Շյոնեբերգ
Շյոնեբերգ (գերմ.՝ Schöneberg), թաղամաս Բեռլինի յոթերորդ վարչական Տեմպելհոֆ-Շյոնեբերգ շրջանում։ Տեղակայված է շրջանի հյուսիսում։ Մինչև 2001 թվականը Բեռլինն ուներ իրեն պատկանող Շյոնեբերգ շրջանը, որը ներառում էր Ֆրիդենաու և ներկայիս Շյոնեբերգ թաղամասները։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Շյոնեբերգ | |||
Schöneberg | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Տեմպլսհոֆ Շյոնեբերգ | ||
Մակերես | 10,61 կմ² | ||
ԲԾՄ | 47 մետր | ||
Բնակչություն | 118 368 մարդ (հունիսի 30, 2015) | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 10777, 10779, 10781, 10783, 10787, 10789, 10823, 10825, 10827, 10829, 12157, 12159, 12161 և 12169 | ||
| |||
1912 թվականին քաղաքը վերանվանվել է Բեռլին Շյոնեբերգ[1]։ 1871 թվականից, Գերմանական կայսրության ձևավորումից հետո Շյոնեբերգի բնակչությունն սկսեց աճել։ Եթե 1871 թվականին այնտեղ ապրում էր 4 555 բնակիչ, ապա 1900 թվականին բնակչության թիվը հասավ 95 998-ի, իսկ 1919 թվականին՝ 175 093-ի[2]։ Այդ էր պատճառը, որ 1898 թվականի ապրիլի 1-ին Շյոնեբերգն ստացավ քաղաքի կարգավիճակ և մեկ տարի անց դուրս եկավ Բրանդենբուրգի շրջանի կազմից՝ դառնալով առանձին քաղաք։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՇյոնեբերգը Բեռլին քաղաքի կենտրոնին մոտիկ, խիտ բնակեցված շրջան է։ Հյուսիսում սահմանակից է Տիրգարտենին, արևելքում՝ Կրոյցբերգին և Տեմպելհոֆին, հարավում՝ Շտեգելցին, արևմուտքում՝ Ֆրիդենային և Վիլմերսդորֆին, հյուսիս արևմուտքում՝ Շառլոտենբուրգին։
Պատկերասրահ
խմբագրել-
Շյոնեբերգն այսօր
-
Գերագույն դատարանի շենքը
-
Զբոսայգի Kleistpark
-
Պատմության թանգարան
-
Սուրբ Մատֆեի գերեզմանատան եկեղեցին
-
Gründerzeit
-
Rote Insel
Տրանսպորտ
խմբագրել2006 թվականին բացվեց Զյուդկրոյց կայարանը և Շյոնեբերգն ստացավ ուղիղ կապի հնարավորություն հեռավոր և տարածաշրջանային քաղաքների հետ։ Բացի այդ, կայարանն սպասարկում է նաև ICE-երկաթգիծը, որն անցնում է Համբուրգ-Բեռլին-Լայպցիգ-Մյունխեն քաղաքներով։ Այստեղ գործում են նաև քաղաքային գնացքներ՝ S-Բանա (S1, S2, S25), այդ թվում՝ Բեռլինի Ռինգբանը (S41, S42, S46 и S47): Կարևորագույն քաղաքային կայարաններ են համարվում «Շյոնեբերգը» և «Զյուդկրոյցը»։ Գործում է նաև մետրո, որի ստորգետնյա կապուղիներն են՝ U1, U2, U3, U4, U7: Շյոնեբերգով անցնում են երկու մայրուղիներ՝ «A 100» և «A 103»: Տարածքի կարևոր մայրուղիներ են համարվում նաև հետևյալ փողոցները՝ Տաունէնտցիենշտրասե (գերմ.՝ Tauentzienstraße), Կլյայստշտրասե (գերմ.՝ Kleiststraße), Բյուլովշտրասե (գերմ.՝ Bülowstraße), Պոտսդամեր-Շտրասե (գերմ.՝ Martin-Luther-Straße) և Հաուպտշտրասե (գերմ.՝ Hauptstraße):
Նշանավոր մարդիկ
խմբագրելԲնիկներ
խմբագրել- Վիլհելմ Ֆուրտվենգլեր (1886—1954), դիրիժոր և կոմպոզիտոր
- Նելլի Զաքս (1891—1970), բանաստեղծուհի, Նոբելյան մրցանակի դափնեկիր
- Մառլեն Դիտրիխ (1901—1992),երգչուհի և դերասանուհի
- Ժիզել Ֆրոյնդ (1908—2000), լուսանկարիչ և սոցիոլոգ
- Վիլի Շտոֆ (1914—1999),քաղաքական գործիչ
- Խելմուտ Նյուտոն (1920—2004), լուսանկարիչ
Շյոնեբերգում ապրողներ
խմբագրել- Հանս Բալուշեկ, նկարիչ և գրող
- Ավգուստ Բեբել, քաղաքական գործիչ
- Գոթֆրիդ Բեն, պոետ
- Էդուարդ Բերնշտեյն, հրապարակախոս, քաղաքական գործիչ
- Դեվիդ Բոուի, երաժիշտ, պրոդյուսեր, կոմպոզիտոր, նկարիչ և դերասան
- Ռոզա Լյուքսեմբուրգ, հեղափոխական, եվրոպական կոմունիստական շարժման երևելի դեմքերից մեկը
- Վալտեր Շել, քաղաքական գործիչ, 1974-79 թվականներին եղել է Գերմանիայի նախագահ
- Կլեր Վալդոֆ, երգչուհի, շանսոնյե
- Էռնստ Բայս, գրող և բժիշկ
- Բիլլի Ուայլդեր, ռեժիսոր, սցենարիստ
- Պաուլ Ցեխ, պոետ
- Կարլ Ցուխմայեր, դրամատուրգ
- Մաքս Բրուխ,Կոմպոզիտոր ևդիրիժոր
- Յակոբ Գրիմ, բանասեր, հեքիաթագիր
- Վիլհելմ Գրիմ, բանասեր, հեքիաթագիր
- Գուստավ Ռոբերտ Կիրխհոֆ ,ֆիզիկոս
- Ռուդոլֆ Վիրխով, բժիշկ, գիտնական