Լաո Շե
Լաո Շե (老舍, փինյին։ Lǎo Shě, իսկական անուն Շու Ցինչուն, Shū Qìngchūn, 舒慶春,փետրվարի 3, 1899[1][2][3][…], Պեկին, Ցին կայսրություն[4] - օգոստոսի 24, 1966[1][2][3][…], Պեկին, Չինաստան), մանջուրական ծագմամբ չինացի նշանավոր վիպասան, դրամատուրգ, հրապարակախոս։ Հայտնի է իրատեսական և երգիծական արձակով։ Ազգային գրականության առաջատար վարպետներից մեկն է։
Լաո Շե չինարեն՝ 老舍 | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1899[1][2][3][…] |
Ծննդավայր | Պեկին, Ցին կայսրություն[4] |
Վախճանվել է | օգոստոսի 24, 1966[1][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Պեկին, Չինաստան |
Գերեզման | Բաբաոշան հեղափոխական գերեզմանատուն[5] |
Գրական անուն | Lao She |
Մասնագիտություն | գրող, համալսարանի դասախոս, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Q10868435? և Պեկինի մանկավարժական համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Rickshaw Boy?[6] և Four Generations under One Roof?[7] |
Աշխատավայր | Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց, Shandong University? և Լոնդոնի համալսարան |
Ամուսին | Hu Xieqing? |
Զավակներ | Shu Yi? և Shu Yu? |
Lao She Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՄեծացել է աղքատ ընտանիքում։ Վաղ մանկության տարիներին կորցրել է իր հորը, որը մահացել էր Իհետուանյան ապստամբությունը ճնշելու ընթացքում։ 6 տարեկանից սովորել է մասնավոր դպրոցում, որտեղ երեխաներին դասավանդել են հին ձևերով (կոնֆուցիական տեքսների ուսուցում և այլն)։ Մի քանի տարի հետո տեղափոխվել է պետական դպրոց։ Ավարտելուց հետո պետական միջոցների հաշվին կարողացել է ընդունվել համալսարան։ 1917 թվականին, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո դարձել է Պեկինի տարրական դպրոցներից մեկի տնօրենը։ Տյանցզինի Նանկայի համալսարանում դասավանդել է լեզու և գրականություն։ 1919 թվականին վերադարձել է Պեկին։ Յանցզինյան համալսարանում, որպես կամավոր, սովորել է անգլերեն։ «Գրական հեղափոխություն»-ից հետո ուսանողական ամսագրում տպագրել է իր առաջին պատմվածքը։
1924-ին մեկնել է Մեծ Բրիտանիա՝ նախ Լոնդոնում, այնուհետև Օքսֆորդում չինական բանահյուսուսություն դասավանդելու համար։ 1926 թվականին «Սյաոշո Յուեբաո» գրական թերթում («Արձակի ամսագիր») հրատարակել է իր առաջին վեպը՝ «Պատվարժան Չժանի փիլիսոփայությունը» վերնագրով։ 1927 թվականի մարտին նույն թերթում տպագրվել է հաջորդ վեպը՝ «Իմաստունն ասել է» վերնագրով։ 1929 թվականի մայիսին հրատարակել է «Երկու Մա» վեպը։
1929 թվականին Լաո Շեն Անգլիայից մեկնել է Չինաստան։ Ճանապարհին 3 ամիս նա մնացել է Փարիզում, կես տարի Սինգապուրում, որտեղ դասավանդել է նորաբնակ չինացիների համար բացված դպրոցում։ Այդ ժամանակ գրել է «Սյաոպոյի ծննդյան տարեդարձը» պատմվածքը։ Այն եղել է վերջին ստեղծագործությունը, որը տպագրվել է «Սյաոշո Յուեբաո» թերթում։ Չինաստանում Լաո Շեն նախ բնակություն է հաստատել Պեկինում, այնուհետև Ցզինան և Ցինդաո քաղաքներում։
Ցզինանում գրել է «Դամինհու» վեպը, որն այդպես էլ լույս չի տեսել։ 1932 թվականին, երբ ճապոնական ռումբը հարվածել է տպարանին, ստեղծագործությունը ոչնչացվել է։
1933 թվականին լույս են տեսել «Ամուսնալուծություն», «Նշումներ կատվի քաղաքի մասին», 1934 թվականին «Երկնային պարգևի պատմություն», 1936 թվականին (ամսագրի հրատարակություն)՝ «Ռիքշա» վեպերը։
1937 թվականին, ճապոնա-չինական պատերազմից հետո, գրել է մի շարք հրապարակախոսական հոդվածներ, որտեղ կոչ է արել միավորել ջանքերը՝ թշնամուն հետ մղելու համար։ Այնուհետև բնակվել է Ուհանում, որտեղ մի քանի համախոհների հետ կազմակերպել է «Կան դաո դի» («Դիմադրել մինչև վերջ») և «Ժենժեն կան» («Ընթերցանություն բոլորի համար») թերթերը։ 1938 թվականի մարտին Չունցինում ստեղծվել է «Ամբողջ Չինաստանի գրականության և արվեստի գործիչների միությունը»։ Լաո Շեն զբաղեցրել է գլխավոր դերերից մեկը՝ համակարգելով և ղեկավարելով իր աշխատանքը։ Պատերազմի ժամանակ ստեղծել է «Չժան Ցզըչժուն» պիեսը և «Կրակե թաղում» վեպը։ Գրեթե հինգ տարի աշխատել է «Նույն ընտանիքի չորս սերունդ» վեպի վրա։ Այն սկսել է գրել Չինաստանում, այնուհետև ԱՄՆ-ում, որտեղ տեղափոխվել է դասախոսությունների համար։ ԱՄՆ-ում վեպը տպագրվել է «Դեղին հողմ» կրճատված տարբերակով։ Նյու Յորքում գրել է «Հեքիաթասացները» վեպը։
1949 թվականի հոկտեմբերի 13-ին, Չինաստանը ժողովրդական հանրապետության հռչակելուց 13 օր անց, Լաո Շեն Սան Ֆրանցիսկոյից վերադարձել է Չինաստան։ Հաջորդող 16 տարիներին հիմնականում գրել է պիեսներ, ուրվագծեր, պատմվածքներ, ինչպես նաև «Նարնջագույն դրոշների տակ» անավարտ վեպը։
1966 թվականին հայտնվել է հիվադանոցում։ Օգոստոսի 23-ին գնացել է աշխատանքի։ Նրա որդու Շու Իի ցուցմունքով, իր աշխատակիցներին հունվեյբիններից պաշտպանելու ժամանակ, նրան ծեծի են ենթարկել։ Իր անձը պաշտպանելու համար, նա հայտարարել է, որ հակահեղափոխական է, որից հետո հանձնվել է ոստիկանությանը։ Ուշ երեկոյան Լաո Շեն տուն է վերադարձել։ Մի քանի օր անց նրա մարմինը գտել են քաղաքի ծայրամասում՝ Թայփինհու գետի ափին։ Չինաստանում ասել են, որ գրողն ինքնասպանություն է գործել, սակայն մինչև այսօր շատերը կարծում են, որ նրան սպանել են։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Պատվարժան Չժանի փիլիսոփայությունը» (老张的哲学), վեպ (1926)
- «Իմաստունն ասել է» (赵子曰), վեպ (1927)
- «Երկու Մա» (二马), վեպ (1929)
- «Սյաոպոյի ծննդյան տարեդարձը» (小坡的生日), վիպակ-сказка (1931)
- «Նշումներ կատվի քաղաքի մասին» (猫城记), վեպ (1932)
- «Մեծ Սկորբի եկեղեցու մոտи» (大悲寺外), պատմվածք (1933)
- «Ամուսնալուծություն» (离婚), վեպ (1933)
- «Երկնային պարգևի պատմություն» (牛天赐传), վեպ (1934)
- «Կիսալուսին» (月牙儿), պատմվածք (1935)
- «Ռիքշա» (骆驼祥子), վեպ (1936)
- «Իմ կյանքը» (我这一辈子), վիպակ (1937)
- «Գեներալ Չժան Ցզըչժուն» (张自忠), պիես
- «Կրակե թաղում» (火葬), վեպ (1944)
- «Նույն ընտանիքի չորս սերունդ» (四世同堂), վեպ (1944—1948)
- «Արևային լույս» (阳光), պատմվածք
- «Հեքիաթասացները» (鼓书艺人), վեպ (1949)
- «Ջրանցի վիշաբի բեղ» / «Լունսյույգոու» (龙须沟), պիես (1950)
- «Թեյարան» (茶馆), պիես (1957)
- «Ծիրանեգույն դրոշների ներքո» (正红旗下), վեպ (1962)
- «Դյութիչ երազ», պատմվածք
- «Հին ֆիրմա», պատմվածք
- «Հաջող նախաձեռնություն», պատմվածք
- «Հին եզ, կոտրված », էսսե (老牛破车)
Ռուսերեն հրատարակություններ
խմբագրել- Лао Шэ. Последняя монета: պատմվածքы. Пер. с кит. // Сост. А. А. Файнгар; отв. ред. В. Ф. Сорокин. — М.: Изд-во восточной литературы, 1965. — 118 с. — 14 000 экз.
- Лао Шэ. Избранное: Сборник. Пер. с кит. // Сост. и ред. А. А. Файнгар; предисл. Н. Т. Федоренко. — М.: Радуга, 1982. — 512 с. (Мастера современной прозы)
- Лао Шэ. Сказители. / Пер. с кит. Н. А. Спешнева. — М.: Радуга, 1986.
- Лао Шэ. Избранные произведения / Сост. Е. Рождественской-Молчановой; вступ. ст. В. Сорокина. — М.: Худож. лит., 1991. — 703 с. (Библиотека китайской литературы) ISBN 5-280-01338-2
- Лао Шэ. День рождения Сяопо: վիպակ-сказка; История Небесного дара: վեպ / Пер. с кит.— М.: Дет.лит., 1991. — 302 с.
- Лао Шэ. Под пурпурными стягами / Сост., предисл., пер. Д. Н. Воскресенского. — М.: Вост. лит., 2007. — 200 с.
- Лао Шэ. Записки о Кошачьем городе. / Сост., предисл. Д. Н. Воскресенского. — М.: ИВЛ, 2014. (Библиотека китайской литературы). — 576 с. (Библиотека китайской литературы)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118569643 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://w.wiki/Bieo
- ↑ https://w.wiki/Bg6m
- ↑ https://w.wiki/Bg6q
Գրականություն
խմբագրել- Антиповский А: А: Раннее творчество Լաո Շե։ Темы, герои, образы: — М:: 1967: — 185 с:
- Болотина О: П: Լաո Շե։ Творчество военных лет: 1937—1949: — М:: Наука, 1983: — 231 с:
- Шу И: Последние дни Լաո Շե։ // Проблемы Дальнего Востока, 1987: — № 6: — С:142-151:
- Родионов А: А: Լաո Շե и проблема национального характера в китайской литературе 20-го века: — СПб:: Роза мира, 2006: — 263 с:
Արտաքին հղումներ
խմբագրել- Memorial of Victims of the Cultural Revolution, Lao She (中国文革受难者纪念馆·老舍) Արխիվացված 2008-03-20 Wayback Machine
- Synopsis of the play "Teahouse." Արխիվացված 2019-07-20 Wayback Machine
- Drama "Teahouse" wows American audiences China Daily. 16 November 2005.
- Anne Witchard's article on the London Fictions website about 'Mr Ma and Son'
- Lao She Papers at the Rare Book and Manuscript Library, Columbia University, New York, NY
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաո Շե» հոդվածին։ |