Պատրինջ դեղատու
Պատրինջ դեղատու | |
Պատրինջ դեղատու | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ցեղ | Պատրինջ (Melissa) |
Տեսակ | Պատրինջ դեղատու (M. officinalis) |
Միջազգային անվանում | |
Melissa officinalis |
Պատրինջ դեղատու (լատին․՝ Melissa officinalis), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն խմբագրել
Ճյուղավոր կոճղարմատով, թավոտ մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Մինչև 150 սմ բարձրությամբ ճյուղավոր, քառանիստ ցողունի վրա խոշոր, կոթունավոր, ձվաձև, աղեղնաեզր-սղոցաեզր տերևները դասավորված են հակադիր։ Մանր, երկշուրթ, նստադիր ծաղիկները աճում են տերևանութներում։ Ծաղիկն ունի թավոտ երկշուրթ կանաչ բաժակ և երկար, թեքված խաղովակով, սպիտակ, երբեմն նաև բաց վարդագույն պսակ։ Պտուղը կազմված է 4 չոր եռանիստ ընկուզիկներից[1]։
Տարածվածություն խմբագրել
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների անտառաեզրերին։ Հանդիպում է Սյունիքի և Տավուշի մարզերում։ Մի շարք երկրներում նաև աճեցվում է[1]։
Նշանակություն խմբագրել
Բուժական նպատակներով օգտագործում են ծաղկման սկզբում հավաքվող տերևները, ընձյուղների վերին մասը։ Եթերային յուղն օգտագործում են նաև սննդարդյունաբերության, օծանելիքի, օղու և լիկյորների արտադրության մեջ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689