Խուլեղինջազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Martinov, 1820

Շրթնածաղիկներ, խուլեղինջազգիներ (լատին․՝ Labiatae, Lamiaceae), երկշաքիլ բույսերի ընտանիք։ Ընդգրկում է խոտաբույսեր, կիսաթփեր, թփեր, հազվադեպ՝ լիաններ և ոչ մեծ ծառեր։ Տերևները պարզ են, առանց տերևակիցների, հակադիր կամ օղակաձև դասավորված։ Ծաղիկները երկսեռ են, անկանոն, գլխավորապես ծաղկաբույլերով։ Բաժակը ձուլաթերթ Է, հնգաթև, հնգատամ կամ երկշուրթ խողովակավոր։ Պսակը երկշուրթ Է, ձուլաթերթ։ Առէջքները չորսն են (2 զույգ), հազվադեպ՝ երկուսը։ Վարսանդը կազմված է երկու պտղատերևիկից։ Սերմնարանը վերնադիր է, քառաբուն, յուրաքանչյուր բնում զարգանում է մեկ սերմնաբողբոջ։ Պտուղը հավաքական է, կազմված չորս միասերմ մանր ընկուզիկներից։ Մեծ մասի ցողունը քառանիստ է՝ գեղձային մազիկներով ծածկված։ Փոշոտվում են գլխավորապես միջատների միջոցով։ Շրթնածաղիկի ընտանիքն ընդգրկում է շուրջ 250 ցեղ[1] և շուրջ 3500 տեսակ տարածված ամենուրեք, առավելապես միջերկրածովյան երկրներում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում։

Հայաստանում խմբագրել

Շրթնածաղիկով շատ հարուստ է Հայկական լեռնաշխարհը։ Հայաստանում ամենատարածված ցեղերն են՝ անանուխը (լատին․՝ Mentha), կատվադաղձը (լատին․՝ Nepeto), եղեսպակը (լատին․՝ Salvia), ուրցը (լատին․՝ Thy mus), ուրցադաղձը (լատին․՝ Ziziphora), խուլեղինջը (լատին․՝ Lamium), թթվիճը (լատին․՝ Betonica), վիշապագլուխը (լատին․՝ Dracocephalum), սաղավարտուկը (լատին․՝ Scutellaria), լերդախոտը (լատին․՝ Teucrium), պատրինջ դեղատու (լատին․՝ Melissa officinalis) և այլն։ Շրթնածաղիկը օգտագործվում են օծանե լիքի (նարդոս, հազրեվարդ), տեխնիկական յուղերի (պերիլլա և այլն) արտադրության, բժշկության (անանուխ, առյուծագի) մեջ։ Համեմունքային շրթնածաղիկները (ռեհան, ուրց, ուրցադաղձ, անանուխ և այլն) լայն կիրառություն ունեն հայկ․ կերակրատեսակների և ազգային պանիրների պատրաստման մեջ։ Կան բազմաթիվ մեղրատու տեսակներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Plant List: Lamiaceae
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրթնածաղիկներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրթնածաղիկներ» հոդվածին։