Շարլոտա Ռայլի (անգլ.՝ Charlotte Riley, դեկտեմբերի 29, 1981(1981-12-29)[1], Grindon, Stockton-on-Tees, Cleveland, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Թեթևամիտ վարքագիծ» ֆիլմի և 2009 թվականի հունվարի 18-ին ITV հեռուստացանցի կողմից Էմիլի Բրոնտեի համանուն «Մոլեգին հողմերի դարավանդ» վեպի հիման վրա համաշխարհային վարձույթի դուրս եկած «Ամպրոպային լեռնանցք» ֆիլմի դերերով[2]։

Շարլոտա Ռայլի
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 29, 1981(1981-12-29)[1] (42 տարեկան)
Ծննդավայր՝Grindon, Stockton-on-Tees, Cleveland, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, դրամատուրգ, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և գրող
IMDb։ID 2731660
charlotteriley.co.uk

Կենսագրություն խմբագրել

Ռայլին ծնվել է Դուրհամի Գրիդոն գյուղում[3]։ 9 տարեկանից մինչև 18 տարեկան նա հաճախել է Teesside դպրոցը[4]։ Այնուհետև 2000 թվականից մինչև 2003 թվական, եղել է Ս․ Կատբերտ համայնքի անդամ Դուրհամի համալսարանում, որը ավարտել է անգլերեն լեզու և լեզվաբանություն մասնագիտությամբ[5]։ Ինչպես նաև՝ 2005-2007 թվականներին նա հաճախել է Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա[6]։

Կարիերա խմբագրել

2004 թվականին նա արժանացել է «Sunday Times» մրցանակին՝ «Shaking Cecilia»-ում իր դերի համար, որը նա գրել էր համահեղինակ Տիֆատի Վուդի հետ[7][8]։

2018 թվականին նա BBC «Press» դրամայի կողմից ստացել է գլխավոր դեր[9], որը չեղարկվեց առաջին եթերաշրջանից հետո։

Անձնական կյանք խմբագրել

2010 թվականին Շարլոտան նշանվել է դերասան Թոմ Հարդիի հետ։ Թոմը և Շարլոտան աշխատում էին միասին «Ամպրոպային լեռնանցք» (անգլ.՝ Wuthering Heights) և «Գնում» (անգլ.՝ The Take) հեռուստասերիալներում։ Նրանք ամուսնացել են 2014 թվականին հուլիսի 4-ին[10][11][12]։ Ամուսինները ունեն երկու որդի՝ Լեո Հարդի[13] և Ֆորեստ Հարդի[14]։ Ինչպես նաև՝ Շարլոտան ունի խորթ տղա՝ Լուի Թոմաս Հարդի։

Ներկայումս ամուսինները ապրում են Լոնդոնում[15]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
2007 Grownups Քլոյե
2007 Holby City Էլիս
2008 Survey No. 257 Էմմա
2008 Տեսուչ Ջորջ Ջենտլի Inspector George Gently Կարմել Շենեսի
2008 Թեթևամիտ վարքագիծ Easy Virtue Սառա Հարստ
2009 Ամպրոպային լեռնանցք Wuthering Heights Կետրին Էրնշո
2009 Գնում The take Մեգի Սամերս
2009 Spanish Flu: The Forgotten Fallen Պեգի Լիտոն
2009 Marple: The Mirror Crack'd from Side to Side Մարգո Բենս
2010 Ֆոյլեսի կռիվը Foyle's War Մեդնի Դին
2010 DCI Banks Լյուսի Փեյն
2012 Քաղաքը The Town Ալիս
2012 Աշխարհն առանց ավարտի World Without End Կերիս
2012 Entity Քեիթ Հանսեն
2014 Ապագայի սահմանը Edge of Tomorrow Նենսի
2014, 2017 Սուր հովարներ Peaky Blinders Մեյ Քարթլոն
2015 Ծովի սրտում In the Heart of the Sea Պեգի
2015 Ջոնաթան Սթրեիջը և Պարոն Նորելը Jonathan Strange & Mr Norrell Արաբելլա
2016 Լոնդոնի անկումը London Has Fallen Գործակալ Ջեքուիլին
2016 Թշնամուն մոտ Close to the Enemy Ռաչել Լոմբարդ
2016 Dark Heart Ջուլիետ
2017 King Charles III Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն
2018 Լողալով տղամարդու հետ Swimming with Men
2018 Press Հոլի Իվենս
2018 Թրաստ Trust Ռուբինա Լանդ
2019 A Christmas Carol Լոտիե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Шарлотта Райли Արխիվացված 2017-08-25 Wayback Machine, Screen Daily (10 июля 2008)(անգլ.)
  3. Profile Արխիվացված 13 Նոյեմբեր 2008 Wayback Machine, gazettelive.co.uk; accessed 21 October 2014.
  4. Desira, Joanna — Charlotte Riley becomes star of stage and screen. Evening Gazette (3 ноября 2008)(անգլ.)
  5. Armstrong, Neil (2015 թ․ մայիսի 30). «Charlotte Riley: 'I really was only joking but Tom Cruise thought I was serious.'» – via www.telegraph.co.uk.
  6. Charlotte Riley Արխիվացված 2007-03-17 Wayback Machine, Լոնդոնի երաժշտության և դրամատիկական մշակույթի ակադեմիա(անգլ.)
  7. Hewison, Robert.Student Drama Արխիվացված 30 Մայիս 2010 Wayback Machine, The Sunday Times (18 April 2004)
  8. Barker, Andy. New Heights Արխիվացված 27 Հունիս 2009 Wayback Machine, Evening Standard (4 December 2008)
  9. https://www.radiotimes.com/news/2017-09-15/david-suchet-charlotte-riley-and-ben-chaplin-to-star-as-newspaper-bosses-in-new-bbc1-drama-from-doctor-foster-writer/
  10. СМИ: Том Харди тайно женился на Шарлотте Райли
  11. Katy Forrester (2014 թ․ սեպտեմբերի 21). «Tom Hardy 'secretly married' fiancée Charlotte in France TWO months ago – they kept that quiet». Mirror. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  12. Lauren Smith (2014 թ․ սեպտեմբերի 22). «Tom Hardy got married in secret-two months ago». Glamour. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. Том Харди и Шарлотта Райли стали родителями
  14. Tom Hardy and Wife Charlotte Riley Welcome Their Second Child
  15. Williams, Amy — Small-screen gems: The young British actresses to watch, Daily Mail (19 сентября 2008)(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շարլոտա Ռայլի» հոդվածին։