Ոսկրային մետաստազներ, կամ մետասատատիկ ոսկրային հիվանդություն՝ առաջնային ուռուցքից ծագած մետաստազի տեսակ, տեղակայված ոսկրերում։ Ոսկրային առաջնային ուռուցքները՝ ինչպիսիք են օստեոսարկոման, խոնդրոսարկոման և Յուինգի սարկոման, հազվադեպ են հանդիպում։ Ի տարբերություն հեմատոլոգիկ նորագոյացությունների, որոնք առաջացնում են ոչ սոլիդ գոյացություններ, ոսկրային մետաստազները հիմնականում ունեն էպիթելիալ ծագում և ոսկրի ներսում առաջացնում են սոլիդ գոյացություն։ Ոսկրային մետաստազներով պացիենտները հիմնականում գանգատվում են խիստ ցավերից՝ բնույթով բութ, մշտական, պարբերաբար սրացման նմանվող ուժեղ նոպաներով[1]։

Ոսկրային մետաստազներ
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-10C79.5
Տարբերակիչ ախտորոշումէնոստոզ,ոսկրային առաջնային ուռուցք
 Bone metastases Վիքիպահեստում

Գոյացությունների տեսակներ

խմբագրել

Ֆիզիոլոգիական պայմաններում ոսկորներում ընթանում է ռեմոդելավորման շարունակական գործընթաց՝ օսկեոկլաստ միջնորդված ոսկրերի քայքայում և օստեոբլաստ միջնորդված գոյացում[2]։ Բնականոն պայմաններում այս գործընթացները հստակ կարգավորվում են՝ ապահովելու համար ոսկրի կառուցքվածի և կալցիումի հոմեոստազը օրգանիզմում։ Այս գործընթացներից որևէ մեկի խանգարումը հանգեցնում է կա՛մ օստեոբլաստիկ, կա՛մ օստեոլիտիկ գոյացությունների առաջացման, կախված այն մեխանիզմից որի խախտումը հանգեցրել է վերջինիս ձևավորմանը[2]։ Որպես կանոն, օստեոլիտիկ մետաստազները ավելի ագրեսիվ են, քան օստեոբլաստիկները։ Ֆենոտիպից կախված ոսկրային մետաստազներում կարող ենք հանդիպել օստեոկլաստների պրոլիֆերացիա և հիպերտոֆիա[3]։

Առաջնային գոյացություն

Նշաններ և ախտանիշներ

խմբագրել

Ոսկրային մետաստազների կլինիկական նշանակությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք կարող են առաջացնել խիստ արտահայտված ցավեր, ոսկորների կոտրվածքներ, ողնուղեղի ճնշում, հիպերկալցեմիա, անեմիա, ողնաշարի անկայունություն, շարժունակության նվազում և կյանքի որակի կտրուկ վատացում[5][6]։ Պացիենտները նկարագրում են բութ, մշտական ցավ, որը գնալով ավելի ինտենսիվ է դառնում ու ժամանակ առ ժամանակ ընդմիջվում է կտրուկ, սուր և կտրող ցավային նոպաներով[1]։ Անգամ ճշգրիտ կազմակերպված ցավազրկող թերապիայի պայմաններում, օրը մի քանի անգամ կարող են դիտվել նման ուժգին ցավային նոպաներ[7]։ Ցավերը ուժեղանում են գիշերային ժամերին և նվազում են շարժմանը զուգընթաց[8]; Եթե մետաստազը տեղակայված է մարմնի հիմնական ծանրությունը կրող ոսկորներում ախտանշանները ավելի վաղ են ի հայտ գալիս, քան եթե լիներ տափակ ոսկրերում կամ կողերում, կրծոսկրում[8]։

Ոսկրային մետաստազների ազդեցությունները

Ախտանիշների պատճառներ

խմբագրել
 
Կրծքագեղձի քաղցկեղի մետաստազներ կոնքում.
Ացիդոզ

Ացիդոզը միջավայրի՝ արյուն, մեզ, հյուսվածք, թթվայնության բարձրացումն է։ Օստեոկլաստները մասնակցում են արտաբջջային պրոտոնների գոյացմանը, վերջինս նվազեցնում է օստեոբլաստին շրջապատող արտաբջջային մատրիքսի pH–ը մինչև 4.5[9]: Ոսկորներում տեղակայված նոցիցեպտորները (ցավազգաց ընկալիչներ) դրդվում են ացիդոզից, իսկ գլխուղեղը դա ընդունում որպես ցավային ազդակ[10]։ Հենց սա էլ պացիենտների հիմնական գանգատի՝ բութ, քրոնիկ և մշտական ցավի պատճառն է։

Ոսկրային հյուսվածքի վերակառուցում

Օստեոկլաստների և օստոբլաստների չկառավորվող գործունեությունը հանգեցնում է ոսկորնորի մալֆորմացիաների զարգացման[1]։ Մալֆորմացված ոսկորները՝ ի տարբերություն նորմալ ոսկորի, անկարող են դիմակայել մեխանիկական ստրեսին, որի պատճառով անգամ ամենօրյա գործունեությունը հանգեցնում է կոտրվածքների, ողնուղեղի ճնշման և ողնաշարի անկայունություններին։ Մալֆորմացիայի ենթարկված ոսկորները ևս կարող են մեխանիկորեն դրդել ցավային ընկալիչները։

Ոսկրային մետաստազների աղբյուրներ

խմբագրել
 
Մետաստազների հիմնական ուղղությունները, որոշ հաճախ հանդիպող քաղցկեղների համար։ Կրծքագեղձից և թոքերից ոսկոր մետաստազավորման ուղին ցուցադրված է ուսագոտու օրինակոբ։ Շագանակագեղձի քաղցկեղը երրորդ ամենահաճախ հանդիպող պատճառն է, չի ցուցադրված քանզի կնոջ մոդել է,[2] Առաջնային ուռուցքը նշված է որպես "...cancer", իսկ հիմնական տարածման ուղին "...metastases".[11]
 
Հարականջային թքագեղձի քաղցկեղ ունեցող 60ամյա կնոջ կոնքում ոսկրային մետաստազի ՀՇ պատկեր։ Ամենաշատ ախտահարված հատվածը ոչ կանոնավոր է և սկլեռոզված (ավելի բաց տեղամասեր)

Ոսկրերը մետաստազների երրորդ ամենահաճախ հանդիպող տեղակայումն են թոքերից և լյարդից հետո[12]։ Չնայած տեսականորեն ցանկացած քաղցկեղ կարող է մետաստազավորվել դեպի ոսկոր, այնուամենայնիվ ոսկրի միկրոմիջավայրն այնպիսին է, որ որոշակի տեսակների համար ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում։ Ինչպես օրինակ շագանակագեղձի, կրծքագեղձի և թոքի քաղցկեղների դեպքում[2]։ Շագանակագեղձի քաղցկեղի դեպքում ոսկրերը հիմնականում մետաստազավորման միակ օջախն են[1]։ Ոսկրային մետաստազների ամենահաճախ տեղակայումներն են ողնաշարը, կոնքը, կողերը, գանգը և ազդրոսկի պրոքսիմալ հատվածը[8]։

Ամենահաճախ հանդիպող առաջնային ուռուցքներ

Ախտորոշում

խմբագրել

Ոսկրային մետաստազները կարելի է հայտնաբերել մինչև ախտանիշների ի հայտ գալը համակարգչային շերտագրությամբ, հատկապես այն մարդկանց մոտ որոնք ունեն ուռուցային բջիջների ոսկորներ մետաստազավորման բարձր ռիսկ։ Անգամ սկլեռոզված ոսկրային մետաստազները ՀՇ–մբ ավելի հիպոդենս են (ըստ ռենտգեն խիտ հատվածների), քան էնոստոզները, այդ պատճառով խորհուրդ է տրվում 1060 Հաունսֆիլդի միավորից (HU) ցածր գոյացությունների դեպքում ավելի հավանական ախտորոշում համարել ոսկրային մետասատզը[13]։

Բուժում

խմբագրել

Ոսկրային մետաստազների բուժման նպատակն է հասնել ցավի կառավարման, կոտրվածքների կանխարգելման և բուժման, պացիենտի առօրյա գործունեության վերականգնման և ուռուցքի տեղային կոնտրոլի[8]։ Բուժման մեթոդի ընտրությունը հիմնվում է տարբեր գործոնների, այդ թվում հիվանդի վիճակից, սպասված ապրելիությունից, կյանքի որակի վրա ազդեցությունից և հիվանդության ընդհանուր կլինիկական դրսևորումից։

Ցավի կառավարում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցավի կառավարման համար առաջարկել մի մոդել, որը կոչվում է «ցավի սանդուղք» և հիմնականում ներառում է տարբեր ուժգնության օփիոիդներ։ Թեթև ցավի կամ ցավային գրոհների դեպքում կարելի է կիրառել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայք։

Այլ բուժման միջոցներից են բիսֆոսֆոնատները, կորտիկոստերոիդները, ռադիոթերապիան և ռադիոնուկլեոտիդային միջոցները[1]։ Ոսկրային ցավի մեղմացման և շարժունակության բարելավման համար կարելի է իրականացնել պերկուտան (ներմաշկային) օստեոպլաստիկա ոսկրային ցեմենտի կիրառմամբ[14]։ Ամոքիչ (պալիատիվ) բուժման հիմնական մեթոդներն են արտաքին ռադիացիան և ռադիոֆարմացևտիկ պրեպարատների կիրառումը[15]։ Չնայած բարձր ինտենսիվության ուլտրաձայնային (HIFU) ալիքները կիրառվում են ոսկրային մետասատազների ամոքիչ բուժման համար, այնուամենայնիվ հետազոտությոնները դեռ շարունակվում են և շատ երկրներ, ինչպես օրինակ ԱՄՆ չեն հաստատել այս մեթոդի կիառումը։

Արտահայտված ցավային համախտանիշով ընթացող ոսկրային մետաստազների ամոքիչ բուժման համար ընդլայնել է իր կիրառությունը թերմալ աբլացիայի (հեռացում) մեթոդը։ Չնայած պացիենտների մեծամասնության մոտ դիտվում է ցավի վերացում արտաքին ճառագայթումից(տելեռադիոթերապիա) հետո, այնուամենայնիվ դա միանգամից չի լինում և հայտնաբերվել է, որ մոտ կեսի մոտ այդ ազդեցությունը անցողիկ է[16]։ Այն պացիենտները, որոնք կայուն են սովորական բուժման մեթոդների նկատմամբ (ճառագայթային բուժում, քիմիոթերապիա, ամոքիչ վիրահատություն, բիսֆոսֆոնատներ և ցավազրկող դեղորայք), ցավի վերացման կարող են հասնել թերմալ աբլացիայի մեթոդների կիրառմամբ։ Մի քանի բազմակենտրոն կլինիկական փորձարկումների տվյալներով ռադիոհաճախական աբլացիայից հետո պացիենտների մեծամասնության մոտ դիտվել է միջին և ուժեղ ցավի վերացում կամ արտահայտված մեղմացում[17][18]։ Այս հետազոտությունները սահմանափակվում են այն պացիենտներով, որոնք ունեն մեկ կամ երկու մետաստատիկ օջախ, քանի որ բազմակի ուռուցքային օջախների դեպքում ցավի հստակ տեղակայումը և հետևաբար բուժումը կազմակերպելը շատ ավելի դժվար է։ Վերջերս կիրառվող մեթոդներից են նաև կրիոաբլացիան, վերջինս ավելի արդյունավետ է կիրառել ՀՇ հսկմամբ, քան ռադիոհաճախական աբլացիան, ինչը պոտենցիալ առավելություն է երբ բարդ լոկալիզացված հատվածի հետ գործ ունես[19]։

Ռադիում-223 քլորիդի( քսոֆիգո, նախկինում՝ ալֆարադին) ամենամսյա ներարկումները հաստատվել են ԱՄՆ–ի Դեղերի վարչության կողմից 2013 թվականի մայիսից՝ ոսկրային մետաստազներով կաստրացիոն ռեզիստենտ շագանակագեղձի քաղցկեղի (CRPC) բուժման համար։

Քոքրեյնի հետազոտություններում կալցիտոնինը չի ունեցել որևէ արդյունավետություն մետաստատիկ ոսկրային ցավի բուժման և կյանքի որակի բարելավման հարցում[20]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Jimenez-Andrade JM, Mantyh WG, Bloom AP, Ferng AS, Geffre CP, Mantyh PW (June 2010). «Bone cancer pain». Annals of the New York Academy of Sciences. 1198: 173–81. doi:10.1111/j.1749-6632.2009.05429.x. PMC 5642911. PMID 20536932.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Guise T (October 2010). «Examining the metastatic niche: targeting the microenvironment». Semin. Oncol. 37 (Suppl 2): S2–14. doi:10.1053/j.seminoncol.2010.10.007. PMID 21111245.
  3. Halvorson KG, Sevcik MA, Ghilardi JR, Rosol TJ, Mantyh PW (September 2006). «Similarities and differences in tumor growth, skeletal remodeling and pain in an osteolytic and osteoblastic model of bone cancer». Clin J Pain. 22 (7): 587–600. doi:10.1097/01.ajp.0000210902.67849.e6. PMID 16926574.
  4. 4,0 4,1 4,2 Macedo, F; Ladeira, K; Pinho, F; Saraiva, N; Bonito, N; Pinto, L; Goncalves, F (2017 թ․ մարտի 3). «Bone Metastases: An Overview». Oncology Reviews. 11 (1): 321. doi:10.4081/oncol.2017.321. PMC 5444408. PMID 28584570.
  5. Coleman RE (October 2006). «Clinical features of metastatic bone disease and risk of skeletal morbidity». Clin. Cancer Res. 12 (20 Pt 2): 6243s–9s. doi:10.1158/1078-0432.CCR-06-0931. PMID 17062708.
  6. Mercadante S (January 1997). «Malignant bone pain: pathophysiology and treatment». Pain. 69 (1–2): 1–18. doi:10.1016/S0304-3959(96)03267-8. PMID 9060007.
  7. Zeppetella G (March 2009). «Impact and management of breakthrough pain in cancer». Current Opinion in Supportive and Palliative Care. 3 (1): 1–6. doi:10.1097/SPC.0b013e3283260658. PMID 19365156.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Jacofsky, David (2004). «Metastatic Disease to Bone». Hospital Physician.
  9. Teitelbaum SL (February 2007). «Osteoclasts: what do they do and how do they do it?». Am. J. Pathol. 170 (2): 427–35. doi:10.2353/ajpath.2007.060834. PMC 1851862. PMID 17255310.
  10. Julius D, Basbaum AI (September 2001). «Molecular mechanisms of nociception». Nature. 413 (6852): 203–10. doi:10.1038/35093019. PMID 11557989.
  11. List of included entries and references is found on main image page in Commons: Commons:File:Metastasis sites for common cancers.svg#Summary
  12. Vigorita, Vincent (2007). Orthopaedic Pathology. Lippincott Williams & Wilkins. էջ 527. ISBN 978-0781796705.
  13. Ulano, Adam; Bredella, Miriam A.; Burke, Patrick; Chebib, Ivan; Simeone, F. Joseph; Huang, Ambrose J.; Torriani, Martin; Chang, Connie Y. (2016). «Distinguishing Untreated Osteoblastic Metastases From Enostoses Using CT Attenuation Measurements». American Journal of Roentgenology. 207 (2): 362–368. doi:10.2214/AJR.15.15559. ISSN 0361-803X. PMID 27101076.
  14. Anselmetti, Giovanni Carlo (June 2010). «Osteoplasty: Percutaneous Bone Cement Injection beyond the Spine». US National Library of Medicine: National Institutes of Health. 27 (2): 199–208. doi:10.1055/s-0030-1253518. PMC 3036518. PMID 21629409.
  15. Criteria for Palliation of Bone Metastases – Clinical Applications from International Atomic Energy Agency. Retrieved November 2011
  16. Tong, Daphne; Gillick, Laurence; Hendrickson, Frank R. (1982 թ․ սեպտեմբերի 1). «The palliation of symptomatic osseous metastases final results of the study by the radiation therapy oncology group». Cancer (անգլերեն). 50 (5): 893–899. doi:10.1002/1097-0142(19820901)50:5<893::aid-cncr2820500515>3.0.co;2-y.
  17. Dupuy, Damian E.; Liu, Dawei; Hartfeil, Donna; Hanna, Lucy; Blume, Jeffrey D.; Ahrar, Kamran; Lopez, Robert; Safran, Howard; DiPetrillo, Thomas (2010 թ․ փետրվարի 15). «Percutaneous radiofrequency ablation of painful osseous metastases». Cancer (անգլերեն). 116 (4): 989–997. doi:10.1002/cncr.24837. ISSN 1097-0142. PMC 2819592. PMID 20041484.
  18. Goetz, Matthew P.; Callstrom, Matthew R.; Charboneau, J. William; Farrell, Michael A.; Maus, Timothy P.; Welch, Timothy J.; Wong, Gilbert Y.; Sloan, Jeff A.; Novotny, Paul J. (2004 թ․ հունվարի 15). «Percutaneous Image-Guided Radiofrequency Ablation of Painful Metastases Involving Bone: A Multicenter Study». Journal of Clinical Oncology (անգլերեն). 22 (2): 300–306. doi:10.1200/JCO.2004.03.097. ISSN 0732-183X. PMID 14722039.
  19. Callstrom, Matthew R.; Dupuy, Damian E.; Solomon, Stephen B.; Beres, Robert A.; Littrup, Peter J.; Davis, Kirkland W.; Paz-Fumagalli, Ricardo; Hoffman, Cheryl; Atwell, Thomas D. (2013 թ․ մարտի 1). «Percutaneous image-guided cryoablation of painful metastases involving bone». Cancer (անգլերեն). 119 (5): 1033–1041. doi:10.1002/cncr.27793. ISSN 1097-0142. PMC 5757505. PMID 23065947.
  20. Martinez-Zapata, MJ (2012). «Calcitonin used to treat metastatic bone pain». Cochrane Database Syst Rev (3): CD003223. doi:10.1002/14651858.CD003223.pub2. PMID 16856000.

Լրացուցիչ գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկրային մետաստազներ» հոդվածին։