Բացել գլխավոր ցանկը

Ուգոլինո դի Ներիո կամ Ուգոլինո Սիենացի (իտալերեն՝ Ugolino di Nerio, Ugolino da Siena[1], 1280, Սիենա, Տոսկանա, Իտալիա - 1330, Սիենա, Տոսկանա, Իտալիա[2]), վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, կերպարվեստի սիենական դպրոցի ներկայացուցիչ: Դուչչոյի (Duccio di Buoninsegna) աշակերտներից է:

Ուգոլինո դի Ներիո
Ծնվել է1280
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Վախճանվել է1330
Մահվան վայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Ազգությունիտալացի
Մասնագիտություննկարիչ
ՈճՍիենայի դպրոց
Ուշագրավ աշխատանքներMadonna and Child? և Madonna with child and Saint Peter and Saint Paul?
Ugolino di Nerio Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ուգոլինոն ծագումով նկարիչների տոհմից է. նրա հայրը՝ Ներիոն և եղբայրները՝ Գվիդոն ու Մուչչոն նույնպես նկարիչներ էին: Ուգոլինոն աշակերտել է վաղ Վերածննդի դարաշրջանի իտալացի անվանի նկարիչներից մեկին՝ կերպարվեստի սիենական դպրոցի ականավոր ներկայացուցիչ Դուչչոյին (Դուչչո դի Բուոնինսենյա - Duccio Di Buoninsegna), եղել է նաև նրա օգնականը. վարպետի «Մաեստա»-ի՝ «Տիրամայրը Մանկան հետ» նկարի վերնամասի կիսանդրիանման պատկերների հեղինակը, արվեստի պատմաբանների կարծիքով, Ուգոլինոն է: Ուսումնասիրողները նրա «Կոնտինի Բոնակոսիի Տիրամայրը» («Madonna Contini Bonaccossi », 1315 թ.) նկարում նկատել են Դուչչոյի, 1320-1330 թվականների ստեղծագործություններում՝ բյուզանդական արվեստի ազդեցությունը, անշուշտ՝ անհատականացման որոշակի տարրերով հանդերձ:

Ուգոլինոն գործել է ոչ միայն հայրենի Սիենայում, այլ նաև Ֆլորենցիայում. նշանավոր Սանտա Կրոչե (Սուրբ խաչ) եկեղեցում է գտնվում նրա պոլիպտիխը (այսպես ասած՝ բազմանկարը), որի վառ, պայծառ գույները հուշում են սիենացի մեկ այլ անվանի նկարչի՝ Սիմոնե Մարտինիի ազդեցության մասին:

Նկարիչ և արվեստաբան-պատմիչ Ջորջո Վազարիի վկայությամբ՝ Ուգոլինո դի Ներիոն մահացել և հուղարկավորվել է հայրենի Սիենայում:

ԳրականությունԽմբագրել

  • James H. Stubblebine. Duccio Di Buoninsegna and His School. Vol. I and Vol. II. Princeton University Press. 1979.
  • Ada Labriola, Simone Martini e la pittura gotica a Siena: Duccio di Buoninsegna, Memmo di Filippuccio, Pietro Lorenzetti, Ugolino di Nerio, *Ambrogio Lorenzetti, Lippo Memmi, Matteo Giovanetti, Naddo Ceccarelli, Bartolomeo Bulgarini, Niccolo di ser Sozzo, Milano: Il Sole 24 Ore ; *Firenze: E-ducation.it, 2008
  • Bomford, D., et al., Art in the Making: Italian Painting before 1400, exhib. cat. 1989 (London NG)
  • Jill Dunkerton et al. Giotto to Durer. Early Renaissance Painting in The National Gallery. Yale University Press, 1991.
  • Torriti, Piero. La Pinacoteca nazionale di Siena: i dipinti. Genova: SAGEP, 1990.
  • Enzo Carli, Les Primitifs siennois, ..., éditions Braun & , 1957

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Davies, Martin. In: "National Gallery Catalogues: Catalogue of the Earlier Italian Schools". National Gallery Catalogues, London 1961, reprinted 1986, 0-901791-29-6