Ուիլյամ Բաթլեր Եյթս
Ուիլյամ Բաթլեր Եյթս (անգլ.՝ William Butler Yeats, հունիսի 13, 1865[1][2][3][…], Սանդիմաունթ, Դուբլին, Լենստեր, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] և Dublino, Դեմիր Կապիայի համայնք, Հյուսիսային Մակեդոնիա[5] - հունվարի 28, 1939[1][6][7][…], Մենտոն և Ռոկբրյուն Կապ Մարտեն[5]), իռլանդացի անգլալեզու բանաստեղծ և դրամատուրգ։ 1923 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
ԿենսագրությունԽմբագրել
Եյթսի հայրը նկարիչ էր, ու Յեթսը սկզբում գեղարվեստ ուսումնասիրեց, նախ՝ Դուբլինում, հետո էլ՝ Օքսֆորդում: Եյթսն այդպես էլ հետևողական կրթություն չստացավ, չնայած կարծում էր, թե ինքը խորը ու յուրօրինակ մտածող է։ Սրա հիմնական պատճառը օկուլտիզմով, կաբալիզմով ու առհասարակ՝ միստիցիզմով տարված լինելն էր (Եյթսը մի ժամանակ տիկին Բլավատսկայայի Աստվածաբանական միության անդամն էր), ու նաև Էզրա Փաունդի հետ ընկերություն անելը։ Չնայած Փաունդը Եյթսից մոտ 20 տարի ջահել էր, Փաունդը Եյթսի վրա ավելի շատ ազդեց, քան Եյթսը Փաունդի։ Եյթսի պոետական տեխնիկան ուղղակի գերազանց է, հանգերը շքեղ են, ալիտերացիաներն ու ասոնանսները՝ արտակարգ հարուստ, բանաստեղծությունները՝ սքանչելի, որովհետև մտքերը բազմիմաստ են։ Բացի այս, Եյթսը միշտ ձգտում էր «գրի այնքան պարզ ոտանավոր, ինչքան հենց արձակն է»: Եյթսի կյանքն անասելի հագեցած էր ու նույնիսկ «փոթորկալի»: Եյթսը եռանդուն քաղգործիչ էր, Կելտական վերածնունդ կուսակցության նշանավոր անդամներից էր, դրամատուրգ էր, ռեժիսոր ու թատրոնի հիմնադիր, հրատարակիչ, թատերագետ ու թատերաքննադատ, ռադիոդասախոս և այլն։
Հրատարակել է բանաստեղծությունների ու պոեմների մի շարք ժողովածուներ, պիես դիմակներ ճապոնական թատրոնի ավանդույթներով, դրամաներ, կատաերգություններ։ Եյթսի գլխավոր ժողովածուներն են՝ The Wanderings of Oisin – Օյսինի դեգերումները (1889), The Wind among the Reeds – Քամին եղեգնուտում (1899), Poems Written in Discouragment – Բանաստեղծություններ ՝ գրված ընկճած պահերին (1913), Responsibilities – Պատասխանատվություն (1914), The Wild Swan at Coole - Վայրի կարապը Քուլում (1917), The Cat and the Moon and the Fragment - Կատուն ու լուսինն ու դրվագը (1922), The Tower – Աշտարակը (1928), A Full Moon in March - Լիալուսինը մարտին (1935), New Poems –Նոր բանաստեղծություններ(1938), A Vision – Տեսիլք (1926-1937) և այլն։
Ոգեշնչել է «Իռլանդական վերածնունդ» մշակութային շարժումը[12]։
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 William Butler Yeats
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.biography.com/people/william-butler-yeats-9538857
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.digitalarchivioricordi.com/it/people/display/12779 — 1808.
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1923/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 11,0 11,1 11,2 Kindred Britain
- ↑ Ռենե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008)։ Գրականության տեսություն։ Երևան: Սարգիս Խաչենց։ էջ էջ 466