Ալեքսանդր Իվանովիչ Պոկրիշկին (մարտի 6 (19), 1913 կամ փետրվարի 21, 1913(1913-02-21)[1], Նովոսիբիրսկ, Tomsky Uyezd, Տոմսկի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 13, 1985(1985-11-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորահրամանատար, ավիացիայի մարշալ (1972), Խորհրդային Միության եռակի հերոս (Մայիսի 24, 1943[2], Օգոստոսի 28, 1943, Օգոստոսի 19, 1944ԽՄԿԿ (ՍՄԿԿ) անդամ 1942 թվականից։

Ալեքսանդր Պոկրիշկին
ռուս.՝ Александр Покрышкин
մարտի 6 (19), 1913 կամ փետրվարի 21, 1913(1913-02-21)[1] - նոյեմբերի 13, 1985(1985-11-13)[1] (72 տարեկան)
ԾննդավայրՆովոսիբիրսկ, Tomsky Uyezd, Տոմսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԶորատեսակԽՍՀՄ ռազմաօդային ուժեր և Soviet Air Defence Forces?
Կոչումmarshal of the branch?
Զորամաս16th Guards Fighter Aviation Regiment?
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1948), ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա (1957) և Կաչայի օդաչուների բարձրագույն ավիացիոն դպրոց (նոյեմբեր 1939)
Պարգևներ
ՍտորագրությունИзображение автографа

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է ավիատեխնիկների ավիացիոն դպրոցը (1933), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1948), Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան (1957Հայրենական մեծ պատերազմի (1941-1945) ժամանակ եղել է էսկադրիլիայի հրամանատարի տեղակալ և հրամանատար, գվարդիական 16-րդ ավիացիոն կործանիչ գնդի հրամանատարի օգնական և հրամանատար, 9-րդ գվարդիական ավիացիոն կործանիչ դիվիզիայի հրամանատար։ Մասնակցել է Հարավային, Հյուսիսային, Կովկասյան, 1-ին, 2-րդ և 4-րդ Ուկրաինական ռազմաճակատներում մղված մարտերին։ Կատարել է ավելի քան 600 մարտական թռիչք, մղել 156 օդային մարտ, խփել թշնամու 59 ինքնաթիռ։ Ետպատերազմյան տարիներին ՀՕՊ-ի զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալն էր (1968-1972),1972-1981 թվականին՝ ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-Ի ԿԿ-ի նախագահ։ ԽՍՀՄ II-X գումարումների Գերագույն Խորհրդի (Գերագույն սովետ) պատգամավոր (դեպուտատ)։ Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 4, Սուվորովի II աստիճանի 2, Կարմիր աստղի 2, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Գրել է «Կործանիչի թևերը» (1944) և «Պատերազմի երկինքը» (1966) գրքերը։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Նկարներ

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Պոկրիշկին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 367