Կատվադաղձ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Կատվադաղձ (Nepeta)
L., 1753

Կատվադաղձ (լատին․՝ Nepeta), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հանդիպում է ՀՀ բոլոր մարզերում։ Աճում է գրեթե բոլոր գոտիներում, թփուտներում, անտառեզրերին

, գետերի և առուների ափերին, մարգագետիններում, բարձր խոտերի մեջ, քարքարոտ վայրերում և այլն։

Կառուցվածք խմբագրել

Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, բարձրությունը՝ 10-150 սմ։ Տերևներն ամբողջական են, ատամնաեզր, հակադիր՝ կարճ կոթուններով։ Ծաղկաբույլը հասկանման, ողկուզանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ տերևանութային, սպիտակ, կապույտ, դեղին կամ բաց վարդագույն, բուրավետ։ Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը քառընկուզիկ է։

Կիրառություն և նշանակություն խմբագրել

Բոլոր տեսակները եթերայուղատու են. կիրառվում են օծանելիքի արտադրության, սննդի արդյունաբերության և բժշկության մեջ։ Գեղազարդիչ է և մեղրատու։ Խուլեղնջատերև կատվադաղձ հազվագյուտ տեսակ է, հանդիպում է Սևանի ավազանում, կատվադաղձ լերդախոտատերևը (N. teucriifolia) աճում է Սյունիքի մարզում։ Այս տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Կատվալեզու (Bidens), երկատամնակ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 130 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ կատվադաղձ եռաբաժան (B. tripartita) և կատվադաղձ խոնարհված (B. cernua)։ Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ճահճուտներում, գետերի, լճերի ափերին։ Ցողունը կանգուն է, նոսրամազ, երբեմն՝ կարմրավուն, բարձրությունը՝ 15-19 (երբեմն՝ 80) սմ։ Տերևները հակադիր են, խոր եռաբաժան, հազվադեպ՝ ամբողջական կամ նեղնշտարաձև։ Ծաղկաբույլը զամբյուղանման է, ծաղիկները՝ դեղին, խողովակաձև։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը քառանիստ, փուփուլավոր սերմիկ է։ Դեղաբույս է. պարունակում է եթերայուղեր, աղաղանյութեր, սոսնձանյութ, վիտամին C և այլն կատվադաղձից ստանում են դեղին ներկ։

Տեսակեր խմբագրել

Հայտնի է 200 (այլ տվյալներով՝ 250), ՀՀ-ում՝ 17 տեսակ՝ կատվադաղձ Ձանգեզուրի (N. zangezura), կատվադաղձ Ալագյազի (N. alaghezi) , կատվադաղձ երևանյան (N. erivanensis), կատվադաղձ Մեյերի (N. meyeri), կատվադաղձ խուլեղնջատերև (N. lamiifolia) և այլն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվադաղձ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվադաղձ» հոդվածին։