Թթվիճ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Թթվիճ (Betonica)
L., 1753

Թթվիճ (լատին․՝ Betonica), լոռասերմ, խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10-15 (այլ տվյալներով՝ 30)։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի միջին լեռն, գոտիներից մինչև ալպյան մարգագետինները։ Աճում է անտառներում, թփուտներում, խոտածածկ լանջերին, մարգագետիններում։

 
Թթվիճ

Արտաքին տեսք

խմբագրել

Ցողունը պարզ է, բարձր.՝ 20-60 սմ։ Տերևները նշտարաձև են, աղեղնաեզր, ստորին մակերեսը՝ թավոտ։ Ծաղիկները (ծիրանագույն, վարդագույն կամ սպիտակ) կեղծ տերևանութներում են և առաջացնում են խիտ հասկանման ծաղկաբույլ։ Ծաղկում է հուլիս-սեպտեմբերին[1][2][3]։ Պտուղը քառընկուզիկ է։

Թթվիճը բժշկության մեջ

խմբագրել

Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր, ալկալոիդներ, գլիկոզիդներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես կապող, լեղամուղ, խորխաբեր, արյունահոսությունը դադարեցնող միջոց։

Տեսակները

խմբագրել

ՀՀ-ում՝ 3 տեսակ՝ խոշորածաղիկ թթվիճ (Betonica macrantha), դեղատու թթվիճ (Betonica officinalis) և արևելյան թթվիճ (Betonica orientalis),

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Marianne Jeker 1993: Taxonomische und phytochemische Untersuchungen in der Gattung Betonica L. S. 58
  2. Marianne Jeker 1993: Taxonomische und phytochemische Untersuchungen in der Gattung Betonica L. S. 62
  3. Marianne Jeker 1993: Taxonomische und phytochemische Untersuchungen in der Gattung Betonica L. S. 66

Գրականություն

խմբագրել
  • Bhattacharjee, R., 1980. Taxonomic studies in Stachys։ II. A new infrageneric classification of Stachys L.. Notes Roy. Bot. Gard. Edinburgh 38, 65–96.
  • Petar D. Marin, Renee J. Grayer, Slavica Grujic-Jovanovic, Geoffrey C. Kite, Nigel C. Veitch 2004։ Glycosides of tricetin methyl ethers as chemosystematic markers in Stachys subgenus Betonica. Phytochemistry 65, 1247–1253.
  • Andreas Kleinsteuber։ Lamiaceae, Labiatae. In։ Oskar Sebald, Siegmund Seybold, Georg Philippi, Arno Wörz (Hrsg.)։ Die Farn- und Blütenpflanzen Baden-Württembergs. Band 5։ Spezieller Teil (Spermatophyta, Unterklasse Asteridae)։ Buddlejaceae bis Caprifoliaceae, Eugen Ulmer, Stuttgart (Hohenheim) 1996, ISBN 3-8001-3342-3, 10. Betonica L. 1753, S. 178–180.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվիճ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվիճ» հոդվածին։