Պետքական բաներ

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը

«Պետքական բաներ» (նաև «Ամենաանհրաժեշտը», կամ «Անհրաժեշտ իրերը»; անգլ.՝ Needful Things), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը։ Այս վեպի գործողությունները, ինչպես և մյուս ստեղծագործություններում, տեղի են ունենում ամերիկյան երևակայական Կասլ Ռոկ քաղաքում։

Պետքական բաներ
անգլ.՝ Needful Things
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էCastle Rock?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվհոկտեմբեր 1991
OCLC28488981

Իր անավարտ «Մարդակերներ» (անգլ.՝ The Cannibals) վեպի մասին իր պաշտոնական էջում պատմելով, որի միտքը դրդեց նաև «Գմբեթի տակ» (անգլ.՝ Under the Dome) վեպի գրմանը, Քինգն անվանեց «Պետքական բաները» սոցիալական կատակերգություն[1]։ «The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King» գրքում տրված է վեպի հետևյալ նկարագրությունը. «Սա և դրամա է, և երգիծաբանություն, ամերիկյան սպառողի քննադատությունը և ագահությունը, և ընդհանրապես փոքր քաղաքում կյանքի մասին»[2]։

Ստեղծման պատմություն խմբագրել

Ըստ Քինգի, նա ցանկանում էր գրել վեպ 1980-ական թվականների մասին, քանի որ այն համարում էր «բավականին զվարճալի» (անգլ.՝ really funny) ժամանակաշրջան։ Նա համարում էր, որ այդ ժամանակներին ագահությունը, երկերեսանությունը, կյանքի ոչ առողջ ապրելակերպը վկա դարձան այն բանին, թե ինչպես «վաճառվեց սիրո և խաղաղության» սերունդը, և դրա վրա միայն կարելի էր ծիծաղել, քանի որ հակառակ դեպքում պետք էր լացել։ Նա համեմատում է տասնամյակը «վաճառքի դարի» հետ և պատմում, թե ինչպես մի անգամ նա մտածեց «վերածել ութսունական թվականները «Պետքական բաներ» տարօրինակ գավառական խանութի, և տեսնել թե ինչ դուրս կգա»[3]։

Հրատարակում և թարգմանություններ խմբագրել

Առաջին անգամ 1991 թվականին հրատարակվել է ԱՄՆ-ում «Viking» հրատարակչության կողմից[4].

Ռուսերեն լեզվով վեպը 1993 թվականին հրատարակվել է երկու անգամ. Լ. Կուրլյանդսկայի թարգմանությամբ «Պետքական բաներ»՝ «Տիմուր» հրատարկչության կողմից[5] և Լ. Ա. Գրիդինի, Օ. Վ. Բեյմուկի, Ե. Յ. Խարիտոնովայի թարգմանությամբ որպես «Անհրաժեշտ իրեր»՝ «Քրոնոս տեղեկատվական գործակալություն» հրատարակչության կողմից[6]։ 1995 թվականին հրատարակվել է որպես «Անհրաժեշտ իրեր» («Կեդմեն» ընկերության թարգմանությունը[7]) «Սիգմա» հրատարկչության կողմից[6]։ 1997 թվականին «Ամենաանհրաժեշտ» անվանումով Ֆ. Սարնովի թարգմանած գիրքը հրատարակել է «ԱՍՏ» հրատարակչությունը, հետագայում այս թարգմանությունը բազմաթիվ անգամներ հրատարակվել է։ 2003 թվականին ԱՍՏ հրատարակչությունը թողարկեց Ա. Վ. Առաքելովի և Տ. Յ. Պոկիդաևի թարգմանած «Պետքական բաներ» անվանումով վեպը[8], որը նույնպես բազմաթիվ անգամներ հրատարակվել է։

Սյուժե խմբագրել

Վեպի իրադարձությունները տեղի են ունենում աշնանը Մեն նահանգի Կասլ Ռոկ քաղաքում։ Բրայան Ռասկը, դպրոցից տուն գնալով և երազելով իր ուսուցչուհի Սալլի Ռեթքլիֆի հետ համբույրի մասին, ճանապարհին մտնում է դեռ չբացված «Պետքական բաներ» խանութ։ Տղան հանդիպում է ոմն Լիլանդ Գոնտային՝ վաճառողին, ով առաջարկում է Բրայանին գնել ինչ-որ բան. տղան հրաժարվում է, քանի որ նա չուներ գումար։ Բայց վաճառողն ասում է, որ տղան կարող է ինչ-որ բան գնել, որը նա ամենից շատն է ուզում, մեկ առաջադրանքի դիմաց. Կասլ Ռոկի մեկ այլ բնակչի՝ Վիլմա Երժիկի հետ խաղալով անմեղ կատակ։ Տղան վաճառողից խնդրում է բեյսբոլի քարտ՝ հայտնի Սենդի Կուֆաքսի նկարով։ Գոնտը գտնում է իր մոտ Կուֆաքսի ստորագրությամբ քարտ և տալիս է տղային։ Դրանից հետո Բրայանը գնում է տուն, բայց մոռանում է Գոնտի առաջադրանքի մասին։

Բրայանը «Պետքական բաներ» խանութի մասին պատմում է մորը, իսկ վերջինս խանութի մասին պատմում է իր ընկերուհիներին, և այդպես խանութը հաճախորդներ է ձեռք բերում։ Կորա Ռասկը՝ Բրայանի մայրը, մտնում է «Պետքական բաներ» խանութը, որտեղ նա տեսնում է իր կուռքի՝ ռոքն'ռոլի արքա Էլվիս Փրեսլիի նկարը, բայց չի համարձակվում այն գնել։ Երեկոյան խանութ է մտնում տեղի կարի արհեստանոցի աշխատողը՝ Նետիշիա Կոբը, ում բոլորն անվանում են ուղղակի Նետտի։ Այնտեղ նա գնում է գունավոր ապակի՝ խոստանալով նույնպես կատակ անել Կասլ Ռոկի բնակիչներից մեկի հետ, իսկ հետո նա վեճ է ունենում Վիլա Երժիկ անունով հարևանի հետ, քանի որ Նետտիի շունը՝ Բանդիտը, իբրև թե շատ բարձր է հաչում։ Բրայանը սկսում է խելագարվել՝ օրվա մեջ մի քանի անգամ ստուգելով իր բեյսբոլի քարտը։ Լիլանդ Գոնտը, գալով Բրայանի երազում, հիշեցնում է նրան առաջադրանքի մասին։ Այդ ժամանակ Բրայանը հեծանիվով գնում է Վիլմայի բակ և ցեխով կեղտոտում է նրա մաքուր սպիտակեղենը։ Վիլման մտածում է, որ դա Նետտին է արել, և դրանից հետո սպառնում է նրան, որ կսպանի նրա շանը։ Վիլմայի ամուսինը՝ Փիթ Երժիկը, ոչինչ չի կարողանում անել, որովհետև վախենում էր կնոջից։ Տեղի հարբեցող Հյու Ալբերտ Պրիստը «Պետքական բաներ» խանութից գնում է աղվեսի պոչ, որը նրան հիշեցնում էր նրա երիտասարդության մասին, և Գոնտի առաջադրանքի համաձայն մտնում է Նետտիի տուն, մինչ նա գնացել էր Լիլանդի առաջադրանքն անելու։ Դրանից հետո Հյուն դանակ է վերցնում և սպանում է Նետտիի շանը։ Երբ Նետիշիան տուն է վերադառնում, հայտնաբերելով մահացած շանը, ով նրա համար մեծ արժեք ուներ, միանգամից մտածում է Վիլմայի մասին, վերցնում է ուրագը և աֆեկտի ազդեցության տակ գնում է նրանից վրեժ լուծելու։ Այդ ժամանակ Բրայան Ռասկը կատարում էր իր երկրորդ առաջադրանքը. տղան իր հետ վերցնում է քարեր, որոնցից յուրաքանչյուրը փաթաթում է թղթի մեջ, որոնց վրա գրված էր, որ Վիլմա Երժիկը հանգիստ թողնի իրենց, հակառակ դեպքում ավելի վատ կլինի։ Գնում է Վիլմայի բակ և սկսում է քարեր նետել նրա պատուհանի վրա։ Երբ Վիլման աշխատանքից տուն է գալիս, հայտնաբերում է, որ բոլոր պատուհանները կոտրված են, և ներսում նույնպես ամեն ինչ քաոսի է վերածված։ Վիլման վստահ է, որ դա Նետտին է։ Նա վերցնում է դանակը և գնում է Նետիի մոտ։ Փողոցում Նետտին և Վիլման հանդիպում են և հարձակվում են միմյանց վրա։ Դաժան մարտում երկու կանայք էլ մահանում են։

Կորա Ռասկը պատրաստվում է գնել նկարը, սակայն երբ գնում է խանութ, իմանում է, որ նկարը վաճառել են. Լիլանդը վաճառել է այն Կորայի ընկերուհուն՝ Մայրի Էվանսին, ով նույնպես Էլվիսի երկրպագուն էր։ Այդ ժամանակ Գոնտը վաճառում է Կորային իբրև թե Էլվիսի աչքերը։ Կորան կախվածություն է ձեռք բերում այդ աչքերից, որոնք նրա մոտ առաջացնում էին տեսիլքներ։ Վերջիններում նա հանդիպում է Էլվիսի հետ, և արդեն նրան չի անհանգստացնում, թե ինչ է կատարվում շուրջը։

Այդ ժամանակ Կասլ Ռոկ քաղաքի քաղաքային խորհրդի նախագահը՝ Դենֆորդ Կիտոնը (մականունը՝ Բաստեր), ով մոլի խաղացող է, հայտնվում է բարդ իրավիճակի մեջ. նա քաղաքային բյուջեից մեծ գումար էր վերցրել և տարվել էր ձիարշավի վրա, իսկ հիմա քաղաք պետք է գար հատուկ կոմիտեն, որը հանգիստ կտեսներ պակասորդը։ «Պետքական բաներ» խանութում Բաստերը գնում է «Ձիարշավ» սեղանի խաղը։ Խաղը յուրահաոտւկ է այն բանով, որ փոքրիկ ձիերը ձիարշավներին միշտ հաղթում են տարբեր ձևերով, իսկ Գոնտը հավաստիացնում է, որ խաղն ընդունակ է գուշակել կայանալիք խաղի արդյունքները։ Կիտոնը սկսում է գումար դնել իսկական արշավների վրա՝ առաջնորդվելով իր սեղանի խաղի արդյունքներով։ Եվ, իսկապես, սկսում է սեղանի խաղի շնորհիվ մեծ գումարներ շահել։ Սակայն հետագայում, Բաստերը հայտնաբերում է, որ ամբողջ տնով մեկ փակցված են վիրավորանքներ և մեղադրանքներ գողության մեջ՝ Կասլ Ռոկի ոստիկաններից մեկի՝ Նորրիս Ռիջվիկի ստորագրությամբ, որը գունավոր ապակու համար վճարն էր։ Դենֆորդ Կիտոնը բարկանում է. նա վստահ է, որ դա Ռիջվիկն է։ Իսկ Ռիջվիկին փաթեթ է գալիս, որի մեջ կար մկան թակարդ, որն էլ ցավեցնում է նրա մատները։ Նորրիսը մտածում է, որ դա Կիտոնն է, ում հետ նա վաղուց էր կռվել՝ նրան տուգանք գրելու համար։ Բայց փաթեթը բերել էր Կասլ Ռոկի բնակչուհի Սինդի Ռոուզ Մարտինը, ով կատարում էր իր առաջադրանքը՝ «Պետքական բաներ» խանութում գնված վազի համար։

Ոստիկանությունը հետախուզում է Նետտի Կոբի և Վիլա Երժիկի մահվան գործերը։ Կասլ Ռոկի շերիֆը՝ Ալան Պանգբորնը, կասկածում է, որ այս գործը մաքուր չէ և մտածում է, որ ինչ-որ մեկը թունավորել է նրանց, բայց դեռ պարզ չէ, թե ով։ Իսկ Լիլանդ Գոնտն այդ ժամանակ գտնում է նոր հաճախորդներ, ովքեր պատրաստ են իրեր ստանալու համար որևէ կատակ անել այլ մարդկանց հետ։ Բուժեղբայր Էվերետ Ֆրանկելը «Պետքական բաներից» գնում է ծխամորճ, Սլոպի Դոդը գնում է թեյնիկ, և այլն։ Գոնտն օժտված է մի գերբնական ունակությամբ՝ կարողանալով ստիպել մարդկանց տեսնել և շոշափել այն, ինչն իրականում գոյություն չունի, և գնելով այդ իրը, մարդիկ կախվածության մեջ են ընկնում և ոչ-ոքին ցույց չեն տալիս այն։ Այդ իրը կարող է տիրոջ մոտ առաջացնել հաճելի հիշողություններ և պատրանքներ։ Սակայն իրականում այն իրերը, որոնք գնված են Լիլանդի մոտից, ըստ օրենքի, կամ խղճուկ են, կամ ընդհանրապես կոտրված, սակայն գնորդները դրանք տեսնում են այլ կերպ։ Լիլանդ Գոնտը նաև հոգեբան է և լավ հիպնոսիչ, նա հեշտությամբ ներշնչում է մարդկանց այն, ինչ հարկավոր է։ Սակայն Գոնտը թաքնվում է շերիֆ Պանգբորնից և զգուշորեն խուսափում է նրա հետ հանդիպումից, միգուցե զգալով, որ Ալանին նա չի կարող խաբել։

Կարի արհեստանոցի տեր Պատրիսիա Չալմերսը, ում բոլորն անվանում են Պոլլի, այժմ քաղաքային շերիֆ Ալան Պանգբորնի սիրելին է, ում կին Էննին և փոքրիկ որդին մեկ տարի առաջ մահացել էին ավտովթարում։ Նա տառապում է հոդաբորբով, ինչպես նաև անհանգստանում է իր ընկերուհի Նետտիի մահվան համար։ Մի անգամ Պոլլին որոշում է մտնել «Պետքական բաներ», որտեղ Գոնտը համոզում է նրան գնել ինչ-որ հմայագիր, որը կբուժի նրան ցավերից և հիվանդություններից։ Պոլլին այն վերցնում է ուղղակի կրելու համար, բայց ցավն իրականում անհայտանում է։ Նետտի և Վիլմայի թաղման արարողությունից հետո նա պատմում է այդ մասին Ալանին, բայց վերջինս թերահավատորեն է մոտենում դրանց, որն էլ տխրեցնում է Պոլլիին։

Կասլ Ռոկ է վերադառնում նախկին տեղացի խուլիգան Ջոն Մերիլլը՝ Տուզ մականվամբ, ով Շոուշենկի բանտ էր նստել գողության համար։ Այնտեղ նրան բանտարկել էր Ալան Պանգբորնը։ Այժմ Տուզը զբաղվում է թմրանյութերի առևտրով և զենքով, բայց վերջերս մեծ գումար է պարտքով վերցրել մեծ մարդկանցից և փորձում է լուծում գտնել այդ իրավիճակից։ Տուզ Մերիլլը մտնում է «Պետքական բաներ», որտեղ Գոնտը նրան գիրք է ցույց տալիս գանձերի մասին, որոնք իբր թե գրվել էին նրա հարուստ հորեղբայր Ռեդջինալդ Մերիլլի կողմից, ով արդեն մահացել է։ Գրքում Տուզը գտնում է Կասլ Ռոկի շրջակայքի քարտեզը, որտեղ որոշ տեղամասեր նշված են խաչով։ Լիլանդը համոզում է Տուզին, որ այդ քարտեզը գծագրել է նրա հորեղբայրը, իսկ նշված տեղերից մեկում նա թաքցրել է իր գումարները։ Մերիլլը գնում է գիրքը և քարտեզը՝ Գոնտի համար աշխատելու դիմաց։

Դպրոցական լոգոպեդ Սալլի Ռեթքլիֆը օգտվում է իր ամուսնու՝ ֆիզկուլտուրնիկ Լեսթեր Փրաթի ավտոմեքենայից, քանի որ նրա ավտոմեքենան վերանորոգման է։ Անսպասելի Սալլին հայտնաբերում է Լեսթերի ավտոմեքենայի մեջ վերջինիս նախկին ընկերուհու նամակը, որից էլ պարզ է դառնում, որ Լեսթերը շարունակում է նրա հետ հանդիպել Սալլիի մեջքի ետևում։ Սակայն իրականում նամակը կեղծ էր. դա դրել էր Էվերետ Ֆրանկելը՝ Գոնտի առաջադրանքի համաձայն, սակայն Սալլին նրան հավատում է և թողնում Փրաթին՝ առանց որևէ պարզաբանումների։

Տուզ Մերիլլը Գոնտի առաջադրանքով գնում է Բոստոն, որտեղից պետք է ինչ-որ բեռ վերցներ և բերեր Կասլ Ռոկ։ Քաղաքի գրեթե անմարդաբնակ ետնախորշային թաղամասում Մերիլլը գտնում է իրեն անհրաժեշտ լքված ավտոտնակը, որի դուռը բացվում է այն ժամանակ, երբ Տուզը սկսում է ազդանշան տալ, իսկ ներսում լույսը վառվում է։ Սակայն ավտոտնակում ոչ-ոք չկար, միայն «տակեռ» մակնիշի ավտոմեքենա և արկղ դետոնատորով, ավտոմատ ատրճանակներ և փամփուշտներ։ Վախենալով՝ Տուզը ցանկանում է փախչել, բայց հանկարծ, ավտոտնակում դրված կոճային մագնիտոֆոնը ինքն իրեն միանում է, և Գանտի ձայնն ասում է Մերիլլին, որ նա չանի այդպիսի բան, հակառակ դեպքում՝ ավելի վատ կլինի։ Տուզը ենթարկվում է, արկղերը դնում է Գոնտի «տակեռի» մեջ ըստ հրահանգների և նրանով էլ գնում է։ Ճանապարհին Մերիլլը նկատում է, որ Գոնտի ավտոմեքենան անտեսանելի է ոստիկանների համար և որ նրան բենզին հարկավոր չէ։ Շուտով Տուզը հասնում է Կասլ Ռոկ, հանձնում է մեքենան Գոնտին և ճանապարհվում է փնտրելու գանձը, որը թաքցրել էի իր հորեղբայրը։

Իսկ Կասլ Ռոկում իրադարձությունները զարգանում են։ Նկարի դիմաց վճարելու համար, Մայրա Էվանսը ծակում է Հերի Բոֆորտի ավտոմեքենայի անիվները, ով «Խմած վագր» բարի տնօրենն էր։ Մայրան նաև նամակ է թողնում, որտեղ ասվում էր որ դա Հյու Պրիստի գործն է, ում հետ Բոֆորտը միշտ կռում էր։ Նորրիս Ռիջվիկը Գոնտից կարթ է գնում, այն կարթի կրկնօրինակը, որից մի ժամանակ իր հայրն ուներ և վճարում է նրանով, որ վնասում է Հյու Պրիստի ավտոմեքենան՝ թողնելով նամակ, որ դա Հենրի Բոֆորտն է։ Սալլի Ռեթքլիֆը, վերանորոգելով «Պետքական բաներից» գնած փայտը, որն իբրև թե Նոյան տապանից էր, որն էլ իր մոտ հաճելի տեսիլքներ էր առաջացրել, մտնում է դպրոցի տնօրեն Ֆրենկ Ջուիտայի աշխատասենյակ և կոտրում է նրա սեղանի արկղը։ Ջուիտտը թաքնված մանյակ է և նրա արկղերում պահվում են մերկ տղաների լուսանկարները, որոնք Սալլին իր ամբողջ աշխատասենյակով է սփռում։ Հետո Ռեթքլիֆը թողնում է նամակ և հեռանում։ Չալմերսը կրկին գնում է Գոնտի մոտ, ով հմայակի դեմ վճարման համար առաջարկում է նրան խաղալ Տուզ Մերիլլի հետ։ Պոլլին տատանվում է, բայց Գոնտը շանտաժի է ենթարկում այն հարցով, որ հմայակը կարող է դադարել օգնել և ցավը կվերադառնա։ Որպես լրացում Լիլանդը նաև սպառնում է բարձրաձայնել այն, թե ինչ է կատարվել իր տղայի հետ Սան Ֆրանցիսկոյում, ով մահացել է հրդեհի մեջ, որը կազմակերպել էր Պոլլիի վարձած դայակ-թմրամոլը։ Պոլլին համաձայնվում է՝ չհասկանալով, թե որտեղից է դա հայտնի Գոնտին։

Ֆրենկ Ջուիտը մտնում է աշխատասենյակ իր կոլեգաների հետ և այնտեղ տեսնում է իր նկարները, և որ ավելի վատ է, այն տեսել էին և ուրիշները, և լուրերը շուտով կտարածվեն ամբողջ դպրոցով։ Ջուիտը գտնում է իբր իր ընկերոջ՝ տեխնոլոգիայի ուսուցիչ Ջորջ Տ. Նելսոնի նամակը, ով գիտի Ֆրենկի հակումների մասին։ Նամակում Նելսոնն ասում էր, որ նրան շտապ գումար է անհրաժեշտ, և եթե Ջուիտը չվճարի գումարը, ապա այն որ նա մանյակ է, կիմանա ողջ Կաս Ռոկ քաղաքը։ Ըստ Գոնտի հրամանի Սլոպի Դոդը նետում է ոստիկան Ջոն Լապուտանի դրամապանակը Լեսթեր Պրատի ավտոմեքենա։ Հետո, երբ Պրատը գտնում է դրամապանակը, Սլոպին գնում է նրա մոտ և ստում, որ տեսել է նրա հարսնացու Սալլիին Լապոանտի հետ համբուրվելուց այդ ավտոմեքենայի մեջ։ Հիմա Լեսթերը մտածում է, որ Սալլին բաժանվել է նրանից Լապուտանի պատճառով։ Էդդի Վարբերտոնը՝ քաղաքապետարանի շենքի գիշերվա հավաքարարը Գոնտից նամակ է տալիս Պոլլիին, որում Չալմերսին զգուշացնում են, որ ոմն Ալան Պանգբորնը նրա մասին դուրս է բերում տեղեկություն։ Պոլլիին դա շատ է բարկացնում, և նա հայտնում է Ալանին, որ լքում է նրան։

Վիլմա Երժիկի հարևանը՝ Ջիլիան Միսլաբուրսկին հայտնում է ոստիկանությանը, որ ձայներ է լսել այն օրը, երբ Երժիկների բոլոր պատուհանները կոտրել են և մոտակայքում տեսել է Բրայան Ռասկին հեծանիվով։ Ալանը կռահում է, որ դա նա էր կոտրել պատուհանները և փորձում է խոսել Բրայանի հետ, բայց տղան շատ է վախենում Գոնտից և խուսափում է մինչև վերջ։ Շուտով ոստիկանությունը պարզում է, որ Հյու Պրիստը չի սպանել Նետտի շանը. նրա տանը գտում են նրա մատնահետքերը։ Ալանը գնում է Պրիստի մոտ աշխատանքի համար, սակայն Հյուրի տնօրեն Դիկ Բրեդֆորդն ասում է, որ նրան հեռացրել է. վերջին ժամանակներս Պրիստ իրեն տարօրինակ էր պահում։ Իսկ Հյուն, գտնելով իր ջարդված ավտոմեքենան, բարկանում է, ծեր Լեննի Պարտրիջի ավտոմեքենան վերցնում է և նրան ծեծելով, գնում է Գոնտի մոտ խորհրդի, ով նրան տալիս ատրճանակ՝ համոզելով հաշվեհարդար լինել հակառակորդի հետ։ Հենրի Բոֆորտը նույնպես բարկանում է, երբ տեսնում է իր ավտոմեքենայի իջեցրած ակները, զենքով ցանկանում է գնալ Պրիստի մոտ, բայց նրա աշխատակիցը՝ Բիլլի Տապերը, համոզում է նրան նստել և խմել։ Բոֆորտը հանգստանում է։ Բայց այդ ժամանակ նրա մոտ է գալիս Հյուն, սպանում է Տապերին, վիրավորում է Բոֆորտին, բայց ինքն էլ մահանում է զենքի կրակոցից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bev Vincent’s Road to the Dark Tower — Under the Dome(չաշխատող հղում)
  2. The Complete Stephen King Universe … — Google Books
  3. «Վեպի ստեղծման պատմության մասին Քինգի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. «Վեպի էջը Horrorking.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. 1993 թվականի հրատարակված էջը «Ֆանտաստիկայի լաբորատորիայում»
  6. 6,0 6,1 «Библиография Кинга на сайте bibliograph.ru». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. 1995 թվականի հրատարակված էջը «Ֆանտաստիկայի լաբորատորիայում»
  8. Страничка издания 2003 года на сайте «Стивен Кинг.ру — Творчество Стивена Кинга»