է այդ մասին և, իր կամքին հակառակ, ինքն է գլխավորում հոր ընկերությունը՝ շարունակելով վերջինիս գործը, այն է՝ վարկեր տրամադրել բնակիչներին տների կառուցման համար։ Այդ նպատակով «Բեյլի պարկ» անունով թաղամաս են կառուցում։ Այդ ձևով նա, փաստորեն, քաղաքի հասարակ բնակիչներին պաշտպանում է չարամիտ Պոտերից, իսկ ինքը դառնում շատերի սիրելին և մտերիմը։
Ընկերությունը գլխավորելուց հետո Ջորջը փոխում է իր ծրագրերը և այլևս չի մտածում ճամփորդությունների մասին։ Արդյունքում նա Գարրիին է իր փոխարեն ուղարկում այլ քաղաք՝ ուսում ստանալու։ Գարրին ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Բեդֆորդ Ֆոլլզ քաղաք իր նշանած աղջկա հետ, ում հանդիպել էր նրա հոր աշխատավայրում։
Ջորջի ու Մերիի ամուսնություն
խմբագրելՓոքր եղբոր ամուսնությունից հետո Ջորջը կարծես մի փոքր փոխվում է՝ հասկանալով, որ նաև իր ամուսնանալու ժամանակն է։ Չնայած որ քաղաքի ամենագեղեցիկ աղջիկներից մեկը՝ Վիոլետը, դեռ պատանի հասակից բացեիբաց սիրաշահում էր նրան, Ջորջի մտքում, որպես հարսնացու, միայն Մերին էր։
Կարծես տղամարդկային հպարտությունից ելնելով նա չի ցանկանում տեսնել Մերիին ու միայն մոր (Բելա Բոնդի) հորդորներից հետո է որոշում այցելել նրան, ում վերջին անգամ տեսել էր շատ տարիներ առաջ՝ դպրոցի ավարտական միջոցառման ժամանակ։ Նա գնում է Մերիի տան մոտ, սակայն ամաչում է ներս մտնել։ Մերին նկատում է նրան պատուհանից ու բարևելով հարցնում, թե ինչ է անում իրենց կողմերում։ Ջորջը պատասխանում է, որ ուղղակի պատահական անցնում էր այս կողմով։ Մերին նրան հրավիրում է իրենց տուն ու երջանկությունից Մերիի աչքերը սկսում են փայլել։
Նա տան հին գրամաֆոնով միացնում է այն երաժշտությունը, որ իրենք էին երգում իրենց վերջին հանդիպման ժամանակ։ Ավելին նա նույնիսկ նկարել էր մի նկար, որտեղ Ջորջը պարանով իբր լուսինն է որսում։ Նրանց խոսակցությունը սակայն չի ստացվում, և Ջորջը ոչ մի արձագանք չի տալիս ու նույնիսկ ցանկանում է գնալ տնից։
Բայց հենց այդ ժամանակ Մերիենց տան հեռախոսը զանգում է։ Մերին վերցնում է, պարզվում է որ զանգահարողը Սեմ Ուեյնռայթն է և Մերին սկսում է իբր սիրաշահել Սեմին, բայց դա անում է միայն Ջորջի վրա ազդելու համար։ Հենց հեռախոսային խոսակցության ժամանակ նրանք հասկանում են, որ սիրում են իրար, գրկախառնվում են ու համբուրվում։
Շուտով Ջորջը և Մերին ամուսնանում են և հարսանիքին ներկա է գտնվում գրեթե ողջ քաղաքը։ Սակայն հենց նրանց ամուսնության օրը Պոտերը քաղաքի բանկերի միջոցով այնպես է անում, որ «Վարկով տներ» կազմակերպությունը մնա գրեթե առանց գումարի։ Իմանալով այդ մասին քաղաքի բնակիչները ցանկանում են հետ վերցնել իրենց ներդրված գումարները։ Միստր Պոտերը հրավիրում է Ջորջին իր մոտ խոստանալով օգնել գումարով, եթե նա համաձայնի այսպես ասած համագործակցել իր հետ։ Մի պահ կարիքից ելնելով Ջորջը քիչ է մնում համաձայնվի, սակայն սթափվելով փոխում է որոշումը։ Տեսնելով որ այլ ելք չկա, Ջորջը ու Մերին իրենց հարսանեկան ճամփորդության գումարներն են ներդնում ընկերություն ու այդպիսով բավարարում ավանդատուների պահանջները։
Չնայած նրանք չեն մեկնում ուղևորության, ապրում են խաղաղ ու երջանիկ կյանքով, ունենում են 4 երեխա, և բնակվում են հենց այն տան մեջ, որը տեսել էին իրենց առաջին հանդիպման ժամանակ, իսկ տունը տարիների ընթացքում վերանորոգելով՝ դարձնում են քաղաքի ամենագեղեցիկ տներից մեկը։
Պատերազմ
խմբագրելՍկսվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը և ֆիլմի գրեթե բոլոր հերոսներն այս կամ այն կերպ մասնակցություն են ունենում պատերազմին։ Ջորջին չեն զորակոչում մի ականջի չլսելու պատճառով և նա որպես պարեկ կատարում է գիշերային հերթապահություն։ Մերին մեծացնելով 4 երեխա, սակայն աշխատելու ժամանակ է գտնում ՝ մթերք մատակարարելով ռազմաճակատ։ Ջորջի մայրը և Մերիի մայրը (Սառա Էդվարդ) աշխատում են Կարմիր Խաչում որպես բուժքույրեր։ Հենրի Պոտերը գլխավորում է զորակոչային հանձնաժողովը, Սեմ Ուեյնռայթը զբաղվում է պլաստմասե իրերի արտադրությամբ՝ դրանով աջակցելով թիկունքին։ Քաղաքի շատ տղաներ մասնակցում են պատերազմին և հերոսաբար կռվում, իսկ Գարրին մասնակցելով պատերազմին որպես օդաչու, ոչնչացնում է թշնամու 15 ինքնաթիռ։
Պատերազմի ավարտից հետո Գարրի Բեյլին ԱՄՆ-ի նախագահի կողմից պարգևատրվում է մեդալով՝ արժանանալով հերոսի կոչումով, իսկ նրա վերադարձը մեծ շուքով նշում է ամբողջ քաղաքը։
Ջորջի խնդիրները
խմբագրելՄի անգամ Ամանորի նախօրեին Ջորջի հորեղբայր Բիլլին պատահաբար կորցնում է ընկերությանը պատկանող 8000 $ գումարով լի պայուսակը[18]։ Ջորջը խիստ բարկանում է հորեղբոր վրա, և նրանք սկսում են փնտրել պայուսակը այն տեղերում, որտեղ այցելել էր նա, սակայն ապարդյուն։ Ջորջը հանձնարարում է հորեղբորը գաղտնի պահել լուրը։ Իսկ պայուսակը գտել էր չարամիտ Պոտերը և որոշել էր չվերադարձնել այդ գումարը, հասկանալով, որ գումարի բացակայության արդյունքում ընկերությունը կսնանկանա և ինքը ընկերության տերը դառնալու հնարավորություն կունենա։
Նյարդային վիճակում նա գալիս է տուն, որտեղ նրա ընտանիքի անդամները պատրաստվում են Ամանորին՝ զարդարելով տունը և տոնածառը։ Ջորջը սկսում է բարկանալ կնոջ և երեխաների վրա, երբ խնդրում են օգնել իրենց, հետո իմանալով որ փոքր աղջիկը՝ Զուզուն (Կարոլին Գրիմս) հիվանդ պառկած է անկողնում, բարձրանում է նրա մոտ, խոսելով երեխայի հետ մի քիչ հանգստանում է։ Քիչ անց հեռախոսով իր երեխաների ուսուցչին է անպատվում, ում ամուսինը սպառնում է ծեծել նրան։ Ապա այդպես բարկացած հեռանում է տնից գնալով քաղաքի սրճարան, որտեղ պատահական հանդիպում է ուսուցչի ամուսնուն, ով բռունցքով հարվածում է նրան, և սկսվում է վիճաբանություն։ Արդյունքում, սրճարանի աշխատող Նիկը (Շելդոն Լեոնարդ) երկուսին էլ վռնդում է սրճարանից։ Ապա մեքենայով բախվում է քաղաքի մեծահարուստներից մեկի բակում տնկված ծառին, ով զայրանում է նրա վրա, ասելով որ այն իրենց ընտանեկան ծառն է և Բեդֆորդ Ֆոլլզի ամենահին ծառը։
Այդ ընթացքում գումարի բացակայության մասին Պոտերը տեղյակ է պահում բանկին և դատախազությանը։
Նա նույնիսկ դիմում է Պոտերի օգնությանը, խնդրելով նրանից իրեն վարկ տրամադրել` ցանկացած տոկոսով, իսկ Պոտերը բնականաբար մերժում է։
Ջորջը և հրեշտակը
խմբագրելՉգտնելով ոչ մի լուծում նա մեկնում է քաղաքից դուրս և պատրաստվում է ինքնասպան լինել վայր նետվելով կամրջից, սակայն հենց այդ պահին նա տեսնում է մի մարդու, ով խեղդվում է օգնություն խնդրելով, և Ջորջը նետվում է ջուրը այլ բանի համար` փրկելու ջուրը նետված մարդուն՝ Կլարենսին (Հենրի Տրևերս), ով պարզվում է երկնքից ուղարկված հրեշտակ է` ի պատասխան Ջորջի համար աղոթքների։
Կլարենսը Ջորջին պատմում է, որ ինքը մի քանի հարյուր տարեկան է, երկրորդ կարգի հրեշտակ է՝ այսինքն դեռ թևեր չունի, և եթե իրեն հաջողվի օգնել Ջորջին, նա կստանա թևեր, ու ասում է, որ երբ երկրի վրա զանգակի ձայն է լսվում, դա նշանակում է որ երկնքում որևէ հրեշտակ թևեր է ստացել։ Նա ասում է, որ ինքը դիտմամբ է իրեն նետել ջուրը, որպեսզի Ջորջը ինքնասպան չլինի։ Ջորջը սակայն մտատանջվելով խնդիրների մասին, լուրջ չի ընդունում նրա ասածները։
Չնայած Կլարենսի բոլոր ջանքերին Ջորջը չի հավատում, որ նա հրեշտակ է, և Աստծուց խնդրում է օգնել իրեն, ակամայից արտասանելով, որ, «ավելի լավ կլիներ, որ ինքը երբեք ծնված չլիներ»: Լսելով այդ, Կլարենսն այնպես է անում, որ Ջորջը իրականում ծնված չի եղել, և ասում նրան, որ դու չես ծնվել։ Ջորջը կրկին չի հավատում և հեռանում է։
Սակայն մտնելով քաղաք, նա անակնկալի է գալիս, պարզելով որ ոչ ոք չի ճանաչում իրեն, իսկ քաղաքի անվանումը Բեդֆորդ Ֆոլլզ չէր այլևս, այլ Հենրի Պոտերի անվամբ՝ Պոտերսֆիլդ։ Տների փոխարեն քաղաքում կառուցված էին տարբեր զվարճանքի օբյեկտներ, որոնք պատկանում էին միստր Պոտերին։
Նա մեկնում է հայրական տուն, սակայն մայրը չի ճանաչում, ասելով որ նա ունեցել է մեկ որդի, ով մահացել է՝ մանուկ ժամանակ խեղդվելով ջրում։ Գնալով քաղաքի գերեզմանատուն, նա այնտեղ տեսնում է իր եղբոր գերեզմանը։
Հանդիպում է դեղատան տնօրեն Գովերին, ով խելագարվել էր բանտից դուրս գալուց հետո, ուր նրան ուղարկել էին բնակչի թունավորման համար։ Եվ այդպես քաղաքի մյուս բոլոր բնակիչները՝ սրճարանի տնօրեն միստր Մարտինին (Ուիլյամ Էդմունդս), բարմեն Նիկը և այլք չեն ճանաչում իրեն։
Նա նստում է տաքսի և սկսում խոսել տաքսու վարորդ Էռնիի (Ֆրենկ Ֆայլեն) հետ, ում նա օգնել էր բնակարանի հարցում, սակայն վերջինս չէր ճանաչում իրեն, իսկ հիմա չուներ տուն և կինը բաժանվել էր նրանից։ Էռնին կարծում է, թե իր մեքենան նստողը խելագար է, ճանապարհին թաքուն իմաց է տալիս ոստիկան Բերտին (Ուորդ Բոնդ)։ Նա գալիս է իր տուն՝ հանդիպելու Մերիին և երեխաներին, սակայն նոր տան փոխարեն այնտեղ այժմ նախկին հին տունն էր, որտեղ ոչ ոք չէր բնակվում։ Այդ ժամանակ հայտնվում է Կլարենսը և ասում, որ սա քո տունը չէ, քանի որ դու չես ծնվել այստեղ, իսկ տանը երկար տարիներ ոչ ոք չի բնակվել, Կլարենսը նաև ասում է, որ Մերին այժմ աշխատում է քաղաքի գրադարանում։
Բերտը ցանկանում է ձերբակալել նրանց, սակայն Ջորջը փախչում է, և Բերտը ցանկանում է ձեռնաշղթաներ դնել Կլարենսի ձեռքերին։ Այդ ժամանակ Կլարենսը բարձրաձայն օգնության է կանչում Հովսեփին, և վերջինս այնպես է անում, որ Կլարենսը պարզապես անհետանում է ոստիկանի ձեռքից՝ հայտնվելով այլ վայրում։
Ջորջը գտնում է Մերիին, սակայն նա էլ չի ճանաչում իրեն, ով այդպես էլ չէր ամուսնացել փաստորեն, ու երբ լսում է Ջորջի այն խոսքերը, թե նա իր ամուսինն է՝ ուշաթափվում է։
Վերջաբան
խմբագրելՀասկանալով որ Կլարենսը իրոք ճիշտ էր, Ջորջը խնդրում է նրան վերադարձնել պատմությունը և շրջել ժամանակը հետ շրջել։ Կլարենսը ասում է.- «Ջորջ, քեզ վիճակվեց տեսնել, թե ինչպիսին կլիներ աշխարհն առանց քեզ», ապա փոխում է ժամանակի ընթացքը։ Ջորջն արագորեն հայտնվում է տանը, որտեղ հանդիպում է ընկերությունը ստուգող հաշվապահին և քաղաքի դատախազին, ովքեր եկել էին ձերբակալելու իրեն։
Սակայն անսպասելիորեն նրանց տուն են գալիս քաղաքի գրեթե բոլոր բնակիչները, ում ժամանակին օգնել էր Ջորջը և յուրաքանչյուրը իր խնայողություններից տրամադրում է Ջորջին՝ վերականգնելու ընկերության հաշիվները։ Պարզվում է, որ դա կազմակերպել էր իր կինը՝ Մերին, ով բոլորից օգնություն էր խնդրել Ջորջի համար, իսկ նրանք չէին մերժել։ Տեսնելով այդ ամենը շերիֆը անվավեր է ճանաչում նրա ձերբակալման ակտը՝ պատռելով այն։ Ֆիլմն այդպիսով երջանիկ ավարտ է ունենում, իսկ Ջորջը տեսնում է Կլարենսի գիրքը՝ Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», որի վրա գրված է.
«Սիրելի Ջորջ, հիշիր, նա ով ընկերներ ունի, երբեք չի մնա դժբախտության մեջ։ Շնորհակալություն թևերի համար։ Սիրով, Կլարենս»։
Ու հենց այդ ժամանակ լսվում է զանգի ղողանջ ու Ջորջի աղջիկ Զուզուն ասում է. - Նայիր հայրիկ, զանգ է ղողանջում, ուսուցիչս ասում է, «Ամեն անգամ երբ զանգ է ղողանջում, մի հրեշտակ թևեր է ստանում»։
Դերերում
խմբագրելԳլխավոր դերեր
- Ջեյմս Ստյուարտ - Ջորջ Բեյլի
- Դոննա Ռիդ - Մերի Հեթչ Բեյլի
- Լայոնել Բերիմոր - միստր Հենրի Պոտեր
- Թոմաս Միտչել - հորեղբայր Բիլլի
- Հենրի Տրևերս - հրեշտակ Կլարենս Օդբոդի
- Գլորիա Գրեհեմ - Վիոլետ Բիկ
- Ուորդ Բոնդ - ոստիկան Բերտ
- Սեմուել Հինդս - Պիտեր Բեյլի
- Բելա Բոնդի - միսիս Բեյլի
- Ֆրենկ Ֆայլեն - տաքսու վարորդ Էռնի Բիշոպ
- Թոդ Կարնս - Գարրի Բեյլի
- Ֆրենկ Ալբերտսոն - Սեմ Ուեյնռայթ
- Հ. Բ. Ուորներ - միստր Գովեր
- Շելդոն Լեոնարդ - սրճարանի բարմեն Նիկ
- Լիլլիան Ռենդոլֆ - աղախին Էննի
Երկրորդական դերեր
- Մերի Թրին - զարմուհի Թայլի
- Վիրջինա Պատտոն - Ռութ Դակին Բեյլի
- Չառլզ Ուիլյամս - զարմիկ Էստակ
- Սառա Էդվարդ - միսիս Հեթչ
- Ուիլյամ Էդմունդս - սրճարանի տնօրեն միստր Մարտինի
- Արջենտինա Բրունետտի - միսիս Մարտինի
- Ֆրենկ Հեգնի - Պոտերի թիկնապահ
- Ռեյ Ուոքեր - խանութի պահակ Ջո
Էպիզոդային դերեր
- Չառլզ Հալթոն - ստուգող հաշվապահ
- Ջոզեֆ Քարնս - հրեշտակ Հովսեփի ձայն
- Թոմ Ֆադդեն - կամրջի պահակ
- Հարրի Հոլման - միստր Փարտրիջ
- Միդ Լյուիս - բարի դաշնամուր նվագող
- Չառլզ Լեյն - անշարժ գույքի վաճառող
- Էդվարդ Քին - Թոմ, «Վարկով Տներ» ընկերության անդամ
- Կառլ Սուիտցեր - Ֆրեդդի, Ջորջի դպրոցական ընկերներից
- Մարկ Ռոբերտս - Մայք, Ջորջի դպրոցական ընկերներից
- Էռնի Ադամս - Էդ, Ջորջի դպրոցական ընկերներից
- Սթենլի Էնդրյուս - Միստր Ուելչ
- Էլ Բրիջ - շերիֆ
- Մերիան Քերր - միսիս Ջեյն Ուեյնռայթ
- Ադրիանա Կասելոտտի - բարի երգչուհի
- Էլլեն Կորբի - միսս Դևիս
- Դիկ Էլլիոտ - պատշգամբում նստած տարեց մարդ
- Հարրի Օուեն - Բիլլ Պոստեր
- Ալմիրա Սեշնս - Պոտերի քարտուղարուհի
Ջորջի ու Մերիի երեխաներ
- Ջիմմի Հոքինս - Թոմի Բեյլի
- Կարոլին Գրայմս - Զուզու Բեյլի
- Լարրի Սիմս - Փիթ Բեյլի
- Քերոլ Քումս - Ջենի Բեյլի
Գլխավոր հերոսների մանուկ հասակի դերեր
- Բոբբի Անդերսոն - Ջորջ Բեյլի
- Ջին Գեյլ - Մերի Հեթչ
- Ջանին Էնն Ռոուզ - Վիոլետ Բիկ
- Ջորջի Նոքս - Գարրի Բեյլի
- Ռոննի Ռալֆ - Սեմ Ուեյնռայթ
- Դաննի Մամերտ - Մարտի Հիթչ
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- 1947 - 5 Օսկարի է ներկայացվել հետևյալ անվանակարգերում
- լավագույն ֆիլմ
- լավագույն ռեժիսոր - (Ֆրենկ Կապրա)
- լավագույն դերասան -(Ջեյմս Ստյուարտ)
- լավագույն մոնտաժ - (Ուիլյամ Հորնբեկ)
- լավագույն ձայն - (Ջոն Օլբերգ)
- 1947 - ստացել է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորական աշխատանքի համար (Ֆրենկ Կապրա)
- 1949 - Իսպանական Cinema Writers Circle Awards մրցանակ, տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ[19]
- 1990 - ֆիլմը ներառվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում[20]
- 1994 - «Երիտասարդ դերասան» պատվո մրցանակ - Ջիմմի Հոքինս (Թոմ Բեյլի)[21]
Ֆիլմը վարկանիշային ցանկերում
խմբագրելԱմերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը ընդգրկված է հետևյալ տեղերում.
- 1998 թ. - Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր - (1998 թվական 11-րդ տեղ, 2007 թվական 20-րդ տեղ)[22][23]
- 2002 թ. - Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն սիրային ֆիլմեր - 8[24]
- 2003 թ. - Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսներ- Ջորջ Բեյլի 9, Հենրի Պոտեր 6[25]
- 2006 թ. - Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմեր - 1[26]
- 2008 թ. - Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի - Լավագույն ֆանտաստիկա ֆիլմերի ցանկում 3-րդ տեղ
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն երգեր
- Buffalo Gal (Won't You Come Out Tonight), ներկայացվել է[27]
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր, ներկայացվել է 3 մեջբերում
- «Ի՞նչ ես ուզում դու Մերի, ի՞նչ ես ցանկանում, դու լուսինն ե՞ս ուզում։ Միայն ասա, ես կնետեմ պարանը, կբռնեմ այն և կնվիրեմ քեզ։»[28]
- «Իմ մեծ եղբայր Ջորջին, քաղաքի ամենահարուստ մարդուն!»[28]
- «Նայիր հայրիկ, զանգ է ղողանջում, ուսուցիչս ասում է, Ամեն անգամ երբ զանգ է ղողանջում, մի հրեշտակ թևեր է ստանում։»[28]
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում զբաղեցնում է 24-րդ տեղը (2020 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ)[29]
- ԿինոՊոիսկ կայքում կազմված 250 լավագույն ֆիլմերի ցանկում 50-րդն է (2020 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ)[30]
- 2004 թվականին BBC հեռուստաալիքի կողմից կազմված Օսկար չստացած լավագույն ֆիլմերի ցանկում ֆիլմը զբաղեցնում է 2-րդ տեղը (1-ին տեղում «Փախուստ Շոուշենկից» ֆիլմն է)[31]
- 2002 թվականին Մեծ Բրիտանական Channel 4 հեռուստաալիքի կողմից անցկացված հարցումներով կազմված «100 մեծագույն ֆիլմերի» ցանկում ֆիլմը գրավում է 7-րդ տեղը, իսկ նույն հեռուստաալիքի 2006 թվականին կազմված «Ընտանեկան 100 մեծագույն ֆիլմերի» ցանկում 37-րդն է
- 1995 թվականին կինեմատոգրաֆիայի 100 ամյակի առթիվ Վատիկանը կազմել է «Բոլոր ժամանակների մեծագույն ֆիլմեր» ցանկ, որտեղ ընդգրկվել են 45 ֆիլմեր հետևյալ երեք կատեգորիաներում՝ «Կրոն», «Բարոյական արժեքներ» և «Արվեստ»։ Այս հրաշալի կյանքը ֆիլմը ներառվել է «Բարոյական արժեքներ» ցանկում[32]։
- 1990 թվականին ընգրկվել է Ամերիկյան ազգային ֆիլմերի ռեեստրում[33]
Ֆիլմի մասին վավերագրություն
խմբագրելՖիլմի նկարահումների և պատմության մասին Ամերիկացի գրող Ստեֆան Կոքսը գիրք է գրել, որտեղ նա հավաքագրել է ֆիլմի ստեղծման մասին շատ պատմություններ։
Ֆիլմի մասին նկարահանվել են վավերագրական ֆիլմեր։ Դրանք են 1990 թվականին «Այս հրաշալի կյանքը ֆիլմի» ստեղծումը»[34] և 1991 թվականին «Ֆրենկ Կապրայի անձնական հիշողությունները «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի մասին»[35] հեռուստատեսային վավերագրական ֆիլմերը։
Ֆիլմի մասին տեխնիկական տվյալներ
խմբագրելՖիլմը նկարահանված է 35 մմ-անոց սև-սպիտակ ժապավենի վրա, սֆերիկ նկարահանման մեթոդով, 1.37 : 1 ֆորմատով, մոնո ձայնային էֆեկտով։
Նկարահանումներ
խմբագրելՖիլմի նկարահանվել է մոտ 3 ամսում, նկարահանումները սկսվել են 1946 թվականի ապրիլի 15-ին և ավարտվել հուլիսի 27-ին։ Նկարահանումները հիմնականում են արվել RKO Radio Pictures-ի նկարահանման հրապարակում։ Հատուկ ֆիլմի համար պատրաստվել է Բեդֆորդ Ֆոլզ քաղաքի դեկորացիաները։
Հիմնական նկարահանման վայրերն են՝
- RKO Encino Ranch - Բալբոա Բուլեվարդ & Բորբանկ Բուլեվարդ, Էնկինո, Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ (Բոդֆորդ Ֆոլլզ քաղաք)
- RKO-Pathé Studios - Վաշինգտոն 9336, Կուլվեր Սիթի, Կալիֆորնիա
- Վիրո Ռոադ 4587, Լա Կանադա-Ֆլիտրիջ, Կալիֆորնիա, (Մարտինիի տունը)
- Դպրոց, Մորենո Դրայվ 241, Բևեռլի Հիլզ, Կալիֆորնիա (բացվող հարթակով լողավազան ունեցող պարահրապարակի տեսարան)
Ֆիլմի գունավորում
խմբագրելՖիլմի գունավոր տարբերակի պատրաստման համար ռեժիսոր Ֆրենկ Կապրան հանդիպում է ունենում ֆիլմի գունավորման Colorization Inc. ընկերության նախագահ Վիլսոնի Մարկլի հետ, ով ոգևորությամբ է ընդունում Կապրայի առաջարկը։ Ընկերության գեղարվեստական տնօրեն Բրայան Հոլմսը փորձնական պատրաստում է ֆիլմից 10 րոպեանոց գունավորված կադր։ Այն արժանանում է Կապրայի հավանությանը, և նա այդ ընկերության հետ ցանկանում է կնքել պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի, սկզբում ընկերությանը պետք է վճարվեր պահաջվող գումարի մի մասը՝ 260, 000 $, իսկ մնացածը ընկերությունը կստանար ֆիլմի շահույթից։ Այս ընկերությունը մինչ այդ գունավորել էր Հոլիվուդյան երկու սև-սպիտակ հայտնի ֆիլմ՝ «Հանդիպում Ջոն Դոուի հետ» (1941) և «Լեդի մեկ օրով» (1933)։
Սակայն պայմանավորվածության ժամանակ առաջացած խնդիրների հետևանքով այդ նախագիծը չի կայանում։
Ֆիլմը հետագայում երեք անգամ թողարկվել է գունավորված տարբերակով։
- Առաջինը 1986 թվականին Hal Roach Studios ստուդիայի կողմից, ինչը սակայն հաջող չի ստացվել։
- Երկրորդը 1989 թվականին ֆիլմի օգտագործման իրավունքը ձեռք բերած Republic Pictures ընկերության կողմից, որը ավելի հաջող էր ստացվել քան նախորդը, ինչի մասին արտահայտվել են Ֆրենկ Կապրան և թե Ջեյմս Ստյուարտը[36]։ Այն թողարկվել է VHS տարբերակով Video Treasure ընկերության հետ համատեղ։
- Երրորդ գունավորված տարբերակը պատրաստվել է Legend Films ընկերության կողմից և թողարկվել 2007 թվականին արդեն DVD տարբերակով։
Բյուջե և շահույթ
խմբագրելԲյուջեն ըստ պաշտոնական տվյալների կազմել է 3, 180, 000 $, չնայած ըստ ֆիլմի պատմաբան Ստեֆան Կոքսի օրիգինալ բյուջեն եղել է 3, 000, 000 $[37]: Կինովարձույթում ֆիլմը ԱՄՆ-ում ունեցել է 3, 300, 000 $ եկամուտ։
Ուիքենդի շահույթներ
- 44, 437 £ (Միացյալ Թագավորություն) (2010 թ. դեկտեմբեր) (52 ցուցադրություն)
- 49, 845 £ (Միացյալ Թագավորություն) (2008 թ. դեկտեմբեր) (32 ցուցադրություն)
Ընդհանուր շահույթներ
- 682, 222 £ (Միացյալ Թագավորություն) (2010 թ. դեկտեմբեր)
- 248, 018 £ (Միացյալ Թագավորություն) (2008 թ. դեկտեմբեր)
Ֆիլմի պրեմիերան տարբեր երկրներում
խմբագրելՖիլմի պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում, 1946 թվականին։ Շատ երկրներում ֆիլմի պրեմիերան կայացել է ավելի ուշ։ Մի քանի անգամ տարբեր երկրներում կայացել է նաև ֆիլմի հետահայաց ցուցադրություն[38]։
- ԱՄՆ, 1946 թվականի դեկտեմբերի 20, Նյու Յորք
- ԱՄՆ 1947 թվականի հունվարի 7, ցուցադրություն կինոթատրոնում
- Բրազիլիա, 1947 թվականի փետրվարի 14
- Շվեդիա, 1947 թվականի օգոստոսի 4
- Ուրուգվայ, 1947 թվականի սեպտեմբերի 17
- Ավստրալիա, 1947 թվականի հոկտեմբերի 16
- Պորտուգալիա, 1947 թվականի նոյեմբերի 30
- Գերմանիա, 1948 թվականի մարտի 22
- Իսպանիա, 1948 թվականի մարտի 27
- Իտալիա, 1948 թվականի հունիսի 24
- Ֆրանսիա, 1948 թվականի հուլիսի 28
- Ֆինլանդիա, 1949 թվականի մայիսի 13
- Հոնկոնգ, 1949 թվականի հոկտեմբերի 6
- Բելգիա, 1951 թվականի հունիսի 7
- Նիդերլանդներ, 1951 թվականի հունիսի 7
- Ֆիլիպիններ, 1953 թվականի ապրիլի 30
- Ճապոնիա, 1954 թվականի փետրվարի 17
- Գերմանիա (ԳՖՀ), 1962 թվականի դեկտեմբերի 25 (հեռուստատեսային պրեմիերա)
- Կանադա, 1977 թվականի սեպտեմբերի 16 (Տորոնտոյի միջազգային կինոփառատոն)
- Մեծ Բրիտանիա, 1997 թվականի դեկտեմբերի 5 (վերացուցադրություն)
- Մեծ Բրիտանիա, 2007 թվականի դեկտեմբերի 14 (վերացուցադրություն)
- Մեծ Բրիտանիա, 2008 թվականի դեկտեմբերի 19 (վերացուցադրություն)
- Ավստրալիա, 2008 թվականի դեկտեմբերի 28 (վերացուցադրություն)
- Հունաստան, 2009 թվականի հոկտեմբերի 22
- Ֆրանսիա, 2010 թվականի փետրվարի 10 (վերացուցադրություն)
- Կանադա, 2010 թվականի դեկտեմբերի 8 (դասական ֆիլմերի շարք)
Ֆիլմի երաժշտություններ
խմբագրելՖիլմում բացի ֆիլմի համար Դմիտրի Տյոմկինի գրված երաժշտություններից հնչում են նաև Ամերիկյան ու այլ ժողովուրդների ազգային ժողովրդական երգեր ու մեղեդիներ, նաև հատվածներ համաշխարհային երաժշտական ստեղծագործություններից[39]։ Դրանք են.
անվանում | հեղինակ | թվական | ֆիլմի տեսարանում |
---|---|---|---|
«Buffalo Gal (Won't You Come Out Tonight)» | Ուիլյամ Քուլ Ուայթ | դպրոց, նաև մի քանի այլ կադրերում ևս | |
«Adeste Fidelis (O Come All Ye Faithful)» | Ջոն Ռիդին | ֆիլմի սկզբում | |
«Charleston» | Ջեյմս Ջոնսոն | 1923 | դպրոցում պարի ժամանակ |
«My Wild Irish Rose» | Չոնս Օլկոտտ | 1899 | Թոմաս Միտչելի հերոսի՝ Բիլլի կատարմամբ |
«Հարսանեկան քայլերգ» | Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդի | 1843 | Ջորջի և Մերիի ամուսնության ժամանակ |
«I Love You Truly» | Քերիի Ջակոբս Բոնդ | 1906 | երգում են Բերտը (Ուորդ Բոնդ) և Էռնին (Ֆրենկ Ֆայլեն) |
«This Is the Army, Mr. Jones» | Իրվինգ Վերլին | 1943 | պատերազմի սկսվելու տեսարաններ |
«When Johnny Comes Marching Home» | Լուիս Լամբերտ Պատրիկ Սառսֆիլդ Գիլմոր |
1863 | պատերազմի ավարտվելու տեսարաններ |
«Hark! The Herald Angels Sing» | Ֆելիքս Մենդելսոն-Բարտոլդի բառերի հեղինակ՝ Չառլզ Ուեսլի նվագում է՝ Քերոլ Կումբսը |
1856 | Բեյլիենց տանը տոնակատարության ժամանակ |
«Auld Lang Syne» | բառերի հեղինակ՝ Ռոբերտ Բառնս (ավանդական շոտլանդական բալլադ) |
1788 | ֆիլմի ավարտի տեսարան |
«Twinkle, Twinkle, Little Star» | ժողովրդական երգ | հնչում է հրեշտակի թեմաների ժամանակ | |
«Vieni, vieni» | երաժշտություն՝ Վինսենթ Սքոթ բառերը՝ Հենրի Վերնա և Ջորջ Կուգեր կատարում է՝ Թինո Ռոսսին |
1884 | հնչում է Մարտինիի սրճարանում |
«Avalon» | Վինսենթ Ռոուզ (Ջակոմո Պուչչինիի «Տոսկա» օպերայից) |
1920 | երբ Ջորջը մոր հետ խոսում է տան շքամուտքում |
Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին
խմբագրելՖիլմի նկարահանումների, ստեղծագործական անձնակազմի և ստեղծման հետ կապված շատ տեղեկություններ կան.
Դերասաններ և հեղինակներ
խմբագրել- Դերասան Լայոնել Բերիմորն է համոզել Ջեյմս Ստյուարտին, որ ստանձնի Ջորջի դերը, քանի որ հայտնի դերասանը մասնակցելով Երկրորդ համաշխարհային պատերազմին որպես ռազմական օդաչու[40] դեռ տրամադրված չէր նկարահանումների.
- Մերիի դերը Դոննա Ռիդի համար կարելի է ասել առաջին մեծ դերն էր կինոյում.
- Ռեժիսոր Ֆրենկ Կապրան և դերասան Ջեյմս Ստյուարտը ասել են, որ իրենց ամենասիրված և հաջողված աշխատանքը «Այս հրաշալի կյանքը» ֆիլմն է[41], մասնավորապես Կապրան իր «Անունը վերնագրից բարձր» գրքում ասել է. - Ես կարծում եմ, որ սա իմ մեծագույն ֆիլմն է։ Ավելին, իմ կարծիքով այն երբևէ նկարահանված ֆիլմերից մեծագույնն է ... Այն իմ տեսակի ֆիլմ է իմ տեսակի մարդկանց համար.[42]
- Դերասան Շելդոն Լեոնարդը, ով ֆիլմում խաղում էր բարմեն Նիկի դերը մի առիթով հայտարարել է, որ նա խաղացել է ֆիլմում միայն նրա համար, որ նրան անհրաժեշտ էր գումար բեյսբոլի տոմս գնելու համար[43].
- Ֆիլմի սցենարի համար հիմք ծառայած «Ամենամեծ նվերը» պատմվածքը գրվել է Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի կողմից 1943 թվականի նոյեմբերին։ Սակայն գրքի տպագրությունը չի հաջողվել, և հեղինակը որոշել է դարձնել այն ուղղակի Սուրբ Ծննդյան նվեր քարտ (ընդամենը 24 էջ[44]) և 1943 թվականի դեկտեմբերին փոստով 200 պատճեններ ուղարկել է իր ընտանիքին և ընկերներին[45]։ Պատմությունով հետաքրքրվում է RKO Pictures կինոընկերության աշխատակից Դավիթ Հեմպստիդը, ով այն ցույց է տալիս հոլիվուդյան դերասան Քերի Գրանտի գործակալին, և RKO Pictures-ը 10 000 դոլարով 1944 թվականի ապրիլին գնում է գրվածքի էկրանավորման թույլտվությունը։ Ընկերությունը փորձում է սցենար գրել գրվածի հիմքով, սակայն գրված 3 սցենարներն էլ անհաջող են լինում և Քերի Գրանտը արդյունքում նկարահանվում է մեկ այլ Ամանորյա ֆիլմում՝ «Եպիսկոպոսի կինը».[46], իսկ 1945 թվականին Ֆրենկ Կապրայի ընկերությունը գնում է էկրանավորման իրավունքը նույնպես 10, 000 դոլլարով և պատմությունը փոփոխվում է՝ հարմարացվելով որպես ֆիլմի սցենար.
Նկարահանումներ
խմբագրել- Մինչև այս ֆիլմը արհեստական ձյուն ստանալու էֆեկտի ժամանակ դերասանների խոսքերը ձայնագրվում էին և տեղադրվում ֆիլմում նկարահանումից հետո, քանի որ այդ տեխնոլոգիայով ձայնը չէր լսվում։ Սակայն ռեժիսոր Ֆրենկ Կապրան ցանկանում էր որ ձայնը լսվեր հենց նկարահանման ժամանակ և ֆիլմում օգտագործվում է նոր տեխնոլոգիա ձյան էֆեկտ ստանալու համար, որի համար օգտագործվում է մոտ 300 տոննա գիպս, 300 տոննա գաջ, և 3000 տոննա մանրացված սառույց, նաև հատուկ փրփուր և օճառաջուր[47]։ Իսկ այս նորարարության համար ֆիլմը ստանում է մրցանակ տեխնիկական էֆեկտի համար[48]
- Տեսարանը՝ որտեղ Ջորջը և Մերին քարով կոտրում են հին տան լուսամուտի ապակիները, նկարելու համար ռեժիսորը հատուկ մասնագետ էր վարձել, ով պետք է սովորեցներ դերասաններին ճիշտ նշանառությամբ քարը նետել։ Սակայն ի զարմանս շատերի Դոննա Ռիդը առանց կողմնակի օգնության կարողանում է քարը ճիշտ շպրտել դեպի լուսամուտը[48]
- Տեսարանում, որտեղ Ջորջը հեռախոսով խոսելուց հետո պետք է համբուրեր Մերիին, սկզբում չէր հաջողվում նկարահանել, քանի որ Ջեյմս Ստյուարտը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ պետք է համբուրվեր ֆիլմում և կաշկանդվում էր։ Իսկ նկարահանման փորձերի ժամանակ նույնիսկ մի քանի կադր ռեժիսորը ստիպված էր հանել, քանի որ գրկախառնության կադրը Ստյուարտի մոտ նույնիսկ չափից դուրս կրքոտ էր ստացվում[48].
- Բեդֆորդ Ֆոլզ քաղաքի դեկորացիան պատրաստվել է 2 ամսում և այն Ամերիկյան կինոյի պատմության ամենամեծ դեկորացիաներից էր։ Քաղաքի մակերեսը կազմում է 4 ակր (մոտ՝ 1.6 հեկտար), ընդգրկելով մոտ 300 տուն, 75 այլ շինություններ, ծառուղի 20 կաղնու ծառով, հատուկ ֆիլմի համար կառուցվել է նաև մոտ 275 մետր երկարությամբ հիմնական փողոց (Genesee Street)[49].
- Ներկայումս ամբողջությամբ պահպանվել են ֆիլմի միայն 2 նկարահանման վայր՝ բացվող հարթակով լողավազան ունեցող դպրոցը և Մարտինիի տունը[50]
- Կարծիք կա, որ Ֆրենկ Կապրան որպես Բեդֆորդ Ֆոլզ քաղաքի նախատիպ ունեցել է Նյու Յորքի շրջակա քաղաքներից մեկը՝ Սենեկա Ֆոլզը, ուր 1945 թվականին այցելել է ռեժիսորը։ Ներկայումս քաղաքում անցկացվում է «Այս հրաշալի կյանքը» անվանումով փառատոն[51]։ 2009 թվականին այնտեղ բացվել է Clarence անունով հյուրանոցը ի պատիվ Ջորջ Բեյլիի պահապան հրեշտակ Կլարենսի։ Իսկ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին քաղաքում տեղի է ունեցել «Այս հրաշալի կյանքը» թանգարանի բացման արարողությունը։ Որպես պատվավոր հյուր ժապավենի կտրման համար հրավիրվել է դերասանուհի Կարոլին Գրիմսը, ով խաղացել է մանուկ Զուզուի դերը[52].
- Ի սկզբանե Կապրան նախատեսել էր ֆիլմի այլ վերջաբան, ըստ որի վերջում Ջորջ Բեյլին պետք է ծնկի վրա աղոթեր ու շնորհակալություն հայտներ Աստծուն (նաև սկսվելուց պետք է ցուցադրվեր բնակիչների ծնկաչոք աղոթքները)։ Բայց դրանք քննադատվել են որպես չափազանց կրոնական դրվագներ և արդյունքում ֆիլմը ավարտվում է տեսարանով, որտեղ քաղաքի բնակիչները օգնում են Ջորջին.[53][54]
- Սկզբում նախատեսված էր, որ ֆիլմում որպես վերջաբան պետք է հնչեր Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի «Ձայն ուրախության» նախերգանքը[43].
- Ֆիլմի կոմպոզիտոր Դմիտրի Տյոմկինը դեղատան տեսարանի համար գրել էր երկու երաժշտություն՝ Death Telegram և Gower's Deliverance, որոնք սակայն ռեժիսոր Կապրան չի մտցնում ֆիլմի վերջնական տարբերակի մեջ, ինչի հետևանքով Կապրայի ու Տյոմկինի միջև (ով մինչև այդ Կապրայի շատ ֆիլմերի համար երաժշտություն էր գրել) տարաձայնություններ են առաջանում։ Տյոմկինը հետագայում հիշատակում է այդ մասին իր ինքնակենսագրականում[55]։
- Ֆիլմում երևացող Ջիմմի մականունով ագռավը այսպես ասած «խաղացել է» Ֆրենկ Կապրայի գրեթե բոլոր ֆիլմերում[43]
Ֆիլմի հերոսներ
խմբագրել- Ֆիլմի հերոս Ջորջ Բեյլիի անվան հեղինակը Ջեյմս Ստյուարտն է։ Նա կոչել է ֆիլմի հերոսին ի պատիվ զինծառայության իր ծառայակից ընկերոջ՝ ում հետ նա ծանոթացել էր Միչիգանի 94-րդ էսկադրոնում ծառայելու ժամանակ։ Այդ անձնավորությունը այնքան էր դուր եկել Ջեյմսին իր մարդկային որակների համար, որ դերասանը անձամբ խնդրել էր ֆիլմի ղեկավարությանը թույլատրել կոչել իր հերոսին նրա անունով[43].
- Ֆիլմի հերոս Միստր Պոտերի անունը բառացի չի նշվում ֆիլմում։ Այն միայն կարելի է կարդալ նրա առանձնասենյակի դռան վրա՝ Հենրի Պոտեր ցուցանակից և իր անձնական կառքի վրայի HP տառերից.[48]
- Գովեր ազգանունը պատահական չէր, այն Կապրան վերցրել է ելնելով նրանից, որ Columbia Pictures ընկերությունը գտնվում էր Գովեր անունով փողոցի վրա, որտեղ կար նաև մի դեղատուն, որը հանդիսանում էր այդ կինոընկերության աշխատակիցների սիրելի դեղատունը[48]
Այլ փաստեր
խմբագրել- Սկսած 1970 թվականից ԱՄՆ-ում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ֆիլմը ցուցադրվում է առաջատար հեռուստաալիքներով և հանդիսանում է ամերիկացիների ամենասիրված ֆիլմերից մեկը.
- Ֆիլմի սցենարով բեմադրված ներկայացումները մինչև ֆիլմի էկրան բարձրանալը թատրոններում ձախողվել էին.
- Սկզբում երբ ֆիլմի նախագիծը մշակվում էր այլ ստուդիայում որոշված էր, որ այս դերը պետք է խաղար Քերի Գրանտը, սակայն երբ ռեժիսոր Ֆրենկ Կապրան վերցրեց նախագիծը, գլխավոր հերոսի դերը հանձնեց իր նախընտրած դերասանին՝ Ջեյմս Ստյուարտին։ Չնայած ֆիլմի պատմաբան Ստեֆան Կոքսը գրում է, որ Ջորջ Բեյլիի դերը ցանկանում էր ստանձնել նաև Հենրի Ֆոնդան, ով Ջեյմս Ստյուարտի ընկերներից էր[56].
- Մերիի դերի համար Ֆրենկ Կապրան սկզբում հրավիրել էր դերասանուհի Ջին Արթուրին, ով սակայն հրաժարվել էր Բրոդվեյում. խաղալու պատճառով, նրանից բացի դերը առաջարկվել է նաև Ջինջեր Ռոջերսին, Լորեյն Դեյին, Օլիվիա դե Հևիլլենդին և Էնն Դվորակին, ովքեր նույնպես հրաժարվել են.
- Ջեյմս Ստյուարտը և Դոննա Ռիդը խաղացել են իրենց դերերը նաև ռադիոյի թատրոնի համար.[57]
- «Սեզամի փողոցը» մանկական հեռուստաշոուի 2 տիկնիկների անուններն են Բերտ և Էռնի, ինչպես ֆիլմի հերոսներ ոստիկան Բերտը և տաքսիստ Էռնին։ Սակայն ըստ այդ հեռուտաշոուի ղեկավարության դա պարզապես զուգադիպություն է[58].
- Երբ դեղատան տնօրեն Գովերը ստանում է որդու մահվան հեռագիրը, այնտեղ գրված է լինում «1919 թվականի մայիսի 3, իսպանական թռչնագրիպից»։ Իսկ այդ հիվանդությունը իրականում տարածված համաճարակ է եղել այդ ժամանակներում, որը խլել է միլիոնավոր մարդկանց կյանք[59]
- 1947 թվականին ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) փաստաթղթերից մեկում ֆիլմը որակվում է որպես կոմունիստական քաղաքականություն քարոզող[60]
- Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ֆրենկ Կապրան ռեժիսորներ Ջորջ Սթիվենսի և Ուիլյամ Ուայլերի հետ համատեղ հիմնել է Liberty Films կինոընկերությունը, սակայն այդ ընկերության միակ նախագիծը դարձավ «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը[43].
- «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի ամենամեծ երկրպագուներից մեկը հանրահայտ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգն է[61]
- 2008 թվականին թողարկված Penumbra: Black Plague համակարգչային խաղի հերոսներից մեկի անունը Կլարենս է, որի կերպարը նույնպես պահապան հրեշտակ է և վերցված է «Այս հրաշալի կյանքը» ֆիլմից։ Չնայած ֆիլմը շատ հայտնի է ԱՄՆ-ում, սակայն ԱՊՀ-ում հայտնի չլինելու հետևանքով ռուսերեն տարբերակում այդ հերոսի անունը թարգմանվել է Քեվին, հիմքում ունենալով Քեվին Քոսթների հերոսին «Թիկնապահը» ֆիլմից, ինչի մասին հիշատակում է այդ հերոսը[62]
Ֆիլմի հիշատակում այլ ֆիլմերում
խմբագրել«Այս հրաշալի կյանքը» ֆիլմը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային և հատկապես ամերիկյան կինոարվեստի վրա, այն բազմիցս հիշատակվում է շատ այլ ֆիլմերում, սերիալներում և մուլտֆիլմերում, նաև ֆիլմից կադրեր են տեղ գտել այլ ֆիլմերում։
Դրանցից են.
Ֆիլմերում
խմբագրել- «Տանը մենակ», «Տանը մենակ 2։ Նյու Յորքում կորածը», «Տանը մենակ 3» ֆիլմերում («Տանը մենակ 2» ֆիլմում, երբ ֆիլմի հերոսները ընտանիքով տեղափոխվում են Փարիզ այնտեղ նշելու Սուրբ Ծննդյան տոները, հյուրանոցի հեռուստացույցը միացնելով տեսնում են, որ չի ցուցադրվում «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը, հեգնական և նոստալգիկ տոնով արտասանում են հետևալ բառերը « ... այո, մենք հաստատ Ամերիկայում չենք»)[63]
- «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում (տեսարան որտեղ Ջորջը ցանկանում է լուսինը նվիրել Մերիին)
- «Սատանա քշողը 3» ֆիլմում, երբ գլխավոր հերոսները գնում են դիտելու ֆիլմը կինոթատրոնում[64]
- «Գրեմլիններ» ֆիլմում (ռեժ. Ջո Դանթե, 1984) Բիլլի Պելտցերի տունը գտնվում է Քինգստոն Ֆոլզ քաղաքում, որը նմանեցրած է Բեդֆորդ Ֆոլզ քաղաքին, իսկ ֆիլմի տեսահոլովակը նույնպես «Այս հրաշալի կյանքը» ֆիլմից է[65].
- «Ջումանջի» հանրահայտ ֆանտաստիկ ֆիլմում, Ալանը երբ վերադառնում է ֆանտաստիկայի աշխարհից, նրա բերանը արյունոտված է լինում, ինչպես Ջորջ Բեյլիինը, երբ Կլարենսը հետ է վերադարձնում ժամանակը նախկինին։ Ֆիլմի որոշ այլ դեպքեր նույնպես հիշեցնում են «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը[66]
- Լյուկ Բեսոնի «Հրեշտակ Ա» ֆիլմում գլխավոր հերոսը Անդրեն Ջորջ Բեյլիի նման փորձում է ինքնասպան լինել նետվելով կամրջից, սակայն մինչ նա այդ կաներ, նրա պահապան հրեշտակը ինքն է նետվում ջուրը և նա նետվում է ջուրը փրկելու հրեշտակին[66].
- «Հիթչի մեթոդը» (գլխ. դերում Ուիլ Սմիթ) ֆիլմի հերոսներից մեկը՝ Սառան, փրկում է իր քրոջ կյանքը, ով չմուշկներով սահելիս ընկնում է կոտրված սառույցի տակ սառը ջրի մեջ (ինչպես Ջորջը իր եղբորը)[66].
- «Պրոզակի ազգությունը» ֆիլմի հերոս Ռիչչին ասում է, ինքը կուզեր որ հրեշտակներ իջնեին երկիր ինչպես Ջեյմս Ստյուարտի ֆիլմում[66].
- «Այն, ինչ մենք վերցնում ենք» ֆիլմում մի քանի դպրոցականներ նետվում են բացվող հարթակով լողավազանի մեջ[66].
- «Հյուրը» կատակերգական ֆիլմում, երբ բազմությունը հեռուստատեսությամբ հետևում է լոտոյին, ֆիլմի հերոս Քեվին Ֆրանկլինը ասում է. -Ինչ է տեղի ունենում, չլինի նրանք բեմադրում են «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը[66].
- «Ծանոթացեք՝ Դեյվ» ֆիլմում Դեյվը և Համար 3-ը, ովքեր այլ մոլորակից են եկել, մարդկանց լավ ճանաչելու համար նրանց սիրելի ֆիլմերից մեկն են դիտում՝ «Այս հրաշալի կյանքը», որի ավարտին երկուսն էլ լացում են։
Սերիալներում
խմբագրել- 2010 թվականի «Ինչպես ես հանդիպեցի ձեր մորը» սերիալի 6-րդ սեզոնի 12-րդ սերիայում.
- «Գերբնականը» սերիալի 4-րդ սեզոնի 17-րդ էպիզոդը կոչվում է «Այս ահավոր կյանքը»։ Բացի դրանից, չարք Մեգը հրեշտակ Կաստիելին հաճախ անվանում է Կլարենս։
- Անգլիական «Ֆրայի և Լորի շոուն» սերիալում.
- «Մեր հույսերի ամառը» սերիալում միստր Ռայանը ասում է, որ ինքը Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի մեծ սիրահար է[66].
- «Առեղծվածային գիտական թատրոն 3000» հեռուստասերիալում հնչում են շատ արտահայտություններ, որոնք վերցված են «Այս հրաշալի կյանքը» ֆիլմից[66].
- 2011 թվականին նկարահանված «Պահեստ 13» սերիալի 3-րդ սեզոնի 13-րդ՝ «Ամանորյա» սերիայում գլխավոր հերոսը հայտնվում է մի աշխարհում, որտեղ ինքը երբեք չէր ծնվել։
Մուլտֆիլմերում
խմբագրել- «Սիմփսոններ» անիմացիոն սիթքոմի շատ դրվագներում հիշատակվում է ֆիլմի մասին[66].
- «Ֆիկազոիդ» մուլտֆիլմում (ռեժիսոր՝ Սթիվեն Սփիլբերգ) Մայքը ասում է, որ իրենց թևեր են տալու երբ գանձապահը գա[66].
- «Շրեկ» հանրահայտ մուլտֆիլմում, տեսարան երբ Շրեկը ցանկանում է հետ վերադարձնել իր մանկությունից մի օր։ Նա չի հիշում այդ օրը, ուր երբ վերադարձնում է, պարզվում է, որ այդ օրը իր ծննդյան իսկական օրվանից առաջ էր, ու նա ինչպես Ջորջ Բեյլին, տեսնում է թե ինչ կլիներ եթե ինքը ծնված չլիներ[66].
- «Կասպեր» սերիալ-մուլտֆիլմում պարոն Ամենինչլավի կերպարը նման է Ջորջ Բեյլիի կերպարին, նաև մուլտֆիլմում հնչում է այսպիսի արտահայտություն - երբ Բենշին երգում է, մի հրեշտակ կորցնում է իր թևը[66].
- «Սփաուն» մուլտֆիլմում ծաղրածուն ասում է Սփաունին, որ ինքը կարող է դառնալ Կլարենս հրեշտակը, իսկ Սփաունը Ջեյմս Ստյուարտը, և ամեն անգամ երբ զանգի ձայն հնչի, մի հրեշտակ թևեր կստանա[66]
- «Գրիֆինների ընտանիքը» անիմացիոն սիթքոմի երրորդ սեզոնի 16-րդ սերիայում[67]
Ֆիլմի այլ տարբերակներ
խմբագրելՖիլմը երկու անգամ էկրանավորվել է որպես հեռուստատեսային ֆիլմ։
- Առաջինը 1977 թվականին, «Դա տեղի է ունեցել մեկ անգամ Սուրբ Ծնունդին» անվանումով։ Սցենարի հեղինակ Լայոնել Չետվունդը օգտվել է «Ամենամեծ նվերը» գրվածքի բնօրինակից։ Գլխավոր հերոսներին մարմնավորել են Ուեյն Ռոջերսը (Ջորջ Բեյլի), Մարլո Թոմասը (Մերի Բեյլի), Կլարիս Լեչմանը (հրեշտակ Կլարենս Օդբոդի), ով իր այս դերի համար առաջադրվել է Էմմի մրցանակի և Օրսոն Ուելսը միստր Պոտերի դերում։ Հեռուստատեսությամբ ֆիլմը հեռարձվել է երկու անգամ՝ 1978 և 1979 թ.[68],
- Երկրորդը՝ 1990 թ.- ին՝ «Կլարենս» անվանումով, գլխավոր դերում որտեղ նկարահանվել է Ռոբերտ Կարրադինը[69][70][71]
- 1996 թվականին նկարահանվել է «Փախուստ այս հրաշալի կյանքից» կատակերգական հեռուստատեսային ֆիլմը, որը հանդիսանում է «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի ծաղրանմանակումը։
- Ամերիկյան «Variety» օրաթերթը հայտարարություն է տարածել, որ Star Partners և Hummingbird Prods. ընկերությունները նախատեսում են 2015 թվականին նկարահանել «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի սիքվելը[72][73], սակայն ըստ նույն թերթի աղբյուրների Paramount Pictures ընկերությունը արգելել է նման ֆիլմի ստեղծումը[74][75]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 http://www.imdb.com/title/tt0038650/
- ↑ https://www.filmaffinity.com/en/film682814.html
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/39990-Ist-das-Leben-nicht-sch%C3%B6n%3F.html
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.filmaffinity.com/es/film682814.html
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=14314&type=MOVIE&iv=Basic
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 http://www.cinematografo.it/cinedatabase/film/la-vita-meravigliosa/4066/
- ↑ 8,0 8,1 8,2 http://stopklatka.pl/film/to-wspaniale-zycie
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=5762.html
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 http://www.imdb.com/title/tt0038650/fullcredits
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 12,0 12,1 Box Office Mojo — 1999.
- ↑ «One of America's Favorite Christmas Movies Has a Wonderful Life of Its Own: 72 Percent of Viewers are Younger Than the Movie». www.blockbuster.com. 2008 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Ասյա, Սեմյոնովա (2014 թ․ հունվարի 6). «Американская "Ирония судьбы…", или как встречают Новый год в США». Радиостанция «Вести ФМ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «It's a Wonderful Life». Encyclopedia Britannica. Վերցված է 2012 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «It's A Wonderful Life (1946)». filmsite.org. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «AFI'S 100 YEARS...100 CHEERS». American Film Institute. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Հոլ, Էրիկսոն. «It's a Wonderful Life (1946) synopsis». AllMovie. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «It's a Wonderful Life (1946) Awards». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «National Film Registry Titles 1989 - 2013». loc.gov. Library of Congress. 2014 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Sixteenth Annual Youth in Film Awards 1993-1994». YoungArtistAwards.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «AFI's 100 GREATEST AMERICAN MOVIES OF ALL TIME». American Film Institute. 16 հունիսի, 1998. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «AFI's 100 GREATEST AMERICAN FILMS OF ALL TIME». American Film Institute. 20 հունիս, 2007. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «AFI's 100 GREATEST LOVE STORIES OF ALL TIME». American Film Institute. 11 հունիս, 2002. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «AFI's 100 GREATEST HEROES & VILLAINS». American Film Institute. 2006 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «AFI's 100 Years…100 Cheers». American Film Institute. 2003 թ․ հունիսի 4. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «America's Greatest Music in the Movies» (PDF). American Film Institute. 22 հունիս, 2004. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 «AFI's 100 YEARS...100 MOVIE QUOTES (2005), List of the 400 nominated movie quotes» (PDF). American Film Institute. 2005 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «IMDb Charts, Top 250». IMDb.com, Inc. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «250 лучших фильмов». КиноПоиск. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Shawshank tops Oscar failure poll». BBC. 22.09.2014. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «The Vatican Film List». Steven D. Greydanus. 1995 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ https://www.loc.gov/item/event-394169/its-a-wonderful-life-rko-1946/2018-12-22/
- ↑ «It's a Wonderful Life (1946), Release Info». IMDb.com, Inc. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «The Story of the making of It's A Wonderful Life». Erik Weems. eeweems.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Ebert, Roger. "It's a Wonderful Life." Արխիվացված 2013-03-11 Wayback Machine Chicago Sun-Times, Հունվար 1, 1999. վերցված։ փետրվար 24, 2008.
- ↑ Cox, Stephen, It's a Wonderful Life: A Memory Book, Nashville, Tennessee, «Cumberland House», 2003, էջ 27։
- ↑ «It's a Wonderful Life (1946), Release Info». IMDb.com, Inc. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «It's a Wonderful Life (1946), Soundtracks». IMDb.com, Inc. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «JAMES MAITLAND STEWART: A BIOGRAPHY». The Jimmy Stewart Museum 800-83-Jimmy. 2006. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «It's a Wonderful Life, review». Marc Lee. Telegraph Media Group Limited. 24.12.2013. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ Сергей, Кудрявцев (29.05.2009). «Мелодрама с элементами мистической фантазии». КиноПоиск. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 43,0 43,1 43,2 43,3 43,4 «Эта прекрасная жизнь». Алексей Дубинский. www.dnevkino.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «What's the Big Deal?: It's a Wonderful Life (1946)». Eric D. Snider. MTV Networks. 2011 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Ervin, Kathleen A. Some Kind of Wonderful. Արխիվացված 2009-02-07 Wayback Machine Failure Magazine (n.d.). վերցված։ հունիսի 2, 2007.
- ↑ Kathleen, Ervin. «It's a Wonderful Life, Frank Capra's examination of failure». Failure Magazine LLC. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Lou, Paun. «It's A Wonderful Life». LoveToKnow Corp. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ 48,0 48,1 48,2 48,3 48,4 «It's a Wonderful Life (1946), Trivia». IMDb.com, Inc. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «The RKO Encino Ranch». Kipp Teague. www.retroweb.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ Wayne, Gary. "Hollywood on Location: the '40s." seeing-stars.com. վերցված։ 25.08.2009
- ↑ McDonald, Joan Barone. "Seneca Falls: It's a ‘Wonderful' town." The Buffalo News
- ↑ Pacheco, Manny. "It's a Wonderful Life Museum opens." redroom.com
- ↑ Tim, Dirks. «It's A Wonderful Life (1946) Filmsite Movie Review». filmsite.org. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
- ↑ Jones, Robert L. "Review." objectivistcenter.org. վերցված։ 25.08.2009
- ↑ Michael Willian, The essential It's a wonderful life : a scene-by-scene guide to the classic film, Չիկագո, Իլինոիս, 60610, «Chicago Review Press», հոկտեմբերի 1, 2006, էջ 15 — 160 էջ։
- ↑ Greene, Liz. "One of America's Favorite Christmas Movies Has a Wonderful Life of Its Own: 72 Percent of Viewers are Younger Than the Movie." Blockbuster Inc. վերցված։ 02.08.2011
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ http://muppet.wikia.com/wiki/Are_Bert_and_Ernie_named_after_characters_from_It's_a_Wonderful_Life%3F
- ↑ http://darth-caedius.livejournal.com/381275.html.
- ↑ http://vannuysboomers.blogspot.com/2007/11/balboa-park-rko-movie-ranch.html
- ↑ http://www.reelclassics.com/Movies/Wonlife/wonlife-article.htm
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
- ↑ ««Այս հրաշալի կյանքը» ֆիլմի էջ kinopoisk.ru կայքում». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Սատանա քշողը 3» ֆիլմի էջ IMDb կայքում
- ↑ "Behind the Scenes, " (DVD) Steven Spielberg presents Gremlins" Special edition. Warner Home Video, 2002.
- ↑ 66,00 66,01 66,02 66,03 66,04 66,05 66,06 66,07 66,08 66,09 66,10 66,11 66,12 IMDb-ում «Այս հրաշալի կյանքը» հիշատակում այլ ֆիլմերում
- ↑ http://www.grif-fan.ru/episode/316/parody/
- ↑ Webb, Chad. "Missing: It Happened One Christmas." Արխիվացված 2011-01-18 Wayback Machine 411mania.com, 2010 թ. Օգոստոսի 2
- ↑ Price, Michael H. 2723543&dq=it%27s-a-wonderful-life+public-domain&hl=en " 'Life' gets even more wonderful two generations later." Fort Worth Star-Telegram
- ↑ Sharbutt, Jay. 2414005&dq=clarence+eric-till&hl=en "Angel of 1946 film comes to cable: 'Clarence' gives modern twist to 'It's a Wonderful Life' theme." The Free Lance-Star,
- ↑ «Կլարենս» ֆիլմը IMDb-ում
- ↑ http://variety.com/2013/film/news/its-a-wonderful-life-sequel-in-the-works-exclusive-1200850705/
- ↑ https://www.youtube.com/watch?v=fufVGRkS3uo
- ↑ http://variety.com/2013/film/news/its-a-wonderful-life-sequel-paramount-1200861273/
- ↑ http://lenta.ru/news/2013/11/21/wonderful/
Գրականություն
խմբագրել- Barker, Martin and Thomas Austin. "Films, Audiences and Analyses". From Antz To Titanic: Reinventing Film Analysis. London: Pluto Press, 2000, pp. 15–29.
- Cahill, Marie. It's a Wonderful Life. East Bridgewater, Massachusetts: World Publications Group, 2006.
- Capra, Frank. Frank Capra, The Name Above the Title: An Autobiography. New York: The Macmillan Company, 1971.
- Cox, Stephen. It's a Wonderful Life: A Memory Book. Nashville, Tennessee: Cumberland House, 2003.
- Eliot, Mark. Jimmy Stewart: A Biography. New York: Random House, 2006.
- Finler, Joel W. The Hollywood Story: Everything You Always Wanted to Know About the American Movie Business But Didn't Know Where to Look. London: Pyramid Books, 1988.
- Goodrich, Francis, Albert Hackett and Frank Capra. It's a Wonderful Life: The Complete Script in its Original Form. New York: St. Martin's Press, 1986.
- Jones, Ken D., Arthur F. McClure and Alfred E. Twomey. The Films of James Stewart. New York: Castle Books, 1970.
- McBride, Joseph. Frank Capra: The Catastrophe of Success. New York: Touchstone Books, 1992.
- Michael, Paul, ed. The Great Movie Book: A Comprehensive Illustrated Reference Guide to the Best-loved Films of the Sound Era. Englewood Cliffs, New Jersey: Prentice-Hall Inc., 1980.
- Rodgers, James W. It's A Wonderful Life: A Play in Two Acts. Woodstock, Illinois: Dramatic Publishing, 1994.
- Walters, James. "Reclaiming the Real: It's a Wonderful Life (Frank Capra, 1946)". Alternative Worlds in Hollywood Cinema. Bristol UK: Intellect Ltd, 2008, pp. 115–134.
- Wiley, Mason and Damien Bona. Inside Oscar: The Unofficial History of the Academy Awards. New York: Ballantine Books, 1987.
- Willian, Michael. The Essential It's a Wonderful Life: A Scene-by-Scene Guide to the Classic Film, 2nd ed. Chicago: Chicago Review Press, 2006.
- Stewart, Jimmy. "Jimmy Stewart Remembers 'It's a Wonderful Life'. Արխիվացված 2008-05-12 Wayback Machine" 1977. MyMerryChristmas.com, 2012. Web. 09 Հուն 2012.
- Cox, Stephen. "1, 4332540.story On a Wing and a Prayer.(չաշխատող հղում)" Los Angeles Times 23 Դեկ. 2006: E-1. Web. 09 Հուն. 2012.
- Sullivan, Daniel J. "Sentimental Hogwash?: On Capra's It's a Wonderful Life.", Humanitas (2005) 18.1-2: 115-140. Web. 09 Հուն. 2012.
- Kamiya, Gary. "All hail Pottersville! Արխիվացված 2012-07-02 Wayback Machine" Salon.com 22 դեկտ. 2001. Web. 09 Հուն. 2012.
Արտաքին հղումներ
խմբագրել- Այս հրաշալի կյանքը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Այս հրաշալի կյանքը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- Այս հրաշալի կյանքը(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- Այս հրաշալի կյանքը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- filmsite.org կայքում (անգ.)
- boxofficemojo.com կայքում (անգ.)
- filmreference.com կայքում (անգ.)
- ֆիլմի սցենարը (անգ.)
- film.com կայքում (անգ.)
- Այս հրաշալի կյանքը Lux Radio Theater (Audio link)
- It's a Wonderful Life on Screen Directors Playhouse: Մայիսի 8, 1949 (Audio link)
- Ջորջի ու Մերիի երգը, հատված ֆիլմից (mp3 ֆայլ)
- Ջեյմս Ստյուարտի հիշողությունները «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի մասին (1977), MyMerryChristmas.com (անգ.) Արխիվացված 2008-05-12 Wayback Machine
- Zuzu.net, դերասանուհի Քերոլին Գրիմեսի կայքը (անգ.)
- «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի ստեղծումը Frank Capra Online (անգ.) Արխիվացված 2013-01-19 Wayback Machine
- Դմիտրի Տյոմկին. «Այս հրաշալի կյանքը» (անգ.)
- 1, 4332540.story?page=1 Ստեֆան Կոքս. "Թևի և աղոթքի վրա", Los Angeles Times, դեկտեմբերի 23, 2006, էջ. E-1. (անգ.)(չաշխատող հղում)
- "Sentimental Hogwash?: Կապրայի «Այս հրաշալի կյանքը», Humanitas, Vol. XVIII, No.s 1&2, 2005 (անգ.)
- կինոքննադատ Ռոջեր Էբերտը ֆիլմի մասին Արխիվացված 2013-03-11 Wayback Machine
- ֆիլմի տեքստը (անգ.)
- նկարներ ֆիլմից Արխիվացված 2010-09-14 Wayback Machine
- ֆիլմի սիրահարների էջը (անգ.)
- Բեդֆորդ Ֆոլլզի մասին կայք (անգ.)
- Gary Kamiya, "All hail Pottersville!", Salon.com, դեկտեմբեր 22, 2001 (անգ.) Արխիվացված 2011-07-30 Wayback Machine
- «Ամենամեծ նվերը» պատմությունը all-story.com կայքում (անգ.) Արխիվացված 2008-12-24 Wayback Machine
- Բոբ Անդերսենի կայք (անգ.)
- ամերիկացի կինոքննադատ Ջեյմս Բերարդինելլին ֆիլմի մասին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այս հրաշալի կյանքը» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այս հրաշալի կյանքը» հոդվածին։ |
Այս հոդվածը ներառված է Հայերեն Վիքիպեդիայի ընտրյալ հոդվածների ցանկում |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |