Մոդ Գոնն Մաքբրայդ ( անգլ.՝ Maud Gonne MacBride, իռլանդերեն՝ Maud Nic Ghoinn Bean Mac Giolla Bhríghde, դեկտեմբերի 21, 1866(1866-12-21)[1][2][3], Farnham, Waverley, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 27, 1953(1953-04-27)[1][2][3][…], Clonskeagh, Դուբլին, Իռլանդիա), անգլո-իռլանդացի հեղափոխական, ֆեմինիստ և դերասանուհի։

Մոդ Գոնն
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1866(1866-12-21)[1][2][3]
ԾննդավայրFarnham, Waverley, Սյուրեյ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 27, 1953(1953-04-27)[1][2][3][…] (86 տարեկան)
Մահվան վայրClonskeagh, Դուբլին, Իռլանդիա
ԳերեզմանԳլասնևին գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Ireland.svg Իռլանդիա
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասանուհի, ինքնակենսագիր, լրագրող, թատրոնի դերասանուհի, սուֆրաժիստ, սուֆրաժիստ և ակտիվիստ
ԱմուսինJohn MacBride?
ԱնդամությունHermetic Order of the Golden Dawn?
ԵրեխաներSeán MacBride?, Georges Silvère Gonne? և Iseult Gonne?
Maud Gonne MacBride Վիքիպահեստում

Երիտասարդությունը և քաղաքական գործունեության սկիզբըԽմբագրել

Մոդը ծնվել է Ֆարնհեմի մոտ գտնվող Տանգեմ գյուղում, Սուրեյ կոմսություն, Թոմաս Գոննի ընտանիքում։ Նրա մայրը մահացել է, երբ Մոդը դեռ փոքր էր, և հայրը նրան ուղարկել է Ֆրանսիա՝ աղջիկների գիշերօթիկ դպրոց։

1882 թվականին Թոմաս Գոննը Դուբլինում աշխատանքի է նշանակվել և Մոդին իր հետ տարել է նոր ծառայության վայրը։ 1886 թվականին հոր մահից հետո Մոդը պարբերաբար ապրել է մեկ Իռլանդիայում, այնուհետև վերադարձել է Ֆրանսիա։ Ֆրանսիայում նա սիրավեպ է ունեցել աջակողմյան լրագրող Լյուսիեն Միլվուայի հետ, որը Մոդից 16 տարով մեծ էր։ Մոդը և Լյուսիենը պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն պայքարը Մեծ Բրիտանիայից Իռլանդիայի անկախության համար։ Նրանք ունեցել են երկու երեխա` Ջորջ-Սիլվերը (1890-1891), որը մահացել է մանուկ հասակում մենինգիտից, և Իզոլդան (1894-1954)[4]։ Միլվուայի ազդեցությամբ Մոդը քարոզչական արշավ է սկսել Ֆրանսիայում Իռլանդիայի անկախության համար և խմբագրել է «Ազատ Իռլանդիա» թերթը (ֆր.՝ L'Irlande Libre): Բացի այդ, 1890-ական թվականներին Մոդը պարբերաբար ճանապարհորդել է Անգլիայում, Ուելսում, Շոտլանդիայում և Միացյալ Նահանգներում և այնտեղ գործունեություն է ծավալել Իռլանդիայի անկախությանն աջակցելու համար։ 1900 թվականին Մոդը խզել է հարաբերությունները Միլվուայի հետ և դստեր հետ տեղափոխվել Իռլանդիա։

 
Մոդ Գոն։ Լուսանկարը Կոնգրեսի գրադարանից

1889 թվականին Իռլանդիայում Մոդ Գոննը ծանոթացել է բանաստեղծ Ուիլյամ Բաթլեր Եյթսի հետ, որը սիրահարվել է նրան և երկար տարիներ պահպանել այդ զգացմունքը։ 1891 թվականին Մոդը միացել է «Ոսկե լուսաբաց» կազմակերպությանը[5]։ Այնուամենայնիվ, կազմակերպության ժողովներին Մոդը հաճախ չի մասնակցել և շուտով որոշում է կայացրել լքել կազմակերպությունը, քանի որ կարծում էր, որ կազմակերպությունը առնչվում է մասոնություն հետ, որը նրա կարծիքով զուտ բրիտանական կազմակերպություն էր, որը քաղաքական գործիչները միշտ օգտագործել են Բրիտանական կայսրությունը ուժեղացնելու համար[6]։

1897 թվականին Մոդն ընդունել է կաթոլիկություն։ Նույն թվականին Եյթսի, Ջեյմս Քոննոլիի և Արթուր Գրիֆիտի հետ միասին բողոքի ցույցեր է կազմակերպել ընդդեմ Վիկտորյա թագուհու արքայության ադամանդե հոբելյանի։ 1900 թվականին Մոդը հիմնադրել է «Իռլանդիայի դուստրեր» կազմակերպությունը (իռլանդերեն՝ Inghinidhe na hÉireann)՝ միավորելով իռլանդացի ազգայնամոլ կանանց, որոնք (իր նման) անտեսվում էին իռլանդական ազգայնական կազմակերպությունների կողմից, որոնցում գերակշռում էին տղամարդիկ։ Մյուս կամավորների հետ Մոդը պայքարել է Իռլանդիայում բրիտանական կառավարման տարիներին իռլանդական մշակույթը պահպանելու համար։ Այնուհետև Գոնն իր ինքնակենսագրության մեջ գրել է. «Ես միշտ ատում էի պատերազմը, իմ բնույթով և փիլիսոփայությամբ լինելով պացիֆիստ, բայց երբ անգլիացիները մեզ պատերազմ են պարտադրում, ապա պատերազմի առաջին սկզբունքը թշնամուն սպանելն է»[7]։

1902 թվականին ապրիլին Մոդ Գոննը մեծ դեր է ունեցել Եյթսի «Քեթլեն, Հոլիենի դուստրը» պիեսում՝ նվիրված 1798 թվականի իռլանդական ապստամբությանը։

ԱմուսնությունԽմբագրել

Գոննը երեք անգամ մերժել է Եյթսի ամուսնության առաջարկը 1891-1901 թվականների ընթացքում, քանի որ նրա ազգայնական հայացքները համարել է ոչ այնքան արմատական[6]։ Երբ Եյթսը նրան ասել է, որ առանց նրա ուրախ չէ, Մոդը պատասխանել է. «Դուք հրաշալի բանաստեղծություններ եք գրում այն ամենից, ինչ դուք կոչում եք դժբախտություն, և երջանիկ եք դրա համար։ Ես ուրախ եմ, որ դուք երջանիկ եք։ Ամուսնությունը նման ձանձրալի զբաղմունք կլիներ։ Բանաստեղծները երբեք չպետք է ամուսնանան։ Աշխարհը պետք է շնորհակալություն հայտնի ինձ, որ ես չեմ ամուսնանում ձեզ հետ»[8]։

1903 թվականին Փարիզում Մոդը հանդիպել է մայոր Ջոն Մաքբրայդին և նույն թվականին ամուսնացել նրա հետ։ Հաջորդ տարի զույգի ունեցել է Շոն որդուն, բայց ամուսնությունն անհաջող է եղել։ Արդեն 1905 թվականի հունվարից Գոնն ու Մակբրեյդը սկսել են ապրել առանձին։ Ինչպես Եյթսը նշել է իր մտերիմ ընկեր լեդի Գրեգորիին ուղղված նամակում, ինքը լսել է, որ Մաքբրայդը սեռական ոտնձգություն է կատարել իր խորթ աղջիկ 10-ամյա Իզոլդին նկատմամբ[9]։ Գոնն ու Մաքբրայդը երկար ժամանակ բանակցել են ոչ պաշտոնական ամուսնալուծության շուրջ, բայց չէին կարողացել համաձայնվել Շոնին մեծացնելու հարցի վերաբերյալ։ Դրանից հետո սկսվել է ամուսնալուծության պաշտոնական վարույթը, որը տեղի է ունեցել Փարիզում, Մաքբրեյդը իրավունք էր ստացել շաբաթը երկու անգամ այցելել իր որդուն։ Մաքբրեյդը որոշ ժամանակ այցելել է որդուն, որից հետո մեկնել է Իռլանդիա և այլևս երբեք չի տեսել նրան։ Իռլանդիայում Ջոն Մաքբրայդը 1916 թվականին մասնակցել է Իռլանդական ապստամբությանը և մահապատժի ենթարկվել նրա մյուս առաջնորդների հետ։ Երեխաների հետ Գոնն այս ամբողջ ընթացքում ապրել է Փարիզում և 1917 թվականին մշտական բնակության է վերադարձել Իռլանդիա[10]։

Ջոն Մաքբրայդի մահապատժի ենթարկվելուց հետո Եյթսը Գոննին արել է չորրորդ առաջարկը՝ ամուսնանալու իր հետ, բայց կրկին մերժվել է։

1918 թվականին բրիտանական իշխանությունների կողմից Գոննը ձերբակալվել է Դուբլինում և 6 ամիս անազատության մեջ է պահվել։ Իռլանդիայի անկախության պատերազմի ժամանակ նա աշխատել է իռլանդական Սպիտակ խաչում։ 1921 թվականին նա դատապարտել է անգլո-իռլանդական պայմանագիրը՝ ստանձնելով Իռլանդիայի ամբողջական անկախության կողմնակիցների դիրքերը։ 1922 թվականից Գոնն ապրել է Դուբլինում։

 
Մոդ Գոնն (աջից)։ Դուբլին, 1922 թվականի հուլիս:

Վերջին տարիներըԽմբագրել

1938 թվականին Մոդ Գոննը հրապարակել է իր ինքնակենսագրականը՝ «Թագուհու ծառան» վերնագրով (անգլ.՝ A Servant of the Queen):

Մոդ Գոդի որդին՝ Շոն Մաքբրայդը, հայտնի քաղաքական գործիչ է դարձել, եղել է Իռլանդիայի արտգործնախարարը 1948-1951 թվականներին, այնուհետև արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի (1974) և Լենինի միջազգային մրցանակի՝ ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար (1976)։

Մոդ Գոննը մահացել է Դուբլինում, 86 տարեկան հասակում և թաղված է Գլասնևինի գերեզմանատանը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. «Maud Gonne MacBride 1865-1953 Revolutionary»։ Irelandseye.com։ Վերցված է 2012-11-27 
  5. Lewis, page 140
  6. 6,0 6,1 Уильям Батлер Йейтс
  7. Gonne, Maud; Jeffares, A. Norman; White, Anna MacBride The autobiography of Maud Gonne : a servant of the queen. — Chicago: Կաղապար:Нп3, 1995. — С. 115. — ISBN 978-0-226-30252-2
  8. Jeffares, A. Norman W. B. Yeats, a new biography. — London and New York: Continuum, 1988. — С. 102.
  9. p. 286, Foster, R. F. (1997). W. B. Yeats: A Life, Vol. I: The Apprentice Mage. New York: Oxford UP. ISBN 0-19-288085-3
  10. Jordan, Anthony J. The Yeats-Gonne-MacBride triangle. — Westport, 2000. — С. ?. — ISBN 978-0-9524447-4-9

Արտաքին հղումներԽմբագրել