«Սուր հովարներ» (անգլ.՝ Peaky Blinders), Անգլիայի Բիրմինգհեմ քաղաքի փողոցային խմբավորում, որը գործում էր 19-րդ դարի վերջում և Առաջին աշխարհամարտից հետո։ Խմբավորման առաջացման պատճառները Բրիտանիայի բանվոր դասակարգի տնտեսական վիճակի կտրուկ վատթարացումն ու զրկանքներն էին, իսկ խմբավորումը հիմնականում կազմված էր ցածր և միջին խավի երիտասարդներից։ Նրանք սոցիալական իշխանության հասել էին կողոպուտի, բռնության, շորթման, ապօրինի բուքմեյքերների և խաղադրույքների վերահսկման միջոցով։ Այս հանցախմբի անդամները ունեին անհատական ոճ, հիմնականում կրում էին իրենց ոճին բնորոշ բաճկոններ, կրծածալ վերարկուներ, կոճակներով ժիլետներ, մետաքսե շարֆեր, լայնափողք տաբատներ, կաշվե երկարաճիտ կոշիկներ և հովարով հարթ գլխարկներ։ Հանցախումբը խիստ կազմակերպված էր գործում իր սեփական հիերարխիայի համակարգերում։

Սուր հովարներ
Խմբավորման անդամ Հարի Ֆոուլերը վերարկուով և հովարավոր գլխարկով
ԱզգերՀիմնականում անգլիացիներ, իռլանդացիներ, իռլանդացի ճանապարհորդներ
Քրեական գործունեությունհարձակում, շորթում, խարդախություն, սպանություն, խուլիգանություն, կաշառակերություն, մաքսանենգություն, առևանգում և կողոպուտ
Անդամների թիվըՄոտ 50000 անդամ
 Peaky Blinders Վիքիպահեստում

Խմբավորման գերիշխանությունը կայանում էր նրանում, որ նրանք ծեծի էին ենթարկում մրցակիցներին, որոնց հետ նրանք պայքարում էին Բիրմինգհեմի և հարակից շրջանների տարածքների համար։ Նրանք գերիշխանությունը տևեց մոտ 20 տարի, մինչև 1910 թվականը, երբ մեկ այլ ավելի մեծ խմբավորում՝ «Բիրմինգհեմի տղաներ»-ը Բիլլի Քիմբերի գլխավորությամբ, հասավ նրանց։ Չնայած խմբավորումը 1920-ական թվականներին արդեն գոյություն չուներ, «Սուր հովարներ» անվանումը դարձավ Բիրմինգհեմի ցանկացած փողոցային խմբավորման հոմանիշական ժարգոն։

2013 թվականին «Սուր հովարներ» խմբավորման անունը կրկին օգտագործվեց, բայց այս անգամ որպես BBCհեռուստասերիալի վերնագիր։ Սերիալը, որի գլխավոր կերպարներին մարմնավորում են Կիլիան Մերֆին, Փոլ Անդերսոնը և Ջո Քոուլը, կրիմինալ պատմություն է Բիրմինգհեմում Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո գործող հորինված հանցագործ ընտանիքի մասին։

Ստուգաբանություն խմբագրել

«Սուր հովարներ» անվանումը բխում է խմբավորման անդամների գործելաոճից։ Նրանք միանգամյա օգտագործման ածելիի շեղբ էին ամրացնում իրենց գլխարկների հովարներին, որոնք էլ այնուհետև օգտագործում էին որպես զենք։ Այնուամենայնիվ, անվանման այս վարկածը ոչ հավաստի է, քանի որ Ջիլետ ընկերությունը առաջին անվտանգ փոխարինվող ածելի համակարգը Ամերիկա ներմուծել է 1903 թվականին, այնուհետև 1908 թվականից հետո է միայն բացվել առաջին ածելի արտադրող գործարանը Մեծ Բրիտանիայում[1]։ Բրիտանացի հեղինակ Ջոն Դուգլասը, Բիրմինգհեմից, իր «Զբոսանք ամառային արահետով»[2] վեպում գրում էր, որ գլխարկները օգտագործվում էին որպես զենք[3]։ Խմբավորման անդամները իրենց գլխարկները, որոնց հովարներին ածելի էր ամրացված, քաշում էին իրենց թշնամիների գլխին և ենթադրաբար կուրացնում էին նրանց։ Այնուամենայնիվ, ըստ Բիրմինգհեմի համալսարանի Համայնքների պատմության ամբիոնի անգլերենի պրոֆեսոր Կառլ Չինի, այս տեսությունը առասպել է և այն ապացուցող հավաստի աղբյուրներ չկան[4]։

Բիրմինգհեմցի պատմաբան Կառլ Չինը կարծում է, որ անունն իրականում կապված է խմբավորման անդամների նորաձև և նրբագեղ հագուկապի հետ։ Նա ասում է, որ "peaky" բառը շատ տարածված է եղել այն ժամանակ և վերաբերվել է ցանկացած հովարով գլխարկի[1]։ Իսկ "blinder"-ը Բիրմինգհեմի ժարգոնային տերմինին է (մինչ օրս օգտագործվում է), որը օգտագործվում է համարձակ արտաքին տեսք ունեցող անձի կամ իր նկարագրելու համար[5]։ Այնուամենայնիվ բացատրությունը կարող է նաև կապված լինել հանցախմբի բնորոշ վարքագծի հետ. հայտնի է, որ նրանք մոտենում էին հետևից, գլխարկի հովարը քաշում էին զոհի դեմքին, որպեսզի տուժողը հետագայում չկարողանար նկարագրել իրեն թալանած անձանց[6][7]։

Պատմություն խմբագրել

 
Թոմաս Գիլբերտ. Խմբավորման հզորագույն անդամներից մեկը

Տնտեսական դժվարությունները Անգլիայում երիտասարդների շրջանում բռնությունների պատճառ դարձան[3]։ Աղքատ երիտասարդները գրպանահատությամբ էին զբաղվում և հաճախակի կողոպտում էին Բիրմինգհեմի ետնախորշերի փողոցներում քայլող տղամարդկանց։ Նրանք կողոպուտն իրականացնում էին հարձակման, ծեծի, դանակահարության և ձեռքերով խեղդամահ անելու միջոցով[8]։ Այս ենթամշակույթը ծագել էր դեռևս 1850-ական թվականներին, այն ժամանակ, երբ Բիրմինգհեմի փողոցներում լիքն էին խաղատները, իսկ երեխաները կոպիտ խաղեր էին խաղում։ Երբ ավելի բարձր խավի ճնշման ներքո ոստիկանությունը սկսեց խստորեն միջամտել այդ գործողություններին, երիտասարդները համախմբվեցին և հակահարված տվեցին, ինչի արդյունքում էլ հետագայում ձևավորվեցին ավազակախմբերը։ Այս խմբավորումները հաճախակի կռվում էին ոստիկանության հետ և հարձակվում էին անցորդների վրա[9]։ 1890-ականների ընթացքում երիտասարդական փողոցային խմբավորումների անդամները հիմնականում 12-ից 30 տարեկան տղամարդիկ էին[10]։ 1890-ականների վերջին, այդ խմբավորումները արդեն հիերարխիաներ էին դարձել[11]։

Այս երիտասարդական փողոցային խմբավորումներից ամենադաժանը «Սուր հովարներ»-ն էր։ Թերթի` «Դաժան սպանություն Փոքր Հիթում. Կոտրել են տղամարդու գանգը» (տպագրված Բիրմինգհեմ Փոստ հրատարակությունում 1890 թվականի մարտի 24-ին` երկուշաբթի) վերնագրից ենթադրելի է, որ այս խմբավորումը հիմնադրվել էր Փոքր Հիթում, հավանաբար Թոմաս Մաքլոու անունով մի տղամարդու կողմից[12]։ Այս հոդվածը «Սուր հովարներ» խմբավորման գոյության ամենավաղ ապացույցն է.

  Շաբաթ գիշերը լուրջ հարձակում է կատարվել Փոքր Հիթի Արթուր փողոցի 3-րդ բակի 2-րդ տան բնակիչ Ջորջ Իստվուդ անունով մի երիտասարդի վրա։ Ենթադրվում է, որ ժամը10-ից 11 ընկած ժամանակահատվածում Իստվուդը, ով ինչ-որ ժամանակ բացարձակ ձեռնպահ է եղել, զանգահարել է Ադդերլի փողոցում գտնվող «Ծիածան» պանդոկ և պատվիրել է կոճապղպեղի գարեջուր։ Դրանից անմիջապես հետո ներս են մտել մի քանի տղամարդ, ովքեր հայտնի են որպես «Սուր հովարներ» խմբավորման անդամներ։ Իստվուդը ճանաչում էր նրանց, քանի որ բնակվում էին նույն թաղամասում։  

1890 թվականին՝ տղամարդու վրա հարձակումից հետ, որոշ գանգստերներ նամակ են ուղարկում տարբեր ազգային թերթերի՝ իրենց հայտարարելով այս հատուկ խմբի անդամ[8]։ Նրանց առաջին գործողությունները հիմնականում միտված էին Բիրմինգհեմի Փոքր Հիթ և Չեպսայդ համայնքներում նպաստավոր հողեր գրավելուն[3]։ Նրանց գլխավոր հակառակորդը «Չիփսայդ Սլոգերս» խմբավորումն էր, որը պայքարում էր նրանց դեմ՝ հողերին տիրանալու համար[13]։ «Չիփսայդ Սլոգերս» խմբավորումը կազմավորվել էր 1870-ական թվականներին և հայտնի էր փողոցային կռիվներով Բիրմինգհեմի ծայրահեղ աղքատ ետնախորշերի` Բորդեսլիի և Փոքր Հիթի շրջաններում։

19-րդ դարի վերջին, երբ նրանք արդեն ունեին վերահսկվող տարածք, սկսեցին ընդլայնել իրենց հանցավոր նախաձեռնությունը։ Նրանք զբաղվում էին խարդախությամբ, հողերի գրավմամբ, մաքսանենգությամբ, առևանգումով, կողոպուտով և ապօրինի խաղադրույքներով[3][14]։ Լիդսի համալսարանի պատմաբան Հեդեր Շորը պնդում է, որ խմբավորման անդամները կազմակերպված հանցագործության փոխարեն ավելի շատ կենտրոնացած էին փողոցային պայքարի, կողոպուտի և շորթման վրա[2]։

Այնուամենայնիվ, խմբավորումը բռնություն էր կիրառում ոչ միայն անմեղ քաղաքացիական անձանց, այլ նաև իր հակառակորդ խմբավորումների և հաստատությունների վրա։ Բիրմինգհեմում պարբերաբար բռնկվում էին խմբակային պատերազմները մրցակից խմբավորումների միջև, ինչը հանգեցնում էր ծեծկռտուքների և կրակոցների[15]։ «Սուր հովարներ»-ը նաև կանխամտածված հարձակվում էր ոստիկանության աշխատակիցների վրա[16]։ 1897 թվականինին խմբավորման անդամները սպանեցին Ջորջ Սնայպին ու Չարլզ Ֆիլիպ Գանտերին[17]։ Հարյուրավորները վիրավորվեցին, իսկ ոմանք լքելցին զինված ուժերը բռնության պատճառով[16]։

Շուտով «Սուր հովարներ» անվանումը ընդհանուր տերմին դարձավ Բիրմինգհեմի փողոցային հանցագործ երիտասարդների համար[3][18]։ 1899 թվականին Չարլզ Ռաֆտեր անունով իռլանդացի ոստիկանապետը պայմանավորվեց Բիրմինգհեմում կիրառել տեղական օրենսդրությունը։ Այնուամենայնիվ, ոստիկանական համակարգում առկա կաշառակերությունը ժամանակի ընթացքում իջեցրեց նրա գործունեության արդյունավետությունը[8]։

Տխրահռչակ անդամներ խմբագրել

Հակառակ ժողովրդական համոզմունքի, «Սուր հովարներ» խմբավորման անդամների մեծ մասը միջին խավի ներկայացուցիչներ էին և աշխատանք ունեին[19]։ Խմբավորման ամենահզոր անդամը Կևին Մունի անվամբ հայտնի տղամարդ էր, ում իսկական անունը Թոմաս Գիլբերտ էր, բայց նա պարբերաբար փոխում էր իր ազգանունը։ Հենց նա էր խմբավորման կողմից շատ հողատարածքների առգրավման նախաձեռնողը։

Խմբավորման մյուս ականավոր անդամներն էին Դեյվիդ Թեյլորը, Էռնեստ Հայնեսը, Հարի Ֆոուլսը և Սթիվեն Մակնիքլը[13][20]։ Հարի Ֆոուլերը, ով հայտնի էր «Մանկադեմ Հարի» անվամբ, 1904 թվականի հոկտեմբերին 19 տարեկան հասակում ձերբակալվել է հեծանիվ գողանալու համար[13]։ Մաքնիքլը և Հայնեսը նույնպես ձերբակալվել են միևնույն ժամանակ՝ համապատասխանաբար հեծանիվ գողանալու և տուն ներխուժելու համար։ Նրանք իրենց կատարած հանցանքների համար կալանքի տակ մնացել են մեկ ամիս։ Արևմտյան Միդլանդի ոստիկանության գրառումները երեք ձերբակալվածներին բնութագրում էին որպես «լկտի ու լպիրշ երիտասարդներ, ովքեր հարբած խմբերով գաղտագողի մոտենում են անցորդներին, վիրավորում և կողոպտում են նրանց»[13]։ Թեյլորը ձերբակալվել է 13 տարեկանում ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով[13]։

Բանդայի շատ անդամներ Առաջին համաշխարհային պատերազմի վետերաններն էին։ Հենրի Լայթֆութը՝ առաջին մարդը, ով ճանաչվել է «Սուր հովարներ» խմբավորման անդամ, իր կյանքում երեք անգամ անդամագրվել է բրիտանական բանակին և 1916 թվականին մասնակցել է Սոմի ճակատամարտին[21]։ Խմբավորման ամենաերիտասարդ անդամներից մեկը՝ Հենրի Ֆուլերը, կենդանի վիճակում թաղված է եղել խրամատներում և պատերազմից հետո որոշ ժամանակ ոչ խոսել է, ոչ տեսել[22]։

Տխրահռչակ գանգստեր Բիլի Քիմբերը նույնպես «Սուր հովարներ» խմբավորման նախկին անդամ է եղել[16]։

Զենքեր և նորաձևություն խմբագրել

«Սուր հովարներ» խմբավորման անդամները օգտագործում էին տարբեր տեսակի զենքեր` գոտու ճարմանդներ, մետաղյա ծայրերով երկարաճիտ կոշիկներ, կրակխառնիչներ, ձեռնափայտեր և դանակներ[23]։ Ջորջ Իստվուդի դեպքում նրան ծեծի էին ենթարկել գոտիների ճարմանդներով։ 1900 թվականի հունիսին Պերսի Լանգրիջը դանակահարել էր ոստիկանականության աշխատակից Կոնստաբ Բարկերին[24]։ Իսկ արդեն 1905 թվականի սեպտեմբերին «Սուր հովարներ» խմբավորման անդամներից մեկը` Ուիլյամ Լեյսին, հրազենի միջոցով սպանել էր «Սամր Հիլլ» խմբավորման մի անդամի[25]։

Բանդայի անդամները հաճախ հագնում էին այնպիսի հագուստ, որը հազվադեպ հանդիպող ու անսովոր էր այդ ժամանակաշրջանի ժամանակակից խմբավորումների անդամների համար։ Գրեթե բոլոր անդամները կրում էին հովարով գլխարկներ և վերարկուներ։ «Սուր հովարներ»–ի անդամները հագնում էին կոստյումներ, սովորաբար լայնափողք տաբատների և կոճակով բաճկոնների հետ[3]։ Ետնախորշերի եղանակային պայմանների պատճառով խմբավորման անդամները ստիպված էին իրենց հանդերձանքին ավելացնել նաև կաշվե մետաղյա ծայրերով երկարաճիտ կոշիկներ։ Հարուստ անդամները կրում էին մետաքսե շարֆեր և հագուստից առանձնացված մետաղյա կոճակով օձիքներ։ Նրանց տարբերվող հագուստը հեշտությամբ ճանաչելի էր քաղաքի բնակիչների, ոստիկանության և հակառակորդ խմբավորման անդամների համար։ Խմբավորման անդամների կանայք, ընկերուհիներն ու սիրուհիները շքեղ կյանք էին վարում։ Թանկարժեք հագուստները, մարգարիտները, մետաքսները և գունագեղ շարֆերը սովորական բան էին նրանց համար[3][20]։

Անկում խմբագրել

Մոտ մեկ տասնամյակ քաղաքական վերահսկողությունից հետո նրանց աճող ազդեցությունը գրավեց մեկ այլ` ավելի մեծ խմբավորման՝ «Բիրմինգհեմի տղաներ»-ի ուշադրությունը։ «Սուր հովարներ» խմբավորման անդամների կողմից մրցարշավների ընդլայնումը «Բիրմինգհեմի Տղաներ» խմբավորման բռնի արձագանքի պատճառ դարձավ։ Խմբավորման անդամների ընտանիքները Բիրմինգհեմի կենտրոնից տեղափոխվեցին դեպի գյուղեր։ Ազատվելով «Սուր հովարներ» հանցավոր խմբավորման ազդեցությունից` «Սաբինի» խմբավորումը համատեղեց ուժերը «Բիրմինգհեմի Դղաներ» խմբավորուման հետ և 1930-ականներին ամրապնդեց քաղաքական վերահսկողությունը Կենտրոնական Անգլիայի վրա[26][27][28]։

Այլ գործոններ` ինչպիսիք են կրթությունը, կարգապահությունն ու ոստիկանության ավելի կոպիտ դրսևորումն ու պատիժները, նույնպես նպաստեցին «Սուր հովարներ» խմբավորման ազդեցության նվազմանը, և մինչև 1920-ական թվականները նրանք արդեն պաշտոնապես գոյություն չունեին[29]։ Քանի որ «Սուր հովարներ» անվամբ հայտնի խմբավորումը թուլանում էր, նրանց անունն օգտագործվում էր որպես ընդհանուր տերմին՝ բռնի փողոցային երիտասարդությանը նկարագրելու համար[3]։ Խմբավորումների գործողությունները տևեցին 1890-ականներից մինչև 1930-ական թվականները[2][8]։

Ծանոթ մշակույթում խմբագրել

BBC–ի «Սուր հովարներ» հեռուստատեսային դրամատիկական սերիալի գլխավոր կերպարներին մարմնավորում են Կիլիան Մերֆին, Սեմ Նիլը և Հելեն ՄքՔրորին։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013-ի սեպտեմբերին։ Այն ներկայացնում է գեղարվեստական մի պատմություն, որում «Սուր հովարները» գերիշխանության համար պայքարում են «Բիրմինգհեմի Տղաներ» և «Սաբինի» խմբավորումների հետ և հետևում են մի խմբավորման, որը հիմնվել է Առաջին աշխարհամարտից հետո Բիրմինգհեմի Փոքր Հիթի տարածքում։ Խմբավորումն ուներ տներ, որոնք տեղակայված էին Բիրմինգհեմում և շրջակայքում՝ Լոնգբրիջից մինչև Սաթթոն Քոլդֆիլդ[30]։ Սերիալի շատ հատվածներ նկարահանվել են Սև Երկրի Թանգարանի տարածքում[31]։

Դանիական Վոլբիթ մետալ խմբի «Cheapside Sloggers» (2019) երգը «Սուր հովարներ» խմբավորման մասին է։

Տես նաև խմբագրել

  • «Բիրմինգհեմի Տղաներ»-ը հայտնի է նաև «Բրոմջենի Տղաներ» անվանմամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Chamberlain, Zoe (2014 թ․ հոկտեմբերի 15). «The TRUTH Behind the Peaky Blinders». Birmingham Mail.
  2. 2,0 2,1 2,2 «Peaky Blinders: Was there a real-life Tommy Shelby?». The Week UK (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Halls, Eleanor. «The Peaky Blinders are a romanticised myth». GQ. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. https://www.youtube.com/watch?v=DDzfeTTigKo&list=PL9k7yPvgy3iEOQuUwReZiVhOC3mc91zAo&index=3&t=162s
  5. Ugolini, Laura (2007). Men and Menswear: Sartorial Consumption in Britain 1880–1939. Ashgate. էջ 42.
  6. Bradley, Michael (2013 թ․ սեպտեմբերի 12). «Birmingham's real Peaky Blinders». BBC News. West Midlands.
  7. Egner, Jeremy (2017 թ․ դեկտեմբերի 21). «'Peaky Blinders': The Disparate Ingredients of a Cult Hit». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Carl Chinn – The real 'Peaky Blinders' | History West Midlands». West Midlands History.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. Chinn, p. 21
  10. Moonman, Eric (1987). The Violent Society. F. Cass. էջ 36.
  11. Thompson, Paul (1992). Edwardians: The Remaking of British Society. Routledge. էջ 50.
  12. «Register | British Newspaper Archive». British Newspaper Archive (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 McCarthy, Nick (2013 թ․ սեպտեմբերի 11). «Meet the real Peaky Blinders...». Birmingham Mail. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  14. Bradley, Michael (2013 թ․ սեպտեմբերի 12). «Birmingham's real Peaky Blinders». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. Chinn, Carl (2019). Peaky Blinders: The Real Story. John Blake Publication. էջ 192. ISBN 978-1789461725.
  16. 16,0 16,1 16,2 Louise Rhind Tutt. «Real Peaky Blinder: Truth Behind the Legend». I Love Manchester. September 7, 2019
  17. Chinn, p.164, p.185
  18. Chinn, p. 99
  19. Chinn, p. 20
  20. 20,0 20,1 Larner, Tony (2010 թ․ օգոստոսի 1). «When Peaky Blinders Ruled Streets with Fear». Sunday Mercury. էջ 14.
  21. Chinn, p. 155-159
  22. Laurs Raphael (2017 թ․ նոյեմբերի 30). «11 Things You Didn't Know About Peaky Blinders». Esquire.
  23. Cormier, Roger. «12 Eye Opening Facts About the Peaky Blinder». Mental Floss. May 30, 2016
  24. Chinn p. 179
  25. Chinn, p. 192
  26. «UK Chaps». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.
  27. Barley, Nick (2001). «The Times - London A-Z Series No.1 (A Sample....) "G for Gangland London"». The Times. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 6-ին.
  28. Shore, Heather (2001). «Undiscovered Country': Towards A History Of The Criminal 'Underworld'». School of Cultural Studies: Leeds Metropolitan University. Արխիվացված է օրիգինալից (.doc) 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 6-ին.
  29. Chinn, p. 108, 116, 194
  30. «Game of Thrones star joins Peaky Blinders cast». independent.co.uk. 2017 թ․ մարտի 29. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  31. «Peaky Blinders». bclm.co.uk. Black Country Living Museum. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել