Վիլի Շտոֆ
Վիլհելմ Շտոֆ (անգլ.՝ Wilhelm Stoph, հուլիսի 9, 1914[1][2][3][…], Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական կայսրություն - ապրիլի 13, 1999[1][2][3][…], Բեռլին, Գերմանիա[4]), գերմանացի քաղաքական գործիչ։
Վիլի Շտոֆ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | հուլիսի 9, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Շյոնեբերգ, Տեմպլսհոֆ Շյոնեբերգ, Բեռլին, Գերմանական կայսրություն |
Վախճանի օր | ապրիլի 13, 1999[1][2][3][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Գերմանիա[4] |
Գերեզման | Վիլդաու |
Թաղված | Վիլդաու |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Պարգևներ | |
1928 թվականին ընդունվել է Կոմունիստական երիտասարդական միության, 1931 թվականին՝ Գերմանիայի կոմկուսի մեջ։ Երրորդ Ռայխի և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Վերմախտում։ Ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո պատասխանատու աշխատանք է կատարել կուսակցական և վարչական ապարատում։ 1950 թվականին դարձել է ԳԱՄԿ ԿԿ-ի անդամ, 1950-1953 թվականին՝ ԿԿ քարտուղար, 1953 թվականին՝ ԳԱՄԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ 1950 թվականից դարձել է ԳԴՀ ժողավրդական պալատի դեպուտատ, 1950-1952 թվականներին՝ ժողովրդական պալատի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախարար։ 1952-1955 թվականներին եղել է ներքին գործերի, 1956-1960 թվականներին՝ ազգային պաշտպանության նախագահ։ 1959 թվականին Վիլի Շտոֆին շնորհվել է բանակի գեներալի կոչում։ 1964-1973 և 1976–1989 թվականներին՝ ԳԴՀ նախարարներիների խորհրդի նախարար։ ԳԴՀ Պետական խորհրդի անդամ (1963-1964), 1964-1973 թվականներին և 1976 թվականից՝ Պետական խորհրդի նախագահի տեղակալ, 1973-1976 թվականներին՝ նախագահ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118975714 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 580)։ |