Երկար զբոսանքը

Սթիվեն Քինգի վեպը

«Երկար զբոսանքը», կամ «Երկար ճանապարհը» (անգլ.՝ The Long Walk), Սթիվեն Քինգի վեպը, որը գրվել է 1966 թվականին[1], որն արդյունքում հրատարակվել է Ռիչարդ Բախման կեղծանվամբ։ Առաջին անգամ հրատարակվել է 1979 թվականին[2]։

Երկար զբոսանքը
անգլ.՝ The Long Walk
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ, հոգեբանական ստեղծագործություն, հակաուտոպիստական գրականություն և գիտական ֆանտաստիկա
Թեմաforced march?
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1979
Նկարագրում էՆոր Անգլիա
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչNew American Library
Հրատարակման տարեթիվհուլիս 1979
ԳՄՍՀ0-451-08754-2
OCLC6167322

Ստեղծման պատմություն խմբագրել

1960-ական թվականների սկզբին ԱՄՆ-ի ռադիոն և հեռուստատեսային կայանները ամբողջ երկրով կազմակերպեցին ոտքով երթուղիներ՝ 50 մղոն երկարությամբ։ Քինգը պատմում էր, որ այդ տարիներին նա ինքը չուներ անհատական ավտոմեքենա և ճանապարհորդում էր ինքնարգելակով։ Հիսուն մղոնը նա երբեք ոտքով չէր անցել. միայն քսանը։ Այդ արշավներն էլ նրան ոգեշնչեցին ստեղծել վեպը[3]։ Իր հայտնությամբ վեպը նաև պարտական էր ոտքով քայլելու մասին Քենեդիի խոսքին, որն էլ Քինգը օգտագործել է վեպի բնաբաններից մեկի համար[4], և Քինգի երիտասարդության ժամանակ հայտնի խաղային հեռուստատեսային շոուին, որը կոպտության, դաժանության օրինակ էր հանդիսանում[5]։

Վեպը նվիրված է Ջիմ Բիշոփին (անգլ.՝ Jim Bishop), Բարտ Հաթլենին և Թեդի Հոլմսին (անգլ.՝ Ted Holmes)[2]: Հաթլենը առաջիններից էր, ում Քինգը տվել է կարդալ իր նոր գրված վեպերից, և դրանից հետո հիացմունքով է հիշատակել դրա մասին[4]։

Ըստ Քինգի, գիրքը նրա ամենալավ վաղ վեպերից է[6]։

Հրատարակում և թարգմանություններ խմբագրել

Քինգը մի քանի անգամ անհաջող փորձել է հրատարակել գիրքը։ 1967 թվականին Քինգը վեպն ուղարկում է սկսնակ հեղինակների մրցույթին, որն իրականացվում էր Random House հրատարակչության կողմից, սակայն մերժում է ստանում։ Doubleday հրատարակչությունը նույնպես չի ընդունում վեպը, ինչպես չէր ընդունել նաև գրքի վաղ տարբերակը՝ Կատաղությունը։ Արդյունքում հեղինակը, ով ստեղծել էր իր «Ռիչարդ Բախման» կեղծանունը, «նվիրեց» իր գրական կրկնօրինակին իր վաղ վեպերը, այդ թվում նաև «Երկար զբոսանքը»[1][7]։

Վեպն առաջին անգամ հրատարակվել է (կեղծանվամբ) 1979 թվականին Signet հրատարակչության կողմից։ Չստանալով համբավ՝ «Երկար զբոսանքը» նորից չի հրատարակվել, ի տարբերություն Ռիչարդ Բախմանի այլ ստեղծագործությունների, քանի դեռ Ստիվեն Քինգը չէր բացահայտել իր կեղծանվան գաղտնիքը։ Հետագայում վեպը բազմաթիվ անգամներ հրատարակվել է, սովորաբար «Բախմանի գրքերը» (1985 թվական) ժողովածուի կազմում՝ արդեն հեղինակի իսկական անվամբ[8]։

Ռուսերեն լեզվով գիրքն առաջին անգամ թարգմանվել է որպես «Երկար ճանապարհ» Վ. Էրլիխմանի կողմից (Վ. Վադիմով կեղծանվան տակ) և հրատարակվել է 1955 թվականին «Սիգմա» հրատարակչության կողմից[9]։ Էրլիխմանը նշում է, որ այս հրատարակումը, ինչպես և 90-ական թվականների սկզբի Սթիվեն Քինգի ստեղծագործությունների ռուսերեն տարբերակները, կար հեղինակային իրավունքների խախտում. հրատարկչությունը նրան ստիպել էր վերցնել կեղծանուն՝ «կոնսպիրացիայի համար»[1]։ «Ֆանտաստիկայի Լաբորատորիա» կայքը նշում է, որ Էրլիխմանի թարգմանության մեջ կան ոչ մեծ, սյուժեին չխանգարող կրճատումներ[10]։

Վեպի աշխարհ խմբագրել

Ձևականորեն վեպն իրենից հակաուտոպիա է ներկայացնում, բայց վերջինիս բնորոշ հասարակական կազմակերպության բացատրություն չկա։

Իրադարձությունները տեղի են ունենում ոչ հեռու ապագայում ԱՄՆ-ում, որի ժամանակ միլիոնատերերն արդեն անհայտացել էին, իսկ երկիրը դարձել էր ոստիկանական պետության[11]։ Իշխանության գլուխ կանգնած է ոմն Գլխավոր (անգլ.՝ Major, այլ թարգմանությամբ՝ Մայոր) ՝ տոտալիտար կառավարիչ։ Նրան ենթարկվում է հզորագույն զինվորական կազմակերպությունը՝ Դասակները (անգլ.՝ Squads, այլ թարգմանությամբ Էսկադրոնները՝ անգլերեն squad — «բաժանմունք»)։ Գործողությունների ժամանակի մասին կոնկրետ չի խոսվում, բայց հիշատակվում է պիկետչիկը, ով բողոքարկում էր Պանամայի ջրանցքի վրա ԱՄՆ-ի քաղաքական գերիշխանության դեմ, որն իրական աշխարհում, ըստ պայմանավորվածության, պետք է տեղի ունենար (և ունեցավ) 1999 թվականի դեկտեմբերի 31-ին[12]։ Բացի այդ, դեռ հայտնի է դերասան Ջոն Տրավոլտան։

Գոյություն ունեն նաև առանձին ակնարկներ վեպի իրական պատմության իրադարձությունների այլընտրականի մասին։ Հիմնականում, նշվում են «Միացյալ Նահանգների ծովափերի վրա գերմանական օդային հարձակումների մասին» «Երկրորդ համաշխարհայի պատերազմի վերջին օրերին», ինչպես նաև «գերմանական միջուկային կայաններ», որոնցից ամենաքիչը մեկը՝ Սանտյագոյում, արդեն ավելի ուշ՝ 1953 թվականին, գրավված էր ամերիկացիների կողմից։

Ամեն տարի անցկացվում է Երկար զբոսանք՝ կարևոր համազգային միջոցառում, որն իրենից ներկայացնում է խաղ՝ ողջ մնալու համար, որի ժամանակ հավաքում են շատ բարձր խաղագումարներ։ Զբոսանքը սկսվում է մայիսի 1-ին Մեն նահանգում՝ Կանադայի սահմանի մոտ. ամբողջ երկրից հավաքվում են մոտ հարյուր տասնվեցից-տասնյոթ տարեկան պատանիներ, ովքեր անցել են խիստ ընտրությունը, սկսում են մրցույթը Մրցանակի համար (մեծ գումար և այն բոլորը, ինչ կցանկանաս մինչև կյանքիդ վերջին օրերը)։

Խաղի կանոնները հաջորդիվ։ Մասնակիցները գնում են նախապես ընտրված մայրուղով, նրանց ուղեկցում է զինված զինվորների երկու մեքենա։ Գնացողի մինիմալ արագությունը՝ ժամում չորս մղոն (այդ արագությունը մի քանի անգամ ավել է առողջ մարդու քայլի արագությունից (5 կմ/ժ, կամ 3,1 մղոն ժամում))։ Եթե մասնակիցը արագությունը նվազեցնում է մինիմումից կամ գնում է հակառակ ուղղությամբ, նրան նկատողություն է արվում։ Եթե մասնակցի արագությունը չի ավելացել, երեսուն վայրկյան անց նա ստանում է երկրորդ նկատողությունը, հետո՝ երրորդ։ Երրորդ նկատողությունից երեսուն վայրկյան անց մասնակցին սպանում են (գնդակահարում են)։ Սակայն, եթե մասնակիցը մեկ ժամվա ընթացքում նոր նկատողություն չի ստացել, դրանից առաջվա նկատողություններից վերջինը չեղյալ է համարվում։ Մեկ մասնակցի ֆիզիկական ագրեսիվ վերաբերմունքը մյուսի հանդեպ նույնպես ենթակա է նկատողության։ Օրվա մեջ մեկ անգամ մասնակցին տրվում է գոտի՝ սննդային կոնցենտրատներով։ Ջուրը տափակաշշերով զինվորներին տրվում է անսահմանափակ։ Զբոսանքին չմասնակցողների կողմից օգնությունն արգելված է, սակայն մասնակիցներին թույլատրվում է օգնել մեկը մեկին։ Երկար զբոսանքը չի կանգնեցվում ոչ մի րոպե, մինչև ողջ կմնա մեկը՝ հաղթողը։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը՝ Մեն նահանգից Ռեյ Գերրետի անունով տղան, նույնպես մասնակցում է Զբոսանքին։ Այդ ճանապարհին նա ընկերներ է ձեռք բերում և հենց այդտեղ էլ կորցնում է նրանց. նա ստիպված է խորհել և շատ բաներ հասկանալ։ Նրա ամենալավ ընկերն է դառնում զբոսանքի մասնակից՝ Պիտեր Մակվրայսը, ոչ պակաս կարևոր է նրա համար դառնում նաև մեկ այլ Գնացողի՝ Ստեբբինսի հետ ծանոթությունը։

Կերպարներ խմբագրել

Զբոսանքի հարյուր մասնակիցներից գոնե քառասուն հինգի անունը հիշատակվում է վեպում։ Նրանց թվում են այն մարդիկ, ում հետ շատ է շփվել գլխավոր հերոս Ռեյ Գերրետին։ Նա և Պիտեր Մակվրայսը կազմում են «հրացանակիրների» խումբ. ընկերների խումբ, ովքեր օգնում են միմյանց ճանապարհին։ Մակվրայսը խումբ է ավելացնում Գերրետիին, իրեն, Արթուր Բեյկերին, Աբրահամին, Քոլլի Պարկերին, և, կասկածանքով, Ստեբբինսին։

  • Ռեյմոնդ Դեվիս Գերրետի, Ռեյ (անգլ.՝ Raymond Davis Garraty)՝ տասնվեց տարեկան պատանի, վեպի գլխավոր հերոսը։ Համար 47։ Գեղեցիկ, բարի երիտասարդ, ինչպես պարզվեց՝ շատ դիմացկուն։ Հորը հակակառավարական խոսակցությունների պատճառով «տարել են Դասակներ», երբ Ռեյը դեռ փոքրիկ երեխա էր։ Խստորեն դաստիարակվելով մոր կողմից՝ կույս է, չնայած հանդիպում է աղջկա՝ Ջենի (անգլ.՝ Jan) հետ, ում սիրահարված է։ Ինքն էլ չգիտի, թե ինչի համար է գնացել Զբոսանքի, բայց ոչ գումարի համար։ Մակվրայսի հետ սկսում է խաղալ, ինչպես՝ «հրացարանակիր»։ Դարձել է Զբոսանքի հաղթողը։ Սակայն մասնակիցների մահը տեսնելով՝ ընկնում էսթրեսի մեջ, խելագարվում է և մտածելով, որ մասնակիցներից շատերը դեռ ողջ են՝ Գերրետին շարունակում է առաջ գնալ։
  • Պիտեր Մակվրայս (անգլ.՝ Peter McVries, այլ թարգմանությամբ՝ Մակֆրիս), սևահեր, ուժեղ երիտասարդ, ով զարգացած է ֆիզիկապես և ունի սպի վզի վրա։ Համար 61։ Շատ խելացի է, ունի ամուր բնավորություն, ազնվական, վատատես։ Գնացել է Զբոսանքի, քանի-որ ցանկանում էր մահանալ, այդ թվում նաև նրա համար, որ չէր ստացվել աղջկա՝ Պրիսցիլլայի հետ նրա հարաբերությունները, ով նրա առաջին սիրուհին էր (նա էլ հենց թողել է վզի սպին)։ Զբոսանքի ժամանակ դառնում է Գերրետիի ընկերը, միգուցե, սիրահարվում է նրան։ Համենայն դեպս, մի անգամ նշում է, որ նրա հանդեպ հակում ունի, որն էլ Գերրետիին շոկի է ենթարկում մինչև հոգու խորքը։ Գերրետիի հետ ստեղծել է «Հրացանակիրների ընկերությունը»։ Խաղից դուրս է եկել վերջիններից՝ «երրորդ հորիզոնական»։
  • Ստեբբինս (անգլ.՝ Stebbins), նիհար շիկահեր, միայնակ է, հակված է փիլիսոփայելուն և պարադոքսներին։ Համար 88։ Անհասկանալի անհատականություն, Զբոսանքի եզրափակչում պատմում է իր մասին, որ հանդիսանում է Գլխավորի ոչ օրինական ծնված երեխան (գաղտնի է մնում ճիշտ է դա, թե ոչ)։ Գնացել է Զբոսանքի, որպեսզի որպես Մրցանակ ստանա Գլխավորի տղա օրինական անվանումը։ Թեկուզ նա ուժեղ չէր երևում, նա հրաշալի է առաջ գնում։ Ամբողջ ճանապարհի ընթացքում Գերրետին փորձում էր նրան հասկանալ։ Խաղից դուրս է եկել նախավերջինը՝ «երկրորդ հորիզոնական»։
  • Արթուր Բեյկեր (անգլ.՝ Arthur Baker), ուժեղ երիտասարդ, հարավացի, հանգիստ, մի քիչ ամաչկոտ բնավորությամբ։ Համար 3։ Գնացել է Զբոսանքի Մրցանակի համար։ «Հրացանակիրներից» մեկը։ Սկզբում նրա քթից առանց դադարի արյուն էր հոսում։ ՄաՀվանից առաջ նա խնդրել է Գերրետիին չնայել, թե ինչպես նրան պետք է սպանեն՝ անվանելով նրան իսկական ընկեր։ Խաղից դուրս է եկել վերջիններից՝ «չորրորդ հորիզոնական»։
  • Աբրահամ (անգլ.՝ Abraham), բարձրահասակ, խարտյաշ երիտասարդ, ով ունի հումորի զգացում։ Համար 2։ Զբոսանքի է ելել կատակի համար։ «Հրացանակիրների ընկերության» անդամ, սակայն առաջարկում է մյուսներին դադարել խաղալ ինչպես «հրացանակիր», երբ արդեն խաղը մոտեցել էր եզրափակչին։ Նրա մոտ սկսվում է հազ, ինչպես Սկրամմի։ Դրանից հետո նա ուղղակի ընկնում է և այլևս չի բարձրանում։
  • Քոլլի Պարկեր (անգլ.՝ Collie Parker), զբոսանքի շատ մարդկանց համար տհաճ անձնավորություն, բայց ոչ վատ մարդ։ Համարձակ, ի ծնե խռովարար, ընդունակ է կառավարության դեմ ապստամբություն բարձրացնել։ «Հրացանակիրներից» մեկը։ Մահացել է՝ հարձակվելով Զբոսանքի ուղեկից զինվորների վրա և սպանելով նրանցից մեկին։
  • Հենկ Օլսոն (անգլ.՝ Hank Olson), բարձրահասակ երիտասարդ, մի փոքր փառամոլ, սիրում է կծու խոսք ասել ինչ-որ մեկին։ Համար 70։ Զբոսանքի գնացել է Մրցանակի համար։ Զբոսանքի ընթացքում ուղեղը վնասվել է, սակայն այդ վիճակով նա անցել է երկար ճանապարհ։ Հարձակվելով Զբոսանքի ուղեկից զինվորներից մեկի վրա՝ մահացել է։
  • Սկրամմի (անգլ.՝ Scramm), հաղթանդամ, բարեսիրտ, հասարակ երիտասարդ, մի քիչ հիմար։ Համար 85։ Ամուսնացած է, Զբոսանքի եկել է, որպեսզի գումար գտնի իր ընտանիքի համար և իրականացնի իր երազանքը՝ մասնակցել Երկար Զբոսանքին։ Մահացել է, քանի որ հիվանդացել էր թոքերի բորբոքումով և որոշում է հանձնվել կամավոր։
  • Գերի Բարկովիչ (անգլ.՝ Gary Barkovitch) ոչ բարձրահասակ, սևահեր երիտասարդ Վաշինգտոնից։ Համար 5։ Չարացած, ստոր, դժբախտ տղա, ում երբեք չեն սիրել հասակակիցները։ Նրա վիրավորանքը զբոսանքի մեկ այլ մասնակցի՝ «ցածլիկ ամրակազմ, տգեղ, Ռենկ հիմար ազգանվամբ տղայի» հասցեին, դարձել է վերջինիս մահվան պատճառը։ Այդ պատճառով նրան չէին սիրում Զբոսանքի այլ մասնակիցները, հատկապես Մակվրայսը։ Զբոսանքի վերջի մոտերքում իր սեփական ձեռքերով պատառոտեց իր կոկորդը, հասցնելով, այդ կերպ, ինքնասպան լինել մինչև այն, քան նրան կգնդակահարեն ուղեկից զինվորները։

Ադապտացիա խմբագրել

2010 թվականին անգլերեն լեզվով Կիրբի Հեյբորնի կատարմամբ դուրս է գալիս աուդիոգիրքը[13]։

2007 թվականին Ֆրենկ Դարաբոնտը հարցազրույցում բարձր է գնահատում Քինգի վեպը և ենթադրում է, որ հանձն կառնի դրա էկրանավորումը[14]։ Այնուամենայնիվ, 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ, այդ ծրագրի զարգացման մասին ոչ մի նորություն չի հայտնվել։

Վեպի հաջողություն խմբագրել

2000 թվականին Ամերիկյան գրադարանային միությունը վեպն ընդգրկել է դեռահասների համար հարյուր լավագույն գրքերի ցանկում, որոնք գրվել են 1966-ից 2000 թվականները[15]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Էրլիխման Վ. Վ. Մուգ հատվածի թագավորը։ Սթիվեն Քինգն Ամերիկայում և Ռուսաստանում, 2006 — ISBN 5-367-00145-9
  2. 2,0 2,1 «Երկար զբոսանքը» վեպի մասին Արխիվացված 2018-02-13 Wayback Machine Horrorking.Com կայքում (անգլ.)
  3. «Երկար զբոսանքի» ստեղծման մասին Արխիվացված 2017-10-29 Wayback Machine Սթիվեն Քինգի պաշտոնական կայքում(անգլ.)
  4. 4,0 4,1 George Beahm. Stephen King from A to Z: an encyclopedia of his life and work — The Long Walk
  5. Stephen J. Spignesi. The Essential Stephen King: A Ranking of the Greatest Novels, Short Stories, Movies, and Other Creations of the World’s Most Popular Writer — The Long Walk
  6. Ս. Քինգ. Ինչպես գրքեր գրել։ մեմուարներ գործի մասին/ Թարգմ. անգլ.-ից Մ. Լեվինա, 2001 г. — ISBN 5-17-007777-7
  7. Л. Роугек. «Սիրտը, որում վախ է ապրում։ Սթիվեն Քինգ. կյանքը և ստեղծագործությունները» / Пер. с англ. Н. Балашовой. — М.: АСТ, Астрель, 2011 г. — ISBN 978-5-17-070665-5
  8. «Երկար զբոսանքը» в базе данных isfdb (անգլ.)
  9. Ս. Քինգի մատենագիտությունը Արխիվացված 2013-07-10 Wayback Machine bibliograph.ru կայքում.
  10. « Ս. Քինգի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունների մասին ոչ լրիվ ինֆորմացիա» «Ֆանտաստիկայի Լաբորատորիա» կայքում]
  11. «Երկար զբոսանքը» Քինգի պաշտոնական կայքում (անգլ.)
  12. Տ. Վ. Տկաչեվա ԱՄՆ-ի կոնգրեսի քննարկումը Պանամայի ջրանցքի պայմանագրի մասին 1977 թվական Արխիվացված 2014-02-26 Wayback Machine //
  13. «Երկար զբոսանք» աուդիոգրքի մասին Սթիվեն Քինգի պաշտոնական կայքում(անգլ.)
  14. Интевью с Фрэнктом Дарабонтом на Lilja’s Library (անգլ.)
  15. AMERICAN LIBRARY ASSOCIATION’S 100 BEST BOOKS FOR TEENS Արխիվացված 2010-06-12 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել