«Ոսկորներով պարկ» (անգլ.՝ Bag of Bones), ամերիակցի գրող Սթիվեն Քինգի երեսունհինգերորդ վեպը, որը գրված է գոթական գրականության ոճով։ Առաջին անգամ հրատարակվել է 1998 թվականին Charles Scribner's Sons հրատարակչության կողմից։ Պատումը ներկայացվում է Մայկ Նունենի դեմքից, որը հղի կնոջ մահից հետո մի քանի տարի ապրում է ստեղծագործական ճգնաժամ։ Գնալով քաղաքից դուրս գտնվող իր հին տունը՝ Մայկը դառնում է տարօրինակ դեպքերի ականատես, որոնք կապված էին իր բնակավայրի և նոր ծանոթների հետ։ Աշխատությունը գրվել է Դաֆնա Դյումորյեի «Ռեբեկկա» վեպի ներշնչանքով։ «Ոսկորներով պարկը»՝ սկզբում հաշվարկված հսկայական լսարանի համար, դառնում է հեղինակի առաջին հրատարակված գիրքը նախկին հրատարակչության` Viking Press-ի հետ հարաբերությունների խզումից հետո։

Ոսկորներով պարկ
անգլ.՝ Bag of Bones
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էDerry?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ1998
Պարգև(ներ)

Գիրքը 20 շաբաթ մնաց Նյու Յորք Թայմսի լավագույն բեստելլերների շարքում, արժանացավ «Բրեմ Ստոկերի մրցանակին», «Ֆենտեզիի բրիտանական մրցանակին» և «Լոկուս» պարգևին։ Գրականության քննադատները հանդուրժողությամբ վերաբերվեցին Քինգի դասական ոճով գրված աշխատանքին։ Նրանք գովերգեցին սյուժետային գծի անսպասելի դարձումները, սուր երկխոսությունները, հստակեցված գրական ոճը, սյուժետի զգացմունքայնությունը, բայց դժգոհ մնացին վեպի առօրեկան և գերբնական մասերի միահյուսումից, որոշ անկանխատեսելիությունից և ոչ տրամաբանական պատումից։ Վեպը ադապտացվել է հեռուստատեսային մինի-սերիալի ձևաչափով, որը ցուցադրվել է 2011 թվականին A&E Network հետուստաալիքի կողմից։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը՝ Մայկ Նունենը, բեստելլերներ գրող է, տառապում է գրելու հոգեկան արգելափակմամբ, ինչն ի հայտ եկավ հղի Ջոաննա կնոջ ուղեղի անոթալայնանցքից հանակրծամահ լինելուց հետո։ Նրա մահից հետո անցնում է 4 տարի, բայց Մայկը դեռ սգում էր նրա կորուստը, տառապում էր մղձավանջներով, որոնք կապված էին Թի-Առ-90-ում գտնվող տան հետ (քաղաք, անվանակոչված իր կոորդինատների պատվին), որը գտնվում էր Մեն նահանգում[1]։ Նա որոշում է դիմադրել վախերին և այցելում է Մթին Հետք լճի մոտի իր հին տունը։

Հենց առաջին օրը Մայկ Նունենը հանդիպում է Կիրա անունով երեքամյա աղջկա և նրա այրի մորը՝ Մետտի Դիվոուռին։ Մետտիի սկեսրայր Մակս Դիվոուռը 85 տարեկան միլիոնատեր է, ով ցանկանում է ստանալ թոռնուհու խնամակալությունը։ Մայկը աստիճանաբար կապվում է Մետտիի և Կիրայի հետ[1] ու, ցանականալով օգնել, նրանց համար վարձում է Ջոն Ստորրոու իրավաբանին, որպեսզի վերջինս օգնի Մետտիին հաղթել խնամակալության դատը։ Ամեն ինչ սկսում է հարթվել, և Մայկը հաղթահարում է գրելու արգելափակումներն ու կրկին սկսում գրել՝ իր համար անսպասելիորեն հասկանալով, որ իր կնոջ հոգին, ում նա Ջո էր կոչում, ցանակնում է օգնել նրան բացահայտել Սառա Տիդուելլի գաղտնիքը՝ սևամորթ բլյուզ երգչուհու, ում նախկինում պատկանում էր Մայկի տունը և ում հոգին այժմ ապրում էր այդտեղ։ Մայկը սկսում է տեսնել անհանգիստ և կրկնվող երազներ ու տեսիլներ։ Նա հասկանում է, որ ինչ-որ հոգեկան կապ ունի Մետտիի և Կիրայի հետ։ Մակս Դիվոուռը և նրա անձնական օգնական Ռոջետտ Ուիտմոռը փորձում են խեղդել Մակին՝ նրան գցելով լիճը և քարեր նետելով, բայց նա կենդանի է մնում Ջոյի հոգու շնորհիվ։ Այս դեպքի հաջորդ օրը Մակս Դիվոուռը ինքնասպան է լինում՝ հասկանալով, որ չի կարող հաղթել խնամակալության դատը։

Ստորրոուն և անձնական խուզարկու Ջորջ Քենեդին սկսում են Մայկի ու Մետտիի հետ նշել Դիվոուռի ինքնասպանության հետևանքով խնամակլության դատի հաղթանակը։ Հանկարծ այն տրեյլերին, որտեղ գտնվում էին հերոսները, մոտենում է մի ավտոմեքենա։ Նրա միջից սկսում են կրակել, փամփուշտը վիրավորում է Ստորրոուին, Քենեդիին և սպանում Մետտիին։ Ջորջ Քենեդին կրակում է ավտոմեքենայի վրա, սպանում վարորդին և Մայկի օգնությումբ բռնում կրակողին։ Այնուհետև Մայկը Կիրային տանում է իր տուն։ Սառայի հոգու ազդեցությամբ Մայկին տիրանում է այդ երեխային խեղդելու և ինքնասպան լինելու միտքը։ Ջոյի հոգին խանգարում է Մայկին և փորձում ուշադրություն դարձնել վեպի ձեռագրի վրա, որը նա վերջերս էր սկսել գրել։ Էջերում գտնվում են հուշումներ, որոնք օգնում են Մայկին գտնել Ջոյի թաքցրած նրա և տեղացի մի ընտանիքի միջև բարեկամությունը հաստատող փաստաթղթերը։

Մի քանի ընտանիք, որոնք համատարած ջրահեղձումների սկիզբն էին դրել, ունեին երեխաներ, ում անունները սկսում էին «Կ» տառով։ Մակս Դիվոուռը գլխի էր ընկել, որ հաջորդը կարող է դառնալ Կիրան՝ իր արյունակիցը։ Փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ հաջորդ խեղդվողը կարող էր դառնալ Մայկի և Ջոյի չծնված երեխան, ում նրանք այդքան շատ ցանակնում էին կոչել «Կ» տառով։ Մայկը հասկանում է, որ սա Սառա Տիդուելլի անեծքն է այն բանի համար, ինչը տեղի է ունեցել իր հետ տասնամյակներ առաջ։ Նա հեռանում է տնից, որ գտնի Սառայի գերեզմանը։ Հին ընտանիքների հոգիները փորձում են կանգնեցնել նրան, ինչից հետո Մայկը տեսիլ է տեսնում, թե ինչպես են այդ մարդիկ դաժանորեն բռնաբարել և սպանել Սառային, լճում խեղդել նրա որդին Կիտոյին[1]։ Այն երեխաները, որոնց անունը սկսում էր «Կ» տառով, նրանց սերունդներն էին։ Մայկը կանգ չի առնում և հասնում է նշանակետին, որտեղ թաղված էին Սառայի և նրա որդի Կիտոյի մնացորդները։ Այրելով ոսկորները՝ նա հանում է անեծքը և ոչնչացնում հոգին։

Տուն վերադառնալով՝ Մայկը հայտնաբերում է, որ Ռոջետտ Ուիտմոռը առևանգել է Կիրային։ Նա հետապնդում է նրանց մինչև լիճը՝ հետապնդման ընթացքում հասկանալով, որ Ռոջետտը Մակս Դիվոուռի բարեկան է։ Հայտնվում է Մետտիի ուրվականը, որը Ռոջետտին լիճն է հրում։ Վերջինս փորձում է իր հետևից քաշել նաև Մայկին, բայց նրան ծակում են նավահանգստի փայտերը։ Մետտիի ուրվականը հրաժեշտ է տալիս Կիրային և Մայկին ու խնդրում նրան հոգ տանել աղջկա մասին։ Վեպը ավարտվում է վերջաբանով, որտեղ Մայկը փորձում է որդեգրել Կիրային։ Դա զբաղեցնում է ավելի շատ ժամանակ, քան ակնկալվում էր, և անհայտ է մնում, արդյոք նա դա արեց։ Գրողի մոտ վերականգնվում է գրելու արգելափակումը և նա ամբողջովին դադարում է ստեղծագործել[2]։

Ստեղծելու պատմությունը խմբագրել

Գրելը խմբագրել

Հեղինակը «Ոսկորներով պարկը» սկսել է գրել 1997 թվականին և այն ավարտել է ութ ամիս անց[3][4]:252-254՝ 1998 թվականի փետրվարին[4]:363: Գիրքը գրվել է ձեռագիր[5]՝ օրական 11 էջ արագությամբ[4]:207: Էջերի քանակով վեպը հեղինակի այլ ստեղծագործությունների շարքում գրավում էր տասներեորդ տեղը։ Վեպի անունը վերցվել է Թոմաս Հարդիի թևավոր խոսքից. «Վեպի ամենակենդանի հերոսն ընդամենը ոսկորներով պարկ է»[4]:252-254[6]: Հաշվի առնելով վեպի սյուժեն՝ այն կրում է մռայլ երանգ և ուղղակի իմաստ[7]։ Ըստ մտահղացման «Ոսկորներով պարկը» պիտի համապատասխաներ գոթական գրականության հիմանական կոնցեպցիային. «Սա վեպ է գաղտնիքների, վաղուց թաղված բաների մասին, որոնք որոշ ժամանակ մնացել են ոչ-ոքի կողից չնկատված, մինչև չսկսեց գարշահոտել թաղված դիակներից մեկը»,- ասում էր Սթիվենը։ Վեպը գրվել է Դաֆնա Դյումորյեի «Ռեբեկկա» վեպի ոգեշնչմամբ, որտեղ հերոսուհին ամուսնանում է մահացած կնոջ հուշերով հետապնդվող մի մարդու հետ։ Գրքում պատումը կատարվում է առաջին դեպքով, ինչը հեղինակը հազվադեպ է լայն ծավալներով օգտագործել իր ստեղծագործություններում[8]:319-320:

Իր «Ինչպես գրել գրքեր» հուշերի մեջ Քինգը աշխատությունը համարում էր կանխատեսված վերջբանով վեպ, գոթական գրականություն և ուրվականներով տան մեջ ապրող այրիացած հեղինակի մասին դժվար ֆաբուլայով։ Նա գրում էր[9].

  Թի-Առ-90-ի պատմությունն ու պատումն այն մասին, թե իրականում ինչ էր իր վերջին ամռանը ցանկանում Մայկ Նունենի մահացած կինը, ծնվեցին պատահաբար, այլ խոսքերով՝ դա ընդամենը քարակույտի մաս էր։  

Առյուծի բաժին է հասել գրքի նախախոսքին՝ գլխավոր հերոսի առաջին գործին, առաջին վեպի վաճառքին, մահացած կնոջ ընտանիքի հետ հարաբերություններին, հիշողություններին, ինչն անսովոր է Քինգի գրքերին։ Այդպիսի քայլը Քինգի կնոջը՝ Թաբիթա Քինգին, շատ դուր եկավ՝ չնայած որ նա խնդրել էր ամուսնուն հանել քաղաքի խորհրդում Մայկի ծառայության մանրամասնությունները, որպեսզի չձանձանցի ընթերցողներին անիմաստ տեղեկություններով։ Այդ նկատողությունը տեղին համարելով՝ Քինգը կրճատել է այդ հատվածը՝ այն հասցնելով մի քանի պարբերության[10]։ Քինգը չէր թաքցնում, որ վեպի գլխավոր առանցքը հասարակությունում հայրերի և դուստրերի հարաբերությունն է[11]։ Մնացածից զատ, նա ցույց է տվել 50-ամյա տղամարդու և 20-ամյա կնոջ միջև սիրային կապը[12]։

Քինգը փորձում էր իրենից հեռու պահել Մայկ Նունենին։ Նրանց ընդհանուր գծերից էին գործի նկատմամբ մոտեցումը և արվեստին ուղղված հայացքը։ Մյուս առումներով գրքի հերոսը պակաս հաջողակ է, երեխա չունի և ստեղծագործական ճգնաժամ[8]:319-320 է ապրում ։ Ըստ բովանդակության՝ Մայկը «կուտակում էր» իր վեպերը, մի կողմ դնում հրատարակելու համար։ Այս մանրուքը Քինգը նշել է Դանիելա Սթիլի մասին շշուկներից, թե նա տարեկան երեք վեպ է գրում, բայց հրատարակում միայն երկուսը[5]։ Այդպիսի բան արել է նաև Ագաթա Քրիստիին իր գրական ուղղու վերջում[13]։ Ինչպես և վեպի հերոսը՝ Սթիվենը 1987 թվականին նույնպես գրելու արգելափակման մեջ էր[14]։ Ուրվականներով տունը շատ հարցերում նկարագրված է Քինգի ամառանոցից, որը գտնվում էր Մեն նահանգում[15], իսկ Մթին Հետք լճի նախօրինակը հանդիսանում էր Սենտեր-Լովելլի Կեզեռ լիճը[4]:252-254:

Կապն այլ աշխատությունների հետ խմբագրել

Գիրքը, սովորությանը համաձայն, խաչվում է հեղինակի այլ աշխատությունների հետ։ Մայկ Նունենի քոթեջը հանդիպում է «Մուգ աշտարակը» շարքում[16]։ Inside View սկանդալային ամսագիրը, որը հանդիպում է վեպում, առաջ հիշատակվել է նաև «Ամայի երկրները» և «Մեռյալ տարածքը» վեպերում[17]։ Մայկը ապրում էր Դերրի հորինված քաղաքում, որը կարևոր դեր խաղաց գրողի գրական գործունեության մեջ[4]:179-184: Գրքում նաև հիշատակվում է «Դա»[18][19][20] վեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Բիլլ Դենբրոն, «Անքնություն» վեպի հերոս Ռալֆ Ռոբերտսը[21]:230, «Պետքական բաներ»[20][22] վեպի հերոսներ Նորրիս Ռիջվիկը, Ալան Պանգբորնը, Պատրիցիա Չալմերսը, «Երկար զբոսանքի»[23][24]:15 հերոս Ռեյ Գերրետին, «Ջերալդի խաղերի»[19] Ջեսսի Բիրլինգեյմը, նաև պարզ է դառնում «Մռայլ կեսը» վեպի հերոս Տեդ Բոմոնդի ճակատագիրը, ով ինքնասպան է լինում կնոջ հեռանալուց հետո[4]:150-151[24]:12[25]: Մի շարք քննադատների կարծիքով Alan Wake վիդեոխաղի սցենարը գրվել է վեպի ազդեցության ներքո[11][26][27]։ Անբացատրելի անդրշիրիմյան աշխարհի ուժի, գաղտնիքների, ուրվականների, որոնք հաղորդակցվում են սառնարանի մագնիտներով, դրսևորումը ձևավորում է Քինգի շխատությունների գլխավոր բնորոշ գիծը[6][28]։ Քննադատները նշել են, որ «Ոսկորներով պարկը» խաչվում է «Լիզիի պատմության» հետ մի քանի հերոսների դերակատարությամբ[8]:372-373[29]:89: Ուսումնասիրելով հեղինակային թեմատիկան և չգերված մուսաներին՝ հեղինակը հրատարակել է մի շարք նմանատիպ գրքեր, ինչպիսիք են «Միզերին», «Փայլատակումը»[6], «Գաղտնի պատուհանները»[30][31], «Մռայլ կեսը», որոշ չափով նաև «Սալեմի վիճակը»[32]։ Ի տարբերություն այլ նմանատիպ գործերի, Քինգը կենտրոնանում է ստեղծագործական պրոցեսի մանրուքներին, ռեալ և մտացածին աշխարհների կապին[2]։ Ընկալման այլ աստիճանում վեպը թվում է պատմություն առօրյա գրական բիզնեսից, որը լցված է հղումներով առ «Նոտարիուս Բարտլբի»[6], «Ռեբեկկա»[30] և բեստելլերներ գրող կոլեգաներ՝ Ջոն Գրիշեմին, Կլենսիին, Աուելուին[6]։ Գրքում կան մոտ քառասուն հղումներ՝ ուղղված տարատեսակ հեղինակների[7]։ Հայդի Ստրենջելլը նմանություններ էր գտնում «Օտրանտոյի կողպեքը» մելոդրամայի հետ, որտեղ անցյալը հետապնդում է ներկան[21]:100:

Տեսաբանները պրոտագոնիստին համեմատել են Քինգի[6][14], Մերի Հագգինս Կլարկի[1] և Փոլ Շելդոնի հետ[33]։ Գիրքում նա ի հայտ է գալիս որպես միջին կարգի գրող[3]՝ ռոմանտիկ վեպերի պահանջված հեղինակ։ Այս հերոսնի շնորհիվ Քինգը ընթերցողին ծանոթացնում է ստեղծագործական ընթացքի հետ[33]։ Մայկի ենթագիտակցությունը փաթաթված է առօրյա կյանքի շղարշով, այն լիքն է կանխագուշակումներով, հանկարծակի պայծառացումներով և սարսափելի տեսիլքներով[30]։ Իր մահացած կնոջ համար սուգը ուղեկցվում է անցյալի մութ դեպքերի բացահայտմամբ։ Փոքրիկ Կիրան իր մեջ արթնացնում է հայրանալու չիրականացած զգացմունքը[14]։ Մայկին համարում էին իդեալացված հայր և ամուսին, ինչպես «Դիմակայության» Ստյու Ռեդմանին, «Դյումա Քիի» Էդգար Ֆրիմանտլը և «Ռոզա Մադերի» Բիլ Սթեյները[29]:88: Հերոսի անձնական պրոբլեմները գրքում առաջնային դիրք են գրավում[2]։ Անդամալույծ միլիոնատեր Մակս Դիվոուռի կերպարով հեղինակը արտահայտել է հարուստների նկատմամբ սուր ատելությունը[4]:254: Գրքում նա հանդիսանում է անցյալի հետ կապերով չարիքի մարմնացու[2]։ Գրախոսները Մետտիի մահը կապում են սյուժեի փակուղի մտնելու հետ[30]։ Վեպի սիրային դրվագները Քինգի գրականությունը ուսումնասիրող Տոնի Մագիստրեյլը համարում է անտանելի աստիճանի ռոմանտիկացված[29]:90:

Հրատարակում խմբագրել

Հեղինակը վեպի համար Viking Press հրատարակչությունից պահանջեց 18 միլիոն դոլար։ Վարկածներից մեկի համաձայն այսքան մեջ գումարի պահանջը պայմանավորված էր ֆինանսական պահանջներով, քանի որ Քինգի որդին՝ Հիլլ Ջոն պատրասվում էր ամուսնանալ, և զույգը պետք է տուն գներ[4]:252-254: Այլ տվյալներով Քինգը հոգնել էր Viking-ի հետ երկար համագործակցությունից և հեռանալու առիթ էր փնտրում[8]:319: Նա շատ հիասթափված էր, որ նրան ներկայացնում են պարզապես որպես սրսափ վեպերի հեղինակ[6]։ Time ամսագրին տված հարցազրույցում նա նաև նշում է, որ ցանկանում էր անցնել Թոմ Կլենսկուն, ում աշխատությունները ավելի լավ էին վաճառվում[30][34]։ Հրատարակչությունը չհամաձայնվեց պահանջի հետ, հաշվի առնելով, որ գրքի վրա ծախսվածը չի վերադառնա, և Սթիվենը երեք վեպ հրատարակելու պայմանագիր կնքեց Simon & Schuster հրատարակչության հետ։ Նա ստացավ 2 միլիոն ավանս[8]:318[35] և ապագա գրքերից ստացված եկամտի 55 %-ը ստանալու երաշխիք[30][36][Մ 1]: Վճարման նոր նախագիծը պետք է ապահովեր ավելի մեծ գումարների ստացումը[19]։ Թերթերը սկսեցին հեղինակին մեղադրել ագահության մեջ, և արդյունքում Սթիվենը ստեղծված իրադրությունը հիմար համարեց։ Ըստ իր խոսքերի, եթե նա կարողանար ժամանակը հետ տալ, նա գիրքը կվաճառեր մեկ դոլարով[30]։

Գրքի տարածման վրա ազդել է նաև գովազդային ընկերությունը[39]։ Հատուկ մասնագիտացված խումբը չորս գիշեր ծախսեց, որպեսզի իմանա, թե որն է հեղինակի նախորդ գրքերի հրատարակումը ուղեկցող ընթերցողների արտահոսքի պատճառը։ Ուսումնասիրությունների տվյալներով պարզվեց, որ կանայք դադարել են այն կարդալ՝ իմանալով, որ նա սարսափ գրող է։ Այդ պատճառով թերթերը «Ոսկորներով պարկը» նկարագրում են որպես «ուրվականների հետ սիրո պատմություն»[30], իսկ շապիկի վրա մեծ տառերով նշում հեղինակի Օ. Հենրիի անվան մրցանակին արժանանալու մասին[8]:319-320: Գիրքն առաջ էին մղում Էնի Տանը և Գլորիա Նեյլորը[20], իսկ վեպի մասին գոչում էին Blockbuster LLC խանութների ցանցում վաճառվող վեպի ծանուցման գովազդային վահանակները։ Վեպի գովազդային ճանապարհորդության ժամանակ, որի մեջ ներառված էր նաև այցը Մեծ Բրիտանիա[20], հեղինակը տեղեկացրեց, որ ցանկանում է «անցնել հանգստի»[8]:319-320: Ըստ շշուկների՝ վեպը պետք է դառնար հեղինակի վերջին ստեղծագործությունը[14][32]։

«Ոսկորներով պարկը» դարձավ հեղինակի 35-րդ վեպը[40]։ Այն հրատարակվել է 1998 թվականի սեպտեմբերի 22-ին[41] Simon & Schuster - Scribner բաժնեմասի կողմից[4]:252-254[8]:188: Հրատարակումից հետո Քինգը ստացավ մոտ չորս հազար նամակ՝ կապված «Ոսկորներով պարկի» հետ[10]։ Գրքի առաջին տպաքանակը կազմում էր 1 միլիոն 360 հազար օրինակ[Մ 2], բացի այդ հրատարակվել է նախնական հրատարակչության 9 հազար օրինակ[30]։ Սահմանափակ բրիտանական հրատարակության կողմից 500 օրինակով վեպը վաճառքի հանվեց ամերիկականից շուտ։ Այդ վերսիայի բոլոր օրինակները ստորագրված էին հեղինակի կողմից[24]:12: Ընդհանուր առմամաբ վաճառվել է վեպի 1,55 միլիոն օրինակ[30]։ Ռուսերեն լեզվով «Ոսկորներով պարկը» հրատարակվեց Վիկտոր Վեբերի թարգմանությամբ 2002 թվականին[4]:317: Գերմաներեն լեզվով Յոահիմ Կորբերի թարգամանած վեպը ստացավ «Սառա» անունը[42]։ Հեղինակն ասում էր.

  Ես երջանիկ եմ, որ նոր հրատարակչության որոնումները հաջողությամբ պսակվեցին։ «Ոսկորներով պարկում» կա այն ամենը, ինչ ես գիտեմ ամուսնության, բղջախոհության և ուրվականների մասին, ինձ համար կարևոր էր հարմար լավ գործընկեր գտնելը՝ վեպը հրատարակելու համար... Ես ցանկանում էի հրատարակչություն բերել իմ ունեցած գրքերից ամենալավը, որն ես ունակ էի գրել։ Ես ցանկանում էր գրել պատմություն, որը կուրախացներ ինչպես իմ հին ընկերներին, այնպես էլ, հավանաբար, կօգներ գտնել նորերին[24]:12  

«Ոսկորներով պարկը» CD-դիսկերի վրա ադապտացվել է աուդիոգրքի ձևաչափով 1998 թվականին։ Տեքստը կարդում էր հենց Քինգը[43]։ Ընթերցանության տևողությունը կազմում է 22 ժամ։ Քինգը ընթերցանության ժամանակ իր հերոսներին տալիս էր համապատասխան խոսելաոճը և ակցենտը։ Մի շարք տեսարաններում օգտագործվել են ձայնային էֆեկտներ։ Քինգը նաև ինքնուրույն երգել է Սառա Տիդուելլի երգերը[40]։ Ձայնագրության պրոդյուսերը Իվ Բեգլարիենն էր, ով մասնակցել էր նաև «Սև կոստյումով տղամարդը» վեպի ադապտացմանը[19]։

Արձագանքներ խմբագրել

Գիրքը հայտնվեց The New York Times-ի լավագույն բեստելլերների շարքում և այդ դիրքում մնաց 20 շաբաթ[30], իսկ առաջին հորիզոնականում՝ մեկ ամիս[8]:319-320[44]: 1999 թվականին վեպը ստացավ մի քանի մրցանակ. «Բրեմ Ստոկերի մրցանակը»[45], «Ֆենտեզիի բրիտանական մրցանակը»[46] և «մութ ֆենտեզի/սարսափ վեպ» նոմինացիայում «Լոկուս» պարգևը[30][47]։ Publishers Weekly-ը վեպը 1998 թվականի բեստելլերների շարքում այն արժանացրեց երրորդ հորիզոնականին[48], իսկ Amazon-ի (անգլ.՝ Amazon Best of Millennium Poll) հազարամյակի լավագույն վեպերի շարքում գիրքը գրավեց 75-րդ հորիզոնականը[49]։ «Ոսկորներով պարկը» մի խումբ քննադատների կողմից համարվում է հեղինակի ստեղծագործական կյանքի գագաթնակետը, հեղինակի ամենապայծառ[14] ու էֆեկտային[50], ամենալավ վեպերից մեկը[19][32][51]։ Մինչդեդ ուրիշները գրում էին, թե գիրքը, հաշվի առնելով նրա թերությունները, «կենդանի է», բայց ոչ ամենալավը[52]։ Գիրքը բարձրացրեց վեպի ընդհանուր որակը և զգացմունքայնությունը, ավելացրեց ռոմանտիզմի, թրելլերի և սանպենսի ուրվականների մասին պատմությունները։ Վեպը լավ արձագանքների արժանացավ նույնիսկ այն տեսաբաններից, ովքեր նախկինում չէին կարդացել գրողի ստեղծագործությունները[19]։

 
Քինգը մտածված օգտագործում է Դաֆնա Դյումորյեի «Ռեբեկկա» վեպի որոշ սյուժետային գծեր։ Գրքում կան հերոսներ, որոնք նման են Ջո Նունենին և Մակս Դիվոուռին[19]:

Առօրյայի և գերբնականի միջև կապը գրքում կարծես արհեստական լինի, այլ ոչ թե օրգանական։ Մի կողմից Սթիվենը փորձում է խոսել լուրջ թեմաներից՝ արվեստ, ծանր կորուստներ, ռասիզիմի ախտ, սակայն արդյունքը ձանձրալի է ստացվում։ Միևնույն ժամանակ գերբնականի բացատրությունն այդպես էլ մնում է «փակագծերում»։ Քննադատները հարցով էին տրվում, թե ինչու իրական ոսկորներով պարկի ոչնչացումը թույլ տվեց ազատվել բավականին ուժեղ չար ուրվականից և ովքեր են այն «հետամնացները», որ հայտնվեցին վեպի ավարտից 35 էջ առաջ՝ հաշվարկված մահացածների վերափոխությունը բացահայտելու համար[6]։ Վեպում հանդիպում են դրվագներ, որոնք ընթերցանության ժամանակ թվում են համոզիչ, բայց նաև ծիծաղելի, մասնավորապես խեղդվող Մայկի հետ դրվագը, որի վրա անդամալույծը քարեր է նետում[30]։ Որոշ գրախոսների դուր չի եկել մի շարք գրողների արվեստի մասին կարծիքների առկայությունը, ինչի պատճառով վեպը կոչել են երկարաձգված[4]:254: Մելոդրամատիկ անցքերը պահանջում են ընթերցողի համբերատարությունը[30]։ Հեղինակի նախկին գործերի հետ նմանությունը որոշ տեսաբաններ կոչում են գրագրողություն[31]։

Ռոմանտիկ ոճի վրա կենտրոնացումը Քինգի կանաց դիմելու փորձն էր, ինչը աշխատությունը դարձրեց բավականին հնաոճ։ Վեպը մահացած կնոջ սուգով սկսելը համարվել է ուժեղ[30][31] և խոստումնալից[7]։ Քինգը ճշմարտացիորեն նկարագրել է ստեղծագործական առօրյան և գյուղացիական հասարակության միաբանությունը[53], չի զլացել գրական արտահայտությունների օգտագործման հարցում[14], բարձրացրել ռասիզմի և կսենոֆոբիայի[31] հիմնահարցը։ Պատումում՝ լցված սուր և հագեցած երկխոսություններով, ուրվականները երկրորդական դեր են խաղում Մայկ Նունենի տանջալից միջին հասակի ճգնաժամի ֆոնին[3]։ Առաջին դեպքով պատումը թույլ տվեց գրվածքը ընդունել որպես օրագիր։ Գիրքը կանխամտածված է սուր էմոցիաների սիրահարների համար[39]։ Fantasy & Science Fiction-ի տեսաբան Չարլզ դե Լինտը վեպը կոչեց հզոր և դինամիկ, որում բոլոր լարված դրվագները օգտագործվել են տեղին, ինչը մասամբ էր ստացվում ավելի հին աշխատություններում[53]։

Ֆիլմագրություն խմբագրել

Սկզբում ենթադրվում էր, որ ադապտացումը լույս կտեսնի ամբողջական ֆիլմի ձևաչափով, իսկ գլխավոր դերակատարը կլինի Բրյուս Ուիլիսը[4]:285[20]: Ավելի ուշ ռեժիսոր նշանակվեց Միկ Գարրանսը[54]։ Նրա համար սա Քինգի յոթերորդ աշխատությունն էր, որը նա ադապտացնում է մեծ և փոքր էկրանների համար։ Սկզբում ռեժիսորը ցանակնում էր նկարել ֆիլմը Մայամիում, բայց ֆինանսավորման պատճառով նկարահանումները տեղափոխվեցին Կանադա[11], իսկ կինոնկարը վերածվեց մինի-սերիալի։ «Ոսկորներով պարկը» ցուցադրել են 2011 թվականին A&E Network հեռուստաալիքով։ Մայկ Նունենի դերը կատարեց Փիրս Բրոսնանը[54], Ջոյի դերը՝ Գիշ Աննաբետը, Մետտիինը՝ Մելիսսա Ջորջը[55]։ Սցենարը գրվել է Մետտ Վեննոմի և լրացվել Քինգի կողմից, ինչի շնորհիվ դրա մեջ հայտնվեցին հղումներ գրողի արվեստին։ Քննադատների կողմից ֆիլմը սառնությամբ ընդունվեց։ Կինոնկարի գլխավոր թերություններից էր գլխավոր հերոսի սխալ ընտրությունը (Բրոսնոնը, շատերի կարծիքով, արհեստական էր խաղում[54][55]) և ձանձրալի սյուժեն ու երկարաձգվածությունը[11]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Մեկնաբանություններ
  1. Այլ տվյալների համաձայն սկզբնական պահանջվող գումարը կազմում էր 17 միլիոն[6][37][38], իսկ ավանսը կազմում էր վաճառքի[4]:252-254 եկամտի 50 % հանդիսացող 8 միլիոն դոլար[8]:318: Էնրիխմանը գրել է, որ ամբողջական գումաը կազմեց 14 միլիոն դոլար և Քինգի երազած եկամտին այդպես էլ չհասավ[4]:252-254:
  2. Այլ աղբյուրներ պնդում են 1 միլիոն 260 հազար[33] և 1 միլիոն 400 հազար օրինակ[37].
Աղբյուրներ
  1. 1,0 1,1 1,2 1,3 Tom de Haven. (1998 թ․ սեպտեմբերի 23). «Bag Of Bones» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Sharon A. Russell. 6. Bag of the bones (1998) // Revisiting Stephen King: A Critical Companion. — Greenwood Publishing Group, 2002. — С. 91-104. — 171 с. — ISBN 0313317887
  3. 3,0 3,1 3,2 Հենթ Էլիզաբեթ։ (1999-05). «Books. Bag of Bones» (անգլերեն). Fantasy & Science Fiction. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 Էնրիխման Մութ մասի արքան։ Սթիվեն Քինգը Ամերիկայում և Ռուսաստանում. — Սանկտ Պետերբուրգ, 2006. — 386 с. — 3000 экз. — ISBN 5-367-00145-9
  5. 5,0 5,1 Christopher Lehmann-Haupt, Nathaniel Rich. «Stephen King, The Art of Fiction No. 189» (անգլերեն). The Paris Review. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Daniel Mendelsonh. (1998 թ․ սեպտեմբերի 27). «Familiar Terrors» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 Christopher Lehmann-Haupt. (1998 թ․ սեպտեմբերի 21). «Death, Terror and Writer's Block» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 Ռոուգեկ Լայզա։ Սիրտ, որում վախ է ապրում։ Ստիվեն Քինգ. կյանքը և գործունեությունը / թարգ. անգլ. Ն. Բալաշանով = Lisa Rogak. Haunted Heart: The Life and Times of Stephen King (2008). — Մոսկվա: ԱՍՏ.Աստրել, 2011. — 4000 экз. — ISBN 978-5-17-070665-5
  9. Սթիվեն Քինգ։ Ինչպես գրել գրքերի։ Գլուխ 5 // Ինչպես գրել գրքեր։ Հուշեր հմության մասին = On Writing. — Մոսկվա: ԱՍՏ, 2002. — ISBN 5-17-007777-7
  10. 10,0 10,1 Սթիվեն Քինգ։ Ինչպես գրել գրքերի։ Գլուխ 12 // Ինչպես գրել գրքեր։ Հուշեր հմության մասին = On Writing. — Մոսկվա: ԱՍՏ, 2002. — ISBN 5-17-007777-7
  11. 11,0 11,1 11,2 11,3 Антон Минасов. (2012 թ․ դեկտեմբերի 18). «Мешок с костями» (ռուսերեն). Ֆանտաստիկայի աշխարհը. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  12. Andrew O'Hehir. «Up close and personal with Stephen King» (անգլերեն). CNN. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  13. Նիլ Գեյման. (2012-04). «Popular Writers: A Stephen King interview» (անգլերեն). Sunday Times Magazine. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 François Riviere. (1999 թ․ սեպտեմբերի 30). «King catacombes» (ֆրանսերեն). Libération. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  15. , ISBN 5-17-007777-7։
  16. Բև Վինսենտ(Վիկտոր Վեբերի թարգմանություն). Մութ աշտարակ տանող ճանապարհը = The Road to the Dark Tower: Exploring Stephen King’s Magnum Opus. — New American Library, 2004. — С. 141. — 243 с. — ISBN 0451213041
  17. «The Dead Zone Characters List» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  18. «Bag of Bones Characters List» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 19,6 Stanley Wiater, Christopher Golden, Hank Wagner. 165. Bag of Bones // The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — New York: Macmillan, 2006. — С. 122-130. — 544 с. — ISBN 978-0-312-32490-2
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Paul Simpson. 9. Wiping the slate clean: Bag of bones to from a buik 8 // A Brief Guide to Stephen King. — Hachette UK, 2014. — 160 с. — ISBN 1472110749
  21. 21,0 21,1 Heidi Strengell. Dissecting Stephen King: From the Gothic to Literary Naturalism. — Popular Press, 2006. — 308 с. — ISBN 0299209741
  22. Stanley Wiater, Christopher Golden, Hank Wagner. Needful Things: primary subjects // The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — New York: Macmillan, 2006. — С. 169. — 544 с. — ISBN 978-0-312-32490-2
  23. Stanley Wiater, Christopher Golden, Hank Wagner. The Long Walk: trivia // The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — New York: Macmillan, 2006. — С. 430. — 544 с. — ISBN 978-0-312-32490-2
  24. 24,0 24,1 24,2 24,3 George Beahm. Stephen King. From A to Z. An encyclopedia of his life and work. — Կանզաս-Սիթի: Andrews McMeel Publishing, 1998. — 257 с.
  25. James Smythe. (2013 թ․ հոկտեմբերի 23). «Rereading Stephen King, chapter 26: The Dark Half» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  26. «Alan Wake: Remedy has the cure for insomnia» (անգլերեն). Eurogamer. 2005 թ․ մայիսի 31. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  27. «Alan Wake» (ռուսերեն). «Խաղամոլություն» ամսագիր. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 8-ին.
  28. Jim Argendeli. (1998 թ․ սեպտեմբերի 3). «Reviewer: Once again, Stephen King delivers» (անգլերեն). CNN. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  29. 29,0 29,1 29,2 Tony Magistrale. Sex with Consequences: Sexuality and Its Discontents // Stephen King: America's Storyteller. — Santa Barbara: ABC-CLIO, 2010. — 181 с. — ISBN 978-0-313-35228-7
  30. 30,00 30,01 30,02 30,03 30,04 30,05 30,06 30,07 30,08 30,09 30,10 30,11 30,12 30,13 30,14 Grady Hendrix. (2015 թ․ հուլիսի 17). «The Great Stephen King Reread: Bag of Bones» (անգլերեն). Tor.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  31. 31,0 31,1 31,2 31,3 Dufreigne Jean-Pierre. (1999 թ․ սեպտեմբերի 21). «L'écrivain et les fantômes» (ֆրանսերեն). L'Express. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  32. 32,0 32,1 32,2 Michel Schneider. (1999 թ․ նոյեմբերի 12). «Le King est nu» (ֆրանսերեն). Le Point. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 17-ին.
  33. 33,0 33,1 33,2 «Bag of Bones» (անգլերեն). Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  34. Gilbert Cruz. (2009 թ․ նոյեմբերի 6). «Stephen King on His 10 Longest Novels. Bag of Bones» (անգլերեն). Time. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  35. Paul D. Colford. (1997 թ․ նոյեմբերի 13). «Stephen King, Unhappy With the Scenario, Rewrites Payday» (անգլերեն). Los Angeles Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  36. Mark Singer. (1998 թ․ սեպտեմբերի 7). «What Are You Afraid Of?» (անգլերեն). The New Yorker. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  37. 37,0 37,1 Bob Minzesheimer. (1999 թ․ փետրվարի 12). «Horror's home run king bats again» (անգլերեն). USA Today. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  38. Doreen Carvajal. (1997 թ․ հոկտեմբերի 27). «Who Can Afford Him?; Stephen King Goes in Search of a New Publisher» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  39. 39,0 39,1 Wynants Jean-Marie. (1999 թ․ նոյեմբերի 10). «S'il suffisait d'être mort... «Sac d'os»: angoissant et fascinant Stephen King» (ֆրանսերեն). Le Soir. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  40. 40,0 40,1 Gayle Sims, Knight-Ridder. (1998 թ․ հոկտեմբերի 29). «Stephen King's Voice Adds Depth To The Horror Of His `Bag Of Bones'» (անգլերեն). Chicago Tribune. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  41. Bob Minzesheimer. (1999 թ․ փետրվարի 12). «King's bag of details gives 'Bones' life» (անգլերեն). USA Today. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  42. «Sara (Bag of Bones)» (գերմաներեն). Goodreads.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.
  43. «Bag of Bones» (անգլերեն). Stephenking.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  44. «The New York Times Best Seller List» (PDF). Hawes.com (անգլերեն). The New York Times. 1998 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  45. «Bram Stoker Awards 1999» (անգլերեն). Science fiction awards database. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  46. «British Fantasy Awards 1999» (անգլերեն). Science fiction awards database. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  47. «Locus Awards 1999» (անգլերեն). Science fiction awards database. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  48. «Bestselling Books of the Year, 1996-2007» (անգլերեն). Publishers Weekly. 2008 թ․ մայիսի 24. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 31-ին.
  49. «Amazon Best of Millennium Poll» (անգլերեն). Science fiction awards database. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  50. Chris Petrakos. (1998 թ․ հոկտեմբերի 11). «`Bag Of Bones' May Be Stephen King's Most Mature Novel» (անգլերեն). Chicago Tribune. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  51. Stephen J. Spignesi Number 6. Bag of Bones (1998) // The Essential Stephen King: A Ranking of the Greatest Novels, Short Stories, Movies and Other Creatiions of the World's Most Popular Writer. — Franklin Lakes: Career Press, 2001. — С. 33-36. — 359 с.
  52. Yunah Kim, Elizabeth Judd. (1998 թ․ սեպտեմբերի 20). «Gripping Grief / With a nod to du Maurier, Stephen King haunts a house and a wealthy widower» (անգլերեն). San Francisco Chronicle. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  53. 53,0 53,1 Charles de Lint. (1999-02). «Books To Look For» (անգլերեն). Fantasy & Science Fiction. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
  54. 54,0 54,1 54,2 Արտյոմ Զայաց։ (2014 թ․ դեկտեմբերի 15). «Հեռուստամեռելներ։ 13 սերիալ Սթիվեն Քինգի մոտիվներով» (ռուսերեն). Film.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  55. 55,0 55,1 Robert Bianco. (2011 թ․ օգոստոսի 12). «Stephen King's 'Bag of Bones' comes up empty» (անգլերեն). USA Today. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  1. Համարակալած ցանկի տարր

Արտաքին հղումներ խմբագրել

  • StephenKing.com. — Սթիվեն Քինգի օֆիցալ կայքում ստեղծագործության էջը«Bag of Bones» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  • Стивен Кинг.ру. — Սթիվեն Քինգի երկրպագուների կայքում ստեղծագործության էջը«Ոսկերներով պարկը» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.