Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը ստեղծվել է 1990 թվականին Հայաստանի կառավարության որոշմամբ։

Շիրակացու ճեմարան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակդպրոց
Հիմնադրված է1990
Անվանված էԱնանիա Շիրակացի
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Կայքshirakatsy.am(հայ.)(անգլ.)
Ճեմարանի պատկերանիշը

Ճեմարանի մասին

խմբագրել

Ճեմարանը հանրակրթական ուսումնական հաստատություն է, որը հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Սփյուռքի և արտասահմանյան երկրների շնորհաշատ երեխաներին ստանալ լիարժեք ու բարձրակարգ կրթություն։

Ճեմարանը իրականացնում է շնորհալի երեխաների կրթության կազմակերպման և օժտվածության խնդիրների ուսումնասիրման հեղինակային ծրագիրը։

Ճեմարանը 2007 թ.-ից անդամակցել և համագործակցում է տարբեր միջազգային կառույցներ հետ և իր որդեգրած սկզբունքների ոգով կրթական ծրագրերը համատեղում է համամարդկային և կամային բարձր որակներ ձևավորող ծրագրերի իրականացման հետ։

Մենք ապահովում ենք

խմբագրել
  • հայ ժողովրդի ազգային առաջադեմ ավանդույթների ոգով սովորողների դաստիարակություն
  • քաղաքացիական և համամարդկային արժեքների ձևավորում
  • անձի բազմակողմանի և ներդաշնակ զարգացում
  • հանրակրթական խոր գիտելիքներ
  • լիարժեք և բարձրակարգ միջնակարգ կրթություն

Ընդունելություն

խմբագրել

Առաջին դասարանի ընդունելությունը իրականացվում է դիմորդի բժշկահոգեբանական պատրաստվածության հիման վրա համապատասխան հանձնաժողովի երաշխավորությամբ։

Համալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների վճարովի համակարգ կարող են ընդունվել քննությունների արդյունքների հիման վրա՝ մրցութային ընտրությամբ։

Պետպատվերով ուսուցման տեղեր կարող են ընդունվել 7-րդ դասարանն ավարտած աշակերտները մրցութային ընտրությամբ։

Ուսուցում

խմբագրել
  • Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից։
  • Ուսումնական խմբերում սովորողների թիվը 12-18 է։
  • Ճեմարանի կրթական գործընթացը կազմակերպվում է նաև երկարացված օրվա և շուրջօրյա աշխատակարգերով։

Արտասահմանյան երկրներից ժամանած, ինչպես նաև նախորդ դպրոցում օտար լեզվով կրթություն ստացած սաների համար ճեմարանում կազմակերպվում է անհատական ուսուցում։ Նման սաների ուսուցման լեզուն ժամանակավորապես կարող է լինել ոչ հայերեն, մինչև ինտենսիվ ուսուցմամբ հայերենի անհրաժեշտ իմացության ձեռք բերումը։

  • Ճեմարանում սովորել և սովորում են հայ և օտարազգի աշակերտներ ԱՄՆ-ից, Կանադայից, Անգլիայից, Իտալիայից, Մեքսիկայից, Կիպրոսից, Իսրայելից, Իրանից, Լիբանանից, Ավստրիայից, Լեհաստանից, Հնդկաստանից, Սիրիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և ԱՊՀ այլ երկրներից։
  • 11-րդ և 12-րդ դասարաններում սաների նախընտրած առարկաներից կազմակերպվում է տարբերակված խորացված ուսուցում։
  •  
    Համալիրի սովորողներին տրվում է սնունդ, անհրաժեշտության դեպքում՝ հանրակացարան։
  • Սովորողների տեղափոխումը իրականացվում է 50-ից ավելի երթուղիներով։
  • Պետպատվերով սովորող սաներին տրվում է կրթաթոշակ։
  • Գերազանց առաջադիմությամբ, միաժամանակ հանրապետական կամ միջազգային օլիմպիադաների հաղթող սաներին տրվում է անվանական կրթաթոշակ։
  • Ուսման մեջ չառաջադիմող, ինչպես նաև ճեմարանի վարքականոնի պահանջներին չհամապատասխանող սովորողներն ազատվում են ճեմարանից։

Արտաուսումնական առօրյա

խմբագրել

Արտաուսումնական ժամերին կազմակերպվում է ինքնուրույն դասապատրաստում, գործում են երգչախումբ, կերպարվեստի, պարի և թատերական ստուդիաներ, առարկայական ֆակուլտատիվներ, սպորտային սեկցիաներ և այլն։

Մեր կառույցները և համակարգը

խմբագրել
Կառույց Տարիք/դասարան Ուսուցման տևողություն Համակարգ
նախակրթարան 3-5 տարեկանից 3-1 տարի վճարովի
կրտսեր դպրոց 1-4-րդ դասարան 4 տարի վճարովի
միջին դպրոց 5-9-րդ դասարան 5 տարի պետպատվերի և վճարովի
ավագ դպրոց 10-12-րդ դասարան 3 տարի պետպատվերի և վճարովի
հիմնական կիրակնօրյա նախապատրաստական դպրոց 7-րդ դասարան 1 տարի վճարովի

Համալիրում գործում են

խմբագրել
  • առարկայական ամբիոններ և լաբորատորիաներ
  • գրադարան
  • տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների կենտրոն
  • ժամանակակից համակարգչային կաբինետներ
  • բուժական և կենցաղային սպասարկման ծառայություններ
  • հոգեբանական ծառայություն
  • հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա
  • լոգոպեդական ծառայություն
  • ծնողական համալսարան
  • մարզաառողջարարական համալիր
  • հանրակացարան
  • «Հեքիաթ» ամառանոցը Հանքավանում
  • Համալիրի կառավարման համակարգում իրենց կարևոր դերն ունեն ծնողական խորհուրդը և «Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպությունը։

Աշխատակիցներ

խմբագրել

Ճեմարանի մանկավարժական աշխատակազմի ընդունելությունը կատարվում է մրցութային ընտրությամբ, որն իրականացվում է համապատասխան բնագավառում հանրապետության ճանաչված մասնագետների, ինչպես նաև հոգեբանության և մանկավարժության ոլորտի հայտնի ներկայացուցիչների կողմից։ Ներկայումս ճեմարանում աշխատող ուսուցիչների գերակշռող մասը հանրապետությունում իրենց գործի հմուտ մասնագետներ են, որոնցից 15-ը գիտությունների թեկնածուներ են։

Ճեմարանի գիտախորհրդատվական աշխատանքներում ներգրավված են հանրապետությունում ճանաչված անվանի գիտնականներ։ Նրանց թվում են 10 գիտությունների թեկնածուներ, 7 դոկտոր-պրոֆեսորներ և ԳԱԱ 2 թղթակից անդամներ։

Մեր շրջանավարտները

խմբագրել

Ճեմարանի բոլոր 1179 շրջանավարտները ընդունվել են բուհ իրենց նախընտրած մասնագիտություններով։ Տասնյակ ճեմարանականներ սովորել և սովորում են արտասահմանյան երկրներում (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Իսրայել, Հունաստան, Անգլիա, Չինաստան, Ֆրանսիա, Թայլանդ, Կիպրոս, Իտալիա, ԱՊՀ երկրներ)։

Ճեմարանը կրթության համահայկական կենտրոնի և միջազգային դպրոցի ճանապարհին

խմբագրել

2008 թ. - ճեմարանը ԱՊՀ երկրների միջազգային բակալավրիատի դպրոցների ասոցիացիայի անդամ։ 2011 թ.-ի օգոստոսից ճեմարանի կրտսեր դպրոցը, իսկ 2012 թ. սեպտեմբերից՝ միջին դպրոցը, ճանաչվել են միջազգային բակալավրիատի թեկնածու դպրոցներ։ Ճեմարանը շարունակում է իր աշխատանքները կրտսեր դպրոցի (PYP)և միջին դպրոցի ծրագրի (MYP) իրականացման ավտորիզացիայի ուղղությամբ։ 2009 թ. - ճեմարանը «Ռաունդ Սքվեր» (ՌՍ) միջազգային դպրոցների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային անդամ դպրոց, իսկ 2010 թ.՝ լիիրավ անդամ։ 2009 թ.-ից սկսված ճեմարանը ակտիվորեն մասնակցում է ՌՍ-ի շրջանակներում աշակերտների փոխանակման, հանրությանը ծառայությունների մատուցման և այլ ծրագրերի՝ աշխարհի տարբեր երկրներում։ 2010 թ. սեպտեմբերին ճեմարանը «Մայքրոսոֆթ» ընկերության համաշխարհային գրասենյակի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաառաջավոր նորարար դպրոցներից մեկը, և հոկտեմբերին ճեմարանի պատվիրակությունը մասնակցել է Քեյփթաունում Մայքրոսոֆթի կազմակերպած «Նորարար կրթություն» համաժողովին։ 2010 թ. նոյեմբերին Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը հանդիսավոր կերպով նշեց իր 20-ամյա հոբելյանը։ 2010 թ.-ից ճեմարանի կրտսեր դպրոցում իրականացվում է միջազգային բակալավրիատի (ՄԲ) ինտեգրված ծրագիրը՝ հետագայում ՄԲ անդամ դպրոց դառնալու նպատակով։ 2012 թ.-ի մայիսից ճեմարանը հանդիսանում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ ասոցիացված անդամ[1]։

Ճեմարանի ստեղծման գաղափարակիրը և հիմնադիր տնօրենը Աշոտ Ալիխանյանն է։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել