Սաղավարտուկ

բույսերի ցեղ
Սաղավարտուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Շրթնածաղկավորներ
Ընտանիք Խուլեղինջազգիներ
Ցեղ Սաղավարտուկ
Լատիներեն անվանում
Scutellaria
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սաղավարտուկ (լատին․՝ Scutellaria), պնակախոտ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է մոտ 300 (այլ տվյալներով՝ 150) տեսակ։

Հայաստանում խմբագրել

Հայաստանում՝ 3 տեսակ՝

  • Սաղավարտուկ արևելյան (S.orientalis),
  • Սղավարտուկ ամենաբարձր (S.altissima)
  • Սաղավարտուկ սովորական (S.galericulata

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է խոնավ մարգագետիններում, ճահիճներում, մացառուտներում, բացատներում, գետափերին։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունի բարձրությունը 75 (100) սմ է։ Տերևները հակադիր են, տարբեր ձևերի, ամբողջաեզր կամ ատամնաեզր։ Ծաղիկները մեկական են՝ ծածկող տերևների ծոցերում, կապտասպիտակավուն, կապտամանուշակագույն, դեղին։

Ծաղկում է մայիս-հուլիսին։

Պտուղը չորս միասերմ տափակ, գնդաձև կամ ձվաձև, հիմնականում թավոտ ընկուզիկ է։

Նշանակություն խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է Եթերայուղեր, ալկալոիդներ, աղաղանյութեր, ֆլավոնիղներ, վիտմաին C, ներկանյութ։

Պատրաստուկներն օգտագործում են սիրտանոթային հիվանդությունների, սակավարյունության, մալարիայի ժամանակ, նաև որպես խորխաբեր միջոց։ Մեղրատու է։

Դասակարգում խմբագրել

Տեսակներ խմբագրել

Համաձայն Կյուի Բուսաբանական այգու տվյալների հաշվում են ավելի քան 460 տեսակ[2], նրանցից մի քանիսը։

 
 
 
 
 

Տաքսոնոմիա խմբագրել

Սաղավարտուկի դասը մտնում է Scutellarioideae ենթաընտանիքի, Lamiaceae ընտանիքի և ենթակարգի Lamiales մեջ։

  ևս 21 ընտանիք (համաձայն APG II համակարգի)   մոտ 3-4 դաս  
         
  կարգ Շրթնածաղկավորներ     Ենթաընտանիք Սաղավարտուկայիններ     f1
               
  բաժինԾաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Խուլեղինջազգիներ     դաս
Սաղավարտուկ
   
             
  44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայն  APG II համակարգի)
  ևս 8 ենթաընտանիք   f2
     

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Entry for Scutellaria L. (англ.). NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0 (Sept 24, 1997). Проверено 24 октября 2010. Архивировано из первоисточника 2 июля 2012.
  2. Species of Scutellaria(անգլ.)(լատ.)

Գրականություն խմբագրել

  • Юзепчук С. В. Род 1244. Шлемник — Scutellaria L. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и С. В. Юзепчук. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1954. — Т. XX. — С. 72—225. — 556 с. — 2700 экз.
  • Род 4. Шлемник — Scutellaria L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1962. — Т. VI. Покрытосеменные. Семейства Логаниевые — Сложноцветные. — С. 58—59. — 380 с. — 2400 экз.

Արտաքին հղումներ խմբագրել

  • http://flower.onego.ru/other/scutella.html
  • «Scutellaria L. (skullcap)». The PLANTS Database. United States Department of Agriculture.
  • Scutellaria images. MorphBank.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղավարտուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաղավարտուկ» հոդվածին։