Ջոն Գրիշեմ
Ջոն Ռեյ Գրիշեմ, Կրտ. (, Ջոնսբորո[1])[3][4], ամերիկացի գրող, փաստաբան, քաղաքական գործիչ և ակտիվիստ, որ հայտնի է իր հանրաճանաչ իրավաբանական թրիլերներով։ Նրա գրքերը թարգմանված են 42 լեզուներով։
Ջոն Գրիշեմ անգլ.՝ John Grisham | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ John Ray Grisham, Jr. |
Ծննդավայր | Ջոնսբորո[1] |
Մասնագիտություն | գրող, փաստաբան, վիպասան, քաղաքական գործիչ, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, մանկագիր, միսիոներ և իրավաբան |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միսիսիպի մահանգի համալսարան (1977), Միսիսիպիի համալսարան, Միսիսիպիի համալսարանի իրավունքի դպրոց (1981), Northwest Mississippi Community College?, Դելտա Սթեյթ համալսարան և Southaven High School? |
Ժանրեր | իրավական թրիլեր |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Renee Grisham? |
Ներշնչվել է
| |
Կայք | jgrisham.com |
![]() |
Ջոն Գրիշեմը ավարտել է Միսիսիպիի պետական համալսարանը։ 1981 թվականին նա ընդունվում է Միսիսիպիի իրավաբանական դպրոց համալսարանը։ Նա քրեական իրավաբանի պրակտիկա էր վարում մոտ տասը տարի և ծառայում էր Ներկայացուցիչների պալատում 1984 թվականի հունվարից մինչև 1990 թվականի սեպտեմբեր[5]։ Նա իր առաջին "Սպանելու ժամանակը" վեպը սկսեց 1984 թվականին, որը հրատարակվեց 1989 թվականի հունիսին։
2012 թվականին արդեն, նրա գրքերը աշխարհով մեկ վաճառվել էին ավելի քան 275 միլիոն օրինակ[6]։ Գրիշեմը Galaxy British Book մրցանակի հաղթող է, նա երեք հեղինակներից մեկն է, ում գրքի առաջին հրատարակությունը վաճառվել է 2 միլիոն օրինակ[7]։
Գրիշեմի առաջին Ֆիրմա (1991) բեստսելլերը վաճառվեց ավելի քան յոթ միլիոն օրինակ[3]։ 1993 թվականին համանուն անվանմամբ ֆիլմ նկարահանվեց, Թոմ Քրուզը գլխավոր դերում, իսկ 2012 թվականին հեռուստասերիալ թողարկվեց, որ շարունակում է փաստաբան Միտչել Մակդիրի և նրա ընտանիքի պատմությունը ֆիլմի և վեպի իրադարձություններից 10 տարի անց[8]։ Նրա վեպերից ութը նույնպես փոխարկվել են խաղարկային ֆիլմերի՝ The Chamber, The Client, A Painted House, The Pelican Brief, Skipping Christmas, The Rainmaker, The Runaway Jury, and A Time to Kill. Նրա գրքերը թարգմանված են աշխարհի 42 լեզուներով։.[9]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Goodreads — 2006.
- ↑ 3,0 3,1 John Grisham's Biography.
- ↑ «Monitor»։ Entertainment Weekly (1245): 22։ փետրվարի 8, 2013
- ↑ The Encyclopedia of Arkansas History and Culture.
- ↑ «John Grisham: E-Books will be half of my sales»։ CBS News։ 2012-04-11։ Վերցված է 2013-12-23
- ↑ John Grisham Wins Galaxy Award.
- ↑ «About 'The Firm'»։ NBC։ Վերցված է հունվարի 22, 2012
- ↑ John Grisham by Mark Flanagan.