Վահանաձև գեղձի քաղցկեղ

(Վերահղված է Վահանագեղձի քաղցկեղից)

Վահանաձև գեղձի քաղցկեղը զարգանում է վահանաձև գեղձի բջիջներից[1]։ Այդ հիվանդության ժամանակ դիտվում է բջիջների պաթոլոգիկ անկառավարելի բազմացում և դրա հետևանքով նրանք ձեռք են բերում մետաստազավորվելու ունակություն[4][5]։ Ախտանիշներից կարող են լինել պարանոցի շրջանում այտուցվածություն կամ գնդիկի զգացում[1]։ Վահանաձև գեղձում քաղցկեղը կարող է առաջանալ նաև մարմնի այլ մասերից, և այդ պարագայում այն չի համարվում վահանաձև գեղձի քաղցկեղ[6]։

Վահանաձև գեղձի քաղցկեղ
պապիլյար քաղցկեղի միկրոսկիպիկ բնութագիր (կորիզների կրկնապատկում և աճ)
Տեսակհիվանդության կարգ
ՊատճառԻոնացնող ճառագայթում, iodine-131 և բազմաթիվ էնդոկրին նեոպլազիա տիպ 2ա
Հիվանդության ախտանշաններԱյտուցվածություն կամ գնդիկի զգացողություն կոկորդի շրջանում[1]
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
Բուժումվիրահատական, ճառագայթային թերապիա, քիմիոթերապիա, վահանաձև գեղձի հորմոններ, թիրախային թերապիա, հսկողություն[1]
Հաճախություն3.2 միլիոն (2015) [2]
Մահացություն31900 (2015)[3]
 Thyroid cancer Վիքիպահեստում

Ռիսկի գործոնները համարվում են երիտասարդ տարիքում ճառագայթման ենթարկվելը, վահանաձև գեղձի մեծացումը և ժառանգական նախատրամադրվածությունը[1][7]։ Տարբերում են վահանաձև գեղձի 4 հիմնական տեսակ՝ պապիլյար քաղցկեղ, ֆոլիկուլային քաղցկեղ, մեդուլյար քաղցկեղ, և անապլաստիկ քաղցկեղ[6]։

Ախտորոշումը հաճախ հիմնված է լինում գերձայնային հետազոտության և բարակասեղային պունկցիոն բիոպսիայի տվյալների վրա[1]։ 2017 թվականի տվյալներով, եթե մարդկանց մոտ չկան ախտանիշներ կամ արտահայտված ռիսկի գործոններ, նրանց սկրինինգը խորհուրդ չի տրվում[8]։

Բուժման տարբերակներն են վիրահատական միջամտությունը, ճառագայթային բուժումը, ընդ որում, նաև ռադիոիզոտոպային յոդով, քիմիոթերապիան, վահանաձև գեղձի հորմոններով բուժումը, թիրախային բուժումը և հիվանդների հսկողությունը[1]։ Վիրահատական միջամտությունը իրենից հանդիսանում է վահանաձև գեղձի լրիվ կամ մասնակի հեռացում[6]։ Միացյալ Նահանգներում հինգ տարվա ապրելիությունը կազմում է 98%[9]։

Ամբողջ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում է շուրջ 3.2 միլիոն մարդ[2]։ 2012 թվականին հայտնաբերվել է 298.000 նոր դեպք[10]։ Այդ հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է 35-65 տարեկան մարդկանց մոտ[9]։ Կանանց մոտ հիվանդացությունը ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ[9]։ Այդ հիվանդություն ավելի հաճախ հանդիպում է ասիացիների մոտ[6]։ Վերջին տասնյամյակներում հիվանդացությունը աճել է, որը պայմանավորված է ախտորոշման մեթոդների լավացման հետ[10]։ 2015 թվականին այդ հիվանդությունից մահացել են 31.000 մարդ[3]:

միկրոսկոպիկ պատկեր, վահանաձև գեղձի պապիլյար քաղցկեղի ժամանակ լիմֆատ հանգույցի մետաստատիկ ախտահարում

Ախտանիշներ խմբագրել

Ավելի հաճախ նշան է հանդիսանում գեղձում հանգույցի առաջացումը[11] կամ պարանոցային լիմֆատիկ հանգույցների մեծացում։ Սակայն վահանաձև գեղձի հանգույցները հանդիպում են ավելի շատ մեծահասակների մոտ, և հազվադեպ (<10%) դեպքերում հանգույցները լինում են չարորակ[12]։ Երբեմն հիվանդության առաջին նշաններից է հանդիսանում լիմֆատիկ հանգույցի մեծացումը։ Ավելի ուշ նշաններից է պարանոցի առաջային հատվածում ցավի զգացում և և հետադարձ նյարդի ախտահարման հետևանքով ձայնի խռպոտություն։ Սովորաբար վահանաձև գեղձի քաղցկեղը դիտվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն գեղձի նորմալ ֆունկցիա, սակայն հիպերթիրեոզի և հիպոթիրեոզի ախտանշանները կարող են զուգակցվել ավելի խոշոր կամ մետաստատիկ լավ դիֆերենցված ուռուցքների հետ։ Վահանաձև գեղձի հանգուցավոր գոյացությունները հանդիսանում են մտահոգվելու հիմք մինչև 20 տարեկան մարդկանց համար։ Այս տարիքում ի համեմատ մեծահասակների բարորակ հանգույցների հավանակաությունը շատ ավելի քիչ է, և համապատասխանաբար հավանականությունը նրանց չարորակ լինելու ավելի բարձր է։

Պատճառներ խմբագրել

Համարվում է, որ վահանաձև գեղձի քաղցկեղի առաջացումը կապված է նախատրամադրող էկոլոգիկ և գենետիկ գործոնների հետ, սակայն բուն պատճառը մնում է անհայտ։

Էական դերը պատկանում է ինչպես բնական, այնպես էլ արհեստական աղբյուրներից դուրս եկող իոնիզացնող ճառագայթմանը, և դիտվում է վահանաձև գեղձի քաղցկեղի հիվանդացության աճ լիմֆոմայի բուժման համար ճառագայթային բուժում ստացած կամ Չերնոբիլի[13], Ֆուկուսիմայի, Կըշտըմի և Վինդսքայլի[14] աղետների ժամանակ ռադիոիզոտոպային յոդ-131-ի ազդեցության ենթարկված անձանց մոտ[15]։ Թիրեոդիտը և վահանաձև գեղձև այլ հիվանդությունները նույնպես նախատրամադրող գործոններ են վահանաձև գեղձի քաղզկեղի զարգացման համար[14][16]։

Նախատրամադրող գենետիկ գործոններից են բազմաթիվ էնդոկրին նեոպլազիա տիպ 2, որը զգալի բարձրացնում է վահանաձև գեղձի քաղցկեղի, մանավանդ մեդուլյար քաղցկեղ հիվանդացության զարգացման հավանականությունը[17]։

Ախտորոշում խմբագրել

Ֆիզիկական զննման միջոցով հանգույցի հայտնաբերումից հետո, անմիջապես պետք է էնդոկրինոլոգի կամ թիրեոդոլոգի խորհրդատվություն։ Գերձայնային հետազոտությամբ գնահատում են հանգույցի առկայությունը և գեղձի ընդհանուր վիճակը, ինչպես նաև հանգույցի չափերը։ Թիրեոտրոպ հորմոնի և հակաթիրիոիդային հակամարմինների որոշումը կօգնեն որոշել, առկա է արդյոք վահանաձև գեղձի այնպիսի ֆունկցիոնալ հիվանդություն, ինչպիսին է օրինակ՝ Հաշիմոտոյի հիվանդություն, որը վահանաձև գեղձի բարորակ հանգուցավոր խպիպի հայտնի պատճառներից է[18]։ Արյան մեջ կալցիտոնինի մակարդակի որոշումը անհրաժեշտ է վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի բացառման համար։ Սցինտիգրաֆիայի մեթոդը նույնպես օգտագործվում են ախտորոշման մեջ։

Վերջապես վահանաձև գեղձի կլինիկական գնահատականը ընթանում է բարակասեղային սապիրացիոն պունկցիոն բիոպսիայի միջոցով, որի տվյալները դասակարգվում են ըստ Bethesda համակարգի[19]։

Անախտանիշ ընթացքով անձանց մոտ վահանաձև գեղձի սկրինինգ խորհուրդ չի տրվում։  

 
Մանրապատկեր, Պապիլյար մարցինոմա վահանաձև գեղձի, ներկված հեմատոքսիլինով և Էոզինով:

Դասակարգում խմբագրել

Վահանաձև գեղձի քաղցկեղը կարելի է դասակարգել ըստ հյուսվածաախտաբանական բնութագրերի[20][21]։

  • Պապիլյար քաղցկեղ(դեպքերի 70-75%)[22]- առավել հաճախ հիվանդանում են երիտասարդ կանայք։ Հանդիպում է ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզ ունեցող կանանց մոտ և Կաուդենի համախտանիշով հիվանդների մոտ։
  • Վերջերս առանձնացված տարբերակ- վահանաձև գեղձի ոչ ինվազիվ ֆոլիկուլյար նորագոյացություն- համարվում է անցավ ուռուցք սահմանափակ կեսնաբանական պոտենցիալով։
  • Ֆոլիկուլյար քաղցկեղ (դեպքերի 10-20%)[22]- երբեմն հայտնաբերվում է Կաուդենի համախտանիշով հիվանդների մոտ։ Որոշ հեղինակները Հուրտլե (Hurtle) բջջային քաղցկեղը դասում են ֆոլիկուլյար քաղցկեղի տարատեսակին, այլ հեղինակները, սակայն այն դասակարգում են որպես առանձին տեսակ[6][23]։
  • Մեդուլյար քաղցկեղ (դեպքերի 5-8%)[22]- պարաֆոլիկուլյար բջիջներից զարգավող քաղցկեղ է, հաճախ որպես բազմակի էնդոկրին նեոպլազիայի տիպ 2-ի բաղադրիչ[24]։ Մեդուլյար քաղցկեղը ի համեմատ պապիլյար ու ֆոլիկուլյար ձևերի ավելի ագրեսիվ է, ինչը արտահայտվում է վաղ փուլում պարանոցի լիմֆատիկ հանգույցներում մետաստազների առկայությամբ։ Ապրելիության աստիճանը հիվանդների մոտ բարձր է մինչև 40 տարեկան, քան 40-ից հետ։
  • Վատ դիֆերենցված քաղցկեղ
  • Անապլաստիկ քաղցկեղ (դեպքերի <5%)[22] Վահանձև գեղձի անապլաստիկ քաղցկեղը հանդիսանում է ագրեսիվ կարցինոմա, արագ է աճում և բուժման հանդեպ ունի վատ պատասխան։ Վահանձև գեղձի անապլաստիկ քաղցկեղը բնորոշվում է արագ մետաստազներով դեպի շրջակա հյուսվաքներ և օրգաններ, ճնշման ախտանիշների առաջացումով, ոչ բարենպաստ կանխատեսումով և ապրելիության կարճ ժամանակով (հիվանդության առաջացումից միջինում մինչև 1 տարի)։
  • Այլ տեսակներ
  • Թիրեոիդ լիմֆոմա
  • Տափակբջջային քաղցկեղ
  • Վահանաձև գեղձի սարկոմա

Վահանձև գեղձի ֆոլիկուլյար և պապիլյար քաղցկեղը դասվում են բարձր տարբերակված քաղցկեղի տեսակին[25]։ Այս տեսակների ժամանակ վաղ փուլերում արդյունքը 90 % դեպքերում բարենպաստ է, ինչը ավելի շատ է քան մեդուլյար և չդիֆերենցված ձևերի ժամանակ[26]։

  • Պապիլյար միկրոկարցինոման համարվում է պապիլյար քաղցկեղի ենթատեսակ, որի չափը է հավասար է 1սմ կամ դրանից փոքր[27]։ Պապիլյար միկրոկարցինոմայի ամենահաճախակի դեպքերը հայտնաբերվել են 1985 թվականին Հարաչի և մն. (Harach et al.) կողմից , որը հայտնաբերել է, որ դիահերձման 101 դեպքերից 36-ը ունեցել են պատահական միկրոկարցինոման[28]։ Միքայել Պակդամանը և մն. (Michael Pakdaman et al). հայտնաբերել են ամենաբարձր հաճախականության դեպքերը (860 վիրահատություններից 49.7%)[29]: Բուժման մարտավարությունը սոնոգրաֆիայով և բիոպսիայով հաստատված միկրոկարցինոմայի ժամանակ կարող է իր մեջ ներառել ինչպես տոտալ թիրեոիդէկտոմիա ռադիոյոդթերապիյով, այնպես և սովորական հսկողություն։ Հարաչ և մն. (Harach et al.) առաջարկում են այդ դեպքերում օգտագործել “քողարկված պապիլյար ուռուցք” տերմինը, որպեսզի քաղցկեղ բառով չվախացնել հիվանդներին։ Առաջին անգամ այդ տերմինը օգտագործել է 1960 թվականին Վուլները և մն., երբ որ նկարագրում էր ուռուցք <1.5սմ տրամաչափով[30]

Աստիճաններ խմբագրել

Քաղցկեղի աստիճան որոշելը դա քաղցկեղի արտահայտվածության չափի որոշումն է։ TNM դասակարգման համակարգը սովորաբար օգտագործվում է դրա համար, բացառությամբ գլխուղեղի քաղցկեղի։

Մետաստազներ խմբագրել

Վահանաձև գեղձի քաղցկեղի ցանկացած մետաստազը հնարավոր է հայտնաբերել ամբողջ մարմնի ռադիոիզոտոպային յոդ-131-ի սցինտիգրաֆիայի միջոցով[31][32]։

Քաղցկեղի տարածում խմբագրել

Վահանաձև գեղձի քաղցկեղը կարող է տարածվել ուղղակի, ավշային կամ արյունատար համակարգի միջոցով։ Ուղղակի տարածումը իրականացվում է շրջակա հյուսվածքների ինֆիլտրացիայով։ Ուռուցքը տարածվում է դեպի շնչափող, կերակրափող, ստորկորճային մկաններ, հետադարձ նյարդ, կարոտիսյան ծոց և այլն։ Այնուհետև ուռուցքը դառնում է ֆիքսված։ Անապլաստիկ քաղցկեղը տարածվում է հիմնականում ուղղակի տարածումով։ Իսկ պապիլյար քաղցկեղի ժամանակ առաջին հերթին ախտահարվում են ավշային հանգույցները։ Այդ դեպքում պարանոցային ավշահանգույցները դառնում են շոշափելի, նույնիսկ երբ որ բուն ուռուցքը դեռ չի շոշափվում։ Առավել հաճախ ախտահարվում են խորը պարանոցային, նախաշնչափողային, նախակոկորդային, հարշնչափողային ավշահանգույցները։ Սովորաբար ախտահարված աշվահանգույցը գտնվում է ուռուցքի տեղակայման նույն կողմում։ Վահանաձև գեղձի քաղցկեղի, հատկապես դրա անապլաստիկ և ֆոլիկուլյար ձևի ժամանակ հնարավոր է տարածումը նաև արյան միջոցով։ Ուռուցքային էմբոլիան առաջացնում է անոթի պատի ներաճում և ախտահարում է թոքերը, խողովակավոր ոսկրերի եզրերը, գանգը և ողնաշարը։ Պուլսացող մետաստազների առաջացումը հնարավոր է նրանց բարձրաված անոթավորման հետևանքով[33]։

Բուժում խմբագրել

Վիրահատական խմբագրել

Վահանագեղձի քաղցկեղի հիմնական բուժման մեթոդը վիրահատական միջամտությունն է ՝ պարանոցային մուտքով թիրեոդէկտոմիա[11]։ Գեղձը պահպանող վիրահատությունը կարելի է իրականացնել այն դեպքերում, երբ որ ուռուցքը ունի ցածր կենսաբանական ագրեսիվություն (օր. բարձր տարբերակված քաղցկեղ, ավշահանգույցներում չկա մետաստազավորման նշաններ, MIB-1 ցածր ցուցանիշներ, առկա չի այնպիսի գենետիկական փոփոխություններ, ինչպիսիք են BRAF, RET/PTC, p53 մուտացիաներ և այլն.), ինչպես նաև այն դեպքերում, երբ որ հիվանդի տարիքը <45[34]: Եթե բարակ ասեղային պունկցիոն բիոպսիայի տվյալներով հաստատված է կամ կասկածվում է բարձր տարբերակված վահանաձև գեղձի քաղցկեղ (պապիլյար քաղցկեղ), ցուցված է վիրահատություն, սպասողական մարտավարությունը ոչ մի ուղեցույցներով ցուցված չի[34][35]։ Այն նվազեցնում է գերդիագնոստիկան և մեծ տարիքի հիվանդների մոտ վահանաձև գեղձի գերբուժումը[36]

Ռադիոյոդթերապիա խմբագրել

Ռադիոյոդ-131-ով ճառագայթումը օգտագործվում է պապիլյար կամ ֆոլիկուլյար քաղցկեղ ունեցող հիվանդների մոտ քաղցկեղի բուժման շրջանակներում, ինչպես նաև վահանաձև գեղձի վիրահատությունից հետո մնացորդային հյուսվածքը վերացնելու համար[37]։ Այդ մարտավարությունը արդյունավետ չէ Հուրտլե (Hurtle) քաղցկեղի մեծ մասի, մեդուլյար և անապլաստիկ քաղցկեղով հիվանդների համար[11]։

Արտաքին ճառագայթումը կարող է իրականացվել, եթե հիվանդը վիրահատությանը ենթակա չի, կամ երբ քաղցկեղը տալիս է ռեցիդիվ վիրահատությունից հետո, կամ էլ որպես ոսկրային մետաստազի բուժման միջոց[11]։

Սոռաֆենիբ և լենվատինիբ դեղամիջոցները կարող է կիրառվել վահանաձև գեղձի քաղցկեղի մետաստազավորման բուժման ժամանակ[38]։ Բազմաթիվ այլ  դեղամիջոցները գտնվում է կլինիկական փորձարկման II և III փուլերում[38]։

Կանխատեսում խմբագրել

Կանխատեսումը կապված է քաղցկեղի տեսակի և աստիճանի հետ։ Վահանաձև գեղձի քաղցկեղի ամենատարածված (պապիլյար) տեսակի դեպքում կանխատեսումը բարենպաստ է։ Իսկապես վերջին տարիներին պապիլյար քաղցկեղի հիվանդացության աճը ամենայն հավանականությամբ կապված է այն ավելի վաղ աստիճաններում ախտորոշման հետ։ Այդ դեպքում կանխատեսման ավելի բարենսպաստ լինելը կապված է երկու հանգամանքների հետ։ Առաջինը- զգալի դեպքերում այդ բջիջները չափերով փոքր են և դեռ չեն չարորակացել։ Երկրորդ հանգամանքը կայանում է նրանում, որ ավելի վաղ ախտորոշումը օգնում է ուռուցքը հեռացնել այն պահին, երբ որ ավելի քիչ է հավականությունը, որ նա տարածվել է վահանաձև գեղձի սահմաններից դուրս՝ դրանով իսկ բարձրացնելով հեռակա ապրելիության հավանականությունը։ Ներկա պահին վաղ դիագնոստիկայի անհրաժեշտության վերաբերյալ չկա համաձայնություն։  

Վաղ ախտորոշման դեմ հիմնական փաստարկը կայանում է նրանում, որ վահանաձև գեղձի փոքր հանգույցները (հիմնականում պապիլյար) չեն աճելու կամ մետաստազավորվելու։ Այդ տեսակետի համաձայն վահանաձև գեղձի դեպքերի ճնշող մեծամասնությունը գերդիագնոստիկայի հետևանք է (այսինքն նույնիսկ քաղցկեղի առկայության դեպքում չի լինելու որևէ ախտանիշներ և հիվանդի կյանքը վտանգված չի)։ Այդ գերդիագնոստիկայի դեպքերի և կլինիկական տեսանկյունից կարևոր դեպքերի միավորելը, հեղաթյուրում է վիճակագրության տվյալները[39]։ Վահանաձև գեղձի քաղցկեղը բավականին տարածված է, և այլ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման տվյալները ցույց են տվել, որ տարեց մարդկանց մեկ երրորը փաստացի ուներ վահանաձև գեղձի քաղցկեղ, որը սակայն նրանց չէր վնասում[39]։ Բավականին հեշտ է հայտնաբերել հանգույցներ, որոնք կարող են լինել չարորակ, միայն շոշափելով պարանոցի հատվածը, որը ևս նպաստում է գերդիագնոստիկայի բարձրացմանը։ Վահանաձև գեղձի փոքր հանգույցները ավելի հաճախ հայտնաբերվում են պատահական՝ այլ ցուցումներով ՀՇ, ՄՌՇ, սոնոգրաֆիայի ժամանակ, հետագայում այդ հիվանդներից չնչին մասը միայն կունենա ինչ-որ կլինիկական ախտանիշներ և այդ հիվանդների բուժումը կարող է վնասել նրանց, ոչ թե օգնել[39][40]։ 

Կանայք 3 անգամ ավելի հաճախ են հիվանդանում քան տղամարդիկ, սակայն համաձայն Եվրոպական վիճակագրությանը 5-տարվա ապրելիությունը կանանց մոտ 85%[41], իսկ տղամարդկանց մոտ 74%[42]։

Ներքևում պատկերված աղյուսակում ցույց են տրված որոշակի խնդիրներ, վահանաձև գեղձի քաղցկեղի կանխատեսումների և որոշումների հետ կապված։ Թեպետ ընդունված է տեսակետ, որ պապիլյար, ֆոլիկուլյար կամ մեդուլյար քաղցկեղի I կամ II աստիճանը ունեն բարենպաստ ելք, փոքր չափի քաղցկեղի գնահատման ժամանակ դժվար է որոշել, նրանցից որն է աճելու և մետաստազավորվելու, և որը ոչ։ Հետևաբար, երբ որ հաստատվելու է վահանաձև գեղձի քաղցկեղը (հավանաբար բարակասեղային պունկցիոն բիոպսիայի միջոցով), ամենայն հավանականությամբ իրականացվելու է տոտալ թիրեոիդէկտոմիա։

Վաղ ախտորոշման նկատմամբ հակումը արտահայտվել է նաև Եվրոպայում խպիպ ունեցող հիվանդների մոտ շիճուկային կալցիտոնինի որոշելը։ Այդ հետազոտության տվյալների հիման վրա հնարավոր կլինի հայտնաբերել վահանաձև գեղձի հարֆոլիկուլյար կամ կալցիտոնին-արտադրող բջիջների վաղ անոմալիաներ։ Բազմակի հետազոտություններ ցույց են տվել, որ շիճուկային կալցիտոնինի նորմայից բարձր մակարդակը 20% դեպքերում կապված է մեդուլյար քաղցկեղի առաջացման հետ։

Եվրոպայում, որտեղ վահանաձև գեղձի վիրահատության համար ցուցումները ավելի շատ են, քան Միացյալ Նահանգներում, թիրեոիդէկտոմիա իրականացնելու համար ներառված է բարդ մարտավարություն, որը իր մեջ ներառում է շիճուկային կալցիտոնինի մակարդակի որոշումը և կալցիտոնին խթանող թեստի իրականացումը։ Ամերիկացի գիտնականները, նույն հետազոտությունները իրականացնելիս, դրանց մեջ կալցիտոնինի մակարդակի որոշումը չեն ներառել, դրանով իսկ հեռացնելով թիրեոիդէկտոմիայի զգալի մասը, և, որպես հետևանք, մահացության զգալի մասը։ Վահանաձև գեղձի եվրոպական կազմակերպությունը կենտրոնացված է վահանաձև գեղձի մեդուլյար փոքր քաղցկեղի մետաստազավորման կանխարգելման վրա, հյուսիսամերիկյան կազմակերպությունը կենտրոնացված է ավելի շատ թիրեոիդէկտոմիայի բարդությունների կանխարգելման վրա (նայել ներքևում պատկվերված ամերիկյան կազմակերպության ուղեցույցները)։ Դեռ պարզ չի, թե ով է ճիշտ։ 

Ինչպես ներքևում նշված է, մարդիկ, ովքեր ունեն քաղցկեղի III և IV աստիճան ունեն մահացության բարձր ռիսկ։ Թեպետ դրանցից շատերի մոտ զարգանում են մետաստատիկ փոփոխությունները, հետազոտությունները ցույց են տվել, որ այդ փոփոխությունները տարիների և տանսյամյակների ընթացքում նույն չափ զարգանում են նաև այն մարդկանց մոտ, որոնց մոտ առկա է քաղցկեղի I և II աստիճանը։ Քաղցկեղի տարբեր աստիճաններ վարող բժիշկները ընդունում են, որ ցածր ռիսկ ունեցող պացիենտների միայն չնչին մասի մոտ է զարգանում մետաստատիկ փոփոխություններ։

Վերջին տարիներին արձանագրվել է որոշակի առաջընթաց վահանաձև քաղցկեղի բուժման մեջ։ Այդ հիվանդության ժամանակ հայտնաբերված ԴՆԹ-ի որոշակի փոփոխություններ խթանել են այնպիսի դեղամիջոցների ստեղծումը, որոնք ուղղված կլինեն այդ փոփոխությունների շտկմանը։ Այդ դեղամիջոցներից առաջինն է վանդետանիբը, որը թիրոզին կինազայի պաշարիչ է, որի թիրախն է RET պրոթոօնկոգենը, անոթային էնդոթելիալ աճի գործոնի և էպիդերմալ աճի գործոնի ընկալիչները[43]։ Այդ դեղամիջոցների հիմնական մասը փորձարկումների մեջ է և, հավանաբար, նրանց կիրառվելիությունը հաստատվելու է։ Վահանաձև գեղձի դիֆերենցված կարցինոմայի ժամանակ մշակվում են թիրախային բուժման առանձին ձևերի մարտավարություն, որոնց նպատակն է ճառագայթային յոդի կուտակման ունակությունը կորցրած պապիլյար կարցինոմայի բջիջների այդ նյութը կլանելու ունակության վերականգնումն է։ Այդ մարտավարությունը հնարավորություն կտա վահանաձև գեղձի քաղցկեղի “կայուն” ձևերի բուժման համար կիրառել ճառագայթային յոդը։ Իրականացվում է բուժման այլ միջոցների գնահատումը, որը հնարավորություն կտա քաղցկեղի III կամ IV աստիճան ունեցող հիվանդների կյանքի տևողությունը երկարացնել 5-10 տարով։

Կանխատեսումը ավելի բարենպաստ է երիտասարդ մարդկանց մոտ[41]։ Նա կախված է քաղցկեղի տեսակից և աստիճանից։

 Քաղցկեղի տեսակը 5 տարվա ապրելիությունը 10 տարվա ապրելիությունը
I աստիճան II աստիճան III աստիճան IV աստիճան ընդհանուր ընդհանուր
Պապիլյար 100%[44] 100%[44] 93%[44] 51%[44] 96%[45] or 97%[46] 93%[45]
Ֆոլիկուլյար 100%[44] 100%[44] 71%[44] 50%[44] 91%[45] 85%[45]
Մեդուլյար 100%[44] 98%[44] 81%[44] 28%[44] 80%[45], 83%[47] or 86%[48] 75%[45]
Անապլաստիկ Միշտ IV աստիճան[44] 7%[44] 7%[44] or 14%[45] տվյալներ չկան

Համաճարակաբանություն խմբագրել

2010 թվականին ամբողջ աշխարհում վահանաձև գեղձի քաղցկեղից մահացել է 36000 մարդ, ինչը 1990 թվականի համեմատ 12000 ավելի շատ է։ Ճարպակալումը կարող է կապված լինել վահանաձև գեղձի քաղցկեղի ավելի բարձր հիվանդացության հետ, բայց այս պնդումը մնում է բազմաթիվ քննարկման առարկա[49]։ Մեծ Բրիտանիայում վահանաձև գեղձի քաղցկեղից մահացությունը կազմում է քաղցկեղից ընդհանուր մահացության 1%-ը, այնտեղ այդ հիվանդությունից 2012 թվականին մահացել է շուրջ 370 մարդ[50]։

Հայտնի դեպքեր խմբագրել

Դենիել Սնայդեր- ամերիկյան Washington Redskins ֆուտբոլային հավաքականի սեփականատերը[51]։

Ջերրի Դիպոտո- բեյսբոլի Բարձրագույն լիգայի նախկին նետողը[52]։

Վիլյամ Ռենքվիստը- Միացյալ Նահանգների Գլխավոր դատավորը (1996-2005) 2005թ. սեպտեմբերի 3-ին մահացել է վահանաձև գեղձի անապլաստիկ քաղցկեղից[53]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Thyroid Cancer Treatment». National Cancer Institute (անգլերեն). 2017 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  2. 2,0 2,1 GBD 2015 Disease and Injury Incidence and Prevalence, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national incidence, prevalence, and years lived with disability for 310 diseases and injuries, 1990-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1545–1602. doi:10.1016/S0140-6736(16)31678-6. PMC 5055577. PMID 27733282. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. 3,0 3,1 GBD 2015 Mortality and Causes of Death, Collaborators. (2016 թ․ հոկտեմբերի 8). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281. {{cite journal}}: |first1= has generic name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Cancer Fact sheet N°297». World Health Organization. 2014 թ․ փետրվար. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  5. «Defining Cancer». National Cancer Institute. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Thyroid Cancer Treatment». National Cancer Institute (անգլերեն). 2017 թ․ մայիսի 12. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  7. Carling, T.; Udelsman, R. (2014). «Thyroid Cancer». Annual Review of Medicine. 65: 125–37. doi:10.1146/annurev-med-061512-105739. PMID 24274180.
  8. US Preventive Services Task, Force.; Bibbins-Domingo, K; Grossman, DC; Curry, SJ; Barry, MJ; Davidson, KW; Doubeni, CA; Epling JW, Jr; Kemper, AR; Krist, AH; Kurth, AE; Landefeld, CS; Mangione, CM; Phipps, MG; Silverstein, M; Simon, MA; Siu, AL; Tseng, CW (2017 թ․ մայիսի 9). «Screening for Thyroid Cancer: US Preventive Services Task Force Recommendation Statement». JAMA. 317 (18): 1882–1887. doi:10.1001/jama.2017.4011. PMID 28492905.
  9. 9,0 9,1 9,2 «Cancer of the Thyroid - Cancer Stat Facts». seer.cancer.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  10. 10,0 10,1 World Cancer Report 2014. World Health Organization. 2014. էջեր Chapter 5.15. ISBN 9283204298.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Hu MI, Vassilopoulou-Sellin R, Lustig R, Lamont JP. "Thyroid and Parathyroid Cancers" Արխիվացված 28 Փետրվար 2010 Wayback Machine in Pazdur R, Wagman LD, Camphausen KA, Hoskins WJ (Eds) Cancer Management: A Multidisciplinary Approach Արխիվացված 4 Հոկտեմբեր 2013 Wayback Machine. 11 ed. 2008.
  12. Durante, Cosimo; Grani, Giorgio; Lamartina, Livia; Filetti, Sebastiano; Mandel, Susan J.; Cooper, David S. (2018 թ․ մարտի 6). «The Diagnosis and Management of Thyroid Nodules». JAMA (անգլերեն). 319 (9). doi:10.1001/jama.2018.0898. ISSN 0098-7484.
  13. «Radioactive I-131 from Fallout». National Cancer Institute. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  14. 14,0 14,1 dos Santos Silva I, Swerdlow AJ (1993). «Thyroid cancer epidemiology in England and Wales: time trends and geographical distribution». Br J Cancer. 67: 330–40. doi:10.1038/bjc.1993.61. PMC 1968194. PMID 8431362.
  15. «Experts link higher incidence of children's cancer to Fukushima radiation». ScienceAlert. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 15-ին.
  16. Pacini, F. (2012). «Thyroid cancer: ESMO Clinical Practice Guidelines for diagnosis, treatment and follow-up». Annals of Oncology. 21: 214–19. doi:10.1093/annonc/mdq190.
  17. «Genetics of Endocrine and Neuroendocrine Neoplasias». National Cancer Institute. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  18. Bennedbaek FN, Perrild H, Hegedüs L (1999). «Diagnosis and treatment of the solitary thyroid nodule. Results of a European survey». Clin. Endocrinol. 50 (3): 357–63. doi:10.1046/j.1365-2265.1999.00663.x. PMID 10435062. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին.
  19. Bibbins-Domingo, Kirsten; Grossman, David C.; Curry, Susan J.; Barry, Michael J.; Davidson, Karina W.; Doubeni, Chyke A.; Epling, John W.; Kemper, Alex R.; Krist, Alex H.; Kurth, Ann E.; Landefeld, C. Seth; Mangione, Carol M.; Phipps, Maureen G.; Silverstein, Michael; Simon, Melissa A.; Siu, Albert L.; Tseng, Chien-Wen (2017 թ․ մայիսի 9). «Screening for Thyroid Cancer». JAMA. 317 (18): 1882–1887. doi:10.1001/jama.2017.4011. PMID 28492905.
  20. «Thyroid Cancer Treatment». National Cancer Institute. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.
  21. «Thyroid cancer». National Cancer Institute. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 22-ին.
  22. 22,0 22,1 22,2 22,3 Chapter 20 in: Mitchell, Richard Sheppard; Kumar, Vinay; Abbas, Abul K.; Fausto, Nelson. Robbins Basic Pathology. Philadelphia: Saunders. ISBN 1-4160-2973-7. 8th edition.
  23. Grani, Giorgio; Lamartina, Livia; Durante, Cosimo; Filetti, Sebastiano; Cooper, David S (2017 թ․ նոյեմբեր). «Follicular thyroid cancer and Hürthle cell carcinoma: challenges in diagnosis, treatment, and clinical management». The Lancet Diabetes & Endocrinology. doi:10.1016/S2213-8587(17)30325-X.
  24. Schlumberger M, Carlomagno F, Baudin E, Bidart JM, Santoro M (2008). «New therapeutic approaches to treat medullary thyroid carcinoma». Nat Clin Pract Endocrinol Metab. 4 (1): 22–32. doi:10.1038/ncpendmet0717. PMID 18084343.
  25. Nix P, Nicolaides A, Coatesworth AP (2005). «Thyroid cancer review 2: management of differentiated thyroid cancers». Int. J. Clin. Pract. 59 (12): 1459–63. doi:10.1111/j.1368-5031.2005.00672.x. PMID 16351679. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին.
  26. Nix PA, Nicolaides A, Coatesworth AP (2006). «Thyroid cancer review 3: management of medullary and undifferentiated thyroid cancer». Int. J. Clin. Pract. 60 (1): 80–84. doi:10.1111/j.1742-1241.2005.00673.x. PMID 16409432.
  27. Shaha AR (2007). «TNM classification of thyroid carcinoma». World J Surg. 31 (5): 879–87. doi:10.1007/s00268-006-0864-0. PMID 17308849.
  28. Harach HR, Franssila KO, Wasenius VM (1985). «Occult papillary carcinoma of the thyroid. A "normal" finding in Finland. A systematic autopsy study». Cancer. 56 (3): 531–38. doi:10.1002/1097-0142(19850801)56:3<531::AID-CNCR2820560321>3.0.CO;2-3. PMID 2408737.
  29. Pakdaman MN, Rochon L, Gologan O, Tamilia M, Garfield N, Hier MP, Black MJ, Payne RJ (2008). «Incidence and histopathological behavior of papillary microcarcinomas: Study of 429 cases». Otolaryngol Head Neck Surg. 139 (5): 718–22. doi:10.1016/j.otohns.2008.08.014. PMID 18984270.
  30. Woolner LL, Lemmon ML, Beahrs OH, Black BM, Keating FR (1960). «Occult papillary carcinoma of the thyroid gland: a study of 140 cases observed in a 30-year period». J. Clin. Endocrinol. Metab. 20: 89–105. doi:10.1210/jcem-20-1-89. PMID 13845950.
  31. Hindié E, Zanotti-Fregonara P, Keller I, Duron F, Devaux JY, Calzada-Nocaudie M, Sarfati E, Moretti JL, Bouchard P, Toubert ME (2007). «Bone metastases of differentiated thyroid cancer: Impact of early 131I-based detection on outcome». Endocrine-Related Cancer. Bioscientifica. 14 (3): 799–807. doi:10.1677/ERC-07-0120. PMID 17914109.
  32. Schlumberger M, Arcangioli O, Piekarski JD, Tubiana M, Parmentier C (1988). «Detection and treatment of lung metastases of differentiated thyroid carcinoma in patients with normal chest X-rays». Journal of Nuclear Medicine. 29 (11): 1790–94. PMID 3183748.
  33. Das, Somen (2008). A concise textbook of surgery (5th. ed.). Calcutta: Dr S. Das. ISBN 978-8190568128.
  34. 34,0 34,1 Cooper DS, Doherty GM, Haugen BR, Hauger BR, Kloos RT, Lee SL, Mandel SJ, Mazzaferri EL, McIver B, Pacini F, Schlumberger M, Sherman SI, Steward DL, Tuttle RM (2009). «Revised American Thyroid Association management guidelines for patients with thyroid nodules and differentiated thyroid cancer». Thyroid. 19 (11): 1167–214. doi:10.1089/thy.2009.0110. PMID 19860577.
  35. British Thyroid Association, Royal College of Physicians, Perros P (2007). Guidelines for the management of thyroid cancer. 2nd edition. Report of the Thyroid Cancer Guidelines Update Group (PDF). Royal College of Physicians. էջ 16. ISBN 9781860163098. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
  36. Welch, H. Gilbert; Schwartz, Lisa; M.D., Lisa M. Schwartz,; Steve Woloshin (2011 թ․ հունվարի 18). Overdiagnosed: Making People Sick in the Pursuit of Health. Beacon Press. էջեր 138–43. ISBN 9780807022009. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  37. Perros, Petros; Boelaert, Kristien; Colley, Steve; Evans, Carol; Evans, Rhodri M; Gerrard BA, Georgina; Gilbert, Jackie; Harrison, Barney; Johnson, Sarah J; Giles, Thomas E; Moss, Laura; Lewington, Val; Newbold, Kate; Taylor, Judith; Thakker, Rajesh V; Watkinson, John; Williams, Graham R. (2014 թ․ հուլիս). «Guidelines for the management of thyroid cancer». Clinical Endocrinology. 81: 1–122. doi:10.1111/cen.12515.
  38. 38,0 38,1 Lamartina, Livia; Grani, Giorgio; Durante, Cosimo; Filetti, Sebastiano (2018 թ․ հունվարի 18). «Recent advances in managing differentiated thyroid cancer». F1000Research. 7: 86. doi:10.12688/f1000research.12811.1. PMC 5773927. PMID 29399330.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  39. 39,0 39,1 39,2 Welch, H. Gilbert; Woloshin, Steve; Schwartz, Lisa A. (2011). Overdiagnosed: Making People Sick in the Pursuit of Health. [Malaysia?]: Beacon Press. էջեր 61–34. ISBN 0-8070-2200-4.
  40. Hofman MS (2013). «Thyroid nodules: Time to stop over-reporting normal findings and update consensus guidelines». BMJ. 347: f5742. doi:10.1136/bmj.f5742. PMID 24068719.
  41. 41,0 41,1 Numbers from EUROCARE, from Page 10 Արխիվացված 13 Մայիս 2016 Wayback Machine in: F. Grünwald; Biersack, H. J.; Grںunwald, F. (2005). Thyroid cancer. Berlin: Springer. ISBN 3-540-22309-6.
  42. «Thyroid Cancer». MedicineNet.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.
  43. «FDA approves new treatment for rare form of thyroid cancer» (Press release). U.S. Food and Drug Administration. 2011 թ․ ապրիլի 6. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 7-ին.
  44. 44,00 44,01 44,02 44,03 44,04 44,05 44,06 44,07 44,08 44,09 44,10 44,11 44,12 44,13 44,14 cancer.org Thyroid Cancer Արխիվացված 18 Հոկտեմբեր 2013 Wayback Machine By the American Cancer Society. In turn citing: AJCC Cancer Staging Manual (7th ed).
  45. 45,0 45,1 45,2 45,3 45,4 45,5 45,6 Numbers from National Cancer Database in the US, from Page 10 Արխիվացված 13 Մայիս 2016 Wayback Machine in: F. Grünwald; Biersack, H. J.; Grunwald, F. (2005). Thyroid cancer. Berlin: Springer. ISBN 3-540-22309-6. (Note:Book also states that the 14% 10-year survival for anaplastic thyroid cancer was overestimated)
  46. Rounded up to nearest natural number from 96.7% as given by eMedicine Thyroid, Papillary Carcinoma Արխիվացված 28 Հուլիս 2010 Wayback Machine Author: Luigi Santacroce. Coauthors: Silvia Gagliardi and Andrew Scott Kennedy. Updated: 28 September 2010
  47. By 100% minus cause-specific mortality of 17% at 5 yr, as given by Barbet J, Campion L, Kraeber-Bodéré F, Chatal JF (2005). «Prognostic Impact of Serum Calcitonin and Carcinoembryonic Antigen Doubling-Times in Patients with Medullary Thyroid Carcinoma». Journal of Clinical Endocrinology & Metabolism. 90 (11): 6077–84. doi:10.1210/jc.2005-0044. PMID 16091497.
  48. «Medullary Thyroid Cancer». National Cancer Institute. 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  49. Santini F, Marzullo P, Rotondi M, Ceccarini G, Pagano L, Ippolito S, Chiovato L, Biondi B (2014 թ․ հոկտեմբեր). «Mechanisms in Endocrinology: The crosstalk between thyroid gland and adipose tissue: signal integration in health and disease». Eur J Endocrinol. 171 (4): R137–52. doi:10.1530/eje-14-0067. PMID 25214234. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  50. «Thyroid cancer statistics». Cancer Research UK. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  51. «Celebrities with Thyroid problems». Alexander Shifrin. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  52. Bamberger, Michael (2002 թ․ մայիսի 27). «Survivors». Sports Illustrated. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  53. Lane, Charles (2005 թ․ սեպտեմբերի 8). «Rehnquist Eulogies Look Beyond Bench». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանաձև գեղձի քաղցկեղ» հոդվածին։