ԽՄԿԿ ԿԿ կազմբյուրո (ռուս.՝ Организационное бюро, Оргбюро), Նախկին ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ կենտկոմի կազմակերպական բյուրո, կուսակցության Կենտրոնական Կոմիտեի (ԿԿ) գործադիր մարմին։

ԽՄԿԿ ԿԿ կազմակերպական բյուրո
Տեսակպետական մարմին
Երկիր ԽՍՀՄ
ՀապավումԿազմբյուրո
(ռուս.՝ Оргбюро)
Հիմնադրված1919
Լուծարված1952
Վերադաս կազմակերպությունԽՄԿԿ կենտկոմ
ՊատկանելիությունԽՄԿԿ

Ստեղծվել է 1919 թվականի հունվարին։ Ընտրվել է Կենտրոնական Կոմիտեի պլենումում։ ԿԿ-ի կազմբյուրոն զբաղվում էր կադրերի ընտրության և բաշխման, կուսակցական կազմակերպությունների հաստատման, պետական, արհմիութենական, երիտասարդական և այլ հասարակական կազմակերպությունների հետ կուսակցական մարմինների փոխհարաբերությունների կարգավորման և այլ հարցերով։ Սկզբնական շրջանում կազմված է եղել ԿԿ-ի 5 անդամից, 1921 թվականից նրա կազմը մեծացել է։

ԽՄԿԿ 19-րդ համագումարից (1952) հետո Կենտրոնական Կոմիտեի կազմակերպական բյուրո չի ընտրվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 157