Բացել գլխավոր ցանկը

Վիլհելմ Գրիմ

գերմանացի գրող

Վիլհելմ Կարլ Գրիմ (գերմ.՝ Wilhelm Karl Grimm, փետրվարի 24, 1786(1786-02-24)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][8][12], Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[1] - դեկտեմբերի 16, 1859(1859-12-16)[1][2][3][4][13][5][6][7][14][8][9][10][11][8][12], Բեռլին, Գերմանական միություն[1][15][16]), գերմանացի բանասեր, Յակոբ Գրիմի եղբայրը: Նա, ինչպես և եղբայրը, Հեյդելբերգի ռոմանտիկայի ներկայացուցիչն է, որի նպատակն էր հասարակական և գիտական հետաքրքրության վերականգնումը ժողովրդական մշակույթի (ֆոլկլորի) նկատմամբ:

Վիլհելմ Գրիմ
գերմ.՝ Wilhelm Grimm
Wilhelm Grimm Friedlaender.png
Ծննդյան անունգերմ.՝ Wilhelm Karl Grimm
Ծնվել էփետրվարի 24, 1786(1786-02-24)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][8][12]
ԾննդավայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[1]
Վախճանվել էդեկտեմբերի 16, 1859(1859-12-16)[1][2][3][4][13][5][6][7][14][8][9][10][11][8][12] (73 տարեկանում)
Վախճանի վայրԲեռլին, Գերմանական միություն[1][15][16]
Մասնագիտությունբառարանագիր, մարդաբան, գրադարանավար, գրող, գրադարանավար, մանկագիր, մանկավարժ, լեզվաբան, գրականագետ, germanist, իրավաբան, համալսարանի պրոֆեսոր, առասպելագիր և collector of fairy tales
Լեզուգերմաներեն[2] և դանիերեն
Ազգությունգերմանացի
ՔաղաքացիությունLandgraviate of Hesse-Kassel?[17]
Flag of Prussia (1892-1918).svg Պրուսիայի թագավորություն
Flag of Germany.svg Գերմանիա[18]
ԿրթությունՄարբուրգի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱնդամակցությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Նիդեռլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա
ԱշխատավայրԳյոթինգենի համալսարան և Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան
ԶավակներՀերման Գրիմ
Wilhelm Grimm Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Վիլհելմ Գրիմը ծնվել է 1786 թվականի փետրվարի 24-ին Հանաու քաղաքում: Նա Շտայնաու-ան-դեր-Շտրասե քաղաքի ամտման Ֆիլիպ Վիլհելմ Գրիմի (1751-1796) և Դորոտթա Ցիմմերի (1755-1805) երրորդ որդին էր: Իր ավագ եղբոր՝ Յակոբ Գրիմի հետ հաճախել է Կասելի Lyceum Fridericianum (գերմ.՝ das Friedrichsgymnasium) հնագույն գիմնազիան, իսկ այնուհետև ընդունվել է Մարբուրգի համալսարան, որտեղ պրոֆեսոր Ֆրիդրիխ Սավինիի ղեկավարությամբ սովորել է գերմանական իրավունք: Համալսարանն ավարտելուց հետո վերադարձել է Կասել, որտեղ ապրել է մոր տանը, որն այդ ժամանակ արդեն այրի էր:

Առողջական խնդիրները (նա տառապում էր ասթմայով և, բացի այդ, դժգոհում էր սրտի ցավից) երկար ժամանակ նրան խանգարում էին որևէ պաշտոն ստանալ[19], և 1806 թվականից նա միացել է գերմանական հեքիաթներ հավաքելու աշխատանքին, որն սկսել էր նրա եղբայր Յակոբը: 1809 թվականին բուժվել է հայտնի բժիշկ Յոհաննա Քրիստիան Ռեյլի մոտ՝ Հալլե քաղաքում՝ բնակվելով իր ընկերոջ՝ կոմպոզիտոր Ի. Ֆ. Ռայխարդտի տանը:

Հալլեում նա ծանոթացել է Կլեմենս Բրենտանոյի հետ, և բուժումն ավարտելով՝ նրա հետ մեկնել է Բեռլին: Պրուսիայի մայրաքաղաքում նա Կ. Բրենտանոյի և Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի հետ վարձել է մեծ բնակարան: Սակայն որոշ ժամանակ անց Վիլհելմ Գրիմը վերադարձել է Կասել, որտեղ հանդիպել է Գյոթեին, որը «նրան սրտանց շնորհակալություն է հայտնել վաղուց մոռացված մշակույթի բարօրության օգտին նրա գործադրած ջանքերի համար»[20]: 1814-1829 թվականներին աշխատել է որպես Կասելում Հեսսենի լանդգրաֆյան գրադարանի քարտուղար:

1825 թվականին ամուսնացել է Հենրիետտե Դորոթեա Վիլդի հետ: 1828 թվականին ծնվել է նրանց որդին՝ Հերման Գրիմը (1828-1901), որը հետագայում հայտնի է դարձել որպես գրականության պատմաբան, Բեռլինի համալսարանի պրոֆեսոր և «Գյոթեի միության» համահիմնադիր:

1831-1835 թվականներին Վիլհելմ Գրիմը եղել է Գյոթինգենի համալսարանի գրադարանավար, իսկ 1835 թվականին դարձել է նրա արտահաստիքային պրոֆեսոր: «Գյոթինգեն յոթ» բողոքին մասնակցելու համար (ինչպես և նրա ավագ եղբայրը) 1837 թվականին Հաննովերի հերցոգի կարգադրությամբ հեռացվել է բոլոր պաշտոններից և երկրից արտաքսվել: Սակայն 1841 թվականին պրուսական թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի կողմից հրավիրվել է Բեռլին, նույն թվականին ընտրվել է որպես Պրուսական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ: 18 տարի (մինչև մահը) դասավանդել է Բեռլինի համալսարանում և աշխատել «Գերմանական բառարանի» վրա: Նրա մահացու հիվանդությունը, որ սկսվել է մեջքի սովորական ֆուրունկուլով, զարգացել է երկու շաբաթվա ընթացքում: 1859 թվականի դեկտեմբերի 16-ին լուծանքը դադարեցրել է նրա տառապանքը[21]:

Գործունեության արժեքԽմբագրել

Գրիմ եղբայրների հրատարակած գերմաներենի պատմության և քերականության գրքերն այդ լեզվի բազմաթիվ բարբառաների ֆոնին հանդես են եկել որպես ազդակ լեզվաբանության՝ որպես ինքնուրույն գիտաճյուղի ձևավորման համար: Վիլհելմ Գրիմը եղբոր հետ միասին կազմել է գերմանական հեքիաթների հայտնի ժողովածուն՝ հիմք դնելով ռունական գրականության համակարգված գիտական ուսումնասիրությանը:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118542265 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 International Music Score Library Project — 2006.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://web.archive.org/web/20170323081935/http://jeugdliteratuur.org/auteurs/wilhelm-carl-grimm
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 NooSFere — 1999.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 filmportal.de — 2005.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 KNAW Past Members
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 https://frankfurter-personenlexikon.de/node/3479 — 2014.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Brockhaus Enzyklopädie
  13. 13,0 13,1 13,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  14. 14,0 14,1 14,2 Babelio
  15. 15,0 15,1 15,2 http://hd.housedivided.dickinson.edu/node/22967
  16. 16,0 16,1 16,2 http://hd.housedivided.dickinson.edu/node/22953
  17. http://www.britannica.com/EBchecked/topic/254039/Hanau
  18. http://web.archive.org/web/20160401160541/http://jeugdliteratuur.org/auteurs/wilhelm-carl-grimm
  19. Lemmer M. Die Brüder Grimm. Leipzig, 1985. S. 10-17.
  20. Scherer W. Grimm Wilhelm (Karl) // Allgemeine Deutsche Biographie. Bd. 9. Leipzig, 1879. S. 691.
  21. Ibid. S. 694—695.

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել